«Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի` ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
4 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
____ 2019թ. N-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ` ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի` ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը` համաձայն հավելվածի.
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված
ՀՀ կառավարության 2019 թվականի
..............… .... N ….…-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ` ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Սույն ակտով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի (այսուհետ` տեսչական մարմին)` ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի կիրառման հետ կապված ընդհանուր հարաբերությունները:
- Ռիսկայնության գնահատման մեթոդաբանությունը և ռիսկայնության չափանիշները հնարավորություն կտան տեսչական մարմնին վերլուծել և գնահատել վերահսկման ենթակա հանրակրթական (այդ թվում՝ նախադպրոցական), նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունները (այսուհետ` ուսումնական հաստատություն)՝ ըստ դրանց կրթական գործունեության իրականացման ռիսկի գործոնների, ձևավորել տվյալների բազա` ուսումնական հաստատություններն ըստ ռիսկայնության դասակարգելու նպատակով:
- ՌԻՍԿԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ
- Կրթական գործունեության տեսանկյունից ուսումնական հաստատության ռիսկը կրթության բնագավառը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ սովորողների (երեխաների) կրթական իրավունքի պետական երաշխիքների պահպանմանը, կրթության որակի բարձրացմանը, կրթական ծրագրերի յուրացմանը, պետական կրթական չափորոշիչների պահանջների կատարմանը խոչընդոտող գործոնների առկայության հավանականությունն է` հաշվի առնելով դրա բացասական հետևանքները:
- Ուսումնական հաստատության ռիսկը հավասար է ոլորտային (նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական կրթական ծրագրեր) և անհատական ռիսկերի հանրագումարին, որն ունի առավելագույնը 300 միավոր ընդհանուր կշիռ:
III. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԱՅԻՆ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄՈԴԵԼԸ
- Ուսումնական հաստատության ոլորտային ռիսկի (այսուհետ` ոլորտային ռիսկ) գնահատման մոդելը կիրառվում է` հիմք ընդունելով նախորդ ուսումնական տարում իրականացված ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքում ստացված վիճակագրական տվյալները:
- Ոլորտային ռիսկը վերահաշվարկվում է յուրաքանչյուր ուսումնական տարվա ավարտից հետո:
- Ոլորտային ռիսկը դասակարգվում է ցածր, միջին և բարձր ռիսկային մակարդակների` հաշվի առնելով վերջին երեք տարիների ընթացքում իրականացված ստուգումների, ուսումնասիրությունների, վարչարարության արդյունքները:
- Ոլորտի ռիսկայնության մակարդակից կախված` տվյալ ոլորտում գործունեություն իրականացնող ուսումնական հաստատությունը ստանում է տվյալ ոլորտի ոլորտային ռիսկի միավորը:
- Եթե ուսումնական հաստատությունը գործունեություն է իրականացնում մեկից ավելի ոլորտներում, ապա ստանում է այն ոլորտի ռիսկայնության միավորը, որն ամենաբարձրն է գնահատման սանդղակում:
- Ոլորտային ռիսկը ընդհանուր ռիսկի մեջ կարող է գնահատվել առավելագույնը 50 միավոր:
- Ոլորտային ռիսկը հաշվարկվում է հետևյալ չափանիշներով`
1) ոլորտի սովորողների թիվ.
2) ոլորտի ուսումնական հաստատությունների անհատական ռիսկերի միջին ցուցանիշ.
3) ոլորտի ուսումնական հաստատությունների անհատական ռիսկերի միջին ցուցանիշի փոփոխման չափանիշ:
- Նշված չափանիշները վերահաշվարկվելու են յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին (սեպտեմբերի 1-ի տվյալներով):
- Ոլորտում սովորողների թիվը հանդիսանում է ոլորտային ռիսկի գնահատման ռիսկային չափանիշ: Եթե ոլորտում սովորողների թիվը մինչև 10000 է, ապա ոլորտային ռիսկն ըստ այս չափանիշի համարում ենք 5 միավոր, 10000-ից 20000 սովորողի դեպքում՝ 10 միավոր, 20000-ից 40000 սովորողի դեպքում՝ 15 միավոր, 40000-ից ավել սովորողների դեպքում՝ 20 միավոր.
Ոլորտում սովորողների թիվ |
(0;10000] |
(10000;20000] |
(20000;40000] |
(40000; ∞) |
Միավոր |
5 |
10 |
15 |
20 |
- Ոլորտի ուսումնական հաստատությունների անհատական ռիսկերի միջին ցուցանիշը համարվում է ոլորտային ռիսկի գնահատման ռիսկային չափանիշ: Եթե նախորդ ուսումնական տարում իրականացված վերահսկողական գործառույթների արդյունքում ոլորտի ուսումնական հաստատությունների անհատական ռիսկի միջին ցուցանիշը մինչև 50 կշռային միավոր է, ապա ոլորտային ռիսկն ըստ այս չափանիշի գնահատվում է 2 միավոր, 50-80 կշռային միավորի դեպքում՝ 5 միավոր, 80-100 կշռային միավորի դեպքում՝ 10 միավոր, 100-ից ավելի կշռային միավորի դեպքում՝ 15 միավոր:
Անհատական ռիսկի միջին ցուցանիշ |
Մինչև 50 |
(50;80] |
(80;100] |
100-ից ավելի |
Միավոր |
2 |
5 |
10 |
15 |
- Ոլորտի ուսումնական հաստատությունների անհատական ռիսկերի միջին ցուցանիշի փոփոխման չափանիշ: Նախորդ ուսումնական տարում ոլորտում իրականացված վերահսկողական գործառույթների արդյունքում ոլորտի ստուգված ուսումնական հաստատությունների անհատական ռիսկի միջին միավորը աճել է մինչև 5%, ապա ոլորտային ռիսկն ըստ այս չափանիշի գնահատվում է 5 միավոր, 5%-ից 10% փոփոխությունը՝ 10 միավոր, 10%-ից ավել փոփոխության դեպքում՝ 15 միավոր: Այս ցուցանիշի չփոփոխվելու կամ պակասելու դեպքում ոլորտային ռիսկն ըստ այս չափանիշի գնահատվում է 0 միավոր:
Անհատական ռիսկի միջին ցուցանիշի փոփոխություն |
Աճել է մինչև 5% |
(5%;10%] |
10%-ից ավելի |
Միավոր |
5 |
10 |
15 |
- ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
- Ուսումնական հաստատության անհատական ռիսկը (այսուհետ` անհատական ռիսկ) հաշվարկելիս հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների՝ ուսումնական հաստատության կողմից կատարված խախտումները, դրանց պարբերականությունը և խախտումների հետևանքների վերացմանն ուղղված գործողությունները:
- Անհատական ռիսկը բնութագրում է ուսումնական հաստատության կրթական գործունեության անարդյունավետությունը և ուսումնական հաստատության ռիսկի մեջ գնահատվում է առավելագույնը` 250 միավոր:
- Անհատական ռիսկը պարունակում է 2 բաղադրիչ:
- Առաջին բաղադրիչը ուսումնական հաստատությունում կրթական գործունեությունը բնութագրող ռիսկային հիմնական չափանիշներով հաշվարկված ռիսկայնության գնահատականն է, որը գոյանում է ուսումնական հաստատության կողմից ուսումնական տարվա սկզբին ներկայացված և տեսչական մարմնի կողմից իրականացված ուսումնասիրությունների, վարչարարության արդյունքում ձևավորված տվյալների հիման վրա:
- Առաջին բաղադրիչի առավելագույն կշիռը անհատական ռիսկի մեջ կազմում է 100 միավոր: Առաջին բաղադրիչի (ըստ ոլորտների) հաշվարկը նկարագրվում է սույն մեթոդաբանության 5-7-րդ բաժիններում:
- Երկրորդ բաղադրիչը հաշվարկվում է սույն մեթոդաբանության 8-րդ բաժնում նկարագրված կարգով` տեսչական մարմնի կողմից ստուգումների ընթացքում լրացված ստուգաթերթերի հիման վրա` ուսումնական հաստատության կրթական գործունեության գնահատման արդյունքներով:
- Երկրորդ բաղադրիչի առավելագույն կշիռը անհատական ռիսկի մեջ կազմում է 150 միավոր:
- Ուսումնական հաստատության անհատական ռիսկը առաջին և երկրորդ բաղադրիչների հանրագումարն է:
- ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՌԻՍԿԱՅԻՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՈՎ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ (ԱՌԱՋԻՆ ԲԱՂԱԴՐԻՉ) ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
- Նախադպրոցական կրթության ոլորտում ուսումնական հաստատության կրթական գործունեությունը բնութագրող ռիսկային հիմնական չափանիշներով հաշվարկվող ռիսկայնությունը (առաջին բաղադրիչը) գնահատվում է հետևյալ տվյալներով`
- ուսումնական հաստատության տարատարիք խմբերի թիվ.
- ուսումնական հաստատության տարատարիք խմբում տարիքային խմբերի թիվ.
- ուսումնական հաստատության գերբեռնված խմբերում սովորողների թիվ.
- ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմատիվից պակաս հաստիքային միավորների քանակ.
- ուսումնասիրության կամ վարչարարության արդյունքում արձանագրված խախտումների թիվ.
- խախտումների հետևանքների վերացմանն ուղղված գործողություններ.
- կատարված խախտումների պարբերականություն:
- Նշված չափանիշները վերահաշվարկվելու են յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին (սեպտեմբերի 1-ի տվյալներով):
- Տարատարիք խմբերի թիվը հանդիսանում է առաջին բաղադրիչի գնահատման ռիսկային չափանիշ: Եթե ուսումնական հաստատությունը չունի տարատարիք խումբ, ապա ուսումնական հաստատության ռիսկը գնահատվում է 0 միավոր, 1 տարատարիք խմբի առկայության դեպքում՝ 5 միավոր, 2 և ավելի տարատարիք խմբերի առկայության դեպքում` 10 միավոր:
- Տարատարիք խմբում տարիքային խմբերի թիվը հանդիսանում է առաջին բաղադրիչի գնահատման ռիսկային չափանիշ: Եթե ուսումնական հաստատության տարատարիք խմբում տարիքային խմբերի թիվը 3 և ավելի է, ապա ըստ այս չափանիշի` ուսումնական հաստատության ռիսկը գնահատվում է 10 միավոր, այլապես՝ 0 միավոր:
- Եթե ուսումնական հաստատությունն ունի ընդամենը մեկ խումբ և այդ խումբը տարատարիք է, ապա ըստ վերոնշյալ երկու չափանիշների ուսումնական հաստատության ռիսկը գնահատվում է 0 միավոր:
- Գերբեռնված խմբերում սովորողների թիվը հանդիսանում է առաջին բաղադրիչի գնահատման ռիսկային չափանիշ: Եթե ուսումնական հաստատության որևէ խմբում գերբեռնվածության մակարդակը (սահմանված քանակից ավելի սովորողների տոկոսը) (0,10%] միջակայքում է, ապա ըստ այս չափանիշի ուսումնական հաստատության ռիսկը գնահատվում է 5 միավոր: Որևէ խմբում 10%-ից ավելի գերբեռնվածության մակարդակի դեպքում ուսումնական հաստատության ռիսկը գնահատվում է 15 միավոր: Ուսումնական հաստատության ռիսկն ըստ այս չափանիշի գնահատվում է 0 միավոր, եթե գերբեռնվածության մակարդակը հավասար է 0-ի:
- Մանկավարժական աշխատողների Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմատիվից պակաս հաստիքային միավորների քանակը հանդիսանում է առաջին բաղադրիչի գնահատման ռիսկային չափանիշ: Եթե ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմից պակաս հաստիքային միավորների քանակը մինչև 1 միավոր է, ապա ուսումնական հաստատության ռիսկն ըստ այս չափանիշի գնահատվում է 5 միավոր, 1 միավորից ավելի լինելու դեպքում՝ 10 միավոր: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմից պակաս հաստիքային միավոր չունենալու դեպքում ուսումնական հաստատության ռիսկն ըստ այս չափանիշի գնահատվում է 0 միավոր:
- Իրականացված ուսումնասիրությունների և վարչարարության արդյունքում արձանագրված կրթության բնագավառը կարգավորող ՀՀ օրենսդրության պահանջների 1 խախտման դեպում ուսումնական հաստատության ռիսկն ըստ այս չափանիշի գնահատվում է 5 միավոր, մինչև 5 խախտման դեպքում՝ 10 միավոր, 5-ից ավել խախտումների դեպքում՝ 15 միավոր: Նշված գործառույթների արդյունքում խախտումների բացակայության դեպքում ուսումնական հաստատության ռիսկն ըստ այս չափանիշի գնահատվում է 0 միավոր:
- Խախտումների հետևանքների վերացմանն ուղղված գործողությունները հանդիսանում են առաջին բաղադրիչի գնահատման ռիսկային չափանիշ: Եթե ուսումնական հաստատությունում իրականացված ստուգման արդյունքում տեսչական մարմնի ղեկավարի կարգադրագրի համաձայն տրված հանձնարարականը կատարվել է ամբողջությամբ, ապա ուսումնական հաստատության ռիսկն ըստ այս չափանիշի գնահատվում է 0 միավոր: Եթե նշված հանձնարարականը կատարվել է մասամբ (ներկայացվել է սահմանված ժամկետում), ապա ուսումնական հաստատության ռիսկն ըստ այս չափանիշի գնահատվում է 5 միավոր: Եթե հանձնարարականը կատարվել է մասամբ, սակայն ներկայացվել է սահմանված ժամկետից ուշ՝ 10 միավոր: Եթե հանձնարարականի կատարման վերաբերյալ գրություն չի ներկայացվել կամ հանձնարարականը չի կատարվել՝ 20 միավոր: Մինչ ուսումնական հաստատությունում ստուգում իրականացնելը ուսումնական հաստատության անհատական ռիսկն ըստ այս չափանիշի գնահատվում է 0 միավոր:
- Կատարված խախտումների պարբերականությունը հանդիսանում է առաջին բաղադրիչի գնահատման ռիսկային չափանիշ: Ուսումնական հաստատության անհատական ռիսկի առաջին բաղադրիչի գնահատումն ըստ այս չափանիշի իրականացվում է աղյուսակի համաձայն.
Խախտման բնույթ/պարբերականություն |
Միավոր՝ եթե խախտումը կրկնվել է 3 ուսումնական տարում |
Միավոր՝ եթե խախտումը կրկնվել է 2 ուսումնական տարում |
Չափորոշչի պահանջներ |
10 |
5 |
Կադրեր |
7 |
3 |
Այլ |
3 |
2 |
Այլ-ի դեպքում դիտարկում ենք ավելի պարբերաբար կրկնվող խախտումները:
- ՄԻՋՆԱԿԱՐԳ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՌԻՍԿԱՅԻՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՈՎ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ (ԱՌԱՋԻՆ ԲԱՂԱԴՐԻՉ) ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
- Միջնակարգ կրթության ոլորտում ուսումնական հաստատության կրթական գործունեությունը բնութագրող ռիսկային հիմնական չափանիշներով հաշվարկվող ռիսկայնությունը (առաջին բաղադրիչը) գնահատվում է հետևյալ տվյալներով`
- ուսումնական հաստատության հերթայնություն.
- ուսումնական հաստատությունում չդասավանդվող առարկայի առկայություն.
- ուսումնական հաստատությունում գերբեռնված դասարանների առկայություն.
- վերջին երեք տարիների ուսումնասիրությունների, վարչարարության արդյունքում արձանագրված՝ մանկավարժական աշխատողների նշանակումներին (ներառյալ ընթացակարգը) վերաբերող խախտումների թիվ.
- վերջին երեք տարիների ուսումնասիրությունների, վարչարարության արդյունքում արձանագրված այլ խախտումների թիվ.
- ըստ կրթական աստիճանների սովորողների թվի և ուսումնական հաստատության համապատասխան լիցենզիայով սահմանված թվի համապատասխանության չափանիշ.
- սովորողների շարժի չափանիշ.
- խախտումների հետևանքների վերացմանն ուղղված գործողություններ.
- կատարված խախտումների պարբերականություն:
- Նշված չափանիշները վերահաշվարկվում են յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին (սեպտեմբերի 1-ի տվյալներով):
- Ուսումնական հաստատության հերթայնությունը հանդիսանում է առաջին բաղադրիչի գնահատման ռիսկային չափանիշ:
- Եթե ուսումնական հաստատությունը երկհերթ է, ապա ըստ այս չափանիշի` ուսումնական հաստատության ռիսկը գնահատվում է 5 միավոր, եռահերթ լինելու դեպքում (ներառյալ միջանկյալ հերթը)՝ 10 միավոր: Միահերթ ուսումնական հաստատության ռիսկն ըստ այս չափանիշի գնահատվում է 0 միավոր:
- Ուսումնական հաստատությունում չդասավանդվող առարկայի առկայության դեպքում ուսումնական հաստատության ռիսկը գնահատվում է 5 միավոր: Ուսումնական հաստատության ռիսկն ըստ այս չափանիշի գնահատվում է 0 միավոր, եթե ուսումնական հաստատությունում ուսումնական պլանով նախատեսված չդասավանդվող առարկա չկա:
- Գերբեռնված դասարանների առկայության դեպքում ուսումնական հաստատության ռիսկը գնահատվում է 5 միավոր: Ուսումնական հաստատության ռիսկն ըստ այս չափանիշի գնահատվում է 0 միավոր, եթե ուսումնական հաստատությունում չկան գերբեռնված դասարաններ:
- Վերջին երեք տարիների ընթացքում իրականացված ուսումնասիրությունների, վարչարարության արդյունքում արձանագրված՝ մանկավարժական աշխատողների նշանակումներին (ներառյալ ընթացակարգը) վերաբերող 1 խախտման դեպքում ուսումնական հաստատության ռիսկը գնահատվում է 5 միավոր, մինչև 5 խախտման դեպքում՝ 8 միավոր, 6 և ավելի խախտումների դեպքում՝ 12 միավոր: Մանկավարժական աշխատողների նշանակումներին վերաբերող խախտումների բացակայության դեպքում ուսումնական հաստատության ռիսկն ըստ այս չափանիշի գնահատվում է 0 միավոր:
- Վերջին երեք տարիների ընթացքում իրականացված ուսումնասիրությունների, վարչարարության արդյունքում արձանագրված (բացառությամբ սույն բաժնի 40-րդ կետում նշված խախտումների) մեկ խախտման դեպքում ռիսկը գնահատվում է 5 միավոր, 1-ից ավելի խախտումների դեպքում՝ 10 միավոր: Սույն կետում նշված խախտումների բացակայության դեպքում՝ ուսումնական հաստատության ռիսկը գնահատվում է 0 միավոր:
- Եթե ուսումնական հաստատության որևէ կրթկան աստիճանում սովորողների թիվը պակաս է լիցենզիայով սահմանված թվից մինչև 20%-ով ((0;20%] միջակայքում է), ապա ուսումնական հաստատության ռիսկն ըստ այս չափանիշի գնահատվում է 0 միավոր, 20%-ից 50%-ի դեպքում ((20%;50%] միջակայքում է)՝ 5 միավոր, 50%-ից ավել լինելու դեպքում՝ 8 միավոր: Մի քանի կրթական աստիճանների դեպքում հաշվարկը կատարվում է ըստ առավելագույն տոկոսային միավորի: Մինչև 100 սովորող ունեցող սահմանամերձ, լեռնային, բարձրլեռնային բնակավայրերի ուսումնական հաստատությունների դեպքում ռիսկը ըստ այս չափանիշի համարվում է 0 միավոր:
- Սովորողների շարժի չափանիշը հաշվարկվում է նախորդ ուսումնական տարվա սեպտեմբերի 1-ից օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածի համար՝ հետևյալ բանաձևով (բացառությամբ առաջին դասարան, հիմնական դպրոցից ավագ դպրոց ընդունվածների և շրջանավարտների).
Ընդունված սովորողների թիվը+ ազատված սովորողների թիվը
Շարժ=-------------------------------------------------------------------------------------------- x100%:
Սովորողների ընդհանուր թիվը
Եթե սովորողների շարժի չափանիշը (0;10%] միջակայքում է, ապա ուսումնական հաստատության ռիսկն ըստ այս չափանիշի գնահատվում է 0 միավոր, (10%;30%] միջակայքի դեպքում՝ 5 միավոր, 30%-ից ավելիի դեպքում՝ 10 միավոր:
- Խախտումների հետևանքների վերացմանն ուղղված գործողությունների չափանիշի համաձայն ուսումնական հաստատության ռիսկը գնահատվում է 32-րդ կետում նկարագրված եղանակով:
- Կատարված խախտումների պարբերականությունը հանդիսանում է առաջին բաղադրիչի գնահատման ռիսկային չափանիշ: Ուսումնական հաստատության անհատական ռիսկի առաջին բաղադրիչի գնահատումն ըստ այս չափանիշի իրականացվում է աղյուսակի համաձայն.
Խախտման բնույթ/պարբերականություն |
Միավոր՝ եթե խախտումը կրկնվել է 3 ուսումնական տարում |
Միավոր՝ եթե խախտումը կրկնվել է 2 ուսումնական տարում |
Ուսումնական պլաններ |
10 |
5 |
Կադրեր |
7 |
3 |
Այլ |
3 |
2 |
Այլ-ի դեպքում դիտարկում ենք ավելի պարբերաբար կրկնվող խախտումը:
VII. ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈԻՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՌԻՍԿԱՅԻՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՈՎ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ (ԱՌԱՋԻՆ ԲԱՂԱԴՐԻՉ) ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
- Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտներում ուսումնական հաստատության կրթական գործունեությունը բնութագրող ռիսկային հիմնական չափանիշներով հաշվարկվող ռիսկայնությունը (առաջին բաղադրիչը) գնահատվում է հետևյալ տվյալներով`
- ուսումնական հաստատություն ընդունված սովորողների թիվ.
- ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների շարժ.
- ուսումնական հաստատությունից հանրակրթական ուսումնական հաստատություն տեղափոխված սովորողների թիվ.
- ուսումնական հաստատության կողմից պետական լիազորված մարմնի հատկացրած տեղերում 3 տարի անընդմեջ ընդունելություն չիրականացնելը.
- ուսումնասիրության կամ վարչարարության արդյունքում արձանագրված խախտումների թիվ.
- խախտումների հետևանքների վերացմանն ուղղված գործողություններ.
- կատարված խախտումների պարբերականություն:
- Նշված չափանիշները վերահաշվարկվում են յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին (սեպտեմբերի 1-ի տվյալներով):
- Ուսումնական հաստատություն ընդունված սովորողների թիվը հանդիսանում է առաջին բաղադրիչի գնահատման ռիսկային չափանիշ: Եթե ուսումնական հաստատություն ընդունված սովորողների թիվը որևէ մասնագիտության գծով գերազանցում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հատկացված տեղերի թիվը, ապա ըստ այս չափանիշի` ուսումնական հաստատության ռիսկը գնահատվում է 10 միավոր: Եթե գերազանցվել են լիցենզիայով նախատեսված տեղերի թիվը՝ 10 միավոր: Սովորողների թիվը ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հատկացված, լիցենզիայով նախատեսված թվերին չգերազանցելու դեպքում ուսումնական հաստատության ռիսկն ըստ այս չափանիշի գնահատվում է 0 միավոր:
- Ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների շարժը հանդիսանում է առաջին բաղադրիչի գնահատման ռիսկային չափանիշ:
- Յուրաքանչյուր ուսումնական տարվա համար աշխատողների շարժի մակարդակը հաշվարկվում է տվյալ ուսումնական տարվա սեպտեմբերի 1-ից մինչև հաջորդ տարվա օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածի համար՝ հետևյալ բանաձևով.
ընդունված աշխատողների թիվ + ազատված աշխատողների թիվ
Շարժ=------------------------------------------------------------------------------------------------------x100%:
աշխատողների ընդհանուր թիվ
51. Եթե աշխատողների շարժի մակարդակը [0,5%) միջակայքում է, ապա այս չափանիշի գծով ուսումնական հաստատության ռիսկը գնահատվում է 0 միավոր, [5%, 30%) միջակայքի դեպքում` 5 միավոր, [30%,100%) դեպքում` 10 միավոր.
|
Մանկավարժական աշխատողների շարժի մակարդակ |
[0%,5%) |
[5%,30%) |
[30%,100%) |
Միավոր |
0 |
5 |
10 |
Եթե ուսումնական հաստատությունը բուհ-ի ենթակայության է, ապա մանկավարժական աշխատողների շարժի մակարդակի չափանիշի համաձայն ուսումնական հաստատության ռիսկը գնահատվում է 0 միավոր:
- Ուսումնական հաստատությունից հանրակրթական ուսումնական հաստատություն տեղափոխված (վերադարձած) սովորողների թիվը հանդիսանում է առաջին բաղադրիչի գնահատման ռիսկային չափանիշ: Յուրաքանչյուր ուսումնական տարվա համար հանրակրթական ուսումնական հաստատություն տեղափոխված սովորողների վերբերյալ տվյալը հաշվարկվում է տվյալ ուսումնական տարվա սեպտեմբերի 1-ից մինչև օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածի համար՝ հետևյալ բանաձևով.
հանրակրթական ուսումնական հաստատություն տեղափոխվածների թիվ
Շարժ=------------------------------------------------------------------------------------------------------------x100%:
ուսումնական հաստատության սովորողների թիվ
- Եթե հանրակրթական ուսումնական հաստատություն տեղափոխված սովորողների տոկոսային թիվը (0,5%) միջակայքում է, ապա այս չափանիշի գծով ուսումնական հաստատության ռիսկը գնահատվում է 0, [5%,10%) դեպքում՝ 5, 10% և ավելիի դեպքում՝ 10 միավոր:
- Ուսումնական հաստատության կողմից պետական լիազորված մարմնի հատկացրած տեղերում 3 տարի անընդմեջ ընդունելություն չիրականացնելը հանդիսանում է առաջին բաղադրիչի գնահատման ռիսկային չափանիշ: Եթե ուսումնական հաստատությունում (լիցենզիայի առկայության դեպքում) մեկ մասնագիտությամբ առնվազն երեք տարի անընդմեջ կրթական գործընթաց չի իրականացվում, ապա ըստ այս չափանիշի` ուսումնական հաստատության ռիսկը գնահատվում է 5, մեկից ավել մասնագիտությունների դեպքում՝ 10 միավոր:
- Իրականացված ուսումնասիրությունների և վարչարարությունների արդյունքում արձանագրված կրթության բնագավառը կարգավորող ՀՀ օրենսդրության պահանջների 1 խախտման դեպում ուսումնական հաստատության ռիսկն ըստ այս չափանիշի գնահատվում է 3 միավոր, մինչև 5 խախտման դեպքում՝ 8 միավոր, 5-ից ավել խախտումների դեպքում՝ 10 միավոր: Նշված գործառույթների արդյունքում խախտումների բացակայության դեպքում ուսումնական հաստատության ռիսկն ըստ այս չափանիշի գնահատվում է 0 միավոր:
- Խախտումների հետևանքների վերացմանն ուղղված գործողությունների չափանիշի համաձայն ուսումնական հաստատության ռիսկը գնահատվում է 32-րդ կետում նկարագրված եղանակով:
- Կատարված խախտումների պարբերականությունը հանդիսանում է առաջին բաղադրիչի գնահատման ռիսկային չափանիշ: Ուսումնական հաստատության անհատական ռիսկի առաջին բաղադրիչի գնահատումն ըստ այս չափանիշի իրականացվում է աղյուսակի համաձայն.
Խախտման բնույթ/պարբերականություն |
Միավոր՝ եթե խախտումը կրկնվել է 3 ուսումնական տարիներում |
Միավոր՝ եթե խախտումը կրկնվել է 2 ուսումնական տարիներում |
Ընդունելության կարգի խախտումներ |
10 |
5 |
Կադրեր |
7 |
3 |
Այլ |
3 |
2 |
Այլ-ի դեպքում դիտարկում ենք ավելի պարբերաբար կրկնվող խախտումը:
VIII. ՍՏՈՒԳԱԹԵՐԹՈՎ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ (ԵՐԿՐՈՐԴ ԲԱՂԱԴՐԻՉ) ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
- Ուսումնական հաստատությունում ստուգումն ավարտելուց հետո լրացված ստուգաթերթի արդյունքներով գնահատվում է երկրորդ բաղադրիչը, որը կազմում է ստուգաթերթի այն հարցերի ռիսկային միավորների հանրագումարը, որոնց պահանջներն ուսումնական հաստատության կողմից խախտվել են, և ստուգաթերթի համապատասխան սյունակում և տողում նշվել է «ոչ» պատասխանը:
- Ստուգաթերթի ենթակետեր պարունակող հարցերը գնահատվում են ըստ ենթակետերի, ստացված միավորը կլորացվում է` կախված «ոչ» պատասխանների տոկոսից:
- Կրթության բնագավառը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ մանկավարժական աշխատողների որակավորմանը ներկայացվող պահանջներին վերաբերող հարցերի պատասխանները արտացոլվում են ստուգաթերթում (համապատասխան սյունակում և տողում նշվում է «այո» կամ «ոչ» պատասխանը)՝ անկախ ստուգմամբ ընդգրկված ժամանակահատվածից` ռիսկերի կառավարման և վիճակագրության նպատակով:
- ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄՆ ԸՍՏ ՌԻՍԿԻ
- Մինչև սույն մեթոդաբանության համաձայն ուսումնական հաստատության ոլորտային ռիսկի գնահատումը, դրանց դասակարգումն ըստ ռիսկի կատարվում է միայն ուսումնական հաստատության անհատական ռիսկի գնահատման հիման վրա, որն ունի առավելագույնը 250 միավոր կշիռ:
- Մինչև սույն մեթոդաբանության համաձայն ուսումնական հաստատության ոլորտային ռիսկի գնահատումը, գնահատվող այն ուսումնական հաստատություններում, որտեղ սույն մեթոդաբանությամբ նախատեսվող ռիսկային համակարգը ներդնելուց հետո տեսչական մարմնի կողմից չի իրականացվել ստուգում և չի լրացվել ստուգաթերթ, ապա ուսումնական հաստատության ռիսկը գնահատվում և դասակարգվում է միայն անհատական ռիսկի առաջին բաղադրիչի հիման վրա, որն ունի առավելագույնը 100 միավոր կշիռ:
- Սույն մեթոդաբանության համաձայն ուսումնական հաստատության ոլորտային ռիսկի գնահատումից հետո գնահատվող այն ուսումնական հաստատությունում, որտեղ սույն մեթոդաբանությամբ նախատեսվող ռիսկային համակարգը ներդնելուց հետո տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում և լրացվել է ստուգաթերթ, ապա ուսումնական հաստատության ռիսկը գնահատվում և դասակարգվում է ամբողջությամբ, որն ունի առավելագույնը 300 միավոր կշիռ (ոլորտային ռիսկ` առավելագույնը 50 միավոր, անհատական ռիսկ` առավելագույնը 250 միավոր, այդ թվում` առաջին բաղադրիչը` առավելագույնը 100 միավոր, և երկրորդ բաղադրիչը` առավելագույնը 150 միավոր):
- Ստուգման ենթակա ուսումնական հաստատությունները դասակարգվում են ըստ գնահատված ռիսկի՝ հետևյալ եղանակով. ցածր ռիսկայնության խմբում ընդգրկվում են ստուգման ենթակա ուսումնական հաստատությունների թվի մինչև 30%-ը՝ ըստ ռիսկայնության աստիճանի աճման, միջին ռիսկայնության խմբում՝ մինչև 50%-ը, բարձր ռիսկայնության խմբում՝ մինչև 20%-ը.
Ցածր |
Միջին |
Բարձր |
մինչև 30% |
մինչև 50% |
մինչև 20% |
- Վերոնշյալ վարչություններից յուրաքանչյուրի ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված ուսումնական հաստատությունների 70%-ը կներառվեն բարձր ռիսկային խմբից, 25%-ը՝ միջին, իսկ 5%-ը՝ ցածր ռիսկային խմբերից:
- ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱ
- Տեսչական մարմինը ձևավորում է ուսումնական հաստատությունների տվյալների բազա, որի կիրառման նպատակն է՝
1) աջակցել տեսչական մարմնի ծառայողներին որոշումներ կայացնելու գործընթացում, և ապահովել այդ որոշումների հիմնավորվածությունը,
2) ստանալ ուսումնական հաստատությունների դասակարգումն` ըստ ուսումնական հաստատությունների ռիսկի,
3) ստանալ ուսումնական հաստատությունների ռիսկերի առաջացման պատճառները:
- Տվյալների բազայի նպատակն է որոշել և դասակարգել Տեսչական մարմնի կողմից վերահսկվող ուսումնական հաստատությունների ռիսկայնությունը՝ առկա տեղեկատվության և սահմանված չափորոշիչների հիման վրա։
- Գրանցամատյան ստեղծելուց հետո տվյալների բազան պարբերաբար թարմացվում, լրացվում և ծառայում է տեսչական մարմնի կողմից ռիսկի վրա հիմնված ստուգման համակարգի նպատակներին:
-
Քննարկվել է
01.08.2019 - 16.08.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տեսչական համակարգ
-
Նախարարություն
Վարչապետի աշխատակազմ
Դիտումներ` 8980
Տպել