Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՄԻԱՅՆԱԿ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ ՍՊԱՌԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ, ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՆԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՇՎԻ ԲԱՑՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՁԵՎԸ ԵՎ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՄԻԱՅՆԱԿ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ ՍՊԱՌԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ, ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՆԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՇՎԻ ԲԱՑՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՁԵՎԸ ԵՎ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Իրավական ակտի անհրաժեշտությունը
Սույն որոշման նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետությունում սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցություն ցուցաբերելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից և նպատակ ունի մեղմել սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների սոցիալական վիճակը:
ՀՀ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում ներկա դրությամբ բնակվում է ավելի քան 250 անձ, որից 74-ն են միայնակ: Հայաստանի Հանրապետությունում սոցիալական բնակարանային ֆոնդում ներառվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, որպես սոցիալական բնակարանային ֆոնդ, ամրացված բազմաբնակարան շենքերը և «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադրած և Գորիսի համայնքապետարանի ենթակայությամբ, որպես սոցիալական բնակարանային ֆոնդ, գործող բազմաբնակարան շենքերը (այսուհետ՝ սոցիալական տուն):
Սոցիալական տներում շահառուներին կացարանով ապահովման կարգը և ծառայությունների տրամադրման գործընթացը կանոնակարգված է ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշմամբ: Համաձայն որի, կացարանով ապահովվում են սեփականության իրավունքով իրենց պատկանող անշարժ գույք չունեցող անձինք, որոնք սոցիալական վիճակով պայմանավորված հնարավորություն չունեն լուծելու իրենց բնակարանային խնդիրը: Սոցիալական տունն անձին տրամադրում է միայն կացարան, և երբեմն էլ որոշ սոցիալական ծառայություններ, սակայն կոմունալ ծառայությունների դիմաց վճարում է բնակիչը, որը հոգում է նաև իր բոլոր անհրաժեշտ ծախսերը` սննդի, հագուստի, կենցաղի հետ կապված: Տարիների փորձը ցույց է տվել, որ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուները հիմնականում դժվարանում են վճարել կոմունալ ծառայությունների վարձավճարները՝ կենսաթոշակը չի բավարարում միաժամանակ և ապրելու, և կոմունալ ծառայությունների դիմաց վճարելու համար, և պարբերաբար խնդիրներ են առաջացնում սոցիալական տների ղեկավարների համար:
Կարգավորման նպատակը և բնույթը
Կառավարության որոշման ընդունմամբ կկարգավորվի սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին անկանխիկ եղանակով փոխհատուցում տրամադրելու գործընթացը` նրանց սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման վարձավճարների դիմաց: Յուրաքանչյուր տարվա համար փոխհատուցման չափը սահմանում է ՀՀ կառավարությունը՝ պայմանավորված ծառայությունների սակագների փոփոխության հետ:
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում, փոխհատուցում կտրամադրվի սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների, որոնց թիվը 2020թ. հունվար ամսվա դրությամբ կազմում է 74 (հնարավոր է տարվա ընթացքում փոփոխվի): Ըստ նախնական հաշվարկների (հիմք է ընդունվել նրանց վերջին երկու տարվա ընթացքում սպառած բնակարն գազի, էլեկտրական էներգիայի և ջրի դիմաց վճարված միջինացված ցուցանիշը), յուրաքանչյուր միայնակ կենսաթոշակառու ամսական վճարում է միջին հաշվով 12 հազ. դրամ (երեք ծառայության համար միասին), այսինքն` տարեկան 144 000 դրամ, որը ամբողջությամբ փոխհատուցելու դեպքում մեկ բնակչի հաշվարկով տարեկան կպահանջվի 144 հազ. դրամ, իսկ 74 բնակչի հաշվարկով տարեկան 10. 656,0 հազ. դրամ: Որոշման ընդունման դեպքում, սոցիալական տան միայնակ բնակիչներից յուրաքանչյուրը տարեկան կտնտեսի 144 000 դրամ, որը կկարողանա ծախսել իր կենսականորեն անհրաժեշտ կարիքները հոգալու համար:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՄԻԱՅՆԱԿ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ ՍՊԱՌԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ, ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՆԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՇՎԻ ԲԱՑՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՁԵՎԸ ԵՎ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՆՈՐ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սույն որոշման նախագծի ընդունման առնչությամբ նոր իրավական ակտեր ընդունելու կամ գործող իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չկա:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՄԻԱՅՆԱԿ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ ՍՊԱՌԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ, ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՆԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՇՎԻ ԲԱՑՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՁԵՎԸ ԵՎ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սույն որոշման նախագծի ընդունման արդյունքում պետական բյուջեում ծախսերի ավելացում չի նախատեսվում: 2020 թվականին սույն միջոցառման համար պահանջվող 10 656,0 հազ.դրամ գումարի նախատեսվում է իրականացնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված՝ «Խնամքի ծառայություններ 18 տարեկանից բարձր տարիքի անձանց» ծրագրի շրջանակներում հատկացված բյուջետային միջոցների հաշվին՝ հոդվածափոխություն կատարելու միջոցով:
ՏԵՂԵԿԱՆՔ-ԱՄՓՈՓԱԹԵՐԹ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՄԻԱՅՆԱԿ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ ՍՊԱՌԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ, ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՆԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՇՎԻ ԲԱՑՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՁԵՎԸ ԵՎ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՇԱՀԱԳՐԳԻՌ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
հ/հ |
Առաջարկություն ներկայացնող մարմինը և առաջարկության ստացման ամսաթիվը |
Առաջարկության բովանդակությունը |
|
|
1. |
Առողջապահութ յան նախարա րություն, 19.12.2019թ. ԱԹ/02.2/23862-2019 |
Առաջարկություններ չունի:
|
|
|
2. |
Ֆինանսների նախարարություն, 24.12.2019թ. 01/8-3/21229-2019 |
1. Նախագծով նախատեսվում է սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին տրամադրել նպատակային սոցիալական աջակցություն՝ ամսական 12000 դրամի չափով, որի ֆինանսական գնահատականը՝ ըստ Նախագծին կից տեղեկանքի, կազմում է 10.6 մլն դրամ (նախատեսվում է իրականացնել ՀՀ ԱՍՀ նախարարության «Խնամքի ծառայություններ 18 տարեկանից բարձր տարիքի անձանց» ծրագրի գծով նախատեսված հատկացումների շրջանակում): 2. Նախագծի հավելվածի 3-րդ կետի համաձայն ամենամսյա սոցիալական աջակցություն տրամադրելու որոշումը կայացնում է միայնակ կենսաթոշակառուի բնակության վայրի ՍԱՏՄ ղեկավարը: Սակայն հավելվածի 10-րդ կետով, սոցիալական աջակցության ժամկետը լրանալուց հետո, որպես նոր որոշում կայացնող մարմին նշված է ՍԱՏՄ-ն: Այդ կապակցությամբ առաջարկում ենք հավելվածը վերախմբագրել՝ շտկելով նրանում առկա անհամապատասխանությունը: Բացի այդ, իրավական որոշակիության ապահովման նպատակով, առաջարկում ենք հավելվածի 10-րդ կետում նշված «տարեցին» բառը փոխարինել «կենսաթոշակառուին» բառով: |
1. Ընդունվել է ի գիտություն
2.Ընդունվել է |
2.Նախագծի համապատասխան կետը խմբագրվել է: |
3. |
Երևանի քաղաքապետա րան, 09.01.2020թ. 01/07-125355Հ |
1. Որոշման Հավելվածի 6-րդ կետի 2-րդ ենթակետը վերաբերում է հաշմանդամություն ունենալու պարագայում տեղեկանք ներկայացնելուն, սակայն վերնագրում և կարգում առկա չէ հաշմանդամության վերաբերյալ որևէ դրույթ և այդ պարագայում հասկանալի չէ, թե հաշմանդամություն ունենալու կամ չունենալու դեպքում արդյոք որևէ առավելություն տրվում է, թե՝ ոչ: 2. Որոշման Հավելվածի 16-րդ կետը, որը վերաբերում է սոցիալական աջակցության դադարեցմանը, նշվում է, որ շահառուն կոմունալ ծառայությունների դիմաց զեղչով վճարելու այլ արտոնություններ ունենալու դեպքում պարտավոր է տեղեկացնել ՍԱՏՄ ղեկավարին և ամենամսյա սոցիալական աջակցություն ստանալու ժամանակահատվածում չօգտվել այլ օրենքներով իր համար նախատեսված նույնաբովանդակ սոցիալական երաշխիքներից կամ օգնություններից: Առաջարկվում է այս մասին տեղեկանք ներկայացնելու մասին դրույթ ներառել որոշման հավելվածի 6-րդ կետում: |
1.Ընդունվել է
2. Ընդունվել է |
1.Նախագծի վերնագրում և կարգում «տարեց» բառը փոխարինվել է «կենսաթոշակառու» բառով, ուստի մինչև 65 տարին լրացած միայնակ կենսաթոշակառու լինելու պարագայում պետք է շահառուն ունենա հաշ մանդամություն ունեցող անձի կարգավիճակ:
2.Առաջարկված դրույթը ներառվել է Նախագծի Հավելվածի 6-րդ կետում: |
4. |
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարութ յուն, 10.01.2020թ. 01/15.1/232-20
|
Առաջարկություններ չունի:
|
|
|
5. |
Արդարադատութ յան նախարա րություն, 10.02.2020թ. 01/27.2/2170-2020 |
1.Որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման իրավական հիմքն է՝ «Հայաստանի Հանրապետությունում սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցություն ցուցաբերելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածը, որի համաձայն՝ սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված ծառայությունների վարձավճարների փոխհատուցման կարգը, ինչպես նաև յուրաքանչյուր տարվա համար փոխհատուցման ենթակա ծախսերի ծավալները, պայմանավորված տվյալ տարվա շահառուների քանակով, սահմանում է Կառավարությունը: Մինչդեռ, Նախագծով նախատեսվում է հաստատել սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցություն ցուցաբերելու կարգն ու պայմանները: Այս առումով գտնում ենք, որ Նախագիծը համահունչ չէ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածով սահմանված օրինականության սկզբունքին այն առումով, որ Նախագծում գործածվող «սոցիալական աջակցություն»[1] եզրույթը շատ ավելի լայն է, քան «Հայաստանի Հանրապետությունում սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցություն ցուցաբերելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածում նախատեսված ծառայությունների (բնական գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման) վարձավճարների փոխհատուցման կարգը և այս առումով կարող է տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տալ: Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտ է համարում խմբագրել Նախագիծը՝ համապատասխանեցնելով ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի պահանջներին: 2.Նախագծի հավելվածի 5-րդ կետն անհրաժեշտ է խմբագրել՝ նկատի ունենալով «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները, որոնց համաձայն՝ սոցիալական աջակցություն հայցող անձը այն ստանալու համար անձամբ կամ ներկայացուցչի միջոցով դիմում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ իր բնակության վայրի տարածքը սպասարկող տարածքային մարմնին, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի: 3.Նախագծի հավելվածի 6-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն՝ դիմումին կից շահառուն ներկայացնում է գրավոր հայտարարություն առ այն, որ կոմունալ ծառայությունների դիմաց զեղչով վճառելու այլ արտոնություններ ունենալու դեպքում շահառուն պարտավոր է տեղեկացնել ՍԱՏՄ ղեկավարին և ամենամսյա սոցիալական աջակցություն ստանալու ժամանակահատվածում չօգտվել այլ օրենքներով իր համար նախատեսված նույնաբովանդակ սոցիալական երաշխիքներից կամ օգնություններից: Այս առումով հայտնում ենք, որ կառավարության որոշումը չի կարող պարունակել իրավունքի սահմանափակում, քանի որ ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ: Ելնելով վերոհիշյալից՝ քննարկվող դրույթն անհրաժեշտ է հանել Նախագծից: Նույն դիտողությունը վերաբերում է նաև Նախագծի հավելվածի 16-րդ կետին: 4.Նախագծով առաջարկվող կարգավորումների պայմաններում ստացվում է, որ եթե նպատակային սոցիալական աջակցություն ստանալու համար դիմող միայնակ կենսաթոշակառուն դիմումին կից չներկայացնի Նախագծի հավելվածի 6-րդ կետում թվարկված փաստաթղթերից որևէ մեկը, ապա ՍԱՏՄ-ի սոցիալական աշխատողի կողմից կկազմվի բացասական եզրակացություն՝ առանց փաստաթղթերը համալրելու հնարավորություն տալու: Մինչդեռ, «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ լիազորած պետական մարմնի աշխատակազմում չընդգրկված և կառավարման ոլորտից դուրս գործող տարածքային մարմինները սոցիալական աջակցություն տրամադրելու մասին որոշում ընդունելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտության կամ դիմումին կից ոչ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման դեպքում նույն օրը դիմողին գրավոր տեղեկացնում են լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտության կամ պակասող փաստաթղթերի ցանկի և դրանք սահմանված ժամկետում ներկայացնելու անհրաժեշտության մասին, եթե Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված չեն տեղեկացման այլ կարգ և ժամկետներ: Սույն մասով սահմանված դեպքում, եթե դիմողը տեղեկացվելուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, ներկայացնում է անհրաժեշտ փաստաթղթերը, ապա դիմելու օր է համարվում դիմումի սկզբնական ներկայացման օրը, իսկ նշված ժամկետից ուշ փաստաթղթերը ներկայացնելու դեպքում դիմելու օր է համարվում բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու օրը: Այսպիսով, հաշվի առնելով «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի վերոնշյալ հոդվածի դրույթները, Նախագծում անհրաժեշտ է նախատեսել կարգավորումներ, որոնք հնարավորություն կընձեռեն նպատակային սոցիալական աջակցություն ստանալու համար դիմողին համալրել ներկայացված փաստաթղթերը, ինչից հետո սոցիալական աշխատողի կողմից դրանց վերաբերյալ եզրակացություն կկազմվի: 5.Նախագծի հավելվածի 15-րդ կետի համաձայն՝ սոցիալական աշխատողի կողմից տնայցի արդյունքում կազմված բացասական եզրակացությունը հիմք է հանդիսանում ամենամսյա սոցիալական աջակցությունը դադարեցնելու համար: Մինչդեռ, Սահմանադրութան 78-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար, սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը, իսկ 79-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ: Այս առումով Նախագծի դրույթները խնդրահարույց են, քանի որ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին տրամադրվող ամենամսյա սոցիալական աջակցության (համապատասխան ծառայությունների) փոխհատուցման դադարեցման հիմքերը պետք է սահմանվեն օրենքով կամ օրենքում հստակ ամրագրվեն համապատասխան լիազորող նորմեր՝ դադարման հիմքերը Կառավարության որոշմամբ սահմանելու մասին: Բացի այդ, նկատի ունենալով սոցիալական աջակցություն ցուցաբերելու հարցում ՍԱՏՄ-ի սոցիալական աշխատողի կողմից կազմվող եզրակացության նշանակությունը՝ գտնում ենք, որ Նախագծի հավելվածի 13-րդ կետում անհրաժեշտ է հստակեցնել սոցիալական աշխատողի կողմից տունայցի արդյունքում կազմված բացասական եզրակացության հիմքերը: Անհրաժեշտ է նաև հստակեցնել, թե եզրակացության ձևն ինչ իրավական ակտով է հաստատվում:
|
Բոլոր առաջարկութ յուններն ընդունվել են |
Նախագիծն ամբողջությամբ խմբագրվել է: |
6. |
Վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչություն, 14.02, 02.11.8/5247-2020 |
1. Նախագծի հավելվածի 4-րդ կետով սահմանվում է, որ շահառուին տրվող ամենամսյա փոխհատուցման տրամադրման հսկողությունը վերապահվում է սոցիալական աջակցության տարածքային մարմնին (այսուհետ՝ ՍԱՏՄ), սակայն հասկանալի չէ, թե ՍԱՏՄ-ն ինչ մեխանիզմներով պետք է իրականացնի վերոնշյալ հսկողությունը: 2. Նախագծի հավելվածի 11-րդ կետում սահմանվում են փոխհատուցման դադարեցման հիմքերը: Դադարեցման հիմք կարող է հանդիսանալ այլ բնակության վայր տեղափոխվելը կամ սոցիալական տանը ավելի քան 3 ամիս անհարգելի պատճառով չբնակվելը՝ սոցիալական տանը կացարան տրամադրող կազմակերպության ղեկավարի գրավոր դիմումի հիման վրա: Նշված կետերը կարող են խնդրահարույց լինել, քանի որ նախագծից հասկանալի չէ, թե ինչպես է վերահսկվելու շահառուի այլ բնակավայր տեղափոխվելը կամ ավելի քան 3 ամիս անհարգելի պատճառով սոցիալական տանը չբնակվելը: Հասկանալի չէ նաև, թե սոցիալական տանը ավելի քան 3 ամիս անհարգելի պատճառով չբնակվողներին փոխհատուցման տրամադրումը դադարեցնելը նախատեսվում է այն շահառուների համար, ովքեր անընդմեջ ավելի քան 3 ամիս չեն բնակվել սոցիալական տանը, թե նրանց համար, ում սոցիալական տանը չբնակվելու օրերի հանրագումարը որոշակի ժամկետում կազմել է ավելի քան 3 ամիս:
3. Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուները դժվարանում են վճարել կոմունալ ծառայությունների դիմաց և պարբերաբար խնդիրներ են առաջանում սոցիալական տների ղեկավարների համար: Սակայն նախագծով տրված կարգավորումները չեն երաշխավորում, որ նախագծի ընդունմամբ տրվող փոխհատու ցումները կծառայեն իրենց նպատակին և կուղղվեն հենց կոմունալ վճարումները մարելու ուղղությամբ և սոցիալական տների ղեկավարների համար այլևս չեն առաջանա նմանատիպ խնդիրներ: 4. Նախագիծը չի համապատասխանում ՀՀ կառավարության աշխատակարգի 16-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջներին, որի համաձայն Կառավարության քննարկման համար վարչապետի աշխատակազմ ներկայացվող իրավական ակտերի նախագծերի փաթեթը պետք է պարունակի ամփոփաթերթ՝ հանրային քննարկումների արդյունքում ստացված դիտողություն ների ու առաջարկությունների, դրանց ընդունման կամ չընդունման վերաբերյալ։ 5. Առկա են նաև տեխնիկական վրիպակներ, բացթողումներ և խմբագրման ենթակա կետեր ( նախագծի հավելվածի 7-րդ կետում սահմանված է, որ ՍԱՏՄ սոցիալական աշխատողը սահմանում է առնվազն հնգօրյա ժամկետ՝ պակասող փաստաթղթերը ներկայացնելու համար, սակայն «առնվազն հնգօրյա ժամկետ» ձևակերպումը անհրաժեշտ է հստակեցնել: Խմբագրման կարիք ունի 8-րդ կետի 2-րդ ենթակետը՝ սահմանված ժամկետներում առկա են անհամապատասխանություններ և այլն):
|
Ընդունվել է ի գիտություն |
Նախագիծն ամբողջությամբ խմբագրվել է |
7. |
Կենտրոնական բանկ, 04.04.2020թ. 15.1-07/000232-20 |
1.Նախագծի ընդունման համար նախատեսվում է հիմք ընդունել նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 928․8-րդ հոդվածը, որը սահմանում է միանվագ դրամական վճարների հատուկ հաշվի պայմանագրի կարգավորումները։ Այդ թվում՝ նախատեսված է նաև, որ ՀՀ Կառավարությունը հաստատում է այդ պայմանագրի օրինակելի ձևը, հաշիվների բացման համար անհրաժեշտ տվյալների ցանկը և այլն։ Սույն հոդվածի համաձայն՝ ՀՀ Կառավարության 12․03․2020թ․ թիվ 287-Ն որոշմամբ արդեն իսկ հաստատվել և կարգավորվել են այդ հարաբերությունները, ուստի նույն հիմքով տարբեր կարգավորումներ նախատեսելը նպատակահարմար չէ, ինչպես նաև կարող է առաջացնել որոշակի հակասություններ։ 2.Նախագծի կարգավորման տրամաբանությունը՝ կարծում ենք համահունչ է վերը նշված՝ ՀՀ Կառավարության որոշմամբ հաստատված գործընթացների տրամաբանությանը, ուստի կարծում ենք, որ անհրաժեշտություն չկա նոր որոշում ընդունել, այլ պետք է փոփոխություն կատարել ՀՀ Կառավարության 12․03․2020թ. թիվ 287-Ն կամ ՀՀ Կառավարության 12․03․2020թ․ թիվ 284-Ն որոշման մեջ՝ նախատեսելով նաև Նախագծով սահմանված սոցիալական պաշտպանության (ապահովության) ծրագիրը՝ իր մանրամասներով։ Միևնույն ժամանակ ցանկանում ենք տեղեկացնել նաև, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում միանվագ դրամական և սոցիալական հատուկ հաշիվներ նախատեսելու հիմնական նպատակը եղել է հենց սոցիալական պաշտպանության (ապահովության) ծրագրերով նախատեսված նպաստների և այլ դրամական վճարների (օգնությունների) տրամադրումը, ուստի լիազոր մարմնի կողմից բոլոր վերը նշված դրամական միջոցների անկանխիկ տրամադրումը պետք է իրականացնել այս կարգավորումների շրջանակում։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Ձեզ փոփոխությունները կատարել ՀՀ Կառավարության 12․03․2020թ․ թիվ 287-Ն կամ ՀՀ Կառավարության 12․03․2020թ․ թիվ 284-Ն որոշման մեջ, որը հնարավորություն կընձեռնի ավելի հասցեական կարծիք և դիրքորոշում հայտնել։ Հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ աշխատանքային կարգով (նաև հեռակա) մասնակցել նոր Նախագծի քննարկումներին և աջակցել դրա պատրաստմանը, ինչպես նաև կից ներկայացնում ենք ներկայացված 3.Նախագծի վերաբերյալ մեր առաջարկություններն ու դիտողությունները. Որոշման նախագծի հետ կապված. 1) Որոշման անվանումը «կարգը» բառից հետո լրացնել հետևյալ բառերով՝ «և անկանխիկ եղանակով վճարման համար հաշվի բացման, սպասարկման օրինակելի պայմանագրի ձևը, ինչպես նաև գումարի չափը սահմանելու մասին». 2) Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետից հետո ավելացնել նոր ենթակետ «Անկանխիկ եղանակով վճարման համար բանկային հաշվի բացման և սպասարկման օրինակելի պայմանագրի ձևը հաստատելու մասին»; 3) Որոշման նախագծում տրվում է հղում Քաղաքացիական օրենսգրքի 928.8 «Միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր» հոդվածին: Սակայն սույն որոշմամբ միևնույն կենսաթոշակառուին փոխհատուցվող գումարների վճարումը կատարվելու է յուրաքանչյուր տարի, ուստի առաջարկում ենք քննարկել Քաղաքացիական օրենսգրքի 928.9 «Սոցիալական ապահովության հաշվի պայմանագիր» հոդվածով առաջնորդվելու հարցը: Միևնույն ժամանակ, քաղաքացիական օրենսգրքի 928.8 հոդվածի 2-րդ կետի համաձայն սահմանվում է օրինակելի պայմանագրի ձևը (որը սահմանված է Կառավարության 12.03.2020թ. թիվ 287-Ն որոշմամբ), ուստի օրինակելի պայմանագրի նոր ձևի հաստատումը կարող է հակասել Քաղաքացիական օրենսգրքի նշված հոդվածների 2-րդ կետերին: Ուստի պետք է առաջնորդվել ՀՀ կառավարության կողմից արդեն սահմանված (12.03.2020թ-ի թիվ 287-Ն և 12.03.2020թ-ի թիվ 284-Ն որոշումներ) օրինակելի պայմանագրերից որևէ մեկով (հաշվի առնելով թե այս փոխհատուցումը դիտարկվում է միանվագ վճարում, թե պարբերական վճարում): 4. Կարգի հետ կապված հայտնում ենք. 1) կարգի նախագծի 5-րդ կետում անհրաժեշտ է հստակեցնել Քաղաքացիական օրենսգրքի այն հոդվածը, որի համաձայն բացվում է բանկային հաշիվը, մասնավորապես 928.8, 928.9 կամ 912 հոդվածով: Հարկ է նշել, որ «փոխհատուցման հաշվի պայմանագրի» վերաբերյալ առանձին հոդված քաղաքացիական օրենսգրքով չի սահմանվում: 2) Կարգի նախագծի 7-րդ կետի 4)-րդ ենթակետից հետո անհրաժեշտ է ավելացնել նոր կետ՝ «շահառուի հանրային ծառայությունների համարանիշի (ՀԾՀ) և ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համարի ներկայացման մասին»: 3) Կարգի նախագծի 7-րդ կետի 8)-րդ ենթակետում նշվում է, որ շահառուն ներկայացնում է «բանկային հաշվի համարը», այս պահանջը անհրաժեշտ է պարզաբանել և հստակեցնել, քանի որ այն հակասում է քաղաքացիական օրենսգրքի 928.8 հոդված 1-ին կետին, որով սահմանված է, որ բանկը հաշիվը բացում է ՀՀ կառավարության լիազորած պետական մարմնի տրամադրած՝ բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալների հիման վրա: 4) Կարգի նախագծի 8-րդ և 10-րդ կետերի համաձայն՝ շահառուին տրվում է 5-աշխատանքային օր՝ պակասող փաստաթղթերը ներկայացնելու համար, որից հետո կայացվում է փոխհատուցման մասին որոշումը: Սակայն կարգով սահմանված չէ, թե ինչ պետք է անի շահառուն, եթե նշված ժամկետում չհասցնի ներկայացնել պակասող փաստաթղթերը: 5) Կարգի նախագծի 12-րդ կետի ձևակերպումը անհասկանալի է և անհրաժեշտ է վերաշարադրել: 6) Կարգի նախագծի 13-րդ կետում կամ առանձին նոր կետով անհրաժեշտ է կատարել հետևյալ հստակեցումները և սահմանել, բ/ շահառուն կարող է որոշակի ամիսների ընթացքում կատարված խնայողությունների գումարը օգտագործել այլ ամիսների ընթացքում ծախսված կոմունալ ծառայությունների դիմաց: գ/ շահառուն ամբողջ տարվա ընթացքում խնայողություններ կատարելու դեպքում ինչպես կարող է օգտագործել այդ խնայված գումարները: 7) Կարգի նախագծի 14-րդ կետի պահանջը անհասկանալի է և անհրաժեշտ է հստակեցնել: Պայմանագիրը կնքվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Բանկի միջև: Ուստի Բանկի հետ տեղեկատվության փոխանակումը պետք է կատարվի կենտրոնացված ձևով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենտրոնական գրասենյակի միջոցով: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարածքային ստորաբաժանումները անմիջականորեն բանկից տեղեկատվություն ստանալու և տրամադրելու իրավասություն չպետք է ունենան: 5.Պայմանագրի օրինակելի ձևի հետ կապված, հայտնում ենք. 1) ներկայացված Օրինակելի պայմանագրի նախագծով սահմանված մոտեցումները պետք է խմբագրել և համապատասխանեցնել՝ ՀՀ կառավարության 12.03.2020թ-ի թիվ 287-Ն և 12.03.2020թ-ի թիվ 284-Ն որոշումներով հաստատված՝ «միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրի օրինակելի ձևի» կամ «սոցիալական ապահովության հաշվի պայմանագրի օրինակելի ձևի» դրույթներով սահմանված մոտեցումներին, հիմնական հասկացություններին, տեղեկատվության փոխանակման ձևերին, որոնք կապված են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և բանկերի միջև դրամական միջոցների և տեղեկատվության փոխանակման հետ: 2) Անհրաժեշտ է պարզաբանել Պայմանագրի նախագծի 1-ին կետի 2)-րդ ենթակետով նշված՝ փոխանցման ենթակա գումարի ֆիքսման անհրաժեշտությունը: 3) Պայմանագրի նախագծով նշված «II Պայմանագրի առարկա» բաժնում չի կարող սահմանվել Բանկի նկատմամբ ներկայացվող պարտավորությունները: Անհրաժեշտ է սահմանել պայմանագրի առարկան, իսկ 2-րդ կետի դրույթները տեղափոխել III-րդ (Կողմերի իրավունքներ և պարտավորություններ) բաժին: 4) Պայմանագրի նախագծի 2-րդ կետի 2)-րդ ենթակետի ձևակերպումը անհրաժեշտ է համապատասխանեցնել քաղաքացիական օրենսգրքի 928.8 հոդվածի պահանջին: 5) Պայմանագրի նախագծի 2-րդ կետի 3)-րդ ենթակետի ձևակերպումը անհրաժեշտ է վերաշարադրել, քանի որ ՀՀ ԿԲ կողմից սահմանված վճարային հաղորդագրություններով փոխանցվում է միայն վճարման հետ կապված տեղեկատվություն: 6) Պայմանագրի նախագծի 4-րդ կետի 1)-ին ենթակետի հետ կապված տեղեկացնում ենք, որ բանկերի կողմից հսկողության գործառույթի ստանձնում՝ կապված թե ում կոմունալ ծառայությունների գծով պարտավորությունների դիմաց են վճարումները կատարվում, շատ աշխատատար և ժամանակատար կլինի բանկերի համար, և կարող է հանգեցնել վերջիններիս կողմից այս տեսակի հատուկ հաշիվների սպասարկումից խուսափելուն, ուստի՝ անհրաժեշտ է դիտարկել այդ կետի վերախմբագրման նպատակահարմարությունը: 7) Պայմանագրի նախագծի 4-րդ կետի 3)-րդ, 4)-րդ, 5)-րդ ենթակետերում «պահանջագիր» բառը առաջարկում ենք փոխարինել «պահանջ» բառով: 8) Պայմանագրի նախագծի 4-րդ կետի 8)-րդ ենթակետը առաջարկում ենք հանել, քանի որ հաշիվը կարող է զրոյացվել հաշվին առկա միջոցների սպառման հետ կապված, բայց դա չի նշանակում, որ հաջորդ տարի այդ հաշվին միջոցներ չեն կարող փոխանցվել: 9) Պայմանագրի նախագծի 4-րդ կետի 6)-րդ 7)-րդ և 9)-րդ ենթակետերով սահմանվում է տեղեկատվության փոխանակման մասին, սակայն պայմանագրի նախագծով չի սահմանվում դրանց ձևաչափը և այդ տվյալների կազմը: 10) Պայմանագրի նախագծի 4-րդ կետի 7)-րդ, 9)-րդ ենթակետերով նշվում է, որ տեղեկատվության փոխանակումը կատարվում է «փոխհամաձայնեցված կարգով» և ժամկետներում: Անհրաժեշտ է պարզաբանել այս մոտեցումը: Պայմանագրի նախագծում բոլոր ընթացակարգերը պետք է հստակ նկարագրված լինեն: 11)Պայմանագրի նախագծի 5-րդ կետի 4)-րդ, 5)-րդ ենթակետերը անհրաժեշտ է վերաշարադրել հաշվի առնելով «պահանջագրի» և «փոխհամաձայնեցված կարգի և ժամկետների» վերաբերյալ ներկայացված դիտողությունները: 12) Պայմանագրի նախագծի 12-րդ կետը անհրաժեշտ է հստակեցնել: Պայմանագրի լուծման դեպքում ինչ պետք է արվեն հաշվետիրոջ հաշվին արդեն փոխանցված միջոցները: Միաժամանակ անհրաժեշտ է սահմանել արդյո՞ք հաշվետերը կարող է փոփոխել իրեն սպասարկող բանկը, և ինչ ընթացակարգով: 13) Պայմանագրի նախագծի 15-րդ կետի ձևակերպումը անհասկանալի է և անհրաժեշտ է հստակեցնել: 14) Պայմանագրի նախագծում անհրաժեշտ է սահմանել նաև, թե նախարարության կողմից փոխանցված միջոցները որ պահից, ինչպես նաև յուրաքանչյուր ամիս ինչ գումարի չափով պետք է հասանելի լինեն հաշվետիրոջը: |
1. 1-ին կետն ընդունվել է ի գիտություն, 2.մնացած բոլոր առաջարկութ յուններն ամբողջութ յամբ ընդունվել են: |
1.Սույն որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է «Հայաստանի Հանրապետությունում սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցություն ցուցաբերելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի, ինչպես նաև Վարչապետի 2020թ. մարտի 17-ի N 360-Ա որոշման պահանջից: 2.Նախագիծն ամբողջությամբ խմբագրվել է: |
8. |
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, 05.05.2020թ. /01/13.6/1960-20 |
1.Նախագծի հավելվածով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման վարձավճարների փոխհատուցման տրամադրման կարգը։ Նույն հավելվածի 3-րդ կետով նախատեսվում է, որ նույն կարգի իմաստով միայնակ կենսաթոշակառու է համարվում օրենսդրությամբ սահմանված կարգով սոցիալական տան կացարանում պայմանագրային հիմունքնով բնակվող միայնակ կենսաթոշակառուն (ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի իրավունք ունեցող անձը) կամ միայն կենսաթոշակառուներից (ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի իրավունք ունեցող անձանցից) բաղկացած ընտանիքը, այդ թվում, եթե իր(ենց) խնամքին ունի(են) անչափահաս երեխա(ներ) (այսուհետ՝ բոլորը միասին՝ շահառու): Փակագծերի կիրառման պարագայում «ծերության նպաստի իրավունք ունեցող անձ», «հաշմանդամության նպաստի ունեցող անձ» և «կենսաթոշակառու» եզրույթների նույնացվում են և այդպիսով Նախագծի գործողության շրջանակներից դուրս են մնում «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի իմաստով կենսաթոշակառուները։ Արդյունքում Նախագխի գործողության շրջանակը սահմանափակվում է միայն նպաստառուներով: Հաշվի առնելով, որ վերոնշյալ դրույթում փակագծերի օգտագործումը ենթադրում է «կենսաթոշակառու» եզրույթի որոշակիացում և որ «ծերության նպաստի իրավունք ունեցող անձ», «հաշմանդամության նպաստի ունեցող անձ» և «կենսաթոշակառու» եզրույթների բովանդակությունը միմյանցից տարբերվում է՝ առաջարկում ենք քննարկվող դրույթում փակագծերի փոխարեն «ծերության նպաստի իրավունք ունեցող անձ», «հաշմանդամության նպաստի ունեցող անձ» և «կենսաթոշակառու» եզրույթները միմյանցից տարանջատել ստորակետներով։ 2.Նախագծի Հավելվածի 5-րդ կետի համաձայն՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, որը հանդես է գալիս որպես կառավարության լիազորած պետական մարմին, բանկի հետ կնքում է փոխհատուցման հաշվի պայմանագիր՝ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով, որով բանկը պարտավորվում է շահառուի ներկայացրած բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալների հիման վրա բացել բանկային հաշիվ (փոխհատուցման վճարման հաշիվ)։ Միևնույն ժամանակ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր է համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի և բանկի միջև կնքված այն պայմանագիրը, որով բանկը պարտավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի տրամադրած՝ բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալների հիման վրա բացել բանկային հաշիվ։ Այսինքն, օրենսդրական կարգավորումներով ամրագրվում է Նախարարության պարտականությունը՝ բանկին տրամադրել բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալներ, որի հիման վրա բանկը պարտավորվում է բացել բանկային հաշիվը։ Մինչդեռ, Նախագծի Հավելվածի 5-րդ կետից նշված պարտականությունը հստակ չի երևում։ Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք Նախագծի քննարկվող դրույթում հստակ ամրագրել բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին տրամադրելու Նախարարության պարտականությունը։ 3.Միևնույն ժամանակ, Նախագծի Հավելվածի 5-րդ կետում ամրագրված դրույթում օգտագործվում է «շահառուի ներկայացրած բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալների» արտահայտությունը։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 928․8-րդ հոդվածի 1-ին մասի բովանդակությունից բխում է, որ Նախարարության տրամադրած տվյալների հիման վրա պետք է բանկը բացի բանկային հաշիվ։ Սրանից էլ բխում է, որ Նախագծի Հավելվածի 5-րդ կետում շահառուն պետք է անհրաժեշտ տվյալները ներկայացրած լինի Նախարարությանը։ Մինչդեռ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և բանկի միջև կնքվող՝ փոխհատուցման տրամադրման համար հաշվի բացման և սպասարկման պայմանագրի 2-րդ կետի համաձայն՝ պայմանագրով բանկը պարտավորվում է հաշվետիրոջ դիմումի հիման վրա անվճար բացել փոխհատուցման վճարման հաշիվ և այդ հաշվին մուտքագրել փոխհատուցման ընդհանուր գումարը՝ ըստ լիազոր մարմնի ենթակայությամբ գործող սոցիալական աջակցության տարածքային մարմինների որոշումների (կարգադրության) հիման վրա կազմված վճարման ցուցակի։ Նախագծի ներկայացված դրույթները վկայում են, որ ընդհանուր առմամբ Նախագծի կարգավորումները այս առումով ունեն շատ բացեր։ Նախագծի լուծումներից շահառուն չի կարող ենթադրել, թե փոխհատուցում ստանալու ողջ ընթացակարգը ինչպես է սկսվելու, ով է նախաձեռնողը և որոնք են շահառուի պարտականությունները։ Առավել խնդրահարույց է այն, որ վարձավճարների փոխհատուցման ողջ ընթացակարգը խիստ բարդեցված է։ Հիմք ընդունելով վերոգրյալը՝ անհրաժեշտ է նախատեսել Նախագծով նախատեսվող վարձավճարների փոխհատուցման առավել պարզ և հստակ ընթացակարգ։ 4.Նախագծով չկա կարգավորում առ այն, թե ինչ կարգով են ծանուցվելու շահառուները Նախագծով նախատեսված սոցիալական աջակցության սույն ծրագրի մասին։ Ուստի, Նախագծի նպատակին հասնելու և արդյունավետությունն ապահովելու համար առաջարկում ենք Նախագծով սահմանել սույն ծրագրի մասին շահառուների ծանուցման կարգն ու եղանակը։ |
1.Ընդունվել է
2. ընդունվել է ի գիտություն
3.Ընդունվել է ի գիտություն
4.Ընդունվել է |
1.Նախագծի համապատասխան կետը խմբագրվել է:
2.Նախագծի կից Պայմանագիրն ամբողջությամբ խմբագրվել է Կենտրոնական բանկի առաջարկության հիման վրա և պարզեցվել է ընթացակարգը, մասնավորապես` շահառուն չի բացելու բանկային հաշիվ:
3.Նախագծի կից Պայմանագիրն ամբողջությամբ խմբագրվել է Կենտրոնական բանկի առաջարկության հիման վրա և պարզեցվել է ընթացակարգը, մասնավորապես` շահառուն չի բացելու բանկային հաշիվ:
4.Նախագծում ավելացվել է համապատասխան դրույթ` շահառուներին ծանուցելու մասին:
|
-
Քննարկվել է
14.05.2020 - 29.05.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 5665
Տպել