«Սնանկության գործով կառավարչի կողմից միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով տեղեկատվություն ստանալու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿՈՂՄԻՑ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» թիվ 1441-Լ որոշման Հավելված N 4-ով որպես ռազմավարական նպատակ առանձնացվել է «Էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգի ներդրումը», և որի շրջանակում որպես առանձին ռազմավարական գործողություն հստակեցվել է սնանկության էլեկտրոնային հարթակի (e-bankruptcy) ներդնումն ու գործարկումը:
2019 թվականի դեկտեմբերի 12-ին «Սնանկության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) կատարված փոփոխություններով, մասնավորապես 29-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանվել է միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով տեղեկատվություն ստանալու հնարավորությունը, որի կարգը սահմանում է Կառավարությունը՝ միասնական իրավական հիմք ստեղծելով տարբեր պետական մարմինների և սնանկության գործով կառավարչի միջև տեղեկատվության փոխանակումը էլեկտրոնային եղանակով համակարգված իրականացնելու համար:
Բացի այդ, Օրենքում կատարված փոփոխություններով նոր լուծումներ առաջարկվեցին պարտապանի գույքի գույքագրման ընթացքում: Մասնավորապես, սնանկության վարույթի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հնարավորություն տրվեց սնանկության գործով կառավարչին պարտապանի գույքի գտնվելու վայրի մասին տեղեկություններ չլինելու դեպքում անհրաժեշտության դեպքում հարցում ուղղել պետական մարմիններին՝ անհրաժեշտ տեղեկություններ ձեռք բերելու համար:
Այսպիսով, կատարված փոփոխություններով նախատեսվել են իրավական հիմքեր՝ պետական մարմինների և սնանկության վարույթի մասնակիցների, այդ թվում՝ սնանկության գործով կառավարչի միջև տեղեկատվություն ստանալու, տվյալներ փոխանակելու և հարցումներ իրականացնելու կարգը արդյունավետ լուծումներով և չափանիշներով միասնական իրավական ակտով սահմանելու համար:
Վերոնշյալը վկայում է պետական մարմինների և սնանկության գործով կառավարչի միջև էլեկտրոնային հարցումների իրականացման կարգը սահմանող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում ընդունելու անհրաժեշտության մասին:
Հարկ է նշել ևս մեկ հանգամանք. վերը նշված ռազմավարական գործողության շրջանակում մշակվել է սնանկության էլեկտրոնային հարթակի (e-bankruptcy) տեխնիկական առաջադրանք՝ սնանկության էլեկտրոնային համակարգի գործառութային և տեխնիկական առանձնահատկությունների մասին, որի հիման վրա վրա պետք է մշակվի նաև նշված միասնական տեղեկատվական համակարգի բաղադրիչը: Համաձայն տեխնիկական առաջադրանքի` ծրագրի ընդհանուր մշակման և գործարկման համար նախատեսված է 32 շաբաթ:
Տեխնիկական առաջադրանքի հիման վրա դեռեւս 2020 թվականի ապրիլին Եվրոպական միության աջակցությամբ կայացած մրցույթի ամփոփման աշխատանքները որոշ տեխնիկական ու բովանդակային խնդիրների պատճառով հետաձգվեցին մոտ ութ ամսով: Միաժամանակ հարկ է նշել, որ ԵՄ համապատասխան ֆինանսական միջոցները հասանելի են, ինչի պայմաններում նախատեսվում է առաջիկայում հայտարարել նոր մրցույթ, որի տևողությունը կարող է կազմել երկուսից մինչ վեց ամիս: Տեխնիկական առաջադրանքի համաձայն՝ հաղթող կազմակերպությանը որոշելուց հետո էլեկտրոնային հարթակի մշակման և գործարկման գործընթացը տևելու է շուրջ երեսուներկու շաբաթ: Նշված հանգամանքի հաշվառմամբ է պայմանավորված նախագծի՝ ուժի մեջ մտնելու նման երկար ժամկետ սահմանելու անհրաժեշտությունը:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով սահմանվել են սնանկության գործով կառավարչի և պետական մարմինների, մասնավորապես՝ Կադաստրի կոմիտեի, Պետական եկամուտների կոմիտեի, Ոստիկանության, Սոցիալական ապահովության ծառայության, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության և Իրավաբանական անձանց պետական ռեգիստր կատարվող հարցումները և դրանց իրակականացման կարգը:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է բարձրացնել սնանկության վարույթի արդյունավետությունը՝ ապահովելով էլեկտրոնային եղանակով տվյալների փոխանակման և հարցումների իրականացման հետ կապված հարաբերությունները:
-
Քննարկվել է
24.02.2021 - 11.03.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն, Սնանկություն, Էլեկտրոնային արդարադատություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 6471
Տպել