Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1698-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1698-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ 

1.

Իրավական ակտի անհրաժեշտությունը

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1698-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակումը բխում է  բացառապես մտավոր և հոգեկան խնդիրներ (այդ թվում՝ աուտիզմ) ունեցող անձանց խնամքի և սոցիալական վերականգնողական ծառայություններ մատուցող կազմակերպություններում մասնագիտացված աշխատանք կամ խնամք իրականացնողների համար սոցիալ-աշխատանքային միասնական երաշխիքներ ապահովելու անհրաժեշտությունից:

2.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Ելնելով այն հանգամանքից, որ նախարարության քաղաքականությունը ուղղված է ապաինստիտուտոնալացմանը,  երեխաների և երիտասարդների մուտքը հատուկ շուրջօրյա հաստատություններ կանխարգելելու առումով առանձնահատուկ դեր են ստանձում համայնքային ծառայությունները: Մինչդեռ մտավոր և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար առկա ծառայությունների և մասնագետների պակասը, ինչպես նաև աշխատավարձերի անհրապույր լինելը ռիսկ են հանդիսանում ծառայությունների առկայության, հետևաբար նաև հաշմանդամություն ունեցող անձանց համայնքում ապրելու իրավունքի ապահովան համար:

Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1698-Ն որոշմամբ սահմանված են ծանր, վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների ցանկերը, հաշվի առնելով այդ աշխատանքների հետ կապված առանձնահատկություննեը: Նշված ցանկում ներառված են նաև այնպիսի պաշտոններ, մասնագիտություններ, որոնք աշխատում են հոգեկան և մտավոր խնդիրներ ունեցող անձանց հետ: Միասնական մոտեցում ցուցաբերելու տեսանկյունից, այս ցանկում պետք է ներառվեն բոլոր այն պաշտոններն ու մասնագիտություննները, որոնք նույնպես կատարում են նման աշխատանք:

Նախագիծը տարածվում է բացառապես մտավոր և հոգեկան խնդիրներ (այդ թվում՝ աուտիզմ) ունեցող անձանց խնամքի և սոցիալական վերականգնողական ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպություններում մասնագիտացված աշխատանք կամ խնամք իրականացնողների վրա` անկախ պետական բյուջեից դրամաշնորհ տրամադրելու հանգամանքից:

Նման աշխատանքներ են իրականացվում նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առանձին ծախսային միջոցառումների շրջանակներում ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից (դրամաշնորհի տրամադրմամբ): Տվյալ միջոցառումների շրջանակներում սպասարկվող շահառուները բացառապես մտավոր և հոգեկան խնդիրներ ունեցող անձիք են:

Նախագծի 2-րդ կետով սահմանված  է, որ որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից, հաշվի առնելով, որ 2019 թվականի պետական բյուջեով այս նպատակի համար ֆինանսական միջոցներ նախատեսված չեն:

 

 

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագծի նպատակն է ապահովել բացառապես մտավոր և հոգեկան խնդիրներ (այդ թվում՝ աուտիզմ) ունեցող անձանց խնամքի և սոցիալական վերականգնողական ծառայություններ մատուցող կազմակերպություններում (այսուհետ՝ կազմակերպություն) մասնագիտացված աշխատանք կամ խնամք իրականացնողներին  աշխատավարձի հավելում վճարելու իրավական հիմքը:

4.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը  մշակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

5.

Ակնկալվող արդյունքը

 

Բացառապես մտավոր խնդիրներ (այդ թվում՝ աուտիզմ) ունեցող անձանց խնամքի և սոցիալական վերականգնողական ծառայություններ մատուցող կազմակերպություններում մասնագիտացված աշխատանք կամ խնամք իրականացնողների`  սոցիալական աշխատողի, սոցիալական մանկավարժի, դաստիարակի, մեթոդիստ համակարգողի, էրգոթերապիստի, խմբավարի (ըստ ուղղությունների), հատուկ մանկավարժի (այդ թվում՝ լոգոպեդ, տիֆլոմանկավարժ, սուրդոմանկավարժ), հոգեբանի (այդ թվում՝ հատուկ հոգեբան, վարքային թերապիստ), սպասուհու, դայակի, հոգեբույժի, բուժքույրի, ադապտիվ ֆիզկուլտուրայի և աշխատանքային թերապիայի մասնագետների նվազագույն աշխատավարձը  2020 թվականի հունվարի 1-ից կավելանա 30%-ով:

      Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1698-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1698-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ  ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՈՒ  ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ  ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 

              Նախագծի ընդունման դեպքում, սահմանված դրույթը տարածվում է նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից դրամաշնորհի տրամադրմամբ հետևյալ ծախսային ծրագրերի շրջանակներում համապատասխան աշխատողների նկատմամբ՝ 

Ծրագրի անվանումը

«Աուտիզմ ունեցող անձանց սոցիալ-հոգեբանական աջակցություն ցերեկային կենտրոնում»  

Մտավոր խնդիրներ ունեցող հաշմանդամ դեռահասների և երիտասարդների ցերեկային խնամքի սոցիալ-վերականգնողական ծառայություններ:

Մտավոր խնդիրներ ունեցող անձանց շուրջօրյա խնամքի ծառայությունների տրամադրում

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց շուրջօրյա խնամքի ծառայությունների տրամադրում

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ցերեկային խնամքի ծառայություններ

 Նախագծի ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեից կպահանջվի լրացուցիչ ֆինանսական միջոցներ 18 916 877,4 դրամի չափով:

 

  • Քննարկվել է

    09.09.2019 - 24.09.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6925

Տպել