Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ 2019 թվականի __________ N__ ___-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՆԱԽԱԳԻԾ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ 

2019 թվականի __________ N__ ___-Ն

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

-------------------------------------------------------------------------------------------------------------------

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 867 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Որոշման 1-ին կետում լրացնել 11-րդ ենթակետ` հետևյալ բովանդակությամբ.

«11) դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում առկա տեղեկությունների համապատասխանության, լիցենզավորման և որակավորման համար պարտադիր պահանջների և պայմանների պահպանման ստուգաճշտումը տեղում ուսումնասիրության (դիտարկումների) միջոցով իրականացնելու կարգը` համաձայն N 11 հավելվածի,

  • Որոշումը լրացնել 3.1-ին կետով հետևյալ բովանդակությամբ.

«3.1. Սահմանել, որ

  • դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում առկա տեղեկությունների համապատասխանության, լիցենզավորման և որակավորման համար պարտադիր պահանջների և պայմանների պահպանման ստուգաճշտումը լիազոր մարմնի կողմից իրականացվում է տեղում ուսումնասիրության (դիտարկումների) միջոցով, որի արդյունքների հիման վրա կազմվում է արձանագրություն:
  • դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում առկա տեղեկությունների համապատասխանության, լիցենզավորման և որակավորման համար պարտադիր պահանջների և պայմանների պահպանման ստուգաճշտումը տեղում ուսումնասիրության (դիտարկումների) միջոցով իրականացնելու պլանը, ուսումնասիրություն (դիտարկում) իրականացնելու արձանագրության ձևը սահմանվում են լիազոր մարմնի կողմից:
  • Որոշման N 3 հավելվածում`

ա. 38-րդ կետից հանել կամ «Դեղատնային կրպակ» բառերը,

բ. համապատասխան հոլովաձևերով «դեղատուն» բառից հետո լրացնել «(դեղեր պատրաստող)» բառերը, «դեղատնային կրպակ» բառերը փոխարինել «դեղատուն (դեղեր չպատրաստող)» բառերով, «Դեղատուն (դեղատնային կրպակ)», «դեղատունը կամ դեղատնային կրպակը», «դեղատունը և դեղատնային կրպակը» բառերը փոխարինել «դեղատուն (դեղեր պատրաստող և դեղեր չպատրաստող)» բառերով` համապատասխան հոլովաձևերով:

4) Ուժը կորցրած ճանաչել Որոշման N 3 հավելվածի 11-րդ և N 5 հավելվածի 12-րդ կետերը:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

«N 11 Հավելված

ՀՀ կառավարության 2002 թ.

հունիսի 29-ի N 867

որոշման

 

ԿԱՐԳ

ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ, ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ԱՌԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ, ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՍՏՈՒԳԱՃՇՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՏԵՂՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ (ԴԻՏԱՐԿՄԱՆ) ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

  1. Սույն կարգով կարգավորվում են դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում առկա տեղեկությունների համապատասխանության, լիցենզավորման և որակավորման համար պարտադիր պահանջների և պայմանների պահպանման նկատմամբ ստուգաճշտում իրականացնելու նպատակով ուսումնասիրություն (դիտարկում) (այսուհետ` ուսումնասիրություն) իրականացնելու հետ կապված հարաբերությունները:
  2. Ուսումնասիրությունը դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում առկա տեղեկությունների համապատասխանության, լիցենզավորման և որակավորման համար պարտադիր պահանջների և պայմանների պահպանման ուսումնասիրումն է:
  3. Ուսումնասիրության նպատակն է կանխավ, ինչպես նաև ժամանակին հսկել և գնահատել բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար պարտադիր պահանջների և պայմանների վիճակն ու որակական փոփոխությունները, հայտնաբերել բացասական երևույթները, դրանք կանխելը և վերացնելը:
  4. Ուսումնասիրությունը կարող է անցկացվել ինչպես լիազոր մարմնի աշխատակիցներից ստեղծված հանձնաժողովի, այնպես էլ մեկ աշխատակցի կողմից, իսկ մասնագիտական հատուկ գիտելիքներ պահանջվելու դեպքում ուսումնասիրութանը կարող է ներգրավվել նաև առողջապահության նախարարության համապատասխան բնագավառի խորհրդատուն:
  5. Ուսումնասիրությունն իրականացվում է լիազոր մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա:
  6. Ուսումնասիրության իրականացման հրամանի մեկ օրինակը, նախքան ուսումնասիրությունը սկսելը, ուսումնասիրության իրականացման վայրում ներկայացվում է իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարին կամ անհատ ձեռնարկատիրոջը կամ վերջիններիս կողմից լիազորված անձին:
  7. Ուսումնասիրություն իրականացնող հանձնաժողովը կամ աշխատակիցը ուսումնասիրում է լիցենզիա ստանալու համար ներկայացված հայտում և կից փաստաթղթերում նշված տեղեկությունների իսկությունը, լիցենզավորված գործունեություն իրականացնող օրենսդրությամբ սահմանված լիցենզավորման պարտադիր պայմանների և պահանջների առկայությունը, դրանց պահպանված լինելու հանգամանքը, և ուսումնասիրության արդյունքների հիման վրա կազմում է 2 օրինակից արձանագրություն:
  8. Արձանագրությանը կցվում են հայտավորված գործունեության տեսակի տեխնիկական, տեխնոլոգիական պարտադիր պայմանների և պահանջների առկայությունը ստուգելու համար նախապես կազմված աղյուսակները, որոնք լրացվում են ուսումնասիրության ժամանակ:
  9. Արձանագրությունը և աղյուսակները ստորագրում են ուսումնասիրություն իրականացնող հանձնաժողովի անդամները կամ ուսումնասիրություն իրականացնող աշխատակիցը և հայտատուն կամ լիցենզավորված անձը: Հանձնաժողովի անդամի կամ հայտատուի կամ լիցենզավորված անձի կողմից հատուկ կարծիք ներկայացվելու դեպքում այն գրառվում է արձանագրության մեջ: Արձանագրության մեկ օրինակը հանձնվում է իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարին կամ անհատ ձեռնարկատիրոջը կամ նրանցից պատշաճ լիազորություն ստացած այլ անձանց:
  10. Ոսումնասիրության արդյունքները ուսումնասիրություն իրականացնող հանձնաժողովի կամ աշխատակցի կողմից ներկայացվում են լիազոր մարմնի լիցենզավորման հանձնաժողովի նախագահին, անհրաժեշտության դեպքում նաև համապատասխան մարմիններ` համապատասխան վարույթներ հարուցելու նպատակով:
  11. Ուսումնասիրության իրականացման ժամանակ լիցենզավորման հայտ ներկայացրած հայտատուն կամ լիցենզավորված անձը ուսումնասիրություն իրականացնող անձանց տրամադրում է անհրաժեշտ տվյալներ:
  12. Ուսումնասիրության արդյունքում ստացվում են հավաք տվյալներ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման որոկական չափանիշների վերաբերյալ:
  13. Ուսումնասիրություններն իրականացվում են լիցենզավորման ենթակա կամ լիցենզավորված գործունեության իրականացման վայրում:
  14. Ուսումնասիրություններն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:»:
  • Քննարկվել է

    24.07.2019 - 08.08.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8139

Տպել

Առաջարկներ`

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

24.07.2019

Կողմ ենք առաջարկվող նախագծին։ Սակայն գտնում ենք, որ փոփոխությունը չի բխում կառավարություն-քաղաքացիականն հասարակության կառուցողական երկխոսության հանձնառությունից, ինչը ամրագրված է ԵՄ-Հայաստան ՀԸԳ համաձայնագրով։ Լիազոր մարմնի ներկայացուցիչներկի հանձնաժողովի եւ հատկապես մեկ ներկայացուցչի կողմից ուսումանսիրություն իրականացնելու ժամանակ կոռուպցիոն ռիսկերից խուասփելու նպատակով առաջարկում ենք այդ հանձնաժողովում կամ լիազոր մարմնի ներկայացուցչի հետ ներգարվել լիազոր մարմնի ղեկավարին կից հասարակական խորհրդի անդամ-կազմակերպություններից մասնագիտացվախ եւս մեկ անդամի։ Այդ դեպքում կարծում ենք, որ փոխադարձ հսկողություն կլինի։ Մովսես Արիստակեսյան "Տնտեսական իրավունքի կենտրոն" ՀԿ նախագահ

Տեսնել ավելին