Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտության մասին

 

  1. Կարգավորման ենթակա ոլորտ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, Եվրոպական հանձնաժողովի, Ռումինիայի տարածքային զարգացման և հանրային կառավարման նախարարությունների միջև 2017 թվականի հունվարի 11-ին կնքվել է անդրսահմանային համագործակցության ֆինանսավորման եռակողմ համաձայնագիր (այսուհետ՝ Համաձայնագիր)` մեր տարածաշրջանում ԵՀԳԳ Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության 2014-2020թթ. Ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) իրականացնելու նպատակով:

Այնուհետև, ՀՀ Նախագահի 2017 թվականի հուլիսի 22-ի թիվ ՆՀ-519-Ն հրամանագրով հաստատվել է նշված համաձայնագիրը, որի հիմքում դրվել է ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը։

 

Նշված համաձայնագրի Հավելված 2-ի 6.3 կետով նախատեսված է աուդիտի մասնագիտական խումբ (Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան, Բուլղարիա, Հունաստան, Թուրքիա, Հայաստան), որը պետք է իրականացնի Ծրագրի աուդիտ։ Աուդիտի խմբի աշխատանքները համակարգում է Ռումինիայի աուդիտի բարձրագույն մարմինը։

 

Համաձայնագրի Հավելված 2-ի  6․2 կետի համաձայն աուդիտը պետք է իրականացվի Ռումինիայի աուդիտի բարձրագույն մարմնի կողմից ներկայացված Աուդիտի հայեցակարգին համապատասխան, որով սահմանում է նշված աուդիտի անցկացման մեթոդաբանություն և կարգ։

 

Համաձայն ՀՀ Սահմանադրության 198-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների՝ Հաշվեքննիչ պալատի լիազորությունները, գործունեության կարգը սահմանվում են օրենքով: Այդ նպատակով 2018 թվականի հունվարի 19-ին ընդունվել է «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքը (այդուհետ՝ Օրենք), որը չի նախատեսում վերոգրյալ աուդիտների անցկացում, ինչն ի դեպ հակասում է Աուդիտի բարձրագույն մարմինների միջազգային ստանդարտներին: Մասնավորապես, Լիմայի հռչակագրի 18 -րդ հոդվածի 3-րդ կետով սահմանաված է, որ Հանրային ոլորտի բոլոր ֆինանսական գործառնություններն, անկախ այն հանգամանքից, թե ինչպես են դրանք արտացոլվել պետական բյուջեում, պետք է աուդիտի ենթարկվեն աուդիտի բարձրագույն մարմինների կողմից, բացի այդ, ֆինանսական կառավարման համակարգի մաս կազմող բաղադրիչները, որոնք ընդգրկված չեն պետական բյուջեում, աուդիտի բարձրագույն մարմինների կողմից ենթակա են աուդիտի:

Ինչ վերաբերում է միջազգային հարաբերություններին և համագործակցությանը, ապա պետք է նշել, որ Օրենքի 6-րդ հոդվածով սահմանվել է միայն հետևյալը․ «Հաշվեքննիչ պալատը հաշվեքննության մեթոդաբանության և դրա իրականացման առաջավոր փորձի փոխանակման նպատակով համագործակցում է արտաքին պետական հաշվեքննություն իրականացնող բարձրագույն աուդիտորական մարմինների և նրանց միջազգային կազմակերպությունների հետ»: Դեռ ավելին, Օրենքով սահմանված հաշվեքննության կարգն ու Ռումինիայի աուդիտի բարձրագույն մարմնի հաստատած Աուդիտի հայեցակարգը միմյանցից բացարձակորեն տարբերող ընթացակարգեր են։

 

Փաստորեն առաջանում է հակասություն Համաձայնագրի և Օրենքի միջև։ Ըստ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը: Հաշվի առնելով, որ Համաձայնագիրը հաստատվել է ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքերով՝ հետևաբար Համաձայնագիրը չի համարվում վավերացված և տվյալ դեպքում իրավական կոլիզիան լուծվում է հօգուտ «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի։

 

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածն ամրագրում է օրինականության սկզբունքը, որի համաձայն պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: 

 

Նկատի ունենալով ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև 6-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները, Հաշվեքննիչ պալատի պաշտոնատար անձինք իրավասու չեն կատարելու Համաձայնագրով նախատեսված աուդիտները։

 

Այդ ամենի արդյունքում, Հաշվեքննիչ պալատը չի կարող լիարժեք կատարել միջազգային պայմանագրով ստանձնած իր պարտականությունները։

 

  1. Կարգավորման նպատակը

Նախագծի ընդունմամբ Հաշվեքննիչ պալատի համար սահմանվում է լիազորություն միջազգային պայմանագրերով ստանձնած պարտականությունների շրջանակներում իրականանցնելու հաշվեքննություն և(կամ) ստուգում։

 

Նախագծի նպատակը բխում է նաև ՀՀ և ԵՄ-ի միջև կնքված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի 24-րդ հոդվածի «դ» կետի պհանաջներից, ըստ որի նախատեսվում է Հաշվեքննիչ պալատի՝ որպես Հայաստանի Հանրապետության՝ աուդիտ իրա­կա­նացնող բարձրագույն հաստատության դերի հետագա ամրապնդում` մաս­նավորապես դրա ֆինանսական, կազմակերպական եւ գործառնական ան­կախության տեսանկյունից՝ արտաքին աուդիտի (INTOSAI) միջազգայնո­րեն ընդունված ստանդարտներին համապատասխան:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծերի ընդունմամբ՝

  • լիարժեք կապահովվի ԵՀԳԳ Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության 2014-2020թթ. Ծրագրի կատարումը
  • կվերանա ՀՀ միջազգային պայմանագրով ստանձնած պարտականությունների կատարման վտանգը (աուդիտի մասով)

«Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթներ կհամապատասխանեցվեն աուդիտի միջազգայ

  • Քննարկվել է

    04.02.2019 - 19.02.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տնտեսական

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7691

Տպել