«Սեյսմիկ պաշտպանության բնագավառում պետական ծրագրերի իրականացման համակարգման և վերահսկման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Սեյսմիկ պաշտպանության բնագավառում պետական ծրագրերի իրականացման համակարգման և վերահսկման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
1. |
Անհրաժեշտությունը |
|
Իրավական ակտի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2010 թվականի օգոստոսի 28-ի Հայաստանի Հանրապետության սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգը հաստատելու մասին ՆԿ-140-Ն կարգադրության 2-րդ կետին համապատասխան մշակված և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի Հայաստանի Հանրապետության սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգով նախատեսված սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին N 1760-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգով նախատեսված սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումների ծրագրի 18-րդ կետի` «Սեյսմիկ պաշտպանության բնագավառում պետական ծրագրերի իրականացման համակարգման և վերահսկման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը» Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1286-Ն որոշման 1-ին կետի պահանջի: |
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
1. Սույն կարգով նախատեսված սեյսմիկ պաշտպանության բնագավառում պետական ծրագրերի կատարմանը, աշխատանքների իրականացման համակարգմանը և վերահսկմանն առնչվող դրույթները բխում են. ա. «Սեյսմիկ պաշտպանություն մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 12-ի ՀՕ-376-Ն օրենքի 2-րդ գլխի դրույթներից, բ. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 41-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետից, գ. «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի 66-րդ հոդվածից: Ոլորտը ներառում է ընթացիկ իրավիճակի ստորև բերված նկարագրությունը և ակնհայտ փաստերով բացահայտված խնդիրները, որոնք կարող են լուծվել նախագծի ընդունմամբ: ՀՀ օրենսդրությամբ հստակեցված և սահմանազատված չեն սեյսմիկ ռիսկի նվազեցման ծրագրերի կատարմանն ուղղված պետական կառավարման հանրապետական, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործողությունները, ինչպես նաև նրանց համագործակցության հարցերը, որոնց կատարումը կվերահսկվի սեյսմիկ անվտանգության ապահովման գործառույթներ իրականացնող մարմնի կողմից: Այս բացը լրացնելու համար նախագծով ներկայացվում է «Սեյսմիկ պաշտպանության բնագավառում պետական ծրագրերի իրականացման համակարգման և վերահսկման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը»: |
3. |
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը |
|
Սեյսմիկ անվտանգության ապահովման բնագավառում քաղաքականությունն իրականացվում է «Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների համաձայն, ՀՀ Նախագահի 2010թ. օգոստոսի 28-ի «Հայաստանի Հանրապետության սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգը հաստատելու մասին» ՆԿ-140-Ն կարգադրությամբ, ՀՀ կառավարության որոշումներով, ՀՀ ԱԻ նախարարի հրամաններով: Սեյսմիկ պաշտպանության ոլորտում քաղաքականությունը ձևավորվում է՝ հիմք ընդունելով երկրի սեյսմիկ անվտանգության ապահովման խնդիրները և դրանց լուծման ուղիները: Սույն փաստաթղթով ձևավորված քաղաքականության միջոցառումը կնպաստի ՀՀ կառավարության 1999թ. հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագրի մասին» N 429, ՀՀ կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության մարզերի և բնակավայրերի զարգացման ծրագրերում սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզների ներառման, արտակարգ իրավիճակների կանխարգելմանն ուղղված սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումների նախատեսման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 7-ի N 261-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1351–Ն որոշումների և սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված այլ ծրագրերի իրականացմանը, ոլորտի զարգացմանն ու սեյսմիկ ռիսկի նվազեցմանը: |
4. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
Իրավական ակտի կարգավորման նպատակն է հստակեցնել սեյսմիկ անվտանգության ապահովմանն առնչվող համակարգման և վերահսկման եղանակների և սկզբունքների կիրառումը, հստակեցնել և տարանջատել լիազորությունները` կիրարկելով ՀՀ օրենքներով սեյսմիկ անվտանգության ապահովման ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները որպես պարտադիր լիազորություններ, կատարելագործել բնագավառը կարգավորող և սեյսմիկ պաշտպանության բնագավառում պետական ծրագրերի իրականացման ուղղված իրավական դաշտը: |
5. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
|
Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի Սեյսմիկ պաշտպանության ծառայություն գործակալության սեյսմիկ ռիսկի նվազեցման վարչության կողմից` ՀՀ ԱԻՆ ստորաբաժանումների և սեյսմիկ պաշտպանության ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպությունների ներգրավմամբ: |
6. |
Ակնկալվող արդյունքը |
|
Այս նախագծով ակնկալվում է Հայաստանի Հանրապետության տարածքի` ՀՀ մարզերի և բնակավայրերի տարածքների սեյսմիկ ռիսկի նվազեցման կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրավորումն ու աստիճանական իրականացումը մարզային և համայնքային մակարդակներով, պետական կառավարման հանրապետական, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների՝ սեյսմիկ ռիսկի նվազեցման հարցերով լիազորությունների հստակեցումն ու սահմանազատումը, ինչպես նաև նրանց համագործակցության հարցերը: |
7. |
Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են) |
|
Այլ տեղեկություններ չկան: |
ՏԵՂԵԿԱՆՔ
«Սեյսմիկ պաշտպանության բնագավառում պետական ծրագրերի իրականացման համակարգման և վերահսկման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք
|
Այլ իրավական ակտերում փոփոխությունների և /կամ/ լրացումների անհրաժեշտությունը |
|
Իրավական ակտի ընդունումը այլ իրավական ակտերում փոփոխությունների և /կամ/ լրացումների անհրաժեշտություն չի առաջացնում: |
1. |
Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը |
|
Իրավական ակտի ընդունումը միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ անհամապատասխանություն չի առաջացնում: |
2. |
Այլ տեղեկություններ |
|
Այլ տեղեկություններ չկան: |
ՏԵՂԵԿԱՆՔ
«Սեյսմիկ պաշտպանության բնագավառում պետական ծրագրերի իրականացման համակարգման և վերահսկման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի կամ եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին
«Սեյսմիկ պաշտպանության բնագավառում պետական ծրագրերի իրականացման համակարգման և վերահսկման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումն ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի կամ եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջացնում:
-
Քննարկվել է
19.05.2017 - 16.06.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արտակարգ իրավիճակներ
-
Նախարարություն
Արտակարգ իրավիճակների նախարարություն
Դիտումներ` 9173
Տպել