Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

 

1.

Ընթացիկ իրավիճակը և անհրաժեշտությունը

 

Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ներքոհիշյալ խնդիրները կարգավորելու անհրաժեշտությամբ՝

Ø  Գործող Պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) համակարգն ինչպես ինստիտուցիոնալ (անկախության), այնպես էլ կիրառելիության տեսակետից գնահատվել է Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, ԵՄ ՍԻԳՄԱ ծրագրի, Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետների կողմից, պետական կառավարման այլ ներկայացուցիչների, ինչպես նաև հաշվի է առնվել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) կողմից ներկայացված առաջարկությունները։

Ø  ՊՄԳ ընթացակարգերի կազմակերպման համար միասնական կանոնների ոչ ամբողջական շրջանակը հանգեցնում է դրանց կազմակերպման և կառավարման համար տարբեր մասնագիտական կարողություններ և աշխատանքային ունակություններ ունեցող մասնագետների անհրաժեշտության: Այս կապակցությամբ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ իրականացվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև ՀՀ պետություն-մասնավոր գործընկերության օրենսդրության և ընթացակարգերի ուսումնասիրություն, որի արդյունքում ներկայացվել է ներդրումային ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ՊՄԳ մրցույթներ կազմակերպելու առկա իրավական համակարգում բացակայող  պայմանները։

Նախագծում ներառված են այն պայմանները, որոնք ենթակա են օրենքով սահմանման:

2.

Խնդիրները և նպատակները

 

Ø  Մասնագիտական քննարկումների և փորձագետների դիրքորոշումների ամփոփման արդյունքում վերհանվել են ՊՄԳ ձևաչափով իրականացվող ծրագրերի համար կարևոր հետևյալ առանձնահատկությունները․

-         «Գնումների մասին» ՀՀ օրենքում հստակ չէ ՊՄԳ գործընթացի համար գնման առարկայի սահմանումը։

-         «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն գնման առարկայի համար պետք է բյուջեով նախատեսված կամ սահմանված լինի նախահաշվային արժեքը, ինչը ՊՄԳ ձևաչափով մրցույթ (մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգ) իրականացնելիս կիրառելի չէ։

-         ՊՄԳ ծրագրերի պատվիրատու կարող են լինել միայն պետական կառավարման մարմինները կամ տեղական ինքնակառավարման մարմինները։

-         Մեծածավալ ներդրումներ ներգրավելու տեսանկյունից ՀՀ կառավարության ծրագրով կարևորվել է պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում ենթակառուցվածքային ծրագրերում օտարերկրյա ներդրումների ներգրավման հնարավորությունը։ Նշված արդյունքին լավագույնս հասնելու համար նպատակահարմար է մշակել պետություն-մասնավոր գործընկերությանն առնչվող իրավական կարգավորող նորմերի միասնական արդյունավետ շրջանակ։ Վերջինս նշանակալի դեր կունենա մասնավոր գործընկերների, այդ թվում՝ օտարերկրյա, ներդրումային ծրագրերում ակտիվության բարձրացման, վստահության ամրապնդման և փոխադարձ պարտավորությունների և ռիսկերի արդյունավետ բաշխման համար։

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նախատեսվում:

4.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձինք

 

Օրենքի նախագծի փաթեթը մշակվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից:

5.

Ակնկալվող արդյունքը

 

Ø  Երկարաժամկետ ներդրումային ծրագրերի արդյունավետ իրականացում պայմանագրի գործողության ողջ ընթացքում։

Ø  Օտարերկրյա ներդրումների ներգրավման արդյունավետության խթանում և ապահովում։

Ø  Նոր ենթակառուցվածքների ստեղծում, գոյություն ունեցողների արդիականացում, մատուցվող հանրային ծառայությունների որակի բարելավում,  ինչպես նաև կառավարման համակարգի վերահսկելիություն։

Ø  Մրցակցության խթանում, որի արդյունքում հնարավոր կլինի ապահովել որակի և արժեքի վրա հիմնված լավագույն ընտրություն։

Ø  Հնարավոր ռիսկերի կանխատեսում (հատկորոշում) և դրանց կառավարմանը միտված գործողությունների ձեռնարկում։

Ø  Հնարավոր ռիսկերի բաշխում պետության (հանրային) և մասնավոր հատվածի միջև։

Ø  Ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում։

 

 

 

  • Քննարկվել է

    21.08.2020 - 11.09.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Ֆինանսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6436

Տպել