Հիշել նախագիծը

«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը

«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը բխում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումից՝ համաձայն որի Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

  • Քննարկվել է

    05.08.2019 - 20.08.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 13820

Տպել

Առաջարկներ`

Գևորգ Մալխասյան

14.08.2019

Նախագծի 30-րդ հոդվածում լրացվող 26.5-րդ և 26.7-րդ կետերչ չեն կարող տարածվել ոչ պետական ուսունական հաստատությունների վրա: Բացի այդ անհրաժեշտ է ի նկատի ունենալ, որ ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածը սահմանում է, որ մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները եւ չի հակասում Սահմանադրությանը եւ օրենքներին: Իսկ ՀՀ Սահմանադրության 74-րդ հոդվածի համաձայն ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված հիմնական իրավունքներն ու ազատությունները տարածվում են նաև իրավաբանական անձանց նկատմամբ: Այս պայմաններում իրավաբանական անձի, այդ թվում ՊՈԱԿ-ի իրավունքների ցանկացած սահմանափակում կարող է իրականացվել միան օրենքով:

Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամ

13.08.2019

«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին առաջարկում եմ լրացնել հանրակրթության բնագավառում կրթության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունները հետևյալ բովանդակությամբ. «Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 26.14-ից 26.17-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ. 26.14) հաստատում է ՀՀ ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու, հանրակրթական առարկաների դասագրքերը հրատարակելու և հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգը. 26.15) հաստատում է Հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատության գրադարանի հավաքածուների հաշվառման գլխավոր մատյանի և դասագրքերի, էլեկտրոնային պաշարների և ուսումնաճժանդակ գրականության գրանցամատյանի ձևաթղթերը և վարման կարգը. 26.16) հաստատում է Հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատության գրադարանային հավաքածուի օգտագործման ձևաթուղթը, հաշվառման, պահպանության և վերականգնման կարգը. 26.17) հաստատում է Հայաստանի Հանրապետության հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների գրադարաններում դասագրքերը, ուսումնաօժանդակ գրականությունը և էլեկտրոնային կրթական ռեսուրսները գործածության երաշխավորելու կարգը:»: Նշված առաջարկության անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ մինչ օրս որևէ իրավական ակտով կարգավորված չէ հանրակրթական ուսումնական հաստատությունների գրադարանների գործունեության կարգը: Ուշադրություն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ «Գրադարանների և գրադարանային գործի մասին» ՀՀ օրենքը չի տարածվում հանրակրթական ուսումնական հաստատությունների գրադարանների գործունեության վրա:

Լիլիթ Հարությունյան

05.08.2019

Հիմք ընդունելով «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը և Վարչակասն իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 189.2-րդ հոդվածը` առաջարկում եմ նախագծի 4-րդ հոդվածում «կրթության տեսչական մարմինը» բառերից հետո լրացնել «բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերով: Հավելեմ նաև, որ օրենքով կրթության տեսչական մարմինը «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարումն ապահովող մարմին չէ. սույն օրենքի պահանջների կատարումը նույն օրենքով ապահովում է Լեզվի կոմիտեն:

Տեսնել ավելին