Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» 2014 թվականի փետրվարի 4‑ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածում՝

  • 2-րդ մասը ճանաչել ուժը կորցրած,
  • լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ և 6-րդ մասեր.

«5. Դատավորի պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը, մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը սահմանվում է յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքով։

  1. Սույն օրենքով կենսաթոշակի չափը հաշվարկելու համար օրենքով կամ Կառավարության որոշմամբ սահմանված հիմնական կենսաթոշակի չափը և մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը չեն կարող պակաս լինել կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափի և մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքի` նախկինում սահմանված չափերից:»: 

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածում՝

  • 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) «Քննչական կոմիտեի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3‑րդ և 5-րդ կետերով սահմանված հիմքերով քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնից ազատված անձին, ինչպես նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնից ազատված անձին, եթե նա քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնում նշանակվել է «Քննչական կոմիտեի մասին» օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն:».

  • 3-րդ մասի երրորդ պարբերությունը «հատուկ քննչական ծառայության ծառայողի,» բառերից հետո լրացնել «քննչական կոմիտեի ծառայողի,» բառերով, իսկ «ժամանակահատվածը» բառից հետո` «, իսկ քննչական կոմիտեի ծառայողի համար՝ նաև զինվորական ծառայության ժամանակահատվածը» բառերով.
  • 3-րդ մասի 4-րդ պարբերությունում «դատախազի» բառը փոխարինել «սույն մասի 3-րդ պարբերությունում նշված» բառերով.
  • 3-րդ մասը յոթերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ ութերորդ պարբերությունով.

«Քննչական կոմիտեի ծառայողի պաշտոն զբաղեցրած անձի հաշվարկային աշխատավարձի չափը որոշվում է 2014 թվականի հունիս ամսվա համար պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի և Կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննչական մարմիններում ստացած (հաշվարկված) դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի հանրագումարի չափով: Սույն պարբերությամբ սահմանված դրամական բավարարման չափը որոշվում է պաշտոնային դրույքաչափի, զինվորական կոչման դրույքաչափի, զինվորական ծառայության ստաժի համար տրվող հավելման գումարի և այդ գումարից հաշվարկված եկամտային հարկի տարբերության չափով:».

  • 3-րդ մասի ութերորդ պարբերությունը «կարգը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև քննչական կոմիտեի ծառայողի պաշտոն զբաղեցրած անձի մասնագիտական ստաժում զինվորական ծառայության ժամանակահատվածը հաշվառելու կարգը» բառերով.
  • 3-րդ մասի իններորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ տասներորդ և տասնմեկերորդ պարբերություններով.

«Քննչական կոմիտեի ծառայողի պաշտոն զբաղեցրած անձին «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքով սահմանված կարգով մինչև 2019 թվականի հոկտեմբերի 30-ը նշանակված կենսաթոշակները համարվում են սույն օրենքի 2-րդ հոդվածի համաձայն նշանակված կենսաթոշակներ և հաշվարկվում են սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգով՝ հաշվի առնելով հիմնական կենսաթոշակի չափը, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով անձի զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված գործակիցը և մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը:

Եթե հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է նախկին («Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքով սահմանված կարգով հաշվարկված) չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:».

  • վեցերորդ և յոթերորդ մասերը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը և տարածվում է 2019 թվականի հոկտեմբերի 30-ին և դրանից հետո ծագող հարաբերությունների վրա։

1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված՝ պետական պաշտոն զբաղեցրած անձին մինչև 2019 թվականի հոկտեմբերի 30-ը նշանակված կենսաթոշակները 2014 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածի մասնագիտական ստաժի հիման վրա վերահաշվարկվում են 2019 թվականի նոյեմբերի 1-ից՝ հաշվի առնելով կենսաթոշակի գործում առկա կամ լրացուցիչ ներկայացված փաստաթղթերը։

Օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի հիման վրա վերահաշվարկված կենսաթոշակները շարունակում են վճարվել վերահաշվարկված չափով։ Եթե վերահաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է Օրենքով սահմանված ընդհանուր կարգով հաշվարկվող կենսաթոշակի չափից, ապա կենսաթոշակը հաշվարկվում և վճարվում է Օրենքով սահմանված ընդհանուր կարգով և չափով: 

  ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին մասին» 2014 թվականի մայիսի 19-ի ՀՕ-25-Ն օրենքի  (այսուհետ՝ Օրենք) 38-րդ հոդվածում «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» բառերը փոխարինել ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» բառերով:

Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը և տարածվում է 2019 թվականի հոկտեմբերի 30-ին և դրանից հետո ծագող հարաբերությունների վրա։

 

  • Քննարկվել է

    23.08.2019 - 09.09.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8281

Տպել

Առաջարկներ`

Արմեն Վարդանյան

26.08.2019

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի նախագծի /այսուհետ՝ նախագիծ/ 1-ին և 2-րդ հոդվածներում փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող մասերի համարակալումը փոխել՝ հիմք ընդունելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ և 7-րդ մասերի պահանջները: Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասը վերանայել, որովհետև գործող օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ պարբերությունում «հատուկ քննչական ծառայության ծառայողի,» և «ժամանակահատվածը» բառեր չկան, այդպիսի բառեր կան գործող օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունում, սակայն այստեղ էլ «ժամանակահատվածը» բառը կրկնվում է 2 անգամ, որի դեպքւմ պարզ չէ, թե որ «ժամանակահատվածը» բառից հետո է կատարվում լրացումը: Նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ մասը վերանայել նախորդ առաջարկության հիմքով, քանի որ ձևակերպման իմաստով առաջարկվող փոփոխությունը գործող օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությանը պետք է վերաբերի: Նախագծի 2-րդ հոդվածի 4-րդ մասը վերանայել, որովհետև գործող օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ պարբերությունից հետո փաստացի կա նաև 8-րդ մաս, հետևաբար լրացումը պետք է կատարվի <<Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 11-րդ մասի պահանջներով>>` պարբերությունների միջև լրացուցիչ համարով: Նախագծի 2-րդ հոդվածի 5-րդ մասում <<ութերորդ>> բառը փոխարինել <<յոթերորդ>> բառով, որովհետև ձևակերպման իմաստով առաջարկվող փոփոխությունը գործող օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ պարբերությանը պետք է վերաբերի: Նախագծի 2-րդ հոդվածի 6-րդ մասը վերանայել, որովհետև գործող օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը 9-րդ պարբերություն ուղղակի չունի: Նախագծի 3-րդ հոդվածի չհամարակալված 2-րդ և 3-րդ մասերը, որոնք փաստացի անցումային դրույթներ են, առաջարկում եմ ձևակերպել առանձին հոդվածով՝ գործող օրենքի 9-րդ հոդվածի 7-11-րդ մասերի միջև:

Տեսնել ավելին