Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված անձանց և 1992 թվականին Հայաստանի Հանրապետության Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված անձանց աշխատանքային ստաժը սահմանող հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ 1992 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԱՐԾՎԱՇԵՆ ԳՅՈՒՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺԸ ՍԱՀՄԱՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ 

  1. Կարգավորման ենթակա ոլորտի (խնդրի) սահմանումը և առկաիրավիճակը

        1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնի տեղահանված  անձանցից շատերը  Ադրբեջանից գաղթելիս չեն կարողացել բերել իրենց աշխատանքային գրքույկները, կամ առկա գրքույկներում անհրաժեշտ գրառումները բացակայել են, կամ կատարվել են թերի, ինչը խնդիրներ է առաջացրել կենսաթոշակ նշանակելու ժամանակ նրանց աշխատանքային ստաժը սահմանելիս:

          Նշված  խնդրին լուծում տրվեց  ՀՀ կառավարության 2009 թ. հուլիսի 23-ի 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված անձանց աշխատանքային ստաժ սահմանող  հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի  աշխատակարգը  հաստատելու մասին թիվ 907-Ն  որոշմամբ: Որոշմանը համապատասխան ստեղծվեց 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված անձանց աշխատանքային ստաժ սահմանող  հանձնաժողով այսուհետ՝ Հանձնաժողով, իսկ ՀՀ կառավարության 2010 թվականի թիվ 835-Ն որոշմամբ Հանձնաժողովի վրա դրվեց նաև 1992 թվականին Հայաստանի Հանրապետության Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված անձանց ստաժ սահմանելու իրավասությունը: Հանձնաժողովի գործունեության ժամկետը սահմանված  էր մինչև 2011 թ. դեկտեմբերի 31-ը: Հետագայում, ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով, նշված ժամկետը երկարաձգվել էր մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը:

          Ընդհանուր առմամբ, Հանձնաժողովի գործունեության ընթացքում՝ 2009-2016 թթ. միջև ընկած ժամանակահատվածում, ծառայությունը ստացել է թվով 781 դիմում, կայացել է Հանձնաժողովի 76 նիստ և բավարարվել է 519 դիմում, ինչը վկայում է, որ Հանձնաժողովի ծավալած գործունեությունը օգտակար է եղել հարյուրավոր փախստականների համար: 

          Հանձնաժողովի գործունեության ժամկետը լրանալուց հետո, Ադրբեջանից բռնագաղթված անձանց և Հայաստանի Հանրապետության Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված անձանց աշխատանքային ստաժի սահմանման միակ տարբերակը մնացել է դատական կարգով խնդրի լուծումը:

          Ամերիկյան իրավաբանների ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը Իրավաբանական աջակցություն Հայաստանում տեղահանված և հակամարտությունից տուժած անձանց համար ծրագրի շրջանակներում՝ ունենալով 2017-2018 թվականներին փախստականներին անվճար ծառայություններ մատուցելու հնարավորություն, օժանդակություն է տրամադրել նաև Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված անձանց Ադրբեջանում աշխատած տարիների ստաժը դատական կարգով հաստատելու հարցում: Սակայն, ինչպես նրանք նշում են, դատական կարգով աշխատանքային ստաժը հաստատելու դեպքում առաջանում են մի շարք խնդիրներ, մասնավորապես, կապված դատական ժամկետների, դատական ծախսերի, դատարաններին ծանրաբեռնելու և այլ խնդիրների հետ: Կազմակերպությանը նշված ժամանակահատվածում դիմել է ավելի քան 60 անձ, որոնցից շուրջ 30-ը որոշել է կազմակերպության փաստաբանների օգնությամբ հայտ ներկայացնել դատարան:  2018թ.  օգոստոսի մեկից փախստականների օժանդակության վերոհիշյալ ծրագիրը չի գործում, սակայն դիմումների հոսքը շարունակվում է:

          Դատական կարգով փախստականների ստաժը սահմանելու հետ կապված խնդիրները բարձրացվում են նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության, հիմնականում, մարզերի տարածքային բաժինների, ինչպես նաև համայնքապետերի կողմից: Մասնավորապես,  Ճամբարակի տարածքային բաժնի կողմից ՀՀ ՏԿԶՆ միգարցիոն ծաայությանը ուղղված գրության մեջ նշվում է, որ Ճամբարակի տարածաշրջանի թվով 2 խոշորացված համայնքների կազմում ընդգրկված 11 բնակավայրերը վերաբնակեցված են Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և Արծվաշեն գյուղից տեղահանված քաղաքացիներով և այդ պատճառով խնդիրն առավել արդիական է:

          Տարածքային բաժնի կողմից կատարված ուսումնասիրության արդյունքներով պարզվել է, որ 1955-1959թթ. ծնված և վերոնշյալ կատեգորիայի մեջ ընդգրկված քաղաքացիների շուրջ 10%-ի աշխատանքային գրքույկները մնացել են Ադրբեջանում կամ Արծվաշենում: Այս անձանց աշխատանքային ստաժը դատական կարգով վերականգնելու համար, ի թիվս վերը նշված խնդիրների դատական ժամկետները, դատական ծախսերը, դատարանների ծանրաբեռնված լինելը, առկա են մի շարք այլ խոչընդոտներ, մասնավորապես քաղաքացին պետք է դիմում ներկայացնի ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի ոչ թե Ճամբարակի նստավայր, այլ Սևանի, վերջինիս դիմումի ընթացքի հետ կապված դատական նիստերը ևս պետք է տեղի ունենան Սևանի նստավայրում, իսկ Սևան քաղաքի մինիմալ հեռավորությունը Ճամբարակի տարածաշրջանից 60 կմ է, ինչն առանց այն էլ ծանր սոցիալական վիճակում գտնվող փախստականների համար ստեղծում է լրացուցիչ անհարմարություն՝ նոր ծախսերի առումով:

          Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, 2019 թվականի փետրվարի 12-ին Միգրացիոն ծառայության կողմից գրություններ են ուղղվել ՀՀ մարզպետներին  ելից՝ 01/11/734-19 հետևյալ խնդրանքով՝  Միգրացիոն  ծառայությանը  տրամադրել տեղեկություններ՝ 1955-1965թթ. Ադրբեջանում և Արծվաշենում ծնված և իրենց մարզերում բնակվող  այն բռնի տեղահանված անձանց թվաքանակի վերաբերյալ, որոնք  Ադրբեջանից (Արծվաշենից) Հայաստան բռնագաղթելիս իրենց հետ չեն բերել աշխատանքային գրքույկները, կամ առկա գրքույկներում գրառումները բացակայում են,  կամ էլ  լրացված են թերի:

          Ստորև ամփոփված են ՀՀ մարզպետարաններից ստացված պատասխան գրություններում ներկայացված թվերը, որոնք վկայում են Ադրբեջանի Հանրապետությունում և Արծվաշենում աշխատած տարիների ստաժը հաստատելու կարիք ունեցող անձանց խմբի բավականաչափ մեծ թվի մասին: 

Հ/Հ

Մարզերի անվանումը

                    Անձանց  թիվը

 

1.      

Արագածոտն

46

2.      

Արարատ

28 ամփոփված է 20 համայնքներից ստացված տվյալները  

3.     

Արմավիր

13

4.     

Գեղարքունիք

107

5.     

Լոռի

43

6.     

Կոտայք

Տեղեկություններ  չեն տրամադրվել

7.      

Շիրակ

5

8.     

Սյունիք

3

9.     

Վայոց  Ձոր

120

10.   

Տավուշ

320

 

Ընդամենը

685

Հաշվի առնելով վերոնշյալը՝ ներկայացված նախագծով առաջարկվում է կրկին ստեղծել ստաժը սահմանող հանձնաժողով, ինչի արդյունքում կդյուրացվի Ադրբեջանից և Արծվաշենից բռնի տեղահանված և կենսաթոշակային տարիք ունեցող անձանց Ադրբեջանում աշխատած տարիների ստաժը հաստատելու գործընթացը և կբարելավվի այս անձանց սոցիալական վիճակը՝ որոշ չափով կնվազի նրանց աղքատության մակարդակը: 

  1. Կարգավորման նպատակները

          1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված անձանց և 1992 թվականին Հայաստանի Հանրապետության  Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված անձանց աշխատանքային ստաժը սահմանող հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին որոշման նախագիծը ընդունվելու դեպքում կապահովվի 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և 1992 թվականին Հայաստանի Հանրապետության Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի իրավունքի պատշաճ իրացումը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

          Նախագծի մշակումը իրականացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարարության Միգրացիոն ծառայությունը:

  1. Ակնկալվող արդյուները

1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված անձանց և 1992 թվականին Հայաստանի Հանրապետության  Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված անձանց աշխատանքային ստաժը սահմանող հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին որոշման նախագիծը ընդունվելու դեպքում կենսաթոշակ նշանակելու ժամանակ կլուծվի աշխատանքային գրքույկներ չունեցող կամ թերի լրացված գրքույկներ ունեցող Ադրբեջանի Հանրապետությունից  բռնագաղթված և ՀՀ Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված անձանց աշխատանքային ստաժը սահմանելու հարցը:

 ՏԵՂԵԿԱՆՔ

1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված անձանց և 1992 թվականին Հայաստանի Հանրապետության  Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված անձանց աշխատանքային ստաժը սահմանող հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության  որոշման նախագծի  ընդունման  առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման

անհրաժեշտության բացակայության մասին

           1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված անձանց և 1992 թվականին Հայաստանի Հանրապետության  Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված անձանց աշխատանքային ստաժը սահմանող հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և /կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

         1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված անձանց և 1992 թվականին Հայաստանի Հանրապետության  Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված անձանց աշխատանքային ստաժը սահմանող հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության  որոշման նախագծի  ընդունման  կապակցությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին

           1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված անձանց և 1992 թվականին Հայաստանի Հանրապետության  Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված անձանց աշխատանքային ստաժը սահմանող հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն սպասվում:

 

 

 

  • Քննարկվել է

    01.11.2019 - 16.11.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն, Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6577

Տպել