Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի   Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն

 Օ Ր Ե Ն Ք Ը

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 4-ի ջրային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1-ին հոդվածում՝

  • «կեղտաջրեր» հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«կեղտաջրեր` արտադրական կամ կենցաղային նպատակներով ջրային ռեսուրսների օգտագործման արդյունքում աղտոտված ջրեր, ինչպես նաև բնակավայրերի, տնտեսական կամ այլ գործունեության օբյեկտների տարածքներից առաջացող անձրևային, հալոցքային, ոռոգող-լվացող կամ դրենաժային ջրեր, որոնք արտահոսում են շրջակա միջավայր.».

  • «թույլատրելի սահմանային արտահոսք» հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

     «թույլատրելի սահմանային արտահոսք՝ վնասակար նյութի այն նորմավորված մեծությունը, որը սահմանվում է ջրերի կետային և (կամ) ցրված աղտոտման աղբյուրի համար՝ հաշվի առնելով արտահոսքի նորմավորման մեծությունը.».

  • լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հասկացություններով.

     «կենցաղային կեղտաջրեր՝ մարդկանց կենսագործունեության հետևանքով առաջացած կեղտաջրեր.

     արտադրական կեղտաջրեր՝ տնտեսական գործունեության արդյունքում առաջացող կեղտաջրեր, բացառությամբ կենցաղային կեղտաջրերի.

     բնակավայրերի կեղտաջրեր` կենցաղային կեղտաջրեր կամ դրանց և արտադրական ու տարափային (հեղեղային) կեղտաջրերի խառնուրդ.

     ցամաքուրդային (դրենաժային) համակարգ՝ գրունտային ջրերի մակարդակն իջեցնող և դրանց հեռացման համար անցկացվող բաց ջրանցքների, փակ ցամաքուրդների (դրենաժների), չորացման հորերի և համապատասխան ՀՏԿ-ների համակարգ.

     ցամաքուրդային (դրենաժային) կեղտաջրեր՝  հողերի ցամաքեցման (գրունտային ջրերի մակարդակի իջեցման) արդյունքում ցամաքուրդային ջրահեռացման համակարգ ներթափանցած ջրեր.

տարափային (հեղեղային) կեղտաջրեր` բնակավայրերի, տնտեսական կամ այլ գործունեության օբյեկտի տարածքներից առաջացող անձրևային, հալոցքային և ոռոգող-լվացող ջրեր.

ջրահեռացման համակարգ` կենտրոնացված, խմբային կամ անհատական ՀՏԿ-ների համակարգ, որի օգնությամբ իրականացվում է կեղտաջրերի հավաքումը, փոխադրումը դեպի մաքրման կառուցվածքներ և (կամ) դրանց մաքրումը և արտանետումը շրջակա միջավայր.

խմբային ջրահեռացման համակարգ՝ ՀՏԿ-ների համակարգ, որը թույլ է տալիս իրականացնել հարակից տեղաբաշխված օբյեկտների (բնակավայր, բնակելի, հասարակական և արտադրական շենքեր ու սենքեր) խմբից առաջացած կեղտաջրերի ընդունումը, տեղափոխումը կեղտաջրի հեռացման միևնույն համակարգով և (կամ) մաքրումը միասնական մաքրման կառուցվածքներում.

ջրահեռացման կենտրոնացված համակարգ՝ ՀՏԿ-ների համակարգ, որը թույլ է տալիս համայնքի տարածքում իրականացնել տնայինտնտեսություններից, հասարակական և արտադրական օբյեկտներից առաջացած       կեղտաջրերի ընդունումը, տեղափոխումը կեղտաջրի հեռացման միևնույն համակարգով և (կամ) մաքրումը միասնական մաքրման կառուցվածքներում.    

 կեղտաջրերի անհատական (տեղային) մաքրման կառուցվածքներ` ՀՏԿ-ներ, որոնք նախատեսված են հասարակական, արտադրական և այլ օբյեկտներում առաջացող կենցաղային, տարափային (հեղեղային) և արտադրական կեղտաջրերի ընդունման և մաքրման համար՝ կենտրոնացված ջրահեռացման համակարգի բացակայության կամ դեպի այդ համակարգ կեղտաջրերի ներհոսքի անհնարինության դեպքում.

ջրահեռացում՝ կեղտաջրերի հեռացում և (կամ) կեղտաջրերի մաքրում.

կեղտաջրերի հեռացում` ՀՏԿ-ների կամ դրանց համալիրների միջոցով արտադրական, կենցաղային, տարափային (հեղեղային) և ցամաքուրդային (դրենաժային) կեղտաջրերի կազմակերպված հեռացման գործընթաց` տնտեսական կամ այլ գործունեության օբյեկտի տարածքի սահմաններից դուրս.

կեղտաջրերի մաքրում՝ կեղտաջրերի մշակման տեխնոլոգիական գործընթաց՝ կեղտաջրերից աղտոտող նյութերի խառնուրդների կորզման, հեռացման կամ վնասազերծման նպատակով՝ մեխանիկական, ֆիզիկա-քիմիական կամ կենսաբանական մեթոդների կիրառմամբ.

կեղտաջրերի նախնական մաքրում՝ արտադրական և տարափային կեղտաջրերի միավոր ծավալում պարունակվող որակական որևէ առանձին կամ մի քանի աղտոտող բաղադրիչների արժեքի նվազեցում մինչև թույլատրելի սահմանային արտահոսքի պահանջներին համապատասխանեցումը.

կեղտաջրի նստվածք՝ կեղտաջրերի մաքրման գործընթացում կեղտաջրից անջատված օրգանական և (կամ) հանքային ծագման պինդ նյութերի խառնուրդամաս:»:

      Հոդված 2. Օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի ՝

  • 1-ին և 3-րդ կետերում «, ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման)» բառերը փոխարինել «կամ կեղտաջրերի հեռացման կամ կեղտաջրերի մաքրման» բառերով.
  • 2-րդ և 5-րդ կետերում «ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման)» բառերը փոխարինել «կեղտաջրերի հեռացման կամ կեղտաջրերի մաքրման» բառերով.
  • 4-րդ կետում «և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման)» բառերը փոխարինել «, կեղտաջրերի հեռացման և կեղտաջրերի մաքրման» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 19.1-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«Արտադրական կեղտաջրերի՝ ջրահեռացման համակարգ ընդունելու դեպքում մոնիտորինգը իրականացնում է տվյալ ջրահեռացման համակարգի կառավարիչը, իսկ կառավարչի բացակայության դեպքում՝ արտադրական կեղտաջուր արտանետողը՝ մասնագիտացված կազմակերպության միջոցով: Մոնիտորինգի տվյալները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին՝ ջրային ռեսուրսների պետական կադաստրում ներառելու համար:»:

     Հոդված 4. Օրենսգրքի 19.2-րդ հոդվածի 1-ին մասը «վերականգնման» բառից հետո լրացնել «, արտադրական կեղտաջուր արտանետողների» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 25.1-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ջրահեռացման արդյունքում առաջացած ջրային ռեսուրսները այլ նպատակներով կրկնակի (երկրորդային) օգտագործման տալը տնտեսապես խթանելու համար, Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքին համապատասխան, սահմանվում են բնօգտագործման վճարների հաշվարկման ջրային ռեսուրսների կրկնակի (երկրորդային) օգտագործումը խթանող նորմեր:

  1. Կրկնակի (երկրորդային) ջրօգտագործումը կարող է իրականացվել «Հայաստանի Հանրապետության Ջրի Ազգային Ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նշանակությամբ:
  2. Կրկնակի (երկրորդային) ջրօգտագործումը կիրառվում է արդյունաբերական նպատակով, եթե կեղտաջրի որակը համապատասխանում է տվյալ արտադրության տեխնոլոգիայում կիրառվող ջրին ներկայացվող պահանջներին»:

Հոդված 6. Օրենսգրքի 39-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Անձը կարող է ունենալ խմելու ջրամատակարարման և (կամ) կեղտաջրերի հեռացման և (կամ) կեղտաջրերի մաքրման լիցենզիա: Խմելու ջրամատակարարման ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող անձին իրավունք է տրվում և պարտավորեցվում է սույն օրենսգրքով, իրավական այլ ակտերով և լիցենզիայով սահմանված դեպքերում ու կարգով խմելու ջրի մատակարարման ծառայություններ մատուցել բաժանորդներին, իրականացնել ջրի մեծածախ վաճառք, ինչպես նաև իր սպասարկման տարածքում կառավարել, շահագործել, պահպանել, բարելավել և ընդլայնել իր ջրամատակարարման համակարգը։ Կեղտաջրերի հեռացման ծառայության մատուցման լիցենզիա ունեցող անձին իրավունք է տրվում և պարտավորեցվում է սույն օրենսգրքով, իրավական այլ ակտերով և լիցենզիայով սահմանված դեպքերում ու կարգով կեղտաջրերի հեռացման ծառայություններ մատուցել բաժանորդներին, ինչպես նաև իր սպասարկման տարածքում կառավարել, շահագործել, պահպանել, բարելավել և ընդլայնել իր ջրահեռացման համակարգը։ Կեղտաջրերի մաքրման ծառայության մատուցման լիցենզիա ունեցող անձին իրավունք է տրվում և պարտավորեցվում է սույն օրենսգրքով, իրավական այլ ակտերով և լիցենզիայով սահմանված դեպքերում ու կարգով կեղտաջրերի մաքրման ծառայություններ մատուցել բաժանորդներին, ինչպես նաև իր սպասարկման տարածքում կառավարել, շահագործել, պահպանել, բարելավել և ընդլայնել իր ջրահեռացման համակարգը։ Մաքրված կամ չմաքրված կեղտաջրի կամ կեղտաջրի նստվածքի կամ դրա օգտահանումից առաջացած ռեսուրսի վաճառքի համար լիցենզիա չի պահանջվում:

 Հոդված 7. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին գլխով.

 

«Գ Լ ՈՒ Խ  6.1

 ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՒՆՆԵՐԸ

 Հոդված 62.1. Ջրահեռացմանը ներկայացվող պահանջները 

  1. Ջրահեռացմանը ներկայացվող պահանջներն են.
  • արգելվում է կեղտաջրերի արտանետումը ջրային ռեսուրսի մեջ, եթե տվյալ կեղտաջրի քանակական և որակական չափանիշները չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կողմից հաստատված՝ թույլատրելի սահմանային արտահոսքի պահանջներին: Արտադրական կեղտաջուր արտանետողների կողմից արտադրական կեղտաջրերի՝ ջրային ռեսուրս արտանետման դեպքում թույլատրելի սահմանային արտահոսքի պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը.
  • կենտրոնացված ջրահեռացման համակարգի բավարար թողունակության դեպքում թույլատրվում է արտադրական կեղտաջրերի արտանետումը կենտրոնացված ջրահեռացման համակարգ, եթե տվյալ կեղտաջրի բաղադրակազմը և հատկանիշները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված պահանջներին: Արտադրական կեղտաջուր արտանետողների կողմից արտադրական կեղտաջրերի՝ կենտրոնացված ջրահեռացման համակարգ արտանետման թույլատրելի սահմանային արտահոսքի և այլ լրացուցիչ պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ.
  • արտադրական կեղտաջրերի՝ սույն հոդվածի 2-րդ մասի պահանջներին չհամապատասխանելու դեպքում, արտադրական կեղտաջուր արտանետողների կողմից պետք է իրականացվի դրանց նախնական մաքրում տեղային մաքրման կառուցվածքներում՝ մինչև կենտրոնացված ջրահեռացման համակարգ արտանետելը: Նախնական մաքրմանը ներկայացվող պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ.
  • արգելվում է տարափային (հեղեղային) ջրահեռացման համակարգ կեղտաջրերի արտանետումը, բացառությամբ տարափային (հեղեղային) կեղտաջրերի.
  • արգելվում է ցամաքուրդային (դրենաժային) համակարգ կեղտաջրերի արտանետումը, բացառությամբ ցամաքուրդային (դրենաժային) կեղտաջրերի.
  • արգելվում է տարափային (հեղեղային) կեղտաջրերի ընդունումը կենտրոնացված ջրահեռացման համակարգ, եթե դա նախատեսված չէ ջրահեռացման համակարգիշինարարական և վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերով.
  • արգելվում է ցամաքուրդային (դրենաժային) կեղտաջրերի ընդունումը կենտրոնացված ջրահեռացման համակարգ:

 Հոդված 62.2. Կեղտաջրերի հեռացումը և մաքրումը համայնքներում

  1. Համայնքները պարտավոր են ունենալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման պահանջներին համապատասխանող բնակավայրերի ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման համակարգեր: Ոչ կենտրոնացված ջրահեռացման համակարգերը պետք է ապահովեն ջրային ռեսուրսների պահպանության նույն մակարդակը, ինչ կենտրոնացված համակարգերի դեպքում:
  2. Համայնքները պարտավոր են ապահովել (այդ թվում՝ միջհամայնքային միավորումների միջոցով) համայնքի վարչական սահմաններում ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցումը:
  3. Համայնքների բնակավայրերի կեղտաջրերի հեռացմանը և կեղտաջրերի մաքրմանը ներկայացվող տեխնիկական պահանջները, այդ թվում ջրահեռացման համակարգերին, մաքրման կառուցվածքներին, մեթոդին, տեխնոլոգիաներին և գործընթացներին ներկայացվող պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

 Հոդված 62.3. Կեղտաջրերի վարակազերծումը

 1. Մաքրված կեղտաջրերի կրկնակի (երկրորդային) ջրօգտագործման դեպքում վարակազերծումը պարտադիր է, եթե մանրէաբանական ցուցանիշները չեն համապատասխանում մաքրված կեղտաջրի կրկնակի (երկրորդային) ջրօգտագործման համար սահմանված ցուցանիշներին:

 Հոդված 62.4. Կեղտաջրի նստվածքի նկատմամբ պահանջները 

  1. Կեղտաջրի նստվածքի օգտագործմանը, հավաքմանը, փոխադրմանը, կուտակմանը, մշակմանը, օգտահանմանը և հեռացմանը ներկայացվող պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»:

Հոդված 8. Օրենսգրքի 68-րդ հոդվածի վերջին մասը հանել: 

Հոդված 9. Օրենսգրքի 75-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՀՏԿ-ների և դրանց օգտագործման պայմանների քանակական և որակական տվյալները մուտքագրվում են Ջրային համակարգերի կառավարման մարմնում, իսկ կեղտաջրերի մոնիտորինգի տվյալները՝ Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնում:»: 

Հոդված 10. Օրենսգրքի 101-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 101. Կեղտաջրերով գյուղատնտեսական հողատարածքների ոռոգումը թույլատրվում է, եթե կեղտաջրի որակը համապատասխանում է ոռոգման ջրի որակի ստանդարտների պահանջներին»: 

Հոդված 11.  Օրենսգրքի 103-րդ և 104-րդ հոդվածների վերջին մասերը հանել: 

Հոդված 12.  Անցումային դրույթներ 

  1. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ Օրենսգրքի՝ սույն հոդվածի 2-5-րդ մասերով սահմանված դրույթների, որոնք ուժի մեջ են մտնում նույն մասերով սահմանված ժամկետներում:
  2. Օրենքի 5-րդ հոդվածով խմբագրվող 25.1 հոդվածի 1-ին մասը ուժի մեջ է մտնում 2020թվականի հունվարի 1-ից:
  3. Օրենքի 7-րդ հոդվածով լրացվող 62.1-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված՝ նախնական մաքրում իրականացնելու պահանջը ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից՝ արտադրական այն կեղտաջուր արտանետողների նկատմամբ, որոնց արտանետումներում կախված նյութերի կամ թթվածնի կենսաբանական պահանջի տարեկան քանակությունը կազմում է 1 տոննա եւ ավելի կամ ծանր մետաղների գումարային քանակությունը տարեկան կազմում է հարյուր կգ և ավելի, իսկ մնացած այլ արտադրական այն կեղտաջուր արտանետողների նկատմամբ՝ 2023 թվականի հունվարի 1-ից:
  4. Օրենքի 7-րդ հոդվածով լրացվող 62.1 հոդվածի 6-րդ մասը ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:
  5. Օրենքի 62.2-րդ հոդվածը ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:
  6. Սույն օրենքի ընդունումից հետո՝
  • Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը՝ հաստատում է ոռոգման ջրի որակի ստանդարտները՝ երկու տարվա ընթացքում.
  • Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է համայնքների՝ բնակավայրերի կեղտաջրերի հեռացման և կեղտաջրերի մաքրման համակարգերին ներկայացվող պահանջները՝ երեք տարվա ընթացքում.
  • Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է արտադրական կեղտաջուր արտանետողների կողմից արտադրական կեղտաջրերի՝ կենտրոնացված ջրահեռացման համակարգ արտանետման թույլատրելի սահմանային արտահոսքի և այլ լրացուցիչ պահանջները՝ երկու տարվա ընթացքում.
  • Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը սահմանում է արտադրական կեղտաջուր արտանետողների կողմից արտադրական կեղտաջրերի՝ ջրային ռեսուրս արտանետման դեպքում թույլատրելի սահմանային արտահոսքի պահանջները՝ երկու տարվա ընթացքում:
  1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում պետական մարմինները պարտավոր են իրենց իրավական ակտերը համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի պահանջներին:

 

 

  • Քննարկվել է

    20.04.2017 - 12.05.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10317

Տպել