Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2020-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ ՆԱԽԱԳԻԾ

Հիմնավորում 

«Հայաստանի Հանրապետությունում 2020-2022 թվականների

ընքացքում մարդկանց թրաֆիքինգի ԵՎ շահագործման դեմ

պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը ԵՎ ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը 

Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ արդյունավետ պայքար մղելու նպատակով ՀՀ կառավարության կողմից հաստատվել է «Հայաuտանի Հանրապետությունից շահագործման նպատակով մարդկանց ապoրինի փոխադրման, տեղափոխման և առուվաճառքի (թրաֆիքինգ) կանխման հայեցակարգը և ընդունվել ու իրականացվել են դրանից բխող հինգ /Հայաստանի Հանրապետությունում 2004-2006, 2007-2009, 2010-2012, 2013-2015 և 2016-2018 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման/ ազգային ծրագրեր: Հերթական՝ վեցերորդ ազգային ծրագրի ընդունումն ապահովում է իրականացվող աշխատանքների շարունակականությունը և նպատակաուղղված է Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց աջակցության և պաշտպանության մասին օրենքի դրույթների և ստնաձնած միջազգային պարտավորությունների կատարմանը: Նախագիծը համահունչ է միջազգային փորձագետների, մասնավորապես՝ ԳՐԵՏԱ մոնիթորինգային խմբի, ԱՄՆ աշխատանքի դեպարտամենտի, ԱՄՆ պետքարտուղարության կողմից մշակված առաջարկություններին և հանձնարարականներին:  Առաջին անգամ նախագծում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված երեխաների պաշտպանության հարցերը ներկայացված են առանձին բաժնում: Առկա իրավիճակը

Հայաստանի Հանրապետությունում թրաֆիքինգի դեմ պայքարի կառուցակարգը հետևյալն է՝

  • Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհուրդ,
  • Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդին կից աշխատանքային խումբ,
  • Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողով:

Խորհուրդը որոշում է ոլորտում տարվող աշխատանքների հիմնական ուղղությունները, համակարգում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մար­մին­­ների կողմից իրականացվող աշխատանքները, վերահսկում է խորհրդին կից գործող աշխատանքային խմբերի, հանձնաժողովների գործունեությունը:

Խորհրդին կից աշխատանքային խումբն ապահովում է ոլորտի քաղաքականության մշակումն ու իրականացումը, իսկ նույնացման հանձնաժողովն այն միակ կառույցն է, որը ոչ միայն իր որոշումներով ընձեռում է թրաֆիքինգի ենթարկված անձանց աջակցության և պաշտպանության իրավունք, այլև  վերլուծում է առկա իրավիճակը:

Թրաֆիքինգը թաքնված և դժվար բացահայտվող հանցագործություն է: Այնուամենայնիվ, գործող կառուցվածքը ապահովում է արդյունավետ համագործակցությունը՝ տեղեկատվության փոխանակման, իրավիճակին հետևելու, միտումներն արձագանքելու և, անհրաժեշտության դեպքում, պահանջվող ծրագրային շտկումներ կատարելու ուղղությամբ: Այսպես, օրինակ, վերջին զարգացումները վկայում են, որ Հայաստանում տարածում են գտնում աշխատանքային շահագործումը և երեխաների աշխատանքը, հատկապես աշխատանքի վատթարագույն ձևերը: Այդ մասին վկայում են տարբեր ուսումնասիրություններ ու հետազոտություններ, այդ թվում՝ 2015թ. Վիճակագրական ծառայության երեխաների աշխատանքին վերաբերող հետազոտության արդյունքները, նույնացման հանձնաժողովի տվյալները, ինչպես նաև ԱՄՆ աշխատանքի դեպարտամենտի 2018 թվականի զեկույցը: Սա հիմք է ոլորտում նոր ուղղություններ որոշելու, քննարկումներ կազմակերպելու և համապատասխան միջոցառումներ մշակելու համար:

3. Կարգավորման առարկան 

Վեցերորդ` 2020-2022 թվականների մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը սահմանում է բազմապիսի նպատակներ, ուղղված դեպքերի կանխմանը, կանխարգելմանը և զոհերի աջակցությանը,  հաշվի առնելով ընթացիք իրավիճակը և միտումները շարունակում և զարգացնում է նախորդ ծրագրերի գաղափարախոսությունը:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Ծրագրի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդում ներկայացված պետական կառավարման մարմինների, ինչպես նաև  թրաֆիքինգի զոհերին աջակցություն տրամադրող շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների առաջարկությունների հիման վրա:

5. Ակնկալվող արդյունքները 

Ծրագրով նախատեսված գործողությունները առավել ընդգրկուն ու համապարփակ կդարձնեն մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարը, կհամախմբեն ներգրավված կողմերի ուժերը, կնպաստեն մասնագետների կարողությունների հզորացմանն ու որակավորման բարձրացմանը,  երևույթի առավել արդյունավետ կանխարգելմանը, զոհերի նույնացմանը, կբարելավեն աջակցությունը և կհստակեցնեն պաշտպանության մեխանիզմները, հաշվի առնելով նաև երեխայի լավագույն շահը:

Տեղեկանք 

Հայաստանի Հանրապետությունում 2020-2022 թվականների

ընքացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ

պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը ԵՎ ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ ԵՎ լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին 

 Հայաստանի Հանրապետությունում 2020-2022 թվականների ընքացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի և ծրագրի իրականացման ժամանակացույցի մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:                                 

Տեղեկանք 

Հայաստանի Հանրապետությունում 2020-2022 թվականների

ընքացքում մարդկանց թրաֆիքինգի ԵՎ շահագործման դեմ

պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը ԵՎ ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում եկամուտների ԵՎ ծախսերի էական ավելացման կամ նվազման մասին 

Հայաստանի Հանրապետությունում 2020-2022 թվականների ընքացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի և ծրագրի իրականացման ժամանակացույցի մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազում չի նախատեսում:  Նախագծի՝ զոհերի աջակցությանը վերաբերող կետերի ընդունումը ենթադրում է հատկացումներ, որը նախատեսվում է կատարել ամենամյա միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսված սոցիալական պաշտպանության ոլորտի գծով նախատեսված ընդհանուր հատկացումների շրջանակում:

  • Քննարկվել է

    21.02.2020 - 09.03.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7701

Տպել

Առաջարկներ`

Գրիգոր Բեջանյան

03.03.2020

Ուսումնասիրելով մարդկանց թրաֆիքինգի և շահոգործման Հայաստանյան և արտասահմանյան փորձը և պրակտիկան տևական ժամանակ կատարելով ուսումնասիրություն ողջունելի է կառավարության որդեգրած մոտեցումը բայց կխնդրեի ուշադրություն դարձնել նաև այս խնդիրներին և բացերին որոնք առանձնացվել են իմ կողմից: Առաջարկություն 1-ՀՀ-ում թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում քիչ թե շատ իրականացվում են աշխատանքներ: Պետությունը, Հասարակական կազմակերպությունները, շահագրգռված անձինք կատարում են աշխատանքներ թրաֆիքինգի դեմ պայքարի շրջանակում: Հիմնականում իրազեկում են քաղաքացիներին, թե ինչպես է կատարվում թրաֆիքինգը, ինչպես են հավաքագրվում անձինք, ինչպես են թրաֆիքինգով զբաղվող անձինք շինծու և կեղծ խոստումներ տալիս մարդկանց, ինչպես պետք է զերծ մնալ թրաֆիքինգի զոհ դառնալուց, ինչպես պետք է պայքարել թրաֆիքինգի դեմ: Հիմնականում այդ շրջանակում են իրականացնում իրազեկումները, քննարկումները, հանդիպումները քաղաքացիների կամ որոշակի խմբի անձանց հետ: Սակայն ՀՀ-ն օրենսդրությունը բավականին մեծ օգնություն և իրավունքներ է տրամադրում թրաֆիքինգի հատուկ կատեգորիայի <<զոհերին>>, տրամադրվում է բնաիրային օգնություն, կացարանի տրամադրում, միանվագ դրամական փոխհատուցում, հիմնական կրթության ապահովում, աշխատանքի տրամադրում և մի շարք այլ աջակցությունները որոնք թրաֆիքինգի զոհերին որոշակիորեն վերաինտեգրում են հասարակութայնը: Սակայն աջակցության մասին գրեթե չի խոսվում, և հասարակության շատ փոքր մասն է տեղյակ այդ աջակցության մասին: Առաջարկում եմ բոլոր միջոցառումների ընթացքում, որոնց ընթացքում պետք է խոսվի թրաֆիքինգից `առաջնային ներկայացվի պետության կողմից թրաֆիքինգի զոհերին տրամադրվող աջակցությունից: Բացի այդ դրա մասին կարող են հասարակությանը իրազեկել ԶԼՄ-ների, քննարկումների, այցերի միջոցով դա կհանգեցնի հասարակության իրազեկմանը: Իսկ իրազեկված հասարակության մեջ մեխանիկորեն թրաֆիքինգով զբաղվող անձինք կկաշկանդվեն զբաղվել թրաֆիքինգ ով, մտածելով, որ հասարակությունը տեղեկացված է և համագործակցում է պետության հետ: Առաջարկություն 2 Հավանական զոհերի աջակցությունը ներառում է 7 կետ և որոշակիորեն նպաստում անձի վերաինտեգրմանը և աջակցությանը, սակայն համեմատության մեջ դնելով զոհերի և հատուկ կատեգորիայի զոհերի տրամադրվող աջակցությունը նկատում ենք, որ <<զոհերին>> տրամադրվում է երկու կետ, որը, ըստ իս, պետք է ներառված լիներ նաև հավանական զոհերի աջակցության կետում: Դրանցից առաջինը դա երրորդ կետն է անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրում և վերականգնում: Պարզաբանեմ անհրաժեշտությունը, եթե թրաֆիքինգի կամ շահագործման մեջ գտնվող անձը գտնվում է նույնականացման շրջանում և ըստ գործող օրենքի 17-րդ հոդվածի ժամկետը հաշվարկվում է հավանական զոհի հայտնաբերման մասին իրավասու մարմնի կողմից տեղեկություն ստանալու պահից մինչև նրան նույնացման ներկայանցնելը և չի գերազանցում տաս օրը, նույն հոդվածի 2-րդ մասում նշվում է որ բացառիկ դեպքերում, երբ սահմանված ժամկետում հնարավոր չի եղել ձեռք բերել հայտնաբերված անձի՝ զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ հանդիսանալը հավաստող կամ հերքող ողջամիտ կասկածներ հարուցվող բավարար տեղեկություններ, նույնականացման ժամկետը կարող է երկարաձգվել նույնացման հանձնաժողովի որոշմամբ մեկ անգամ՝ առավելոգույնը ևս 10 օրով: Այստեղից կարել է ենթադրել, որ անձը կարող է 20 օր գտնվել նունականացման փուլում և ըստ գործող օրենքի `այդ ընթացքում անձը իրավունք չունի օրինական կարգով ստանալ կամ վերականգնել անհրաժեշտ փաստաթղթերը, և դա նույնպես կարող է նպաստել, որ թրաֆիքինգի զոհը մտավախություն ունենա դրա հետ կապված և չբարձրաձայնի այդ մասին: Եվ հիմնական զոհերը թրաֆիքինգի ընթացքում չեն ունենում փաստաթղթեր կամ հիմնականում կեղծ փաստաթղթեր են, և դա արդեն հիմք է հանդիսանում թրաֆիքինգի զոհի մոտ խուսափելու իր խնդիրն բարձրաձայնելու համար: Քանի որ եղել են դեպքեր, երբ անձինք դատապարտվել են ապօրինի սահմանը հատելու կամ կեղծ փաստաթղթեր օգտագործելու համար: Եվ դա, ինքնըստինքյան, խոչնդոտում է թրաֆիքինգի բացահայտմանը և նպաստում դրանցով զբաղվող անձանց վստահությանը և անպատժելիության մթնոլորտի ձևավորմանը: Հաջորդ բացը անվտանգ վերադարձի կազմակերպումն է: Իմ կարծիքով դա սխալ մոտեցում է, քանի որ, թեպետ, նույնականացման ընթացքում անձը չճանաչվի զոհ, իսկ մեղադրվող անձը կարող է դատապարտվել, օրինակ՝ մարդուն անազատության մեջ պահելու, առևանգման կամ թրաֆիքինգի հետ հաճախ շատ նուրբ սահմանազատմամբ հանցագործության մեջ: Իմ սուբյեկտիվ կարծիքն է`չպետք է այդ հանգամանքը հիմք ընդունել և անձի անվտանգ վերադարձը չկազմակերպել: Պատկերացնենք, որ անձը օտարերկրացի է և չունի բավարար միջոցներ իր սեփական անվտանգ վերադարձը կազմակերպելու համար: Այդ պարագայում անձը հարկադրաբար իր կամքից անկախ պայմաններում և օրենքի բացի պատճառով իրավունք չի ստանում վերադառնալ իր կացության վայրը կամ պետությունը, նաև օրենքի բացի պատճառով: Առաջարկություն-3 Կրճատել նույնականացման փուլը 10+10 օր ձևաչափը հասցնել գոնե 5+5 քանի որ ամեն օրն թրաֆիքինգի զոհի մոտ հավելյալ ճնշում և անվստահություն առաջացնել պետությանն նկատմամբ: Առաջարկություն-4 ՀՀ-ում հաճախ պետությունը և ՀԿ-ը թրաֆիքինգի պայքարի ոլորտում գործում են բացառապես իրարից անկախ և չկա համագործակցություն, որը իմ կարծիքով անթույլատրելի է: ՀԿ-ը հիմնականում ֆինանսավորում են միջազգային կազմակերպություններից, չկա պետական վերահսկողություն կամ համագործակցություն և հաճախ ՀԿ-ը թրաֆիքինգի պայքարի ոլորտում ավելի մեծ փորձ ունեն, քան նույնիսկ կառավարությունը կամ պետական այլ գերատեսչությունները, և ես առաջարկում եմ, որպեսզի այդ երկու մարմինները ստեղծեն որոշակի ձևաչափ, որում համատեղ կաշխատեն թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում։ Աջակցություն-5 ՀՀ-ն քրեական օրենսգրքով նախատեսված այն հանցանքների դեպքում, որոնց պարագայում կարող է ենթադրել, որ անձը այդ արարքը կատարել է թրաֆիքինգի զոհ լինելու ընթացքում, օրինակ՝ Պետական սահմանը ապօրինի հատելը կամ կեղծ փաստաթղթեր օգտագործելը, այդ պարագայում իրավապահ մարմինները առաջին հերթին պետք է ամեն կերպ պարզեն, թե տվյալ անձը արդյոք հավանական թրաֆիքինգի զոհ է, թե՞ ո՛չ: Եթե պարզվում է, որ ենթադրյալ թրաֆիքինգի զոհ է `պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել, որպեսզի ընթանա նույնականացման փուլ և ես առաջարկում եմ, որ դրա ընթացքում այդ անձի նկատմամբ չկիրառվի ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոց:

Տեսնել ավելին