Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

______ ___________ 2020 թվականի N ______-Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Ուժը կորցրած ճանաչել՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 29-ի «Գազի տնտեսությունում տարրերի տեխնիկական շահագործման կանոններ և աշխատանքի անվտանգության պահանջներ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1843-Ն որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի ««Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 2399-Ն որոշումը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի  սեպտեմբերի 28-ի «Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման տեխնիկական կանոնակարգը և գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման հրահանգը հաստատելու մասին» N 2388-Ն որոշումը.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի «Կշռածրարման, վաճառքի, ներմուծման ժամանակ ցանկացած տիպի փաթեթվածքներում չափածրարված ապրանքների քանակին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1928-Ն որոշումը.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 28-ի «Փաթեթվածքից և փաթեթավորումից գոյացած թափոնների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1544-Ն որոշումը.

6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի ««Էլեկտրակայանքների շահագործման անվտանգության կանոններ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1933-Ն որոշումը.

7) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի ««Սպառողների էլեկտրատեղակայանքների տեխնիկական շահագործման կանոններ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1939-Ն որոշումը.

8) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի ««Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1943-Ն որոշումը.

9) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի «Մանածագործվածքների անվանումների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1241-Ն որոշումը.

10) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի «Էլեկտրական էներգիայի հաղորդաբաշխման վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 961-Ն որոշումը.

11) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի ««Մայրուղային գազատարների տեխնիկական շահագործման կանոններ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1438-Ն որոշումը.

12) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի «Էլեկտրակայանների և ցանցերի շահագործման վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1605-Ն որոշումը.

13) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 2-ի «Էլեկտրական ցանցերի անվտանգության գոտիների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 363-Ն որոշումը.

14) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի ««Էլեկտրակայանների և ջերմային ցանցերի ջերմաուժային սարքավորումների շահագործման անվտանգության կանոններ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 144-Ն որոշումը.

15) Հայաստանի Հանրապետության կառավարության

2007 թվականի ապրիլի 19-ի «Դահուկուղիների շահագործմանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 541-Ն որոշումը.

16) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 17-ի «Էլեկտրակայանքների պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 42-Ն որոշումը.

17) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 5-ի ««Կենցաղային նպատակներով օգտագործվող գազի սարքերի միացումները սահմանազատման կետին և ծխաօդատար ուղիներին` շահագործման մեջ գտնվող և նոր կառուցվող բազմաբնակարան շենքերում. անվտանգության պահանջներ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 784-Ն որոշումը.

18) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի ««Օգտակար հանածոների ջարդման, տեսակավորման և հարստացման անվտանգության կանոններ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1277-Ն որոշումը.

19) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի «Ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կառուցման և շահագործման նվազագույն պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1101-Ն որոշումը.

20) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի ««Էլեկտրական բաշխիչ սարքերին և ենթակայանների սարքվածքին ներկայացվող պահանջներ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1033-Ն որոշումը.

21) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 25-ի ««Շոգու` մինչև 0.07 մպա ճնշման շոգեկաթսաների, ջրի` մինչև 388 կ ջերմաստիճանի ջրատաքացուցիչ կաթսաների և կաթսայական տեղակայանքների սարքվածքի ու անվտանգ շահագործման կանոններ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1083-Ն որոշումը.

22) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի ««Հատուկ կայանքների էլեկտրասարքավորումներին ներկայացվող տեխնիկական պահանջներ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 75-Ն որոշումը.

23) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի ««Անվտանգության պահանջները մայրուղային գազատարներում» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 119-Ն որոշումը.

24) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 14-ի ««Էլեկտրաուժային տեղակայանքներին ներկայացվող տեխնիկական պահանջներ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 554-Ն որոշումը.

25) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի «Ամբարձիչ աշտարակների (վերհանների) կառուցվածքի և անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1449-Ն որոշումը.

26) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի օգոստոսի 27-ի «Ստորերկրյա եղանակով մշակվող օգտակար հանածոների հանքավայրերի անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1083-Ն որոշումը.

27) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 26-ի «Շարժասանդուղքների կառուցվածքի և անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 478-Ն որոշումը.

28) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի «Ձկնորսության արտադրանքի հիգիենային ներկայացվող առանձնակի պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 79-Ն որոշումը.

29) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 21-ի «Բաց եղանակով մշակվող օգտակար հանածոների հանքավայրերի անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 51-Ն որոշումը.

30) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 12-ի ««Մայրուղային նավթամթերատարի տեխնիկական շահագործման կանոններ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 503-Ն որոշումը:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված նորմատիվ իրավական ակտերի համար պատասխանատու գործադիր իշխանության մարմիններին՝ սույն որոշումը հաստատելուց հետո չորսամսյա ժամկետում այդ նորմատիվ իրավական ակտերը փոխարինել տեխնիկական կանոնակարգ չհանդիսացող այլ իրավական ակտի ձևաչափով, եթե առկա է դրա անհրաժեշտությունը:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից չորս ամիս հետո:

  • Քննարկվել է

    08.04.2020 - 29.04.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7987

Տպել

Առաջարկներ`

Արմեն Վարդանյան

20.04.2020

Որոշման նախագծի 1-ին կետի 28-րդ ենթակետով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի «Ձկնորսության արտադրանքի հիգիենային ներկայացվող առանձնակի պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 79-Ն որոշումն ընդունվել է նախկինում ընդունված <<Սննդամթերքի անվտանգության մասին>> ՀՀ օրենքի հղմամբ, իսկ այդ օրենքն ուժը կորցրած է ճանաչվել՝ 2014թ-ին <<Սննդամթերքի անվտանգության մասին>> ՀՀ օրենքի ընդունմամբ պայմանավորված: Նոր օրենքի ընդունումից հետո ՀՀ կառավարության 79-Ն որոշման հղումը անհրաժեշտ էր համապատասխանեցնել <<Սննդամթերքի անվտանգության մասին>> ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետին, որի համաձայն՝ կառավարությունը, ի թիվս մի շարք պահանջների, հաստատում է նաև սննդամթերքի հիգիենային ներկայացվող առանձնակի պահանջներ, ինչպիսին 79-Ն որոշմամբ սահմանված առանձնակի պահանջներն են: Ի կատարումն ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի, որի համաձայն՝ օրենքները պետք է համապատասխանեն սահմանադրական օրենքներին, իսկ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը՝ սահմանադրական օրենքներին և օրենքներին, և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով՝ ՀՀ կառավարության 2011թ 79-Ն որոշումը պետք է վաղուց վերանայվեր, մասնավորապես փոփոխության ենթարկվեր որոշման նախաբանը՝ հղում տալով <<Սննդամթերքի անվտանգության մասին>> ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետին, ինչը չի արվել: ՀՀ կառավարության 79-Ն որոշման դեպքում գործում է նաև <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումը, որի պարագայում տվյալ որոշման համար ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ առանձին նորմատիվ իրավական ակտ ընդունելու անհրաժեշտությունը չկա: Հաշվի առնելով նշվածը՝ 2011թ 79-Ն որոշումը առանձին կարգավորման հարց է: Բացի այդ, որոշման նախագծի հիմնավորման մեջ, որպես իրավական ակտի նախագծի ընդունման անհրաժեշտություն, նշված է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջի կատարմամբ, մինչդեռ նշված պահանջը ընդամենը խնդրի լուծման միջոցն է կամ իրավական հիմքը, իսկ անհրաժեշտությունը իրականում որոշման նախագծով ուժը կորցրած ճանաչվող տեխնիկական կանոնակարգերի իրավական հակասություններն են ՀՀ և ԵԱՏՄ օրենսդրությանը, իսկ ՀՀ կառավարության 79-Ն որոշման գործողության կամ ճակատագրի մասով հարկ է նշել, որ ԵԱՏՄ մակարդակում ընդունվել է ձկան վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը, որը սակայն չի սահմանում հիգիենային ներկայացվող առանձնակի պահանջներ, որի հիմքը Եվրոպական Միության /ԵՄ/ օրենսդրությունն է և ԵՄ շուկա տեղական արտադրանքի շուկայահանման նախապայմանններից մեկը, ուստի 79-Ն որոշմամբ սահմանված պահանջները ուղղակի անհրաժեշտություն են և չեն կարող ուղղակի ուժը կորցրած ճանաչվել, այլ հարց է, որ քննարկման առարկա է, թե ՀՀ տեխնիկական կանոնակարգման վերաբերյալ օրենսդրության տրամաբանության և պահանջների հիմքով արդյո՞ք կարող է 79-որոշման բովանդակությունը սահմանվել ոչ տեխնիկական կանոնակարգով: Նույն հիմքով քննարկման առարկա է որոշման նախագծի 1-ին կետի կետի 4-րդ կետով սահմանված ՀՀ կառավարության 2005թ 1928-Ն որոշման լինելիության հարցը տեխնիկական կանոնակարգման տեսանկյունից: Հաշվի առնել նաև, որ որոշման նախագծի հիմնավորման մեջ՝ ընթացիկ իրավիճակը բաժնի վերջին նախադասությունում ՀՀ Սահմանադրությանը կատարված հղումը սխալ է, որովհետև ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածով ենթաօրենսդրական ակտի օրենքին համապատասխանության վերաբերյալ դրույթ չկա, նման դրույթը սահմանված է ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասով: Բացի այդ, առնվազն ՀՀ կառավարության 79-Ն որոշման նախաբանում <<Ստանդարտացման մասին>> ՀՀ օրենքի որևէ դրույթի հղում չկա, ինչպես նշված է որոշման նախագծի հիմնավորման ընթացիկ իրավիճակը բաժնի 3-րդ պարբերությունում: Որոշման նախագծի տրամաբանությամբ ստացվում է, որ նախագծի ընդունման պարագայում մի շարք տեխնիկական կանոնակարգեր ուժը կորցրած ճանաչելու դեպքում դրանցով սահմանված ոլորտային կարգավորումները և պահանջները չեն լինի առնվազն 4 ամիս, եթե առաջնորդվենք այն կանխավարկածով, որ բոլոր որոշումների կարգավորման առարկան այլ իրավակարգավորում կստանա, ինչի երաշխիքը օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով պետական իրավասու մարմնի մակարդակում միանշանակ տալ հնարավոր չէ, որի իրականությունում իրավակիրառ պրակտիկայում չի բացառվում այս կամ այն ոլորտային կամ տեխնիկական կանոնակարգման առարկա հանդիսացող իրավակարգավորումների բացակայության պայմաններում ոչ միայն խնդիրների, այլև ճգնաժամային իրավիճակների ի հայտ գալը և դրանցից բխող հետևանքների անթույլատրելի հեռանկարը:

Արտակ Պողոսյան

09.04.2020

Առաջարկում եմ սույն նախագիծը հանել շրջանառությունից՝ հիմք ընդունելով ներկայացված նախագծի 2-րդ կետը: Խնդիրը կայանում է նրանում, որ ուժը կորցրած ճանաչելու դեպքում շուրջ չորս ամիս դաշտը չի կարգավորվելու: Ուստի, առաջարկում եմ սույն նախագծին անդրադառնալ համապատասխան պատասխանատու գործադիր իշխանության մարմինների կողմից դաշտը կարգավորող նորմերը մշակելուց հետո, ինչի համար անհրաժեշտ է հանձնարարական իջեցվի կամ ՀՀ կառավարության որոշմամբ հանձնարարվի և դրանք հաստատելուց հետո նոր ուժը կորցրած ճանաչել նախագծով առաջարկվող նորմերը և/կամ կանոնակարգերը:

Տեսնել ավելին