««ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ
-
4 - Կողմ
-
13 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ներկա իրավիճակ
2003 թվականի դեկտեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունվեց «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տարածքային բաժինները համայնքների ենթակայությանը հանձնելու մասին» որոշումը, որը ուժի մեջ մտավ 2004 թվականի հունվարի 1-ից: Որոշման ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում ձևավորվեց սպասարկման որակի բարձրացման և դրա նկատմամբ վերահսկողության իրականացման ոչ արդյունավետ երկաստիճան համակարգ, որտեղ Արդարադատության նախարարությանը փաստացի վերապահվեց համայնքային ենթակայությանը հանձնված ՔԿԱԳ տարածքային մարմինների նկատմամբ մեթոդական ղեկավարումը և նրանց գործունեության օրինականության նկատմամբ վերահսկողությունը, մինչդեռ կարգապահական կանոնների պահպանումը փոխանցվեն համայնքներին:
Այս տարիների ընթացքում, ձևավորված համակարգի արդյունքում, ՔԿԱԳ տարածքային մարմինների կողմից քաղաքացիների սպասարկման որակի նկատմամբ հասարակությունում ձևավորվել է հստակ ոչ դրական կարծրատիպեր: Ընդորում, 16 տարիների ընթացքում փաստացի որևէ ՔԿԱԳ տարածքային մարմնի ղեկավար կամ աշխատակից չի ենթարկվել համայնքի ղեկավարի կողմից խիստ կարգապահական տույժերի: Արդարադատության նախարարության կողմից ներկայացված առաջարկությունները՝ այս կամ այն ՔԿԱԳ տարածքային մարմնի ղեկավարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որպես կանոն ավարտվել է նվազ կարգապահական տույժերի կիկրառմամբ, որի արդյունքում ձևավորվել է ՔԿԱԳ տարածքային մարմինների աշխատակիցների «պատասխանատվության չենթարկվելու, անձեռնմխելիության» մթնոլորդ:
Ստեղծված իրավիճակում, Արդարադատության նախարարությունը որպես ոլորտը կանոնակարգող, քաղաքականությունը մշակող մարմին, որը ներկա պահին ունի բազմաթիվ ծրագրեր ուղղված քաղաքացիների սպասարկման որակի բարձրացմանը, դրա համապատասխանեցմանը ժամանակակից պահանջներին, որտեղ քաղաքացիները ստանում համապատասխան խորհրդատվություն բարձր որակով, որտեղ որոշում կայացնող և քաղաքացի շփումը նվազեցված է հնարավորին չափ, թվային ծառայությունների մատուցում և ալն, կարող են իրականացվել բացառապես համակարգային ամբողջական փոփոխության՝ յուրաքանչյուր աշխատակցի կողմից կատարված գործողության կամ անգործության հետևանքով խիստ պատասխանատվության արժեհամակարգի ձևավորման արդյունքում:
Առաջարկվող լուծումները
Սույն նախագծով առաջարկվում է որպես քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտի ամբողջական համակարգային փոփոխության առաջին փուլ, Երևան քաղաքին հանձնված թվով 9 ՔԿԱԳ տարածքային մարմինները վերակազմավորել Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության քաղաքացիների սպասարկման բաժնի կենտրոնների (Front office)՝ օժտված քաղաքացիների խորհրդատվության տրամադրման, դիմումների ընդունման և Գործակալության (Back office) կողմից դիմումների ուսումնասիրության արդյունքում ձևավորված թղթային ձևաչափով փաստաթղթերի փոխանցման լիազորություններով: Տվյալ համակարգի առկայության դեպքում սպասարկման կենտրոնների բոլոր աշխատակիցների գործունեությունը գտնվելու է Արդարադատության նախարարության անմիջական վերահսկողության ներքո և մշտադիտարկման տակ:
Ակնկալվող արդյունքներ
Սույն նախագծի ընդունման արդյունքում Երևան քաղաքում ձևավորվելու է քաղաքացիական կացության ակտերի գրանցման նոր համակարգ, որտեղ որոշում կայացնող աշխատակցի և դիմողի միջև շփումը հասցվելու է մինիմալ անհրաժեշտության, նվազեցնելով ցանկացած տեսակի կոռուպցիոն ռիսկերը: Նախատեսվում է նաև քաղաքացիների սպասարկման ոլորտը ապահովել բարձր որակավորման մասնագետներով, փոփոխություններ կատարելով հաստիքացուցակներում՝ նվազեցնելով դրանց թվաքանակը և բարձրացնելով աշխատավարձերը:
Բարձր որակավորման մասնագետների առկայությունը համակարգում միանշանակ իր դրական ազդեցությունը կունենա քննարկվող ոլորտում և հնարավորություն կտա հաջողությամբ իրականացնել այլ նախատեսվող բազմաթիվ բարեփոխումները:
-
Քննարկվել է
16.03.2020 - 01.04.2020
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն, Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 6610
Տպել