Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և «Հայաստանի Հանրապետություն ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծեր

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ուսումնասիրել է ցեմենտի ներքին շուկայում 2018-2020 թվականին (այդ թվում` «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, որի արդյունքում ցեմենտի ներմուծումը համարվեց որպես ծանուցման ենթակա գործունեություն և կիրառվեց պետական տուրք) տեղի ունեցած փոփոխությունները, քննարկել տեղական և ներմուծվող ցեմենտի շուկայում հավասար մրցակցային պայմաններ ապահովելու մեխանիզմները, ինչպես նաև` քննարկել և հաշվի են առել շահագրգիռ կողմերի դիրքորոշումները:

2019 թվականին Հայաստանում արտադրվել է 582.1 հազ.տ. ցեմենտ, ընդ որում` հունվար-հունիս ամիսներին` 238.5 հազ. տ., իսկ հուլիս-հոկտեմբեր ամիսներին` 343.6 հազ.տ. (Աղյուսակ 1):

Կից աղյուսակում ներկայացված են 2018-2019թթ. Հայաստանում արտադրված և Հայաստան ներմուծված ցեմենտի մասին վիճակագրական տվյալները: Որպես միջակայքեր ըտնրվել են մինչ 2019թ. հունվար-հունիս ամիսները, երբ դեռևս ուժի մեջ չէր մտել «Պետական տուրքի մասին օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքը (ՀՕ-59) և նույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ժամանակահատվածը (հուլիս-հոկտեմբեր):

 

Աղյուսակ 1

Տեղեկանք

2018-2019թթ. Հայաստանում արտադրված (այդ թվում` ներմուծված կլինկերից) ցեմենտի ծավալների մասին

 

Արտադրություն  /հազ.տ/

Ընդամենը          հունվար-դեկտեմբեր /հազ.տ/

 

հունվար-հունիս

հուլիս-դեկտեմբեր

 

2019

2018

Աճի տեմպը %

2019

2018

Աճի

տեմպը %

2019

2018

Աճի

տեմպը %

Ընդամենը`

238.5

237.2

100.6

343.6

309.1

111.2

582.1

546.3

106.6

 

 

 

 

 

Աղյուսակ 2

Տեղեկանք

2018-2019թթ. Հայաստան ներմուծված ցեմենտի և կլինկերի ծավալների մասին

Անվանում

Ներմուծում  /հազ.տ./

 

 

 

հունվար-հունիս

Աճի տեմպը %

հուլիս-դեկտեմբեր

Աճի տեմպը %

հունվար-դեկտեմբեր

Աճի տեմպը %

 

 

2019թ.

2018թ.

 

2019թ.

2018թ.

 

2019թ.

2018թ.

 

 

Ցեմենտ

105.7

23.4

386.2

100.8

115.0

105.8

206.5

138.3

149.3

 

Կլինկեր

37.8

15.6

242.9

52.1

14.8

352.0

90.0

30.4

295.9

 

Ընդամենը

143.5

39.0

367.9

152.9

125.7

121.6

296.5

168.7

175.8

 

 

 

 

 

                       

Ներկայացված ցուցանիշները փաստում են, որ 2019թ հունվար-հունիս ամիսներին կտրուկ աճել է և ցեմենտի և կլինկերի ներմուծումը, արձանագրելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ 386.2% և 242.9% աճի տեմպ: Կլինկերը աճել է նաև 2019թ. հունիսից հետո ընկած ժամանակահատվածում, քանի որ պետական տուրքի կիրառումը (փոփոխությունն ուժի մեջ է մտել 29.06.2019թ.) չի տարածվել ներմուծվող կլինկերի վրա: Մասնավորապես` 2019թ. հուլիս-դեկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կլինկերի ներմուծման աճի տեմպը կազմել է 352% (Աղյուսակ 3): 

 

Վերջին տարիներին ցեմենտի հիմնական ներմուծումն իրականացվում է Իրանի Իսլամական Հանրապետությունից: Ըստ մեր կողմից իրականացված հաշվարկների Իրանից ներկրվող ցեմենտի ինքնարժեքը Երևանում կազմում է մոտ 18 հազ. դրամ: Հարկ է նշել, որ Իրանից ներկրվող կլինկերի ինքնարժեքը նույնպես կազմում է նույնքան, սակայն այդ ներկրված կլինկերից ստացվող ցեմենտի ինքնարժեքը կազմում է 26 հազ. դրամ, քանի որ կլինկերից ստացվում է մոտ 15% ավել ցեմենտ և կլինկերից ցեմենտի ստացումը պահանջում է մոտ 10 հազ. դրամ լրացուցիչ ծախս:

Իրանական ցեմենտի և կլինկերի ցածր գները պայմանավորված են`

  • Իրանում ցեմենտի արտադրության համար անհրաժեշտ գազի ցածր գնով,
  • պետության կողմից ցեմենտի ներքին արտադրողներին տրանսպորտային ծախսերի սուբսիդավորմամբ:

Իրանում ցեմենտի տարեկան արտադրությունը կազմում է 30 մլն տոննա, որի մեծ մասն արտահանվում է: Ուստի Հայաստան ներմուծվող իրանական ցեմենտը տեղական արտադրողների համար շուկայում մրցակցային լուրջ խնդիրներ է առաջ բերում` ստեղծելով անհավասար մրցակցային պայմմաներ:

Տուրքի սահմանման արդյունքում 2019թ. հուլիսից որոշակի քանակով նվազեց ցեմենտի ներմուծումն Իրանից, սակայն կտրուկ աճեց կլինկերի ներմուծումը: Նշված տուրքը բավար չէր ներքին շուկայում տեղական ցեմենտի մրցակցության ապահովման համար, քանի որ անգամ 14 հազ. դրամ տուրք սահմանելու պարագայում իրանական ցեմենտի ինքնարժեքը կազմում էր 32 հազ. դրամ (18+14), այն պարագայում, երբ տեղական ցեմենտի միջին ինքնարժեքը կազմում էր  37.5 հազ. դրամ:  Կլինկերի ներմուծման ծավալները նույնպես մրցակցությունից դուրս են թողնում տեղական արտադրանքը:

Տեղական ցեմենտ արտադրող ընկերությունների արտադրական հզորությունները հնարավորություն են տալիս արտադրելու մոտ 2.1-2.2 մլն տոննա ցեմենտ, ինչը կբավարարի ցեմենտի տեղական պահանջարկն ամբողջությամբ։

«Առևտրի և ծառահությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը դրույթը սահմանում է, որ «արտաքին առևտրի ոլորտում սահմանափակման ենթակա ապրանքները`   ապրանքներն են, որոնց նկատմամբ արտաքին առևտրի դեպքում կարող են կիրառվել սահմանափակումներ և (կամ) արգելքներ մի շարք նպատակներով, այդ թվում` ներքին շուկայի ու տեղական արտադրության պաշտպանության նպատակով: Միևնույն ժամանակ հիմք ընդունելով նույն օրենքի 2.1-ին հոդվածը` առաջարկվում է ներքին շուկայի ու տեղական արտադրության պաշտպանության նպատակով ԱՏԳ ԱԱ 2523 (բացառությամբ 2523210000 ապրանքային դիրքին դասվող ծածկագրի) ապրանքային դիրքի ծածկագրին դասվող ապրանքները համարել արտաքին առևտրի ոլորտում սահմանափակման ենթակա ապրանքներ և այդ ապրանքների «Բացթողնում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծումն իրականացնել լիցենզիների հիման վրա:

Միաժամանակ հաշվի առնելով, որ «Պետական տուրքի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասի 15-րդ ենթակետը, ինչպես նաև «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի ծանուցման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 4-րդ բաժնի 10-րդ կետը գործում են մինչև 2020թ. դեկտեմբերի 31-ը` առաջարկում է 2021թ. հունվարի 1-ից «Պետական տուրքի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում կատարել լրացում` սահմանելով համապատասխան պետական տուրք լիցենզիա տրամադրելու համար:

Առաջարկվող նախագիծը չի հակասում Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին, քանի որ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 47-րդ հոդվածի համաձայն` ԵԱՏՄ անդամ պետությունները երրորդ երկրների հետ առևտրում կարող են միակողմանիորեն սահմանել և կիրառել ոչ սակագնային կարգավորման միջոցներ:

ԵԱՏՄ ներքին շուկան պաշտպանելու նպատակով վերը նշված ոչ սակագնային կարգավորման միջոցները պարբերաբար կիրառվում են ԵԱՏՄ անդամ պետություններում` տարբեր ապրանքների ներմուծման կամ արտահանման նկատմամբ: Օրինակ` Բելառուսի Նախարարների Խորհրդի 09.07.2019թ. N 459 որոշմամբ սահմանափակվել է երրորդ երկրներից Բելառուսի Հանրապետություն պորտլանդ-ցեմանտի ներմուծումը:

  • Քննարկվել է

    23.06.2020 - 08.07.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7130

Տպել