«Արտակարգ իրավիճակների հետեվանքով բնակչության պատճառված վնասի գնահատման և փոխհատուցման կարգը հաստատելու ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1582-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2020 թվականի -ի N -Ն
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 1582-Ն ՈՐՈՇՈՒՄՆ
ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը»՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել արտակարգ իրավիճակների հետևանքով բնակչությանը պատճառված վնասի գնահատման և փոխհատուցման կարգը համաձայն հավելվածի:
- Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին, առաջարկել համայնքների ղեկավարներին և Երևանի քաղաքապետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում իրականացնել արտակարգ իրավիճակների հետևանքով բնակչությանը պատճառված վնասները գնահատող հանձնաժողովների ստեղծման գործընթացը և ապահովել համապատասխան հանձնաժողովների անհատական կազմերի ու աշխատակարգերի հաստատումը:
- Արտակարգ իրավիճակների նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել արտակարգ իրավիճակների հետևանքով բնակչությանը պատճառված վնասների գնահատման և փոխհատուցման հանրապետական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանրապետական հանձնաժողով) կազմը և աշխատակարգը.
2) Հանրապետական հանձնաժողովի կազմը և աշխատակարգը հաստատվելուց հետո եռամսյա ժամկետում մշակել և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել արտակարգ դեպքերի ռիսկերի նվազեցմանն ուղղված նվազագույն և պարտադիր միջոցառումների ցանկը:
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի գնահատման կարգը հաստատելու մասին N 1582-Ն որոշումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործողությունը տարածվում է 6 ամիս հետո ծագած հարաբերությունների վրա:
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2020 թվականի
____________ թիվ _____ որոշման
Կ Ա Ր Գ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով կարգավորվում են արտակարգ իրավիճակների հետևանքով բնակչությանը պատճառված վնասի գնահատման և փոխհատուցման հետ կապված հարաբերությունները, արտակարգ իրավիճակների հետևանքով պատճառված վնասի գնահատման գործընթացն ընդգրկում է մարդկանց կյանքին, առողջությանը և գույքին հասցված վնասի գնահատումը և դրանց վերացման համար անհրաժեշտ ծախսերի արժեքային որոշումը:
- Արտակարգ իրավիճակների հետևանքով բնակչությանը պատճառված վնասների գնահատման գործընթացը` կախված ընդգրկման տարածքից, հետևանքներից և նշանակությունից, համապատասխանաբար կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Հայաստանի Հանրապետության մարզպետների ու համայնքների ղեկավարների որոշումներով ստեղծված և մշտական գործող հանձնաժողովների կողմից:
- Գնահատման ու հաշվառման ենթակա են արտակարգ իրավիճակների հետևանքով բնակչությանը պատճառված վնասները (այսուհետ՝ Վնաս):
- Վնասները հաշվառվում են դրանց առաջացման պատճառների ուսումնասիրման ու վերացման, արտակարգ իրավիճակների ռիսկի նվազեցման համար միջոցներ ձեռնարկելու, ինչպես նաև բնակչությանը պատճառված Վնասի փոխհատուցումը կանոնակարգելու նպատակով:
- Արտակարգ իրավիճակների հետևանքով բնակչությանը պատճառված վնասների ընդհանուր հաշվառումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը, Հայաստանի Հանրապետության մարզպետարանները և տեղական ինքնակառավարման մարմինները:
- Վնասների վերաբերյալ ակտերը կազմվում են՝ սոււյն Կարգով սահմանված արձանագրությանբ (ձևը կցվում է ).
- Համայնքային հանձնաժողովների կողմից Վնասի գնահատման ակտերը, բացառությամբ Երևան քաղաքի, մարզային հանձնաժողովներին են ներկայացվում յուրաքանչյուր ամիս մինչև ամսի 10-ը, նախորդ ամսվա համար.
- Մարզային հանձնաժողովների և Երևան քաղաքի հանձնաժողովի կողմից ֆինանսական գնահատականներով ամփոփ ակտերը ներկայացվում են Հանրապետական հանձնաժողով մինչև ամսի 15-ը, նախորդ ամսվա համար.
- Հանրապետական հանձնաժողովը նախորդ ամսվա տվյալներով ակտերը ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացնում մինչև հաջորդ ամսվա վերջին աշխատանքային օրը:
- Սույն կարգի 6-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված ժամկետների խախտմամբ ներկայացված ակտերը Հանրապետական հանձնաժողովի կողմից չեն քննարկվում:
ԳԼՈՒԽ 2
ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Սույն կարգում օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ իմաստը.
- Վնաս - կորուստի չափ, արտահայտված ընթացիկ շուկայական գնային ցուցանիշներով, առողջության վերականգնման արժեքով, բացառությամբ մահվան դեպքը.
- Անդրսահմանային արտակարգ իրավիճակ - այլ երկրում արտակարգ դեպքի, պատահարի, վտանգավոր տարերային երևույթի հետևանքով ստեղծված իրադրություն, որի խոցման գործոնները կարող են ներգործություն ունենալ Հայաստանի Հանրապետության տարածքում` առաջացնելով համայնքային, մարզային կամ հանրապետական նշանակության արտակարգ իրավիճակ,
- Հանրապետական արտակարգ իրավիճակ - արտակարգ իրավիճակ, որի ընթացքում տեղի է ունեցել հետևյալ դեպքերից առնվազն մեկը`
ա. տուժել են 300-ից ավելի մարդ, կամ խախտվել են 500-ից ավելի մարդկանց կենսագործունեության պայմանները,
բ. ընդհանուր նյութական վնասը կազմել է նվազագույն աշխատավարձի 500 հազարապատիկից ավելի,
գ. խոցման գործոնները տարածվել են երկու և ավելի մարզերի կամ Երևան քաղաքի երկու և ավելի վարչական շրջանների տարածքներում կամ Երևան քաղաքի վարչական շրջանի տարածքից դուրս.
- Մարզային արտակարգ իրավիճակ - արտակարգ իրավիճակ, որի ընթացքում տեղի է ունեցել հետևյալ դեպքերից առնվազն մեկը`
ա. տուժել են 50-ից ավելի, սակայն 300-ից ոչ ավելի մարդ,
բ. խախտվել են 300-ից ավելի, սակայն 500-ից ոչ ավել մարդկանց կենսագործունեության պայմանները,
գ. ընդհանուր նյութական վնասը կազմել է նվազագույն աշխատավարձի 5 հազարապատիկից ավելի, սակայն չի գերազանցել 300 հազարապատիկը,
դ. խոցման գործոնները չեն տարածվել մարզի կամ Երևան քաղաքի վարչական շրջանի տարածքից դուրս:
- Համայնքային արտակարգ իրավիճակ - արտակարգ իրավիճակ, որի ընթացքում տեղի է ունեցել հետևյալ դեպքերից առնվազն մեկը`
ա. տուժել է 10-ից ավելի, սակայն 50-ից ոչ ավելի մարդ,
բ. խախտվել են 50-ից ավելի, սակայն 300-ից ոչ ավել մարդկանց կենսագործունեության պայմանները,
գ. ընդհանուր նյութական վնասը կազմել է նվազագույն աշխատավարձի հազարապատիկից ավելի, սակայն չի գերազանցել 5 հազարապատիկը,
դ. խոցման գործոնները չեն տարածվել քաղաքային (բացառությամբ Երևան քաղաքի) ու գյուղական համայնքների տարածքից դուրս:
ԳԼՈՒԽ 3
ՎՆԱՍԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ
- Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների հետևանքով բնակչությանը պատճառված վնասների գնահատման նպատակով ստեղծվում են`
1) համայնքային հանձնաժողովներ (ստեղծվում են Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների որոշումներով), որոնց կողմից կազմվում են Վնասի վերաբերյալ ակտերը, բացառությամբ Երևան քաղաքի, ներկայացվում են մարզային հանձնաժողովներ, Երևան քաղաքի հանձնաժողովը կազմված ակտերը ներկայացնում է Հանրապետական հանձնաժողովին.
2) մարզային հանձնաժողովներ (ստեղծվում են Հայաստանի Հանրապետության մարզպետների որոշումներով), որոնք համայնքային հանձնաժողովների կողմից կազմված ակտերը հաստատում և ներկայացնում են Հանրապետական հանձնաժողովին.
3) Հանրապետական հանձնաժողով (ստեղծվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ), ամփոփում է արտակարգ իրավիճակների հետևանքով բնակչությանը պատճառված վնասների մասին վերջնական տեղեկատվությունը և փոխհատուցման վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանը:
- Վնասի գնահատման համար`
1) «բնորոշվում է արտակարգ իրավիճակի առաջացման պատճառը և դրանից ելնելով, սույն կարգի 11-րդ կետով ուղղությունը».
2) կազմվում է վնասված գույքի ցանկը` նշելով դրանց տեսակը, գտնվելու վայրն ու համառոտ բնութագիրը.
3) ուսումնասիրվում և գնահատվում է վնասված գույքի վիճակը.
4) գնահատվում է գույքին պատճառված վնասի չափը:
- Տեղեկատվությունը ներառում է՝
1) դեպքի օրը, ամիսը, տարեթիվը, ժամը և վայրը.
2) տուժողների ազգանունները, անունները, հայրանունները, նրանց ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, բնակության և աշխատանքի վայրերը.
3) դեպքի վայր մեկնած՝ փրկարարական աշխատանքներ իրականացնող խմբի (անձանց) կազմը (անձնական տվյալները).
4) դեպքը բնութագրող այլ հանգամանքներ` իրավիճակը, եղանակային պայմանները և այլն:
- Հանրապետական, մարզային և համայնքային հանձնաժողովները գործում են հետևյալ ուղղություններով`
1) գյուղատնտեսությանը հասցված վնասների գնահատում.
2) գույքին հասցված վնասների գնահատում.
3) ենթակառուցվածքներին հասցված վնասների գնահատում.
4) բժշկասանիտարական հնարավոր վնասների գնահատում:
- Արտակարգ իրավիճակների հետևանքով բնակչությանը պատճառված վնասները գնահատող հանձնաժողովների կազմում` ըստ ուղղությունների ընդգրկվում են արտակարգ իրավիճակների, առողջապահության, գյուղատնտեսության, կապի և տրանսպորտի, քաղաքաշինության, բնապահպանության և մասնագիտացված (այդ թվում վերահսկողություն իրականացնող) կառույցների ներկայացուցիչներ, ովքեր պետք է ուսումնասիրեն, հաշվառեն և գնահատեն ստեղծված իրավիճակն ու հավանական վտանգները:
ԳԼՈՒԽ 4
ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ
- Գնահատման և փոխհատուցման ենթակա են հետևյալ արտակարգ դեպքերից ու պատահարներից բնակչությանը պատճառված վնասները՝
- երկրաշարժ,
- ցրտահարություն,
- ջրհեղեղ,
- ջրածածկում,
- ջրակալում,
- կարկուտ,
- հորդառատ անձրև,
- սելավ,
- քամի, փոթորիկ, պտտահողմ,
- ամպրոպ,
- սողանք,
- երաշտ,
- վտանգավոր բեռների տեղափոխմամբ պայմանավորված պատահարներ,
- համաճարակ, էպիզոտիա, էպիֆիտոտիա, պանդեմիա,
- ճառագայթային (միջուկային), քիմիական վթարներ,
- հրդեհ,
- պայթյուն,
- փլուզում,
- քարաթափում,
- ձնահոսք, ձնաբուք:
- Սույն կարգի 14-րդ կետում նշված դեպքերում Վնասի փոխհատուցում չի տրվում, եթե՝
- գյուղատնտեսական արտադրանքի գծով հասանելի է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սուբսիդավորվող ապահովագրական պայմանագրերի կնքումը.
- Վնասներն առաջացել են տուժողի գործողության կամ անգործության հետևանքով.
- տուժողի դիտավորության հետևանքով վնասված գույքը հանդիսացել է արտակարգ իրավիճակի պատճառ.
- տուժողի դիտավորության հետևանքով վնասված անշարժ գույքը գտնվել է արտակարգ իրավիճակի օջախ հանդիսացած օբյեկտի սանիտարական պաշտպանական գոտում.
- վնասված անշարժ գույքը կառուցված է եղել շինարարական նորմերի և կանոնների խախտմամբ, որոնք չեն ունեցել գույքի նկատմամբ օրենքով սահմանված կարգով իրավունքի պետական գրանցում.
- կառուցապատված հողատարածքը և շինություններն օգտագործված են եղել ոչ նպատակային.
- ագրոտեխնիկական միջոցառումների պահանջները չպահպանելու պատճառով հանգեցրել են գյուղատնտեսական մշակաբույսերի վնասման՝ չպահպանելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտը համակարգող լիազոր մարմնի կողմից ընդունված իրավական ակտերի պահանջները:
- Սույն կարգի 14-րդ կետում նշված դեպքերում Վնասները փոխհատուցման ենթակա են, եթե տվյալ դեպքը սույն կարգի մասով որակվել է հանրապետական, մարզային կամ համայնքային արտակարգ իրավիճակներ:
- Արտակարգ իրավիճակների հետևանքով հասցված վնասի դեպքում, տրվում է փոխհատուցում կրած վնասի 20%-ի չափով:
- Արտակարգ իրավիճակների հետևանքով զոհված քաղաքացու ընտանիքի անդամներին (հավասարաչափ բաշխման ձևով) միանվագ դրամական օգնություն՝ 200.000 դրամի չափով՝ յուրաքանչյուր զոհված քաղաքացու համար:
- Արտակարգ իրավիճակների հետևանքով առողջությանը ծանր և միջին կարգի վնաս կրած քաղաքացուն դրամական օգնություն 1000 դրամի չափով:
- Արտակարգ իրավիճակի հետևանքով բնակելի տարածքի քանդվելու կամ բնակության համար ոչ պիտանի դառնալու դեպքում ֆիզիկական անձիք ապահովվում են պետության կողմից սահմանված նվազագույն բնակելի տարածքով կամ ստանում են պետության կողմից սահմանված նվազագույն բնակելի տարածքին համարժեք փոխհատուցում, աղետի դեպքում՝ ժամանակավոր կացարանով, հետագայում բնակելի տարածքով ապահովելու պայմանով:
- Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված սոցիալապես անապահով ընտանիքներին Վնասի փոխհատուցում տրվում է վնասի (առանձին դեպքերում ընդհանուր վնասի) 100 %-ի չափով:
- Սույն կարգով նախատեսված փոխհատուցումն իրականացվում է Հանրապետական հանձնաժողովի առաջարկությամբ Վնասի վերջնական գնահատականի ՀՀ կառավարություն ներկայացնելու օրվանից հետո 3-ամսյա ժամկետում, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այլ ժամկետներ սահմանված չեն։
- Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կարող է սահմանվել արտակարգ իրավիճակների հետևանքով բնակչությանը պատճառված վնասի փոխհատուցման այլ չափեր և ձևեր, ինչպես նաև փոխհատուցման միջոցների աղբյուրներ, այդ թվում՝ միջազգային և մարդասիրական։
- Արտակարգ իրավիճակների հետևանքով բնակչությանը պատճառված վնասի փոխհատուցման համար միջոցները հատկացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից՝ տարածքային կառավարման մարմիններին՝ սույն Կարգի համաձայն:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ
Է. ԱՂԱՋԱՆՅԱՆ
-
Քննարկվել է
07.12.2020 - 22.12.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արտակարգ իրավիճակներ
-
Նախարարություն
Արտակարգ իրավիճակների նախարարություն
Դիտումներ` 8592
Տպել