Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

Հիմք ընդունելով ԻԿԱՕ-ի կողմից քաղաքացիական ավիացիայի գործունեության դեմ ուղղված անօրինական միջամտության ակտերի կանխման և հակազդման նպատակով անդամ պետությունների կողմից քրեական պատասխանատվության սահմանման կարևորությունը, նախագծով առաջարկվել է Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքը լրացնել նոր հոդվածներով և դրանց դրույթների խախտման համար սահմանել քրեական   պատասխանատվություն:

  • Քննարկվել է

    07.07.2020 - 23.07.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Ավիացիա, Քրեական օրենսդրություն

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6396

Տպել

Առաջարկներ`

Տիգրան Ավետյան

17.07.2020

1․ Նոր լրացվող 221,2 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը հանել, իսկ հոդվածը լրացնել նոր 3-րդ մասով, հետևյալ բովանդակությամբ․ <<3․ Սույն հոդվածի 1-ին կամ երկրորդ մասով նախատեսված արաքները, որոնք՝ 1 կատարվել են կազմակերպված խմբի կողմից․ 2 անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ՝ պատժվում են ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով։>>։ Քանի որ սույն խմբագրությամբ արաքի հանրորեն վտանգավորության աստիճանը բարձրացնող այնպիսի որակյալ հատկանիշի առկայությունը, ինչպիսին հանդիսանում է արարքը կազմակերպված խմբի կողմից կատարելը ներառված չէ։ ՀՀ քրեական օրենսգրքի 41-րդ հոդվածով սահմանվում են հանցակցության ձևերը, մասնավորապես կազմակերպված խումբը բնորոշվում է այնպիսի որակյալ հատկանիշներով, որպիսին հանդիսանում է խմբի կայունությունը, նախապես մեկ կամ մի քանի հանցագործություն իրականացնելու համար միավորվածությունը, ինչպես նաև խմբում հստակ դերաբաշխումը, ղեկավարումը և խմբի անդամների կողմից խմբի ընդհանուր դիտավորության մեջ մտնող հանցագործություն կատարելու համար տարբվեր ֆունկցիանրի տարանջատումը։ 2․ Նոր լրացվող 221․3 հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետերով․ << 4ակնհայտ անչափահասի նկատմամբ, 5) ակնհայտ հղի կնոջ նկատմամբ, 6) ակնհայտ անօգնական վիճակում գտնվող անձի նկատմամբ, 7) երկու կամ ավելի անձանց նկատմամբ՝>>։ Մյուս կողմից անհասկանալի է ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածով անձին պատանդ վերցնելու ընդհանուր նորմի սանկցիայում վեցին տաս տարի պատասխանատվություն նախատեսող ժամկետը, իսկ հատուկ նորմով առավել մեղմ՝ վեցից ութ տարի ժամկետի սահմանում։ Միաժամանակ առաջարկում եմ նաև հոդվածի 3-րդ մասում նախատեսել հանցանքը կազմակերպված խմբի կողմից կատարելու համար քրեական պատասխանատվություն սահմանելը տես նախորդ՝ 221․2 հոդվածի վերաբերյալ դիտողության հիմնավորումը։ Բացի այդ անհրաժեշտ է նկատի ունենալ նաև սույն հոդվածում խրախուսող նորմի ներառելու նպատակահարմարությունը, հոդվածը լրացնելով հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով․ <<4. Իր պահանջներից հրաժարված և պատանդին կամովին ազատ արձակած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:>>։ 3․ Նոր լրացվող 221․4 հոդվածում անհասկանլի է <<բռնի ներթափանցել>> եզրույթը և լրացուցիչ հիմնավորման կարիք ունի, այսինքին, որ գործողություններն են հանդիսանում բռնի ներթափանցում և ինչ քրեաիրավական գնահատական պետք է տալ հանցավորի արարքին, եթե ներթափանցումը <<բռնի>> եղանակով չի իրականացվել։ Այդ իսկ պատճառով առաջարկում եմ <<բռնի ներթափանցելը>> բառերը փոխարինել <<զավթելը>> բառով։ Միաժամանակ առաջարկում եմ նաև հոդվածի 3-րդ մասում նախատեսել հանցանքը կազմակերպված խմբի կողմի կատարելու համար քրեական պատասխանատվություն սահմանելը տես նախորդ՝ 221․2 հոդվածի վերաբերյալ դիտողության հիմնավորումը։ 4․ Նոր լրացվող 221․5 հոդվածում նախատեսել հանցանքը կազմակերպված խմբի կողմի ցկատարելու համար քրեական պատասխանատվություն սահմանելը տես նախորդ՝ 221․2 հոդվածի վերաբերյալ դիտողության հիմնավորումը, ինչպես նաև խրախուսող նորմի նեռալու հարցի նպատակահարմարությունը։ 5․ Նոր լրացվող 2216 հոդվածում <<լուրջ վնաս>> բառերը փոխարինել <<էական վնաս>> բառերով համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 27-րդ գլխի, իսկ հոդվածում նախատեսել հանցանքը կազմակերպված խմբի կողմից կատարելու համար քրեական պատասխանատվություն սահմանելը տես նախորդ՝ 2212 հոդվածի վերաբերյալ դիտողության հիմնավորումը։

Տեսնել ավելին