Հայաստանի Հանրապետությունում հացահատիկային և հատիկաընդեղեն որոշ մշակաբույսերի տեղական սերմնաբուծության ու սերմնարտադրության զարգացում ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ ԵՎ ՀԱՏԻԿԱԸՆԴԵՂԵՆ ՈՐՈՇ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՈՒ ՍԵՐՄՆԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ |
|
1. |
Անհրաժեշտությունը |
|
«Հայաստանի Հանրապետությունում հացահատիկային և հատիկաընդեղեն որոշ մշակաբույսերի տեղական սերմնաբուծության ու սերմնարտադրության զարգացում» ծրագրի շրջանակներում հանրապետություն ներկրած 5-ական տոննա ոլոռի, սիսեռի, հնդկացորեն և ոսպի սերմացունները պայմանագրային հիմունքներով տրամադրվել են 2 գիտական կենտրոնների (ՀՀ ԳՆ «Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ և «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ) ու սերմնաբուծությամբ զբաղվող թվով 12 տնտեսավարողների` բերքահավաքից հետո 1:2 փոխհարաբերությամբ սերմացուի կամ դրան համապատասխան դրամական արժեքի վերադարձման պայմանով: Սակայն, 2018 թվականին անբարենպաստ բնակլիմայան պայմաններով պայմանավորված սերմնաբուծական տնտեսությունների կողմից արտադրված սերմացուն չի ապահովել առաջին վերարտադրության սերմացուի տեխնիկական բնութագրի պահանջները: Արտերկրից ներկրված սերմացունները նոր սորտեր են և նախկինում փորձարկված չեն եղել Հայաստանի Հանրապետությունում, բացի այդ որոշ տնտեսությունների սերմադաշտերը ենթարկվել են կարկտահարության, իսկ հատիկաընդեղեն մշակաբույսերից սիսեռը տուժել է սնկային հիվանդություններից: Ելնելով վերոգրյալից անհրաժեշտություն է առաջացել կատարել ՀՀ կառավարության 2017 թվական դեկտեմբերի 21-ի նիստի N 53 արձանագրության 9-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշմամբ սահմանված վերադարձման ենթական սերմացուների կամ դրամական արժեքի վերադարձման պայմանների փոփոխություն: |
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրներ |
|
Համաձայն ՀՀ կառավարության 2017 թվական դեկտեմբերի 21-ի նիստի N 53 արձանագրության 9-րդ կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետությունում հացահատիկային և հատիկաընդեղեն որոշ մշակաբույսերի տեղական սերմնաբուծության ու սերմնարտադրության զարգացում» ծրագրի շրջանակներում հանրապետություն ներկրած 5-ական տոննա ոլոռի, սիսեռի, հնդկացորեն և ոսպի սերմացունները պայմանագրային հիմունքներով տրամադրվել են 2 գիտական կենտրոնների (ՀՀ ԳՆ «Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ և «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ) ու սերմնաբուծությամբ զբաղվող թվով 12 տնտեսավարողների` բերքահավաքից հետո 1:2 փոխհարաբերությամբ սերմացուի կամ դրան համապատասխան դրամական արժեքի վերադարձման պայմանով: Սակայն բնակլիմայական ոչ բարենպաստ պայմանների պատճառած վնասի հետևանքով վերջիններիս կողմից հնարավոր չէ 1:2 փոխհարաբերությամբ կամ դրան համապատասխան դրամական արժեքի վերադարձման պայմանի կատարումը: Հաշվի առնելով վերոգրյալը` առաջարկվում է 1:2 փոխհարաբերությամբ դրամական արժեքի վերադարձման պայմանը փոխարինել 1:1 պայմանով, իսկ գիտական կենտրոնների ու ֆերմերային տնտեսությունների կողմից վերադարձման ենթակա սերմացուները հանձնել համապատասխան մարզպետարանների տնօրինությանը հետագա սորտափորձարկումների կամ 2019 թվականին տեղական սերմնաբուծական ծրագրերի իրականացման նպատակով` անվճար սկզբունքով: |
3. |
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը |
|
Հանրապետությունում իրականացվել է «Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականների ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագիրը»: 2011 թվականին իրականացվել են «Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականի գարնանացան գարու սերմարտադրության զարգացման», «Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականի եգիպտացորենի արտադրության զարգացման» ծրագրերը, 2013 թվականին` «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման» և 2014 թվականին` «Հայաստանի Հանրապետությունում 2014 թվականի գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման», 2015 թվականին` «Հայաստանի Հանրապետությունում 2015 թվականի գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման», 2016 թվականին` «Հայաստանի Հանրապետությունում 2016 թվականի գարնանացան գարու, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման», «Հայաստանի Հանրապետությունում 2017 թվականի գարնանացան ցորենի, հնդկացորենի, ոլոռի, սիսեռի, գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման» ծրագրերը: |
4. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
«Հայաստանի Հանրապետությունում հացահատիկային և հատիկաընդեղեն որոշ մշակաբույսերի տեղական սերմնաբուծության ու սերմնարտադրության զարգացում» ծրագրի շրջանակներում պայմանագրային հիմունքներով տրամադրված 2 գիտական կենտրոնների (ՀՀ ԳՆ «Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ և «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ) ու սերմնաբուծությամբ զբաղվող թվով 12տնտեսավարողների սերմացուների վերադարձման գործընթացի կազմակերպում: |
5. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք |
|
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն: |
6. |
Ակնկալվող արդյունքը |
|
Աջակցություն հանրապետության հողօգտագործողներին: |
7. |
Հասարակությանը նախագծի մասին իրազեկումը |
|
Նախագիծը տեղադրված է http://www.minagro.am/ և https://www.e-draft.am/ ինտերնետային կայքերում՝ հասարակությանն իրազեկելու նպատակով: |
ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔ |
Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը |
Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում: |
Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը |
Նախագծին առնչվող միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններ չկան: |
-
Քննարկվել է
15.03.2019 - 30.03.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն
Դիտումներ` 8080
Տպել