Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1920-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1920-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ

ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)

ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և ՀՀ կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 408 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին՝ համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի, համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի և բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգի վերանայման նպատակն է նշված որոշումների միավորման և դրանցով սահմանված դրույթների համապատասխանեցումը վերջին տարիների ընթացքում «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններին, ՀՀ հողային օրենսգրքին համապատասխան սահմանել գործառնական գոտիների ցանկը, դրանց համապա­տաս­խանող կոդերը, սահմանել նաև մի շարք կառուցապատման չափորոշիչների առավելագույն կամ նվազագույն ցուցանիշները, հստակեցնել նախագծերի կազմին և բովանդակությանը ներկայացվող պահանջները, նախագծերին ներկայացվող պահանջները համապատասխանեցնել ստեղծվող երկրատեղե­կատվա­կան համակարգի միասնական չափորոշիչներին:

Ի կատարումն ՀՀ վարչապետի 2020 թվականի ապրլիլի 14-ի 099/3063-2020 հանձնարարականի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 361.1 կետը վերանայելու՝ ՀՀ կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 408 և ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշումների միավորման նախագիծը, որը նպատակաուղղված է նախագծերի կազմին և բովանդակությանը ներկայացվող պահանջների հստակեցմանը և միևնույն ոլորտին առնչվող փաստաթղթերը մեկ միասնական իրավական փաստաթղթում ներառելու միջոցով կիրարկման գործընթացի դյուրինացմանը:

 

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի (այսուհետև՝ օրենք) 17-րդ հոդվածի 4-րդ մասի «դ» ենթակետի և 14.3 հոդվածի 17-րդ մասի համաձայն` քաղաքաշինական գլխավոր հատակագծերի և գոտիավորման նախագծերը համայնքի տարածական զարգացման մանրամասն պայմանները սահմանող գործադրական (օպերատիվ) բնույթի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթեր են, որոնք հիմք են ծառայում քաղաքաշինական նպատակներով հողամասերի և (կամ) ճարտարապետա-հատակագծային առաջադրանքների տրամադրման, շենքերի ու շինությունների նախագծային փաստաթղթերի մշակման ու շինարարության թույլտվությունների համար:

Միևնույն ժամանակ, ՀՀ կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N408 որոշմամբ հաստատված կարգում արտացոլված չեն օրենքի` 2001 թվականից հետո գործողության մեջ դրված մի շարք դրույթներ, որոնք առնչվում են նախագծերի համաձայնեցման և հաստատման ընթացակարգերին միջգերատեսչական հանձնաժողովի մասնակցությանը (օրենքի 14.3 հոդվածի 7-րդ և 8-րդ մասեր):

Հաշվի առնելով, որ նշված ժամանակահատվածում գոտևորման նախագծերը հիմնականում մշակվել են գլխավոր հատակագծերի, իսկ 2016 թվականից հետո մշակվում են նաև համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի կազմում, դրանց համաձայնեցման ու հաստատման գործընթացն իրականացվել է ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշմամբ հաստատված կարգով՝ ապահովելով նաև որպես ինքնուրույն փաստաթուղթ մշակվող գլխավոր հատակագծերի և գոտևորման նախագծերի համաձայնեցման ու հաստատման ընթացակարգերի համապատասխանությունն օրենքի պահանջներին:

Հաջորդ խնդիրը կայանում է նրանում, որ տարբեր նախագծային կազմակերպությունների կողմից մշակվող գլխավոր հատակագծերում և գոտևորման նախագծերում միատեսակ գործառնական գոտիներին տրվում են տարբեր անվանումներ, հապավումներ և պայմանական նշաններ: Նախագծից նախագիծ տարբերվում են նաև կառուցապատման չափորոշիչների ու թույլատրելի օգտագործման ձևերի ամփոփ աղյուսակները: Փոփոխությունից հետո տարբեր նախագծողների կողմից մշակված գլխավոր հատակագծերի պայմանական նշանները դառնում են միատեսակ:

 

3. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով առաջարկվում է.

   համապատասխանեցնել նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման ընթացակարգն օրենքի դրույթներին,

   հստակեցվել է գլխավոր հատակագծերի փոփոխությունների առաջարկությունների կազմին ու բովանադակությանը ներկայացվող պահանջները (անհրաժեշտ ելակետային փաստաթղթերի հավաքագրումը, որի նպատակն է հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունների գործընթացի ժամկետների կրճատումը),

   սահմանվել է միասնական մոտեցումների գործառնական գոտիների անվանումների, դրանց հապավումների, կոդերի և գծագրերում պայմանական նշանների նկատմամբ,

   մշակվել է կառուցապատման չափորոշիչների ու թույլատրելի օգտագործման ձևերի ամփոփ աղյուսակների օրինակելի ձևերը,

   սահմանվել է գոտիներում թույլատրելի օգտագործման (հիմնական և ոչ հիմնական՝ ուղեկցող) ձևերի ցանկը,

   ներառվել են դրույթներ, գլխավոր հատակագծերի և գոտևորման նախագծերի` ստեղծվող երկրատեղե­կատվա­կան համակարգի միասնական պահանջներին համապատասխանության մասով:

 

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

 Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:

 

5. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Որոշումների միավորման նախագծի ընդունման արդյունքում  կհստակեցվեն նախագծերի կազմին և բովանդակությանը ներկայացվող պահանջները, միևնույն ոլորտին առնչվող փաստաթղթերը մեկ միասնական իրավական փաստաթղթում ներառելու միջոցով կիրարկման գործընթացի դյուրինացումը:

Որոշման նախագծի ընդունման արդյունքում  կկանոնակարգվի գլխավոր հատակագծերի և գոտևորման նախագծերի համաձայնեցման ու հաստատման գործընթացը, նախագծերը կմշակվեն որոշակի միասնական սկզբունքներով և տեսքով,  կդյուրինացվի նախագծերով սահմանվող տվյալների և պահանջների մուտքագրումը երկրատեղե­կատվա­կան համակարգ:

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1920-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխությունների անհրաժեշտություն չի առաջացնում:

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1920-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ՈՒ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԵՎ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

       «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի առաջացնում:

 

 

  • Քննարկվել է

    01.10.2020 - 16.10.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5817

Տպել

Առաջարկներ`

Գարիկ Խաչատրյան

13.10.2020

Հավելված 1.2 կետ 6 1. 6-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված միկրոռեգիոնալ տարածքային միավորում ընդգրկված յուրաքանչյուր բնակավայրի համար Մ 1:5000 տարածքի զարգացման հատակագիծը նպատակահարմար չէ կատարել, քանի որ, ավելի խոշոր մասշտաբով՝ Մ 1:2000, այն ներկայացվում է գոտևորման նախագծում: 2. Առաջարկում եմ 6-րդ կետի 4-րդ և 3-րդ ենթակետերը դարձնել մեկ գծագիր, քանի որ, ճանապարհային ցանցը իրենից ներկայացնում է ինժեներական ենթակառուցվածք: Ինչպես նաև 4-րդ և 3-րդ ենթակետերում թվարկված կետերը փոխկապակցված են միմյանց հետ: 3. 6-րդ կետի 5-րդ ենթակետը նպատակահարմար չէ կատարել, քանի որ, թվարկված կետերը ավելի մանրամասն արտահայտված են 6-րդ կետի 2-րդ ենթակետում: 4. 6-րդ կետի 8-րդ ենթակետը բացարձակապես այլ աշխատանք է և չի համապատասխանում տարածքային հատակագծման տրամաբանությանը: 5. 6-րդ կետի 9-րդ ենթակետով նշված Մ 1:5000, Մ 1:10000 կամ Մ 1:25000 ուրվագիծը զբոսաշրջային զարգացման համար էական նշանակություն չունի, իսկ թվարկված կարևորագույն օբյեկտները արդեն իսկ նշվում են 6-րդ կետի 1-ին ենթակետում:

Տեսնել ավելին