Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-240 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հասկացությունով. «ճանապարհային վճարը՝ Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացման, Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների   շինարարության, նորոգման և պահպանման համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման նպատակով սույն օրենքով սահմանված կարգով և չափով  Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող պարտադիր վճար է»:

Հոդված 2.  Oրենքի 10-րդ հոդվածի՝

  • 6-րդ մասի «ժ» կետում վերջակետը փոխարինել միջակետով.
  • 6-րդ մասը լրացնել նոր «ժա» կետով հետևյալ բովանդակությամբ.

«ժա) առանց ճանապարհային վճար վճարելու, 12 և ավելի տոննա առավելագույն թույլատրելի զանգված ունեցող տրանսպորտային միջոցների երթևեկությունը»:.

  • 3-րդ մասի «ե» կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2.  Oրենքի 11-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Ճանապարհային վճարը, վճարման հետ կապված հարաբերությունները

 

  1. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելն անվճար է, բացառությամբ 12 և ավելի տոննա առավելագույն թույլատրելի զանգված ունեցող տրանսպորտային միջոցների և «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի շրջանակներում նախագծված, կառուցված, նորոգված կամ պահպանվող ճանապարհների՝ ՊՄԳ պայմանագրով սահմանված դեպքերում, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերի: ՊՄԳ ծրագրի շրջանակներում նախագծված, կառուցված, նորոգված կամ պահպանվող վճարովի ճանապարհները հանդիսանում են այլընտրանքային ճանապարհներ:
  2. Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված (հաշվառված), ինչպես նաև չգրանցված (չհաշվառված) 12 և ավելի տոննա առավելագույն թույլատրելի զանգված ունեցող ավտոտրանսպորտային միջոցներով, Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվողները վճարում են ճանապարհային վճար:
  3. Ընդհանուր օգտագործման ոչ պետական և ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկության վարձաչափը և վարձաչափի հաշվարկման ու վճարման կարգը սահմանում է դրա սեփականատերը: «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի շրջանակներում ընդհանուր օգտագործման ոչ պետական և ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկության վարձաչափը և վարձաչափի հաշվարկման ու վճարման կարգը սահմանվում են ՊՄԳ պայմանագրով:
  4. Ճանապարհային վճար վճարողներ են համարվում սույն օրենքով սահմանված ճանապարհային վճարի գանձման օբյեկտ հանդիսացող՝ 12 և ավելի տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող Հայաստանի Հանրապետությունում կամ այլ պետություններում  գրանցված՝   Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության պետական ավտոմոբիլային ճանապարհներից օգտվող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերը:
  5. Ճանապարհային վճարը վճարվում է միջպետական հաղորդակցության դեպքում՝ մինչև Հայաստանի Հանրապետության սահման հասնելը ճանապարհային վճարի գանձման համակարգի միջոցով, իսկ ներպետական հաղորդակցության դեպքում՝ մինչև երթուղի դուրս գալը:
  6. Ճանապարհային վճար վճարելու և գանձելու առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության  կառավարությունը:
  7. Սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկվածից ավել վճարված գումարները հաշվանցվում են վճարողի առաջիկա վճարումների հաշվին կամ վճարողի դիմումի համաձայն վերադարձվում են նրան` դիմումը ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում:
  8. Ճանապարհային վճար գանձելու համակարգը ներդնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը՝ <<Գնումների մասին>> օրենքի պահանջների համաձայն:
  9. Ճանապարհային վճար գանձելու համակարգի գործունեության ապահովումը կարող է իրականացնել «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով ընտրված անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը:

 

     Հոդված 3. Օրենքը լրացնել նոր՝ 11.2-11.5-րդ հոդվածներով հետևյալ բովանդակությամբ.

 

«Հոդված 11.2. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական (միջպետական և հանրապետական նշանակության) ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկության ճանապարհային վճարի դրույքաչափը

 

  1. Ճանապարհային վճարի դրույքաչափը սահմանվում է անցած ավտոմոբիլային ճանապարհի յուրաքանչյուր կիլոմետրի համար՝ մինչև 50 (հիսուն) Հայաստանի Հանրապետության դրամը ներառյալ:
  2. Ճանապարհային վճարի դրույքաչափը յուրաքանչյու տարվա համար սահմանում ՀՀ կառավարությունը:

 

Հոդված 11.3. Ճանապարհային վճար վճարողի իրավունքները

  1. Ճանապարհային վճար վճարողն իրավունք ունի`

1) պահանջել ճանապարհային վճարը գանձող կազմակերպությունից կատարելու հաշվարկ, ինչպես նաև վերահաշվարկ.

2) օրենքով սահմանված կարգով բողոքարկել ճանապարհային վճարը գանձող կազմակերպության կամ պաշտոնատար անձանց գործողությունները.

3) սույն օրենքով սահմանված դեպքերում հետ պահանջել և ստանալ վերադարձման ենթակա ճանապարհային վճարի գումարները.

4) ստանալ համապատասխան տեղեկանք ճանապարհային վճարի վճարման մասին:

 

Հոդված 11.4. Ճանապարհային վճար վճարողի պարտականությունները

1.Ճանապարհային վճար վճարողը պարտավոր է ժամանակին և լրիվ վճարել սույն օրենքով սահմանված ճանապարհային վճարը:

 

 

 Հոդված 11.5.

Ճանապարհային վճարի արտոնությունները

 

1. Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային վճարի վճարումից ազատվում են`

1) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները` իրենց պաշտոնական օգտագործման բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների համար.

2) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության տարածք մարդասիրական և տեխնիկական օգնություններ, բարեգործական ծրագրերի շրջանակներում բեռներ փոխադրող ճանապարհային վճար վճարողները` այդ փոխադրումների համար.

3) Հայաստանի Հանրապետությունում տեղակայված` Ռուսաստանի Դաշնության ռազմակայաններ բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով փոխադրումներ իրականացնող ճանապարհային վճար վճարողները` այդ փոխադրումների համար:

2. Սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային վճարի արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր են համարվում՝

1) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անձնակազմի անդամների համար՝ դիվանագիտական վկայականը.

2) Հայաստանի Հանրապետության տարածք մարդասիրական և տեխնիկական օգնության, բարեգործական ծրագրերի շրջանակներում բեռներ փոխադրող ճանապարհային վճար վճարողների համար՝ նշված ծրագրի իրականացման վերաբերյալ իրավական ակտը (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը), իսկ դրանց բացակայության դեպքում՝ լիազորված մարմնի որոշումը.

3) Հայաստանի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության ռազմակայաններ բեռներ և զինվորներ փոխադրող ճանապարհային վճար վճարողների համար՝ Ռուսաստանի Դաշնության ռազմակայանների տնօրինության տված տեղեկանքը::

 

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հուլիսի 1-ից:

 

 

 

 

   

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

      Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել նոր հետևյալ բովանդակությամբ 150.15-րդ հոդվածով՝.

«Հոդված. 150.15 Ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության պետական ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելն առանց ճանապարհային վճար վճարելու

      1.Ընդհանուր օգտագործման պետական միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելն առանց  ճանապարհային վճար վճարելու՝

    առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձ հիսունապատիկի չափով:

  1. Սույն հոդվածով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ տվյալ արարքի համար սույն հոդվածի 1-ին մասով  սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:

  1. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խախտման համար վարչական պատասխանատվությունը կիրառվում է խախտումը կատարված՝ այլ պետությունում հաշվառված տրանսպորտային միջոցի վարորդի, իսկ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (տիրապետողի) նկատմամբ:»:

 Հոդված 2. Օրենսգրքի 244.13-րդ հոդվածի 1-ին պարբերությունում «նախատեսված» բառից  հետո լրացնել  «,150.-15-րդ հոդվածով» բառով:

Հոդված 3.   4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հուլիսի 1-ից

 

  

ՆԱԽԱԳԻԾ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասը, 186-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետը, 187-րդ հոդվածի 2-րդ մասը, 188, 191 և 193-րդ հոդվածները:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հուլիսի 1-ից:

 

 

  • Քննարկվել է

    28.08.2020 - 13.09.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9928

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Ավետիս Դոյմաջյան

01.09.2020

Տեխնիկապես շատ դժվար է լինելու դա վերահսկել 1կմ???։ Ճանապարհների վերանորոգման ծախսերը պետք է ներառված լինեն վառելիքի գնի մեջ։ Ծանր մեքենաները ավելի շատ են վնասում ճանապարհները, միևնույն ժամանակ ավելի շատ վառելիք են ծախսում, թեթև մեքենաները ավելի քիչ են վնասում/ծախսում։ Սակայն բոլոր տեսակի մեքենաները օգտագործում են ճանապարհները: Ինչ վերաբերվում է օտարերկրյա մեքենաներին կարելի է սահմանել հաստագրված վճար սահմանին:

Սևադա Աղաջանյան

30.08.2020

Ճանապարհային վճարի դրույքաչափը սահմանվում է անցած ավտոմոբիլային ճանապարհի յուրաքանչյուր կիլոմետրի համար՝ մինչև 50 (հիսուն) Հայաստանի Հանրապետության դրամը ներառյալ: ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՄ ՍԵՓԱԿԱՆ ՄԱՐԴԱՏԱՐ ՄԵՔԵՆԱՆ ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅՍՏԱՆՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾԵԼ ԵՄ 1000 ԿՄ, ՊԻՏԻ ՎՃԱՐԵՄ 50 000 ԴՐԱՄ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՎՃԱՐ ? Ճիշտ եմ հասկացել ???

Մկրտիչ Կարապետյան

30.08.2020

50 դրամը յուրաքանչյուր կիլոմետրի համար լրիվ անտրամաբանական մեծ գումար է (տաքսու գումարի կեսը): Օրինակ՝ եթե մարդը Գորիսում գործ ունի, Երևանից գնալ-գալու համար մոտ 500*50=25000 դրամ լրացուցիչ վճար պետք է անի: Եթե ամսվա մեջ մի քանի անգամ գնա գա, լրացուցիչ մի ամսվա աշխատավարձ պետք է վճարի?: Միանշանակ դեմ եմ:

Տեսնել ավելին