«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթ»
-
2 - Կողմ
-
2 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը
«Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը նպատակ ունի կարգավորելու հիմնադրամների պետական գրանցման (այդ թվում՝ փոփոխությունների) գործընթացում հաճախ հանդիպող խնդիրները և հստակեցնելու պետական գրանցման ժամկետները: «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված է, որ հիմնադրամ հիմնադրելիս հիմնադրամի հիմնադիրները միաձայն որոշմամբ պետք է նշանակեն հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար: Օրենքի նախագծով նախատեսվում է նաև գործադիր մարմնի ղեկավար նշանակելու հնարավորություն՝ պետական գրանցման համար անձի կողմից նույն նպատակով կրկին անգամ լրացուցիչ գործողություն կատարելուց խուսափելու նպատակով: Օրենքի նախագծով նախատեսվում է վերացնել հիմնադրամի անվանման մեջ «հայ» կամ «Հայաստան» բառերի հոլովաձևերը և դրանց թարգմանությունները, ինչպես նաև ժառանգ չունենալու դեպքում մահացած հանրահայտ անձի անունը օգտագործելու համար թույլտվության տրամադրումը: Հաշվի առնելով դրույթի ամբողջ ժամանակահատվածում կիրառման փորձը և հստակ չափանիշների բացակայությունը՝ նման կարգավորումները աննպատակահարմար են: Հաշվի առնելով պետական գրանցման նպատակով հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նիստի արձանագրությանը գործող օրենքով ներկայացվող պահանջների կապակցությամբ պրակտիկայում առաջացող խնդիրները՝ առաջարկվել է սահմանել հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի որոշումներ ներկայացնելու հնարավորություն՝ հոգաբարձուների խորհրդի որոշումները խորհրդի նախագահի կողմից ստորագրվելու պայմանով: Գործող կարգավորումներով նաև սահմանված է հիմնադրամների մարմինների նիստերի արձանագրությունները նիստին մասնակցած բոլոր անդամների կողմից ստորագրվելու պահանջ, որը ևս, պրակտիկայում հաճախակի խնդիրներ առաջացնելով պայմանավորված՝ փոխարինվել է մարմնի նախագահի և քարտուղարի կողմից ստորագրված լինելու պահանջով։
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի և «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների վերակազմակերպման կարգ սահմանելու, ինչպես նաև իրավաբանական անձանց վերակազմակերպման կարգի առանձնահատկությունների հստակեցման անհրաժեշտությամբ: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է վերակազմակերպման ժամանակ գույքագրում իրականացնելու, գործընթացի հստակեցման անհրաժեշտությամբ։ Օրենսգրքում լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է նաև իրավաբանական անձանց վերակազմակերպման ժամանակ իրավաբանական անձի բաժնետոմսերի (բաժնեմասերի) և այլ արժեթղթերի իրական շուկայական արժեքի որոշման, գույքի և պարտավորությունների բաշխման իրական համամասնությունն ապահովելու անհրաժեշտությամբ: Գործող օրենքով սահմանված չէ ՍՊ ընկերությունների վերակազմակերպման կարգը, և պրակտիկայում անալոգիայի եղանակով կիրառվել են բաժնետիրական ընկերությունների վերակազմակերպումը կարգավորող նորմերը։ Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է սահմանել ՍՊ ընկերությունների վերակազմակերպման պայմանները և կարգ։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխություններն ուղղված են պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայությունների արդիականացմանն ու հասանելիության ապահովմանը, օրենքներում առկա տարընթերցումների և դրանց հետևանքով անհարմարությունների առաջացման հնարավոր ռիսկերի կրճատմանը, առցանց եղանակով գրանցման/հաշվառման դիմումների ավելացմանը, Հայաստանում բիզնեսի հիմնման գրավչության ավելացմանը:
Տեղեկատվական տեխնոլոգիաներն իրենց ընթացիկ աշխատանքներում օգտվելով դրանց ընձեռած հնարավորություններից և դրանք ծառայեցնելով գործունեության պարզեցմանը` բարելավվում է հանրային ծառայությունների որակը, երաշխավորվում է կառավարության արդյունավետ աշխատանքը. բացի այդ, դրանք նպաստում են ժողովրդավարության կայացմանը՝ քաղաքացիներին ավելի մոտեցնելով կառավարությանը: Էլեկտրոնային ծառայությունների տրամադրման հիմնական նպատակներն են բարելավել հանրային ծառայությունների մատուցման որակը՝ դրանք դարձնելով հասանելի ու հարմարավետ յուրաքանչյուր անձի համար:
Նախագծերի փաթեթի ընդունմամբ ավելանալու է առցանց եղանակով գրանցման/հաշվառման նպատակով դիմումների քանակը, կրճատվում է կազմակերպությունների պետական գրանցման ժամկետը, անձանց տրվում է հնարավորություն՝ նշելու պետական գրանցման նախընտրելի օր, վերացվում է առցանց եղանակով անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համար պետական տուրք վճարելու պարտավորությունը, ստեղծվում է հնարավորություն հաշվառելու անհատ ձեռնարկատեր՝ լիազորված անձի դիմումի հիման վրա, հստակեցվում և կրճատվում են մի շարք կազմակերպա-իրավական ձև ունեցող կազմակերպությունների պետական գրանցման (այդ թվում՝ փոփոխությունների) ժամկետները, սահմանվում են իրավաբանական անձի ռեդոմիցիլացման մասին գրանցամատյանում գրառման ենթակա տեղեկությունները, փոխվում են գրանցման ժամկետները, սահմանվում է ՍՊ ընկերությունների վերակազմակերպման կարգը, մեղմացվում են հիմնադրամների մարմինների արձանագրություններին ներկայացվող պահանջները, փոփոխվում են պետական գրանցման / հաշվառման համար գանձվող պետական տուրքի չափերը ։
Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխություններն ուղղված են պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայությունների արդիականացմանն ու հասանելիության ապահովմանը՝ ծառայությունից օգտվող յուրաքանչյուր անձի համար:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եվ անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծերի ընդունմամբ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից իրականացվող գործառույթները անձանց առավել հասանելի կդառնան, դիմում ներկայացնելու հնարավորություններն ավելի դյուրին կլինեն, կվերանան փոփոխվող և լրացվող օրենքներում առկա տարընթերցումները, որով նաև կբարձրանա ծառայության քննարկվող տեսակների նկատմամբ վստահության մակարդակը: Ակնկալվող փոփոխությունները կազդեն նաև Գործարարությամբ զբաղվելը զեկույցում Հայաստանի դիրքի վրա:
-
Քննարկվել է
20.08.2020 - 04.09.2020
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 7769
Տպել