Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 50% ԵՎ ԱՎԵԼԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ, ԴՐԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԼՈՒԾԵԼՈՒ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԱՄՓՈՓԵԼՈՒ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԵԼՈՒ, ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ՈՒ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 1844-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 ................ 2017թվականի N .......    -Ն

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 50% ԵՎ ԱՎԵԼԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ, ԴՐԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԼՈՒԾԵԼՈՒ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԱՄՓՈՓԵԼՈՒ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԵԼՈՒ, ԿԱՌԱՎԱՐՄԱՆ  ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ՈՒ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ  ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ  18-Ի N 1844-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների /բացառությամբ  <<Պետական գույքի մասնավորեցման ծրագրի մասին>> ՀՀ օրենքի ցանկերում ընդգրկված ընկերությունների/ կառավարման արդյունավետությունը բարձրացնելու և բնականոն գործընթացն ապահովելու, դրա շնորհիվ ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշների ծրագրավորված աճն ապահովելու, դրանց գործադիր մարմինների ղեկավարների գործունեությունը գնահատելու նպատակով  Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել`

ա) ՀՀ պետական կառավարման մարմինների կողմից պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություններ) ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումների և վերլուծության  իրականացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից ֆինանսատնտեսական դիտարկումների արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը տրամադրվող կիսամյակային և տարեկան կտրվածքով ցուցանիշների մասին տեղեկանքների ձևերը` համաձայն NN 4, 5, 6, 7 հավելվածների.

 գ) կազմակերպությունների գործունեության արդյունավետությունը որոշելու  կարգը` համաձայն N 2 հավելվածի.

դ) գործադիր մարմինների ղեկավարների գործունեությունը գնահատելու, արդյունքների հիման վրա խրախուսման կամ պատասխանատվության միջոցներ կիրառելու կարգը` համաձայն  N3 հավելվածի:

ե) սույն որոշման 1-ին կետի գ) և դ) ենթակետերով հաստատված կարգերը տարածվում են <<Հաշվապահական հաշվառման մասին>> ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի համաձայն խոշոր համարվող կազմակերպությունների վրա՝ համաձայն N 8 հավելվածի և գործողության մեջ է մտնում 2019թ.-ի հունվարի 1-ից:

  1. Սահմանել, որ`

ա) Հայաստանի Հանրապետության այն պետական կառավարման մարմինները, որոնց վերապահված է կազմակերպություններին սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերի կառավարման լիազորությունը, կազմակերպությունների ֆինանսատնտեսական մոնիտորինգն իրականացնում են սույն որոշման 1-ին կետի ա) ենթակետով հաստատված կարգի և բ) ենթակետով հաստատված  ֆինանսատնտեսական մոնիտորինգի ձևերով պահանջվող տվյալների համաձայն, նպատակ ունենալով իրականացնել կազմակերպությունների գործարար ծրագրերի կատարման մոնիտորինգ և վերլուծություն:

բ) ֆինանսատնտեսական մոնիտորինգի իրականացման ենթակա N 8 հավելվածում ընդգրկված կազմակերպությունները պետք է ունենան՝

- գործարար ծրագրեր կոնկրետ ֆինանսատնտեսական ցուցանիշներով՝ եռամսյակային, կիսամյակային և տարեկան կտրվածքով, որոնք պետք է համապատասխանեն NN1-3 հավելվածներում նշված ցուցանիշներին, 

- առևտրային կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունները պետք է համապատասխանեն ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին,

- առևտրային կազմակերպությունների կառավարումը պետք է իրականացվի կորպորատիվ կառավարման սկզբունքով:

գ)  Պետական կառավարման մարմինները ելնելով իրենց ենթակայությանը հանձնված առևտրային կազմակերպությունների գործունեության բնագավառի առանձնահատկություններից՝ հաստատում են կազմակերպությունների գործունեության արդյունավետության որոշման և կառավարման ոլորտում աշխատանքների գնահատման համար 3-ից ոչ պակաս 5-ից ոչ ավել ոչ ֆինանսական ցուցանիշներ՝ տարեկան կտրվածքով և սույն որոշման 1-ին կետի գ) ենթակետով հաստատված կարգի համաձայն պահանջվող տեղեկատվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն:

դ) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններ ֆինանսատնտեսական մոնիտորինգի շրջանակներում տեղեկատվությունը ներկայացվում է, եռամսյակային, կիսամյակային և տարեկան կտրվածքով` ընդ որում, եռամսյակային տեղեկատվությունը ներկայացվում է եռամսյակին հաջորդող ամսվա մինչև 20-ը,  կիսամյակի համար մինչև հաշվետու կիսամյակին հաջորդող երկրորդ ամսվա 1-ը, իսկ տարեկան կտրվածքով ճշգրտված վերջնական ցուցանիշները` մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 15-ը` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից հաստատված ֆինանսատնտեսական մոնիտորինգի ձևերին համապատասխան` ընդ որում այն առևտրային կազմակերպությունները, որոնց կառավարումն իրականացվում է հավատարմագրային կառավարման, կոնցեսիոն, վարձակալական կամ այլ պետական-մասնավոր համագործակցության պայմանագրերի հիման վրա, մինչև պայմանագրով սահմանված ժամկետների ավարտը Հայաստանի Հանրապետության կառավարման համապատասխան մարմիններ են ներկայացնում միայն տարեկան աուդիտի եզրակացությունը.

դ) սույն որոշման 1-ին կետի բ) ենթակետով հաստատված տեղեկանքները և հաստատված ֆինանսատնտեսական վերլուծության ձևերը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն են ներկայացվում, կիսամյակային պարբերականությամբ (աճողական), ընդ որում, 1-ին կիսամյակի համար մինչև հաշվետու տարվա սեպտեմբերի 15-ը, իսկ տարեկան կտրվածքով ճշգրտված վերջնական ցուցանիշները` մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 15-ը.

ե) սկսած 2018թ-ի 2-րդ կիսամյակից առևտրային կազմակերպությունները ֆինանսատնտեսական դիտարկումների ցուցանիշները սահմանված ձևերին համապատասխան ներկայացնելու են էլեկտրոնային տարբերակով:

զ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետը, սույն որոշմամբ իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում,  մինչև 1-ին կիսամյակի համար մինչև հաշվետու տարվա հոկտեմբերի 15-ը, իսկ տարեկանը` մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող տարվա օգոստոսի 15-ը իրականացված ֆինանսատնտեսական մոնիտորինգի արդյունքների վերլուծության մասին տեղեկանքները` կիսամյակային և տարեկան կտրվածքով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետին: Ներկայացվող տեղեկանքի պատճենը միաժամանակ ներկայացնում է նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն.

է) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարները սույն որոշման 1-ին կետի ա) և գ) ենթակետերով հաստատված կարգին, և 2-րդ կետի բ) ենթակետով հաստատված տեղեկանքներին համապատասխան տեղեկատվությունը ներկայացնում են մինչև ֆինանսատնտեսական մոնիտորինգի ենթակա առևտրային կազմակերպությունների մասնավորեցման պայմանագրի ստորագրման կամ դրանց լուծարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահը, որից հետո այդ կազմակերպություններն ինքնաբերաբար համարվում են ցանկից հանված.

ը) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից սահմանված ժամկետում պահանջվող տեղեկատվության չներկայացման դեպքում ընդունվում է, որ տվյալ մարմնի ենթակայության  առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական դիտարկում և վերլուծություն չի անցկացվել, որի մասին նշվում է ամփոփ տեղեկանքում.

թ) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին` 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների առաջիկա հերթական կամ արտահերթ ընդհանուր ժողովների քննարկմանը և հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից հաստատված ֆինանսատնտեսական մոնիտորինգի ձևերին համապատասխան տեղեկատվության տրամադրման հարցը:

  1. Առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական մոնիտորինգի մեթոդաբանության հետագա կատարելագործման իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:
  2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2004 թվականի նոյեմբերի 18-ի N1844-ն որոշումը:

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2017 թվականի
 N -Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ  ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
  2. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություններ) ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումների և վերլուծության (այսուհետ՝ ֆինանսատնտեսական մոնիտորինգ) իրականացման նպատակները, ընթացակարգը և ժամկետները:
  3. ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
  4. Ֆինանսատնտեսական մոնիտորինգի հիմնական նպատակներն են`

ա) կազմակերպությունների կառավարման արդյունավետության բարձրացումը.

բ) կազմակերպությունների տնտեսական գործունեության ծրագրային ցուցանիշների կատարման ընթացքի գործունեության նկատմամբ հսկողության իրականացումը.

գ) կազմակերպությունների գործունեության թափանցիկության ապահովումը` հանրության, պետական մարմինների և  հնարավոր ներդրողների համար.

  1. Կազմակերպությունների կողմից առևտրային գաղտնիք պարունակող տեղեկությունների մասին համապատասխան նշագրումներ կատարելիս` պետական կառավարման մարմինները դրանք պետք է օգտագործեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ill. ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

  1. Կազմակերպությունների ֆինանսատնտեսական մոնիտորինգը, պետական կառավարման լիազոր մարմինների հետ համատեղ, իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից` այդ մարմիններից սույն որոշման 1-ին կետի բ) ենթակետով հաստատված ձևերին համապատասխան տեղեկություններ ստանալու միջոցով:
  2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինները`

ա) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինները մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն են ներկայացնում տվյալ տարվա հունվարի 1-ի դրությամբ այն կազմակերպությունների ցանկերը (այսուհետ` ցանկեր), որոնց պետական բաժնեմասերի (բաժնետոմսերի) կառավարման լիազորությունները վերապահված են այդ մարմիններին.

բ) փոփոխությունների դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն են ներկայացնում տվյալներ, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնի կողմից գրանցվելուց և բաժնետոմսերի սեփականատերերի ռեեստրի վարումը մասնագիտացված կազմակերպություններին հանձնելուց հետո ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում:

  1. Մոնիտորինգի ենթակա կազմակերպությունների ֆինանսական առողջացմանը կամ բարելավմանն ուղղված և նախատեսվող միջոցառումների առկայության դեպքում դրանք Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն են ներկայացվում հաշվետվություններին կից` առանձին տեղեկանքի ձևով:
  2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը`

ա) ֆինանսատնտեսական մոնիտորինգի արդյունքների վերլուծության հիման վրա ստացված ցուցանիշները համեմատելով նախորդ տարվա համապատասխան ցուցանիշների հետ, նպատակ ունենալով կառավարման արդյունավետության բարձրացումը՝ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններ ներկայացնում է առաջարկություններ կազմակերպությունը մասնավորեցման ծրագրում ներառելու, բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման, կազմակերպությունը կոնցեսիոն պայմանագրով կառավարման հանձնելու, կազմակերպությունը վերակազմակերպելու համար, իսկ վերլուծության ընթացքում հետևյալ ցուցանիշներից՝

-հաշվետու տարում կազմակերպության զուտ ակտիվների (սեփական կապիտալի) բացասական մեծություն.

- հաշվետու տարում՝ դրան նախորդող տարվա համեմատությամբ կազմակերպության կուտակած վնասների տարեկան աճ՝ 50 տոկոսից ավելի չափով.

որևէ մեկի առկայության դեպքում՝ կանոնադրական կապիտալի նվազեցման, ակտիվների արժեքը հաշվապահական հաշվառման ստանդարտներին համապատասխանեցնելու (վերագնահատելու) կամ կազմակերպության լուծարման համար:

բ) կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի վատթարացում (կիսամյակային և տարեկան կտրվածքով) արձանագրելու դեպքում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններից կարող է համապատասխան տեղեկատվություն պահանջել վատթարացման պատճառների և ձեռնարկվող միջոցների վերաբերյալ.

գ) ֆինանսատնտեսական մոնիտորինգի գծով անհրաժեշտ մեթոդական օգնություն է ցույց տալիս Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին.

դ) կազմակերպությունների ֆինանսատնտեսական մոնիտորինգի անցկացման ընթացքում համալիր վերլուծության իրականացման կամ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության բարելավման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու նպատակով համապատասխան առևտրային կազմակերպության և (կամ) պետական կառավարման լիազոր մարմնի լիազոր ներկայացուցիչների հետ կարող են անցկացնել համատեղ քննարկումներ:

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2017 թվականի
 N     -Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ  ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԵԼՈՒ  

 

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
  2. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություններ) գործունեության արդյունավետության որոշման հետ կապված հարաբերությունները՝ ընթացակարգը և ժամկետները:

 

  1. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

  1. Հիմնական նպատակը՝

ա) կազմակերպությունների կառավարման արդյունավետության բարձրացումը.

գ) կազմակերպությունների գործունեության բնագավառում առավել արդյունավետ միջոցառումների մշակումը և իրականացնումն է:

 

Ill. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱ ՈՐՈՇՄԱՆ  ԿԱՐԳԸ

 

  1. Կազմակերպությունների արդյունավետությունը որոշվում է դրանց գործունեության տարեկան ցուցանիշների՝ հիմնական և լրացուցիչ ֆինանսական ցուցանիշների և ոչ ֆինանսական ցուցանիշների հիման վրա՝

- շահույթի մեծությունը հիմնական գործունեությունից.

- շահույթաբերության մեծությունը, ընդ որում շահութաբերության ցուցանիշը հաշվարկվում է  ըստ արտադրանքի, աշխատանքի, ապրանքների, ծաառայությունների իրացումից  հասույթի.

-  իրացման ծավալը.

- աշխատանքի արտադրողականությունը՝ որն իրենից ներկայացնում է իրացման ծավալի և աշխատողների միջին թվաքանակի հարաբերությունը:

  1. Սահմանել որ՝

ա) Պետական կառավարման մարմինները յուրաքանչյուրն իրենց ենթակայության կազմակերպությունների գործունեության արդյունավետության որոշման և կառավարման ոլորտում աշխատանքների գնահատման համար՝ ելնելով դրանց գործունեության բնագավառի առանձնահատկություններից, սահմանում են ոչ ֆինանսական ցուցանիշներ /3-ից  5 ցուցանիշ/:

բ) կազմակերպությունների արդյունավետության գնահատման համար սահմանվում է շահութաբերության ուղղորդիչ շեմ, որն իրենից ներկայացնում է պետական կարճաժամկետ փոխառությունների միջին տոկոսային մեծությունը,

գ) Պետական կառավարման մարմինները՝

ուղղորդիչ շահութաբերության մակարդակից ցածր շահութաբերության մակարդակ ունեցող կազմակերպությունների արդյունավետության գնահատման համար, յուրաքանչյուր տարի, ելնելով իրենց գործունեության առանձնահատկությունից, սահմանում են իրենց ենթակայության կազմակերպությունների շահութաբերության՝ ըստ ակտիվների և (կամ) ըստ իրացման ծավալի շահութաբերության նվազագույն սահմանային շեմ, նպատակ ունենալով առաջիկա տարիներին հասնելու ուղղորդիչ սահմանային շեմին:

  1. Կազմակերպությունների արդյունավետության գնահատման համար որպես հիմնական ցուցանիշներ ընդունվում են շահույթի ծավալը և շահութաբերությունը, ընդ որում որոշվում է շահութաբերության երկու ցուցանիշ՝

- շահութաբերության ցուցանիշն՝ ըստ ակտիվների.

- շահութաբերության ցուցանիշն՝ ըստ իրացման ծավալի.

  1. Կազմակերպությունների արդյունավետության գնահատման համար որպես լրացուցիչ ցուցանիշներ ընդունվում են՝

- աշխատանքի արտադրանքի, ապրանքի ծառայությունների իրացումից հասույթը.

- իրացման ծավալը.  

- աշխատանքի արտադրողականությունը.

  1. Կազմակերպությունների արդյունավետության գնահատումը կատարվում է ելնելով ուղղորդիչ շահութաբերության մակարդակից, պետական կառավարման մարմինների կողմից սահմանված շահութաբերության նվազագույն սահմանային շեմից, հիմնական ու լրացուցիչ ֆինանսական ցուցանիշների և ոչ ֆինանսական ցուցանիշների դինամիկայից.

- եթե կազմակերպության շահութաբերության գործակիցը հավասար է կամ գերազանցում է ուղղորդիչ շահութաբերության մակարդակը, առկա է ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշների գերակշռող մասի գծով դրական փոփոխություն, ապա կազմակերպության արդյունավետությունը գնահատվում է դրական;

- եթե կազմակերպության շահութաբերության գործակիցը ցածր է ուղղորդիչ շահութաբերության մակարդակից, սակայն առկա է ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշների գերակշռող մասի գծով դրական փոփոխություն, ապա կազմակերպության արդյունավետությունը գնահատվում է բավարար;

- եթե առևտրային կազմակերպության շահութաբերության գործակիցը ցածր է  ուղղորդիչ շահութաբերության մակարդակից՝ ունի նվազման միտում, սակայն առկա է ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշների գծով դրական փոփոխություն և տեղի է ունեցել կուտակված վնասի չափի նվազում, ապա կազմակերպության արդյունավետությունը գնահատվում է պայմանական բավարար;

- եթե կազմակերպությունն աշխատել է վնասով, կամ տեղի է ունեցել կուտակված վնասի աճ, ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշների գծով դրական փոփոխություն չի արձանագրվել, ապա կազմակերպության արդյունավետությունը գնահատվում է անբավարար:

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2017 թվականի
 N    -Ն որոշման

ԿԱՐԳ

ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ, ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԿԱՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ

 

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
  2. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություններ) գործադիր մարմինների կողմից կատարված աշխատանքների գնահատման արդյունքների հիման վրա խրախուսման կամ պատասխանատվության միջոցներ կիրառելու հետ կապված ընթացակարգը և ժամկետները:
  3. ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
  4. Հիմնական նպատակը՝

ա)  կազմակերպությունների տնտեսական գործունեության արդյունավետության շարունակական բարձրացում, արդյունքների նկատմամբ հսկողության իրականացում.

բ) գործադիր մարմինների ղեկավարների կողմից կատարված աշխատանքների գնահատումը: Գնահատման արդյունքներով նրանց նկատմամբ խրախուսման կամ պատասխանատվության նորմերի կիրառմումը.

գ) կազմակերպությունների կառավարման ոլորտում գործադիր մարմինների ղեկավարների աշխատանքի գնահատման համար համեմատական բազայի ապահովումը:

  1. Սահմանել որ՝

ա) Պետական կառավարման մարմինները՝ յուրաքանչյուրն իր ենթակայության կազմակերպությունների ընթացիկ գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնելու ճանապարհով ծրագրային ցուցանիշների կատարման վերաբերյալ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն են ներկայացնում առանձին տեղեկանքի տեսքով՝ եռամսյակային պարբերականությամբ, յուրաքանչյուր եռամսյակին հաջորդ ամսվա մինչև 20-ը:

բ) եռամսյակային հաշվետվությունը նպատակ ունի գնահատելու գործադիր մարմինների ղեկավարների ընթացիկ աշխատանքը;

գ) գործադիր մարմինների ղեկավարների աշխատանքի վերջնական գնահատումը կատարվում է կազմակերպությունների գործունեության տարեկան ցուցանիշների հիման վրա՝ կշռային գործակիցների միջոցով:

  1. Առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ղեկավարների գնահատման համար որպես հիմնական ցուցանիշներ ընդունվում են սույն որոշմամբ N2 հավելվածով հաստատված արդյունավետության գնահատման ցուցանիշները և կառավարման ոլորտում աշխատանքների գնահատման համար սահմանված ոչ ֆինանսական ցուցանիշները, ընդ որում գնահատաման ժամանկ ոչ ֆինանսական ցուցանիշների կշիռը ընդհանուր գնահատականի մեջ պետք է կազմի 30%՝ ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշների հաշվարկները կատարվում են միջին թվաբանականի միջոցով:
  2. Առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ղեկավարների ընթացիկ գործունեության գնահատումը կատարվում է ելնելով տվյալ եռամսյակի համար նախատեսված և փաստացի ձևավորված՝

 - հասույթի մեծությունից.

 - ծախսերի մեծությունից.

- միջոցառումներից՝ այդ թվում ներդրումների ծավալը դրանց առկայության դեպքում,  սպասվելիք ֆինանսական և ոչ ֆինանսական արդյունքները, կադրային փոփոխությունները:

Առևտրային կազմակերպությունների համար ծրագրային ցուցանիշներ են համարվում պետական գույքի կառավարման 2018-2020թթ. ծրագրով տվյալ առևտրային կազմակերպության համար կազմված գործարար ծրագրերով նախատեսված ծրագրային ցուցանիշները:

  1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը ներկայացված տեղեկատվությունն ուսումասիրելուց հետո ՝

- գնահատման ցուցանիշների 20%-ից բարձր բացասական շեղումներ արձանագրելու դեպքում համապատասխան գերատեսչությունից պահանջում է պարզաբանում.

- գնահատման ցուցանիշների 20%-ից բարձր բացասական շեղումը կրկնվելու դեպքում հիմնադրի քննարկմանն է ներկայացվում գործադիր մարմինների ղեկավարներին զբաղեցրած պաշտոնից ազատելու հարցը:

  1. Ելնելով տարեկան ցուցանիշների գնահատման արդյունքներից, գործադիր մարմինների ղեկավարների համար կարող են կիրառվել խրախուսում կամ կարգապահական տույժեր՝

 - եթե կազմակերպության արդյունավետությունը գնահատվել է դրական և եռամսյակային տվյալներով ապահովվել է գնահատման համար նախատեսված ցուցանիշների աճ՝ գործադիր մարմինների ղեկավարների նկատմամբ կիրառվում ՀՀ օրեսդրությամբ սահմանված լրացուցիչ խրախուսում:

- եթե կազմակերպության արդյունավետությունը գնահատվում է բավարար, սակայն եռամսյակային տվյալներով ապահովվել է գնահատման համար նախատեսված ցուցանիշների աճ ՝ գործադիր մարմինների ղեկավարների նկատմամբ կարող է կիրառվել ՀՀ օրեսդրությամբ սահմանված խրախուսում:

- եթե կազմակերպության արդյունավետությունը գնահատվել է պայմանական բավարար, գնահատման համար նախատեսված ցուցանիշների աճ չի ապահովվել՝ գործադիր մարմինների ղեկավարների հետագա պաշտոնավարման շարունակման համար դիտարկվում է նախորդ 2 տարիների ցուցանիշները:

- եթե կազմակերպության արդյունավետությունը գնահատվել է բացասական և գնահատման համար նախատեսված ցուցանիշների աճ չի ապահովվել, հիմնադրի քննարկմանն է ներկայացվում գործադիր մարմինների ղեկավարներին զբաղեցրած պաշտոնից ազատելու հարցը:

 

  • Քննարկվել է

    28.06.2017 - 13.07.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի կառավարում

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Հանրային քննարկում

13.07.2017 14:30

ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10037

Տպել