Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2020-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 

ՈՐՈՇՈՒՄ 

------------------- 2020 թվականի N - Լ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ  2020-2022  ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

  ՄԱՐԴԿԱՆՑ   ԹՐԱՖԻՔԻՆԳԻ  ԵՎ  ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ  ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 ԱԶԳԱՅԻՆ   ԾՐԱԳԻՐԸ  ԵՎ  ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ  ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ  է.

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2020-2022 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը` համաձայն հավելվածի:
  2. Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր իշխանության մարմինների, կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինների ղեկավարներին՝ մինչև յուրաքանչյուր հաջորդ տարվա փետրվարի 15-ը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնել տեղեկատվություն նախորդ տարվա ընթացքում կատարած աշխատանքների մասին՝ այն նախարարության կողմից ամփոփելու և Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի քննարկմանը ներկայացնելու համար,
  3. Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդին՝ ծրագրի միջոցառումների կատարման ընթացքի վերաբերյալ  տարեկան հաշվետվությունը ներկայացնել  Հայաստանի Հանրապետության կառավարություն,
  4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի գծով ՀՀ պետական բյուջեից անհրաժեշտ ծախսերի հատկացման հնարավորության հարցը քննարկել տվյալ տարվա բյուջետային գործընթացի շրջանակում:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: 

Հավելված

         ՀՀ կառավարության 2020 թվականի

                                                _______________________ _________   N     -  Լ  որոշման

 

Ա Զ Գ Ա Յ Ի Ն   Ծ Ր Ա Գ Ի Ր 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2020-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ 

Ներածություն 

Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպումը Հայաստանի Հանրապետությունում 

          Հայաս­տանի Հանրապետությունում կազմակերպված պայքար մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ սկսվել է 2002 թվականին: Երևույթին արդյունավետ հակազդելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվել է «Հայաuտանի Հանրապետությունից շահագործման նպատակով մարդկանց ապoրինի փոխադրման, տեղա­փոխման և առուվաճառքի (թրաֆիքինգ) կանխման հայեցա­կարգը և ընդունվել ու իրականացվել են դրանից բխող հինգ ազգային ծրագրերը. «Հայաu­տանի Հանրապետությունից շահագործման նպատակով մարդկանց ապoրինի փոխադրման, տեղա­փոխման և առուվաճառքի (թրաֆիքինգ) կանխման 2004-2006 թվականների միջոցա­ռումների ազգային ծրագիրը» (Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվա­կանի  հունվարի 15-ի N 58-Ն որոշում), «Հայաստանի Հանրապետությունում 2007-2009 թվա­կանների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմա­կերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը» (Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի  դեկտեմբերի 6-ի N 1598-Ն որոշում), «Հայաստանի Հանրապետությունում 2010-2012 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը» (Հայաստանի Հանրապետության կառավարության 2010  թվականի  սեպտեմբերի 3-ի N 1140-Ն որոշում), «Հայաստանի Հանրապետությունում 2013-2015 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմա­կերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը» (Հայաս­տանի Հանրապետության կառավարության 2013  թվականի  փետրվարի 28-ի N 186-Ն որոշում) և «Հայաստանի Հանրապետությունում 2016-2018 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման  դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը» (Հայաս­տանի Հանրապետության կառավարության 2016 թվականի  հուլիսի  7-ի N 726–Ն որոշում):  2014 թվականի դեկտեմբերի 17-ին ընդունվել է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակ­ցության մասին» Հայաuտանի Հանրապետության ՀO-212-Ն օրենքը, որի նպատակն էր էլ ավելի արդյունավետ դարձնել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի պաշտպանությունն ու աջակցությունը, և որին հաջորդեց օրենքի կիրարկումն ապահովող մի շարք իրավական ակտերի մշակումը, ընդունումը, ինչպես նաև ոլորտը կարգավորող իրավական այլ ակտերում համապատասխան փոփոխությունների և լրացումների կատարումը:

Օրենքի 2-րդ հոդվածը որպես նպատակ  սահմանում է  պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջև, ինչպես նաև հասարակական և միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության հետ ռազմավարական համագործակցության սկզբունքը՝ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց հայտնաբերման, նույնացման, աջակցության, պաշտպանության, հասարակությանը վերաինտեգրման արդյունավետ ապահովման հարցում: Սա հիմք է ստեղծում գործողությունների հստակ ձևաչափի մշակման  և դրա շրջանակում թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում ընդունված երեք ուղղություններով՝ կանխման, կանխարգելման և աջակցության,  միջոցառումներ իրականացնելու համար:  Միևնույն ժամանակ ծրագիրը համահունչ է  Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին, մասնավորապես՝  ՄԱԿ-ի «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի» 2000 թ. կոնվենցիայի և դրան կից` «Ցամաքով, ծովով և օդով միգրանտների անօրինական փոխադրումների դեմ» թիվ 1 ու «Մարդկանց, հատկապես կանանց և երեխաների առևտրի կանխարգելման, արգելման և պատժի մասին» թիվ 2  կամընտիր արձանագրությունների (2003 թ.), ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիային կից «Մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի մաuին» (2005 թ.) կամընտիր արձանագրության, Եվրախորհրդի 2005 թվականի մայիսի 16-ի «Մարդկանց շահագործման դեմ պայքարի մասին» կոնվենցիայի (2008 թ.), ԱՄԿ «Հարկադիր կամ պարտադիր աշխատանքի մասին» թիվ 29, «Հարկադիր աշխատանքի վերացման մասին» թիվ 105 (2005 թ.) և «Երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի մասին» թիվ 182 (2006 թ.) կոնվենցիաների պահանջներին և առաջարկվող մեխանիզմներին, և նպատակաուղղված է դրանց կատարմանը:

 2019 թվականի հունիսի 3-ին ընդունվել է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակ­ցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-56-Ն օրենքը, իսկ 2019 թվականի օգոստոսի 1-ին ՀՀ վարչապետի N1025-Ա որոշմամբ հաստատվել է օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը: Այն ներառված է ծրագրի ժամանակացույցում: 

Հինգերորդ և վեցերորդ ազգային ծրագրերի շրջանակները

Հինգերորդ` 2016-2018 թվականների ազգային ծրագրում ուշադրության կենտրոնում են եղել երեխաների թրաֆիքինգի և շահագործման, ինչպես նաև աշխատանքային շահագործման կանխարգելման միջոցառումները: Հիմնական շեշտը դրվել է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի արդյունավետ կազմակերպմանը, իսկ միջոցառումները ներառվել են 5 հիմնական բաժիններում`

  • մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի օրենսդրություն և դրանց կիրառման ապահովում,
  • մարդկանց թրաֆիքինգի և շահագործման կանխարգելում,
  • մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց հայտնաբերում, պաշտպանություն և աջակցություն,
  • համագործակցություն,
  • ուսումնասիրությունների կատարում, մշտադիտարկում և գնահատում:

            Վեցերորդ` 2020-2022 թվականների մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը մշակվել է Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի կողմից: Այն, ներառելով նախորդ ծրագրի հիմնական ուղղությունները, կենտրոնանում է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման և աջակցության գործընթացների բարելավման վրա: Ծրագրով նախ

  • Քննարկվել է

    21.02.2020 - 09.03.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7700

Տպել

Առաջարկներ`

Գրիգոր Բեջանյան

03.03.2020

Ուսումնասիրելով մարդկանց թրաֆիքինգի և շահոգործման Հայաստանյան և արտասահմանյան փորձը և պրակտիկան տևական ժամանակ կատարելով ուսումնասիրություն ողջունելի է կառավարության որդեգրած մոտեցումը բայց կխնդրեի ուշադրություն դարձնել նաև այս խնդիրներին և բացերին որոնք առանձնացվել են իմ կողմից: Առաջարկություն 1-ՀՀ-ում թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում քիչ թե շատ իրականացվում են աշխատանքներ: Պետությունը, Հասարակական կազմակերպությունները, շահագրգռված անձինք կատարում են աշխատանքներ թրաֆիքինգի դեմ պայքարի շրջանակում: Հիմնականում իրազեկում են քաղաքացիներին, թե ինչպես է կատարվում թրաֆիքինգը, ինչպես են հավաքագրվում անձինք, ինչպես են թրաֆիքինգով զբաղվող անձինք շինծու և կեղծ խոստումներ տալիս մարդկանց, ինչպես պետք է զերծ մնալ թրաֆիքինգի զոհ դառնալուց, ինչպես պետք է պայքարել թրաֆիքինգի դեմ: Հիմնականում այդ շրջանակում են իրականացնում իրազեկումները, քննարկումները, հանդիպումները քաղաքացիների կամ որոշակի խմբի անձանց հետ: Սակայն ՀՀ-ն օրենսդրությունը բավականին մեծ օգնություն և իրավունքներ է տրամադրում թրաֆիքինգի հատուկ կատեգորիայի <<զոհերին>>, տրամադրվում է բնաիրային օգնություն, կացարանի տրամադրում, միանվագ դրամական փոխհատուցում, հիմնական կրթության ապահովում, աշխատանքի տրամադրում և մի շարք այլ աջակցությունները որոնք թրաֆիքինգի զոհերին որոշակիորեն վերաինտեգրում են հասարակութայնը: Սակայն աջակցության մասին գրեթե չի խոսվում, և հասարակության շատ փոքր մասն է տեղյակ այդ աջակցության մասին: Առաջարկում եմ բոլոր միջոցառումների ընթացքում, որոնց ընթացքում պետք է խոսվի թրաֆիքինգից `առաջնային ներկայացվի պետության կողմից թրաֆիքինգի զոհերին տրամադրվող աջակցությունից: Բացի այդ դրա մասին կարող են հասարակությանը իրազեկել ԶԼՄ-ների, քննարկումների, այցերի միջոցով դա կհանգեցնի հասարակության իրազեկմանը: Իսկ իրազեկված հասարակության մեջ մեխանիկորեն թրաֆիքինգով զբաղվող անձինք կկաշկանդվեն զբաղվել թրաֆիքինգ ով, մտածելով, որ հասարակությունը տեղեկացված է և համագործակցում է պետության հետ: Առաջարկություն 2 Հավանական զոհերի աջակցությունը ներառում է 7 կետ և որոշակիորեն նպաստում անձի վերաինտեգրմանը և աջակցությանը, սակայն համեմատության մեջ դնելով զոհերի և հատուկ կատեգորիայի զոհերի տրամադրվող աջակցությունը նկատում ենք, որ <<զոհերին>> տրամադրվում է երկու կետ, որը, ըստ իս, պետք է ներառված լիներ նաև հավանական զոհերի աջակցության կետում: Դրանցից առաջինը դա երրորդ կետն է անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրում և վերականգնում: Պարզաբանեմ անհրաժեշտությունը, եթե թրաֆիքինգի կամ շահագործման մեջ գտնվող անձը գտնվում է նույնականացման շրջանում և ըստ գործող օրենքի 17-րդ հոդվածի ժամկետը հաշվարկվում է հավանական զոհի հայտնաբերման մասին իրավասու մարմնի կողմից տեղեկություն ստանալու պահից մինչև նրան նույնացման ներկայանցնելը և չի գերազանցում տաս օրը, նույն հոդվածի 2-րդ մասում նշվում է որ բացառիկ դեպքերում, երբ սահմանված ժամկետում հնարավոր չի եղել ձեռք բերել հայտնաբերված անձի՝ զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ հանդիսանալը հավաստող կամ հերքող ողջամիտ կասկածներ հարուցվող բավարար տեղեկություններ, նույնականացման ժամկետը կարող է երկարաձգվել նույնացման հանձնաժողովի որոշմամբ մեկ անգամ՝ առավելոգույնը ևս 10 օրով: Այստեղից կարել է ենթադրել, որ անձը կարող է 20 օր գտնվել նունականացման փուլում և ըստ գործող օրենքի `այդ ընթացքում անձը իրավունք չունի օրինական կարգով ստանալ կամ վերականգնել անհրաժեշտ փաստաթղթերը, և դա նույնպես կարող է նպաստել, որ թրաֆիքինգի զոհը մտավախություն ունենա դրա հետ կապված և չբարձրաձայնի այդ մասին: Եվ հիմնական զոհերը թրաֆիքինգի ընթացքում չեն ունենում փաստաթղթեր կամ հիմնականում կեղծ փաստաթղթեր են, և դա արդեն հիմք է հանդիսանում թրաֆիքինգի զոհի մոտ խուսափելու իր խնդիրն բարձրաձայնելու համար: Քանի որ եղել են դեպքեր, երբ անձինք դատապարտվել են ապօրինի սահմանը հատելու կամ կեղծ փաստաթղթեր օգտագործելու համար: Եվ դա, ինքնըստինքյան, խոչնդոտում է թրաֆիքինգի բացահայտմանը և նպաստում դրանցով զբաղվող անձանց վստահությանը և անպատժելիության մթնոլորտի ձևավորմանը: Հաջորդ բացը անվտանգ վերադարձի կազմակերպումն է: Իմ կարծիքով դա սխալ մոտեցում է, քանի որ, թեպետ, նույնականացման ընթացքում անձը չճանաչվի զոհ, իսկ մեղադրվող անձը կարող է դատապարտվել, օրինակ՝ մարդուն անազատության մեջ պահելու, առևանգման կամ թրաֆիքինգի հետ հաճախ շատ նուրբ սահմանազատմամբ հանցագործության մեջ: Իմ սուբյեկտիվ կարծիքն է`չպետք է այդ հանգամանքը հիմք ընդունել և անձի անվտանգ վերադարձը չկազմակերպել: Պատկերացնենք, որ անձը օտարերկրացի է և չունի բավարար միջոցներ իր սեփական անվտանգ վերադարձը կազմակերպելու համար: Այդ պարագայում անձը հարկադրաբար իր կամքից անկախ պայմաններում և օրենքի բացի պատճառով իրավունք չի ստանում վերադառնալ իր կացության վայրը կամ պետությունը, նաև օրենքի բացի պատճառով: Առաջարկություն-3 Կրճատել նույնականացման փուլը 10+10 օր ձևաչափը հասցնել գոնե 5+5 քանի որ ամեն օրն թրաֆիքինգի զոհի մոտ հավելյալ ճնշում և անվստահություն առաջացնել պետությանն նկատմամբ: Առաջարկություն-4 ՀՀ-ում հաճախ պետությունը և ՀԿ-ը թրաֆիքինգի պայքարի ոլորտում գործում են բացառապես իրարից անկախ և չկա համագործակցություն, որը իմ կարծիքով անթույլատրելի է: ՀԿ-ը հիմնականում ֆինանսավորում են միջազգային կազմակերպություններից, չկա պետական վերահսկողություն կամ համագործակցություն և հաճախ ՀԿ-ը թրաֆիքինգի պայքարի ոլորտում ավելի մեծ փորձ ունեն, քան նույնիսկ կառավարությունը կամ պետական այլ գերատեսչությունները, և ես առաջարկում եմ, որպեսզի այդ երկու մարմինները ստեղծեն որոշակի ձևաչափ, որում համատեղ կաշխատեն թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում։ Աջակցություն-5 ՀՀ-ն քրեական օրենսգրքով նախատեսված այն հանցանքների դեպքում, որոնց պարագայում կարող է ենթադրել, որ անձը այդ արարքը կատարել է թրաֆիքինգի զոհ լինելու ընթացքում, օրինակ՝ Պետական սահմանը ապօրինի հատելը կամ կեղծ փաստաթղթեր օգտագործելը, այդ պարագայում իրավապահ մարմինները առաջին հերթին պետք է ամեն կերպ պարզեն, թե տվյալ անձը արդյոք հավանական թրաֆիքինգի զոհ է, թե՞ ո՛չ: Եթե պարզվում է, որ ենթադրյալ թրաֆիքինգի զոհ է `պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել, որպեսզի ընթանա նույնականացման փուլ և ես առաջարկում եմ, որ դրա ընթացքում այդ անձի նկատմամբ չկիրառվի ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոց:

Տեսնել ավելին