Մուշեղ Հովսեփյան
02.12.2020
Նախագծի վերջում բացակայում է ստորագրող պաշտոնատար անձի պաշտոնը, անվան սկզբնատառը և ազգանունը։
Լրամշակման փուլում է
2 - Կողմ
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԵՐԵԽԱՅԻ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1398-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
1. |
Անհրաժեշտությունը |
|
2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշմամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատել է 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը` կարևորելով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների, այդ թվում` հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ու այլընտրանքային, համայնքահեն ծառայությունների ցանցի ընդլայմանն ուղղված միջոցառումների իրականացումը։ Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն (այսուհետ՝ նախարարություն) իրականացնում է ապաինստիտուցիոնալացման քաղաքականություն՝ ուղղված երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանը: Նախարարությունը նախաձեռնել է ստեղծելու աջակցության կենտրոններ Երևանում, Գյումրիում և Կապանում՝ աջակցելու կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և հրատապ տեղավորման և մասնագիտական աջակցության կարիք ունեցող երեխաներին (անհրաժեշտության դպքում նաև ուղեկցողի հետ) և ընտանիքներին: |
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
Երեխաների խնամքի շուրջօրյա հաստատությունների ապաինստիտուցիոնալացման քաղաքականության շրջանակում նախարարությունը ներկայացրել է մի շարք փոփոխություններ իրավական ակտերում, որոնք հավանության են արժանացել և ընդունվել ՀՀ կառավարության կողմից: Մասնավորապես, փոփոխություններ են կատարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի N 381-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 551-Ն որոշումներում՝ հաստատությունների տիպերում ավելացնելով աջակցության կենտրոնը և ուղղորդման մեխանիզմները: Միաժամանակ, ապաինստիտուցիանալացմանը զուգահեռ նախարարությունը զարգացնում է երեխային տրամադրվող այլընտրանքային խնամքի հնարավորությունները՝ նախապատվությունը տալով խնամքի ընտանեկան տիպին, իսկ շուրջօրյա հաստատությունում տեղավորման դեպքում՝ կարճաժամկետ խնամքին: Մարզերում բնակվող կյանքի դժվարին իրավիճակում հայտնված հրատապ աջակցության կարիք ունեցող երեխաներին, շատ հաճախ հնարավոր չի լինում օպերատիվ օգնել, քանի որ ճգնաժամային աջակցության մոդել գործում է միայն Երևանում: Սույն նախագծի ընդունմամբ Սյունիքի մարզի Կապան քաղաքում կստեղծվի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն, որտեղ կարճաժամկետ շուրջօրյա խնամք և աջակցություն կստանան Սյունիքի և հարակից մարզերի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 0-ից մինչև 18 տարեկան երեխաները՝ անհրաժեշտության դեպքում նաև խնամողի հետ՝ 24-ժամյա ռեժիմով, և ցերեկային աջակցություն՝ 2ից մինչև 18 տարեկան կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաները: 2020 թվականի միջնաժամկետ ծախսային ծրագրով հաստատված «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» Հիմնադրամի ֆինանսավորման համար նախատեսված բյուջեն, ինչպես նաև վերջինիս շենքը կհատկացվի նախագծով ստեղծվող ՊՈԱԿ-ին, որտեղ շուրջօրյա՝ առավելագույնը վեց ամիս ժամկետով խնամք կստանան կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 50 երեխա, իսկ ցերեկային ծառայություն 100 երեխա՝ մեկ տարի ժամկետով: Ստեղծվելիք երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնը տեղակայվելու է «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» Հիմնադրամի շենքում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն վերոհիշյալ ծրագիրն իրականացնելու համար ունի համար բավարար պայմաններ: |
3. |
Կարգավորման նպատակը և բնույթը. |
|
Նախագծի նպատակն է Սյունիքի մարզում ստեղծել «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն, որը կիրականացնի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 0-ից մինչև 18 տարեկան երեխաների՝ առավելագույնը 6 ամիս ժամկետով շուրջօրյա աջակցությունն ու խնամքը, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 2-ից մինչև 18 տարեկան երեխաների առավելագույնը 1 տարի ժամկետով ցերեկային աջակցության ծառայություններ՝ ստեղծելով պայմաններ երեխաներին հասարակություն ներառման համար, օժանդակելու սոցիալական և առողջական խնդիրների լուծմանը, կանխարգելելու կյանքի դժվարին իրավիճակը: |
4. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք |
|
Նախագծում փոփոխությունների և լրացումների մասին առաջարկությունները ներկայացվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից: |
5. |
Ակնկալվող արդյունքը |
Նախագծի ընդունման արդյունքում Սյունիքի մարզում ստեղծել «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն», որը հնարավորություն կտա համակողմանի շուրջօրյա աջակցություն տրամադրել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված Սյունիքի և հարակից մարզերի 0-ից մինչև 18 տարեկան երեխաներին (անհրաժեշտության դեպքում՝ նաև խնամողի հետ)՝ առավելագույնը 6-ամսյա ժամկետով և մեկ տարի ժամկետով ցերեկային աջակցության ծառայություններ տրամադրել՝ 2-ից մինչև 18 տարեկան երեխաներին: |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԵՐԵԽԱՅԻ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1398-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին
Որոշման ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում է ակնկալվում, որը ներառված է 2021-2023 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրում:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԵՐԵԽԱՅԻ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1398-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
1 |
Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը |
|
Նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտություն չի առաջանում: |
2 |
Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը |
|
Նախագծով առաջարկվող հարցերի մասով միջազգային պայմանագրերով պարտավորություններ չեն ստանձնվել: |
Քննարկվել է
02.12.2020 - 17.12.2020
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 6019
Տպել02.12.2020
Նախագծի վերջում բացակայում է ստորագրող պաշտոնատար անձի պաշտոնը, անվան սկզբնատառը և ազգանունը։
02.12.2020
Նախագծի կետի 4-րդ կետի 1-ին ենթակետի համարակալման վրիպակը ուղղել։
02.12.2020
Նախագծի 2-րդ կետի 3-րդ ենթակետի «հարակից մարզերը» բառերը փոխարինել «Վայոց Ձորի մարզը» բառերով։ Առաջարկում եմ դիտարկել Արցախի Հանրապետությունը որպես կազմակերպության սպասարկման տարածք (առնվազն մեթոդական աջակցության և վերապատրաստումների մասով) ավելացնելու իրավական հնարավորությունը։