Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Պարտապանի լուծարման գործընթացը սկսվելուց հետո ստուգում կամ ուսումնասիրություն իրականացնելն արգելվում է, բացառությամբ՝ 

  1. Հարկային մարմնի կողմից իրականացվող այն ստուգումների, որոնք սկսվել են մինչև պարտապանի նկատմամբ լուծարման վարույթ սկսելու մասին որոշում կայացնելը,
  2. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 343-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ արտագնա ուսումնասիրությունների:»:

Հոդված 2. Օրենքի 43-րդ հոդվածում՝

  1. 2-րդ մասի «իրացման հաշվին» բառերից հետո լրացնել «` պահպանման և իրացման հետ կապված ծախսերը և գույքի օտարումից առաջացող հարկերը պահելուց հետո» բառերը:
  2. 5-րդ մասի «ստացված միջոցների հաշվին» բառերից հետո լրացնել «՝ նվազեցված գույքի պահպանման և փոխանցման ծախսերը և գույքի օտարումից առաջացող հարկերը» բառերը:
  3. 6-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Պարտատերերի ցանկում ընդգրկված ապահովված պարտատերը չի կարող մասնակցել պարտապանին պատկանող իր համապատասխան պարտավորության համար չապահովված իրավունքի առարկայի իրացումից ստացված միջոցների բաշխմանը մինչև ապահովված իրավունքի առարկայի իրացումը, քանի դեռ ապահովված իրավունքի առարկայի  ընթացիկ արժեքը (գնահատված արժեքը կամ ընթացող աճուրդների մեկնարկային գինը՝ առանց գույքի օտարումից առաջացող  հարկերի) ավելի կամ հավասար է ապահովված պարտատիրոջ պահանջին, բացառությամբ դատարանի որոշմամբ համարժեք պաշտպանություն տրամադրելու դեպքերի: Եթե ապահովված իրավունքի առարկայի արժեքը (մեկնարկային գինը) առանց գույքի օտարումից առաջացող հարկերի հրապարակային սակարկություններով իրացման ընթացքում կամ գույքի կորստի (ոչնչացում, հափշտակություն) կամ վնասելու արդյունքում նվազում է ապահովված պահանջի չափից, ապա ապահովված պարտատերը ձեռք է բերում քվեարկության ձայնի իրավունք` ապահովված իրավունքի առարկայի արժեքի (առանց գույքի օտարումից առաջացող հարկերի) նվազած չափով:»:

  1. 7-րդ մասի «ստացված միջոցները» բառերից հետո լրացնել «, նվազեցված գույքի օտարումից առաջացող հարկերը,» բառերը:
  2. 8-րդ մասի «ստացված միջոցները» բառերից հետո լրացնել «, նվազեցված գույքի պահպանման և փոխանցման ծախսերը և գույքի օտարումից առաջացող հարկերը,» բառերը:
  3. 9-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Եթե ապահովված իրավունքի առարկայի մեկնարկային գինը առանց գույքի օտարումից առաջացող հարկերի հավասար է ապահովված պարտատիրոջ պահանջի գումարին կամ ցածր է դրանից, ապա պարտատերերի ցանկում ընդգրկված պարտատերն իրավունք ունի իր պահանջի կամ դրա մասի չափով դատարանի որոշմամբ որպես սեփականություն իր կամ իր նշած անձի օգտին ստանալու գրավի առարկան` վճարելով գույքի օտարումից առաջացող  հարկերը, այդ գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև կառավարչի վարձատրությունը` գրավի առարկայի արժեքի 5 տոկոսի չափով (առանց գույքի օտարումից առաջացող  հարկերի արժեքի): Այդ դեպքում տվյալ պարտատիրոջ պահանջի չափը չի նվազեցվում գույքի պահպանման և փոխանցման ծախսերի և կառավարչի վարձատրության համար վճարված գումարի չափով:»:

  1. 10-րդ մասի 1-ին և 2-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«1) գույքի առաջիկա իրացման համար գնահատված կամ մեկնարկային գինը (նվազեցված գույքի օտարումից առաջացող հարկերի գումարը) հիմնական ապահովված պարտավորության արժեքի չափը գերազանցելու դեպքում` ապահովված պահանջի, գույքի պահպանման և իրացման համար հաշվարկված ծախսերը.

2) գույքի առաջիկա իրացման համար գնահատված կամ մեկնարկային գինը (առանց գույքի օտարումից առաջացող հարկերի գումարի) հիմնական ապահովված պարտավորության արժեքի չափից պակաս լինելու դեպքում` վերջին չկայացած աճուրդի մեկնարկային գնի առանց գույքի օտարումից առաջացող  հարկերի չափով:»:

Հոդված 3. Օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«1. Պարտատերերի չապահովված պահանջները բավարարվում են հետևյալ հերթականությամբ`

ա) պարտապանին սնանկ ճանաչելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո պարտապանի գույքի օտարումից առաջացող հարկային պարտավորությունները,

 բ) կառավարչի վարձատրությունը և վարչական ծախսերը, այդ թվում`

- գույքի պահպանման և տնօրինման համար անհրաժեշտ ծախսերը (սնանկության դիմումը ներկայացնելու օրվանից մինչև ֆինանսական առողջացման ծրագրի նախագծի հաստատումն ընկած ժամանակահատվածում ֆինանսավորումները),

- վարչական աշխատողների աշխատավարձը, եկամտային հարկի վճարումները և պարտադիր սոցիալական վճարները,

- վարչական ապարատը պահպանելու համար այլ անհրաժեշտ ծախսերը,

- պարտադիր սոցիալական վճարները,

- աշխատավարձի, եկամտային հարկի և պարտադիր սոցիալական վճարների վերաբերյալ փաստաթղթերի արխիվացման ծախսերը.

գ) այն քաղաքացիների պահանջները, որոնց առջև պարտապանը պատասխանատվություն է կրում նրանց կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու համար` համապատասխան պարբերական վճարումների կապիտալացման հաշվարկի միջոցով, ինչպես նաև պարտապան քաղաքացու նկատմամբ ալիմենտների գծով պահանջները (երեխա, անաշխատունակ ծնող, անաշխատունակ ամուսին).

դ) աշխատանքային պայմանագրերից բխող պահանջները (ներառյալ` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից մինչև լուծարումն առաջացած), բայց ոչ ավելի, քան պարտապանին սնանկ ճանաչելու պահին նախորդող 6 ամիսը, հեղինակային պայմանագրերով վարձատրությունների վճարումները և սույն հերթի պահանջների բավարարումից առաջացած եկամտային հարկի և պարտադիր սոցիալական վճարների գումարները.

ե) դատական ծախսերը.

զ) չապահովված պահանջները, որոնք առաջացել են պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից` սույն օրենքով սահմանված կարգով իրականացված գործառնությունների (այդ թվում` գործունեության վերսկսման) հետևանքով.

է) չապահովված պարտատերերի պահանջները, ներառյալ` պարտադիր սոցիալական վճարները և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և համայնքների բյուջեների նկատմամբ առաջացած` հարկերի և (կամ) վճարների, վարչարարությունից ծագած տուգանքների գծով պարտավորությունները, բացառությամբ ստորադաս չապահովված պարտատերերի պահանջների.

ը) ստորադաս չապահովված պարտատերերի պահանջները` համաձայն սույն օրենքի 83-րդ հոդվածի.

թ) պարտապանի հիմնադիրների (մասնակիցների, բաժնետերերի, անդամների կամ գործընկերների) պահանջները:»:

 

Հոդված 4. Օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունում «նախատեսված դեպքերի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ պարբերությամբ նախատեսված ստուգումներով և ուսումնասիրոթյուններով առաջացած պարտավորությունների, որոնք առաջադրվել են սնանկության գործի ավարտի մասին վճռից հետո» բառերը:

Հոդված 5. Օրենքի 105-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր «ե» կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«ե) Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ պարբերությամբ նախատեսված անավարտ ստուգումներ կամ ուսումնասիրոթյուններ առկա չեն»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

 

 

  • Քննարկվել է

    21.10.2019 - 06.11.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7795

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Վարազդատ Հարությունյան

31.10.2019

Նախագիծն ամբողջությամբ հակասում է գրավի ինստիտուտի էությանն ու նպատակին՝ ա/ հակասում է գրավառուի՝ գրավի առարկայի իրացումից բավարարում ստանալու նախապատվության իրավունքին։ բ/Այս նախագծով խափանվելու է նորմալ քաղաքացիական շրջանառությունը, գրավով ապահովված պարտատերերի համար սա վիճակի վատթարացում է, վերջինները պարտավորաիրավական հարաբերությունների մեջ մտնելուց չէին կարող կանխատեսել, որ օրինակ սնանկության վարույթի շրջանակներում պարտքի հետ ստացման ժամանակ ունենալու են նման իրավիճակ և հնարավորություն չեն ունեցել անելու համապտասխան հաշվարկներ և կանխատեսումներ, գ/ Գրավով ապահովված վարկային պրոդուկտների ծավալները նվազելու են /առանց համարժեք այլընտրանքի/՝ դառնալով նվազ գրավիչ և վարկատուների համար, և՛ վարկառուների համար։

Արամ Կարապետյան

29.10.2019

Միաժամանակ, հիմնավորման մեջ նշել են, թե իբր հիմնական փոփոխությունը վերաբերում է արտադատական կարգով գույքի իրացմանը, սակայն նախագծով ներկայացված փոփոխությունները վերաբերում են նաև սնանկության կառավարիչների կողմից գրավի առարկաները իրացնելուց հետո գումարների բաշխման հերթականությունը, որով նախատեսվում է, որ գրավով ապահովված պարտավորությունը մարվում է հարկերը պահվելուց հետո, ուստի նախագծի հիմնավորումը թերի է, և նախագծի հեղինակի հիմնական նպատակն է գրավառուների հաշվին մարել բյուջեի նկատմամբ առաջացող հարկերը:

Արամ Կարապետյան

29.10.2019

գտնում ենք, որ նախագծն ամբողջությամբ անհիմն է, հակասում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքին, մասնավորապես գրավի ինստիտուտին, քանի որ համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածի 3-րդ մասի՝ 3. Անշարժ գույքի, տրանսպորտային միջոցի, բանկային հաշվի, դեպոզիտի (ավանդի) կամ արժեթղթի գրավով ապահովված պարտավորության պարտատերը (գրավառուն) պարտապանի կողմից այդ պարտավորությունը չկատարվելու դեպքում գույքի տիրոջ (գրավատուի) մյուս պարտատերերի հանդեպ գրավ դրված գույքի արժեքից բավարարում ստանալու նախապատվության իրավունք ունի: Միաժամանակ, նախագծով անօրինական ծախսեր են առաջանում գրավառուի նկատմամբ, մասնավորապես գույքը պարտքի դիմաց ի սեփականության կամ գօգուտ երրորդ անձի փոխանցելու դեպքում ստիպված է լինում վճարելու գույքի օտարումից առաջացող հարկերը, կամ իրացվելու դեպքում հարկերի չափով նված բավարարում է ստանում: Արդյունքում, Բանկերը և վարկային կազմակերպությունները այլևս հասարակական տարածքների գրավադրմամբ վարկեր չեն տրամադրի, ինչը կհանգեցնի բիզնեսի անկման:

Տեսնել ավելին