Հայաստանի Երիտասարդ Ֆերմերների Ասոցիացիա
23.09.2020
Առաջարկում ենք ավելացնել հետևյալ կետը․ «Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը և կատարված ծախսերի մասնակի փոխհատուցումը Շահառուի համար հարկային պարտավորություն չի առաջացնում»։
2 - Կողմ
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՅԳԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2020-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Անհրաժեշտությունը:
«Հայաստանի Հանրապետությունում այգեգործության զարգացման 2020-2023 թվականների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության ծրագրից, քանի որ Կառավարության ռազմավարական նպատակներից մեկն էլ գյուղատնտեսության ոլորտում նոր տեխնոլոգիաների կիրառումն է, մասնավորապես ինտենսիվ պտղատու այգիների հիմնումը, ոռոգման արդիական ու կարկտապաշտպան համակարգերի ներդրումը (Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում վերը նշված 3 ուղղությունները նախատեսված են որպես առանձին միջոցառումներ, սակայն 3-ն էլ ուղղված են գյուղատնտեսության ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրմանը)։ Վերջիններս հնարավորություն կտան էապես խնայել ջրային և հողային ռեսուրսները, ինչպես նաև նվազեցնել կարկտահարությամբ և այլ բնակլիմայական գործոններով պայմանավորված ռիսկերը։
Ի տարբերություն ավանդական այգու ինտենսիվ այգին արագ է անցնում պտղաբերման, միավոր տարածքի վրա տնկիները ավելի խիտ են տնկվում՝ ապահովելով այգու արտադրողունակության ավելի մեծ ինտենսիվությունը, այգիներում կիրառվում են մշակության արդիական տեխնոլոգիաներ, ապահովվում է բարձրորակ և մեծաքանակ բերք:
Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա հանրապետությունում ավելացնել այգիների տարածքները, բարելավել տնկիների և արտադրված արտադրանքի որակը, բարձրացնել ճյուղի ինտենսիվացման մակարդակը, արդյունավետ օգտագործել հողային և ջրային ռեսուրսները, կանխարգելել բնակլիմայական աղետներից վնասները, ավելացնել արտադրվող արտադրանքի ծավալները և արտաքին շուկայում բարելավել մրցակցային դիրքերը։ Բացի այդ պտղաբուծությունն ու խաղողագործությունը սերտորեն կապված են ագրովերամշակող արդյունաբերության հետ, որը կարևոր նշանակություն ունի գյուղական բնակչության զբաղվածության ու եկամուտների ապահովման առումով։ Պտղի և հատապտղի, խաղողի արտադրության ծավալների ավելացումը կհանգեցնի նաև ագրովերամշակող արդյունաբերության հումքային բազայի կայունացմանը։
Ծրագրում միավորվել են Հայաստանի Հանրապետությունում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսավճարների սուբսիդավորման և Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման ծրագրերը, ինչպես նաև ճշգրտվել են 1 հա-ի վրա կատարվող ծախսերը, սահմանվել են Ծրագրի շրջանակում թույլատրելի տարածքների նվազագույն և առավելագույն սահմանաչափերը, հստակեցվել է Ծրագրի շրջանակում անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և բովանդակությունը։
Կարկտապաշտպան ցանցերը և ոռոգման կաթիլային համակարգերը որպես կանոն ներդրվում են այգեգործության բնագավառում (գործող ծրագրերի շրջանակներում կարկտապաշտպան ցանցերն ամբողջությամբ, իսկ ոռոգման արդիական համակարգերի շուրջ 90%-ը ներդրվել են այգիներում), ուստի ստեղծված իրավիճակը հուշում է, որ առավել նպատակահարմար է կարկտապաշտպան ցանցերի և ոռոգման արդիական համակարգերի ներդրումը դիտարկել որպես այգեգործության զարգացմանն ուղղված ծրագրի առանձին բաղադրիչ։
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները:
Պտղի, խաղողի և հատապտղի մշակությամբ զբաղվում են հանրապետության բոլոր տարածաշրջաններում, սակայն այգեգործության հիմնական շրջանները տեղաբաշխված են Արարատյան հարթավայրում և նրա մերձակա շրջաններում:
Համաձայն Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տվյալների պտղաբուծությամբ, խաղողագործությամբ և հատապտուղների արտադրությամբ զբաղվում են հանրապետության 10 մարզերի շուրջ 60․5 հազար տնտեսավարողներ, ընդ որում մեկ տնտեսության բաժին է ընկնում 0.1 - 200 հա, որից մինչև 1.0 հա ունեցող տնտեսավարողները կազմում են ընդհանուր թվի 91.4%-ը: Այգետարածքների մասնատվածության և փոքր չափերի պատճառով ցածր է մշակության աշխատանքների արդյունավետությունը, որի արդյունքում էլ բարձրանում է արտադրանքի ինքնարժեքը, նվազում ճյուղի շահութաբերությունը: Հայաստանի Հանրապետությունում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագրի շրջանակում 2020 թվականի հուլիսի 31-ի դրությամբ 44 տնտեսավարողի կողմից հիմնվել է 219․04 հա ինտենսիվ այգի, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսավճարների սուբսիդավորման ծրագրի շրջանակում 6 տնտեսավարողի կողմից կարկտապաշտպան ցանց է ներդրվել 102․24 հա-ի վրա, իսկ Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման ծրագրերի շրջանակում 43 տնտեսավարողի կողմից ոռոգման արդիական համակարգ է ներդրվել 562․9 հա-ի վրա։
Վերը նշված 3 ծրագրերի շրջանակներում իրականացված դիտարկումները ցույց են տվել, որ հետզհետե ավելանում է տնտեսավարողների հետաքրքրվածությունը նոր տեխնոլոգիաների կիրառման և ծրագրերին մասնակցության ուղղությամբ։ Միաժամանակ 2020 թվականին ծրագրային ցուցանիշների վրա իր ազդեցությունն ունեցավ նաև կորոնավիրուսի տարածումը հանրապետությունում։ Գործող ծրագրերին մասնակից տնտեսավարողների հետ կատարված հարցումների արդյունքում վեր հանված խնդիրները վերացնելու նպատակով կատարելագործվել է Նախագծի իրականացման գործիքակազմը, ինչպես նաև ներառվել են ոլորտի մասնագետների հետ քննարկման ընթացքում արված արժեքավոր առաջարկությունները։
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը:
Այգեգործության ճյուղում իրականացվող քաղաքականությունը նպատակաուղղված է ժամանակակից, բարձր բերքատու այգիների հիմնմանը, մրցունակ խաղողի, պտղի և հատապտղի արտադրության և արտահանման ծավալների ավելացմանը, հողային և ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը, գյուղացիական տնտեսությունների եկամտաբերության մակարդակի բարձրացմանը:
Կարգավորման նպատակը և բնույթը:
Կարգավորման նպատակն է` պետական աջակցության մեխանիզմների, մասնավորապես՝ մատչելի վարկավորման և ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով՝ հանրապետությունում ինտենսիվ այգեգործության՝ խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների, հատապտղանոցների հիմնման, ինչպես նաև ոռոգման արդիական համակարգերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար նպաստավոր պայմանների ստեղծումը։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք:
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
Ակնկալվող արդյունքը:
Ծրագրի իրականացումից ակնկալվում են հետևյալ արդյունքները.
Այլ տեղեկություններ:
Այլ տեղեկություններ չկան:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՅԳԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2020-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետությունում այգեգործության զարգացման 2020-2023 թվականների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՅԳԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2020-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետությունում այգեգործության զարգացման 2020-2023 թվականների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է։
Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը` համապատասխանում է:
Քննարկվել է
08.09.2020 - 24.09.2020
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 7769
Տպել23.09.2020
Առաջարկում ենք ավելացնել հետևյալ կետը․ «Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը և կատարված ծախսերի մասնակի փոխհատուցումը Շահառուի համար հարկային պարտավորություն չի առաջացնում»։
23.09.2020
Առաջարկում ենք ծրագրի 37 և 38-րդ կետերից անհասկանալի է, թե ինչ է տեղի ունենալու, եթե այգեհիմնման համար սահմանված դիմորդների հանրագումարային պահանջը գերազանցի կանխատեսված սահմանաչափերը՝ 60 և 40 հա։ Հաշվի առնելով ծրագրի նկատմամբ մեծ հետաքրքրությունը՝ մեր կանխատեսումներով 2021 թվականին ծրագրի շրջանակում կարող էր հիմնվել առնվազն 170 հա վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման բաղադրիչով և առնվազն 130 հա մասնակի փոխհատուցման բաղադրիչով։
23.09.2020
Առաջարկում ենք կետ 23․ 14․գ․ կետում նշված մոնիթորինգի բացասական եզրակացության դեպքերն առաջարկում ենք մանրամասնել, թե որ դեպքում կարող է տրվել բացասական եզրակացություն։ Առաջարկում ենք կազմել տեղազննության ստուգաթերթ․ 1․ Գործող կաթիլային համակարգի առկայություն, 2․ կարկտապաշտպան համակարգի կամ ապահովագրության առկայություն, 3․ տնկիների առկայություն՝ ըստ դիմումում նշված չափանիշների և կպչունության ցուցանիշի բավարարում, 5․ խորհրդատուի հետ պայմանագրի առկայություն, 6․ ջրային ռեսուրսների հասանելիություն, 7․ գրանցամատյանի առկայություն Ըստ էության այս կետերը ներառում են Ծրագրի շրջանակում սահմանված բոլոր պահանջները։ Ծրագրով սահմանված մնացած բոլոր պայմաններն (փաստաթղթերի ներկայացումը և այլն) արդեն բավարարվել էին Նախարարության հետ պայմանագիր կնքելուց առաջ։