Հիշել նախագիծը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի N 384-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին
-
7 - Կողմ
-
100 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Լարիսա Կարապետյան 18.02.2019 11:08:38 | Ավարտվում է արդեն քննարկման փուլը և շատ շուտով նախագիծը մտնելու է կառավարություն: Ակնհայտ ճշմարտություն է, որ այս նախագծին իրականում դեմ են ոչ թե այս պահին արձանագրված 100 դեմ քվեարկողները, այլ շատ ավելին՝ բնակարանային հերթում գտնվող 1141-ը, իրենց ընտանիքի անդամները, ինչպես նաև իրենց մոտ հարազատ-բարեկամները: Ուղղակի հնարավորություն չեն ունեցել տեխնիկապես, գուցե իրենք համակարգիչ չունեն, էլ. հասցե չունեն, կարծում եմ սա հասկանալի է բոլորին, ուստի և հարկավոր է նման որոշման նախագիծ ընդունելուց առաջ հաշվի նստել հասարակության այս ստվար խմբի կարծիքի հետ և իրենց կյանքի տասնամյակները անվերապահորեն հայրենիքի ծառայությանը նվիրած մարդկաց չզրկել արժանապատիվ ծերանալուց: Այս մարդիկ միշտ հպարտորեն ասել են. ԾԱՌԱՅՈՒՄ ԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ | ||
2 | Avetis Sargsyan 13.02.2019 14:21:59 | arajarkum em hatkacnel 100% kadastrain arjeki hamapatasxan,ankax nranic te Erevanum te marzeruma grancvac marde.isk gyuxakan vayrerum grancvacnerin,tvyal shrjkentroni kadastrain arjeki hamapatasxan 100% | ||
3 | Արմեն Աբրահամյան 14.02.2019 11:03:04 | Հարկավոր է պարզեցնել ոչ թե բարդացնել գոծընթացը, իրատեսական մոտեցում ցուցաբերել, որպեսզի 20,25,30 և ավել ծառայած սպաները կարողանան բնակարանով ապահովված լինեն: Նախագծում հստակ չէ: | ||
4 | Քրիստինե Կիրակոսյան 14.02.2019 12:46:04 | Arajarkum em ayd 50%@ vor tramadrum eq mez, te ibr karoxenq bnakaranner dzerq berel, duq inqnert gneq, ev tveq mez, vonc mnacacin eq tvel | ||
5 | Anahit Barsegyan 14.02.2019 14:23:51 | Սպան ծառայելուց 50 տոկոսով չի ծառայել, որ 50 տոկոսով է լուծվում նրա խնդիրը: Պետք է փոխհատուցել հաշվառման հասցեով նորակառույցի,այսինքն առաջնային շուկայի կադասդրի միջինացված արժեքն ամբողջությամբ: | ||
6 | Anahit Barsegyan 14.02.2019 15:01:34 | Պարոն նախագծի հեղինակ առաջարկւմ եմ 1 հստակեցնել նախագծում բնակառանների տրամադրման ժամկետները. այն հին օրենքների նման լղոզված է-հստակություն չկա 2բնակարանների գնման վկայագրերը հատկացնել առաջնային շուկայի կադաստրային միջինացված արժեքով 3խտրականություն չցուցաբերել, որովհետև բոլորն էլ կարիքավոր են ու ծառայել են 4 հարկավոր է այս նախագիծը մշակել բանիմաց իրավաբանների միջոցով, ովքեր կկարողանան օրենքը ճիշտ ձևով կիրառել ու չխախտել մեր իրավունքը՝ անհատույց բնակարաններ ստանալու մասով 5 ի վերջո այդ գումարով իրենք ձեռք բերեն բնակարան ու տան մեզ, | ||
7 | Հայկ Միքաելյան 14.02.2019 15:13:00 | Առաջարկու եմ Շրջկենտրոնի կադաստրային առժերքի 100% կամել Վայք քաղաքում նորակառույցից իմ հասանելիք բնակարանը։ | ||
8 | Վարդան Հակոբյան 14.02.2019 21:48:35 | 17.4. կետի 1-ին ենթակետում «եզրակացության ընդունման օրվա դրությամբ» բառերը փոխարինել «բնակմակերեսի կարիքավորների ցուցակում ընդգրկվելու օրվա դրությամբ» բառերով, այնուհետև` ինչպես տեքստում: Հասանելիք սենյակների թիվը որոշելիս պետք է հաշվի առնել շահառուի ընտանիքի անդամների այն կազմը, որով հանձնաժողովը արդեն ընդգրկել է բնակմակերեսի կարիքավորների հերթացուցակում: ՊՆ-ի մեղավորությամբ, բնակարանի ուշ տրամադրման կամ չտրամադրման հետևանքով շահառուի փոքրահասակ երեխաները 10-15 տարվա ընթացքում մեծացել են, դարձել 18 (եթե ուսանող են` 23) տարեկան, որը ճիշտ չէ: Ոչ մի երեխա մեղավոր չի, որ ՊՆ-ի պատճառով զրկվել է իր մանկությունից, դարձել է թափառական և անտուն: Մի մոռացեք, որ նա նաև ապագա զինվոր կամ սպա է, ու իր ընտանիքի անտուն դառնալու պատճառով ատելությամբ լցված է պետության և բանակի հանդեպ: | ||
9 | Վարդան Հակոբյան 14.02.2019 22:00:12 | 17.5. կետում «5-օրյա» բառերը փոխարինել «3-օրյա», իսկ «7-օրյա» բառերը` «5-օրյա» բառերով, 17.6. կետում «10 բանկային օրվա» բառերը փոխարինել «մինչև 5 բանկային օրվա» բառերով: Նախագծում բերված օրերի քանակը կազմում է 22 և ավել օր, որն անընդունելի է (վաճառողը այդքան կսպասի՞): | ||
10 | Վարդան Հակոբյան 14.02.2019 22:02:45 | 17.2. կետում անհրաժեշտ է նախատեսել թույլատրել ժամանակավոր գրավադրումը բանկում` որպես երաշխիք (դեպոզիտ), բանկի կողմից ենթադրենք մինչև 10-15%-ի չափի կանխիկ գումար տրամադրելու համար, բնակարանի վաճառողին «Բ դնելու» նպատակով, քանի որ, իմ կարծիքով, վաճառողների մեծ մասը և կանխավճար է ուզում և նաև գլուխ չի ուզենա դնի զինծառայողի հետ պետության կողմից ֆինանսավորվող գործարքում, | ||
11 | Վարդան Հակոբյան 14.02.2019 22:11:46 | 17.7. կետի երկրորդ նախադասության «բնակելի սենյակների թիվը կարող է պակաս լինել սույն կարգի.....» հատվածում «պակաս լինել» բառերը փոխարինել «տարբերվել» բառով: Քանի որ տեսականորեն անհնար է կոնկրետ գումարով կոնկրետ ֆիքսված քանակի սենյակներով տուն գտնել: Իսկ եթե՞ բախտ վիճակվի ֆիքսված գումարով գտնել և գնել մեկ սենյակով ավել տուն, քան նախատեսված է ԲԳՎ-ում, ի՞նչ է, մերժե՞լու եք: | ||
12 | Վարդան Հակոբյան 14.02.2019 22:43:36 | Պայմանագրի 2.1.2. և 2.1.2. կետերում «10 բանկային օրվա ընթացքում» բառերը փոխարինել «5 բանկային օրվա ընթացքում» բառերով, «3 աշխատանքային օրվա» բառերը` «2 աշխատանքային օրվա» բառերով, այնուհետև ինչպես տեքստում: Անհրաժեշտ է կրճատել ժամկետները: Վաճառողները այդքան կսպասե՞ն: | ||
13 | Վարդան Հակոբյան 14.02.2019 22:48:04 | Պայմանագրի 2.4.1. կետում «Նոտարական» բառից հետո լրացնել «կամ ՀՀ Կառավարության 2011 թվական դեկտեմբերի 22-ի N1851-Ն որոշմամբ սահմանված կարգով» բառերը: Նշված որոշմամբ սահմանվել են նոտարական վավերացում չպահանջող էլեկտրոնային եղանակով լրացվող և ԿԱ առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում հաստատվող պայմանագրերի ցանկը, որը երևի թե չի հակասում ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի պահանջներին: | ||
14 | Վարդան Հակոբյան 14.02.2019 22:55:54 | Պայմանագրի 2.4.1. կետում «բնակարանի (բնակելի տան)» բառերից հետո լրացնել «և/կամ նրա հետ անբաժանելի մաս կազմող անշարժ գույքի» բառերը կամ այլ ձևակերպում տալ, նախատեսելով այն դեպքը, երբ ենթադրենք, մարդուս բախտը բերեց և աշխարհի ամենալավ գյուղում հարմար գներով գտավ մի տուն, իր տնամերձ հողամասով: Ի՞նչ է, մենակ տունը գնի՞, տան տնամերձը մնա՞ վաճառողին: | ||
15 | Վարդան Հակոբյան 14.02.2019 23:10:16 | 17.2. կետում բնակարանի գնման վկայականի նկարագրի 4-րդ կետից հանել «հասանելիք սենյակների թիվը և» բառերը: Քանի որ տեսականորեն անհնար է կոնկրետ գումարով կոնկրետ ֆիքսված քանակի սենյակներով տուն գտնել: Իսկ եթե՞ բախտ վիճակվի ֆիքսված գումարով գտնել և գնել մեկ սենյակով ավել տուն, քան նախատեսված է ԲԳՎ-ում, ի՞նչ է, մերժե՞լու եք: Հասանելիք սենյակների թիվը կարելի շահառուին հասցնել (տրամադրել) նաև բնակկենցաղային հանձնաժողովի որոշման քաղվածքի տեսքով: | ||
16 | Վարդան Հակոբյան 14.02.2019 23:18:12 | 17.3. կետի 1-ին ենթակետում «թվաբանական միջինի 50%-ը» բառերը փոխարինել «թվաբանական միջինը» բառերով, այնուհետև` ինչպես տեքստում: Երևանի Կենտրոն համայնքի և էլիտար շենքերի բնակարանների առք ու վաճառքի գործարքների քանակը մեծ չէ (հո կարտոֆիլ չե՞ն ծախում) և էական ազդեցություն չունի ընդհանուր գների մակարդակի վրա: Հետևեք` կտեսնեք: | ||
17 | Վարդան Հակոբյան 14.02.2019 23:25:57 | 17.8. կետում «ժամկետը սահմանվում է 12 ամիս» բառերը փոխարինել «ժամկետը սահմանվում է 24 ամիս» կամ «ժամկետը սահմանվում է 12 ամիս 3 (կամ 6) ամիս երկարացնելու հնարավորությամբ», համապատասխան ձևով լրացնելով նաև ԲԳՎ-ի տրամադրման վկայականում: Նախկինում այլ առիթներով պետության կողմից հասարակության այլ շերտերին նույնպես տրամադրվել են ԲԳՎ-ներ (երկրաշարժի գոտի): Կարելի է, օրինակ ուսումնասիրել դրանց կիրառման արդյունավետությունը և գալ որոշակի եզրակացության: | ||
18 | Վարդան Հակոբյան 14.02.2019 23:34:38 | 17.8. կետի երկրորդ նախադասությունում «իսկ աջակցության իրավունք ունեցող անձը պահպանում է բնակարանային հաշվառման մեջ գտնվելու իրավունքը:» բառերը փոխել «իսկ աջակցության իրավունք ունեցող անձը պահպանում է բնակարանային հաշվառման մեջ գտնվելու իրավունքը, վերականգնվելով բնակարանի կարիքավորների` մինչև բնակարանի գնման վկայական ստանալու հերթացուցակի իր հերթում:» բառերով: Շահառուն չպետք է կորցնի իր հերթը, ինչպես ծառայությունից հետո թոշակի անցնելուց, երբ անհայտություն էր տիրում հերթացուցակներում և հենց նույն զինթոշկառուների օգնությամբ 15 տարի անտերության մատնված հերթացուցակը կարգավորվեց: | ||
19 | Վարդան Հակոբյան 15.02.2019 20:21:57 | Բնակարանի գնման վկայականի վրայից հանել «հասանելիք սենյակների թիվը» բառերը: Քանի որ տեսականորեն անհնար է կոնկրետ գումարով կոնկրետ ֆիքսված քանակի սենյակներով տուն գտնել: Իսկ եթե՞ բախտ վիճակվի ֆիքսված գումարով գտնել և գնել մեկ սենյակով ավել տուն, քան նախատեսված է ԲԳՎ-ում, ի՞նչ է, մերժե՞լու եք: Հասանելիք սենյակների թիվը կարելի շահառուին հասցնել (տրամադրել) նաև բնակկենցաղային հանձնաժողովի որոշման քաղվածքի տեսքով: | ||
20 | Վահագն Սարգսյան 14.02.2019 21:57:51 | Առաջարկում եմ նախ 'ցուցաբերել հարգալից և արժանապատիվ վերաբերմունք պահեստազորի սպաների նկատմամբ և ներկայացնել նախագծեր, ընդունել օրենքներ նշված հանգամանքները հաշվի առնելով: | ||
21 | Վահագն Սարգսյան 14.02.2019 22:17:19 | Առաջարկում եմ նշված նախագիծը ներկայացնող անձանց անուն ազգանունները հրապարակել ինչպես նաև հրապարակել թե որքան ժամանակ են ծառայել բանակում, իրականացրել են արդյոք մարտական հերթապահություն և որքան ժամանակ,արդյոք ապահովված են բնակարանով : Բարոյական է արդյոք նմանատիպ նախագիծ ներկայացնելը | ||
22 | Վահագն Սարգսյան 14.02.2019 22:17:19 | Առաջարկում եմ նշված նախագիծը ներկայացնող անձանց անուն ազգանունները հրապարակել ինչպես նաև հրապարակել թե որքան ժամանակ են ծառայել բանակում, իրականացրել են արդյոք մարտական հերթապահություն և որքան ժամանակ,արդյոք ապահովված են բնակարանով : Բարոյական է արդյոք նմանատիպ նախագիծ ներկայացնել: | ||
23 | Գևորգ Պետրոսյան 14.02.2019 22:34:10 | Ըստ գործող օրենքների հերթագրված թոշակառու, կարիքավոր սպաներին պետությունը պարտավոր է հատկացնել անհատույց սեփականության իրավունքով բնակարան: Կառավարության նշված որոշման նախագծում նշվծէ հատկացնելու բնակարանի գնի 50 տոկոսի չափով երևանաբնակների համար: Դեմ եմ այս նախագծին և վստահ եմ, որ ոչ միայն իրավաբանները, այլ նաև շատերը գիտեն, որ քաղաքացու վիճակը վատթարացնող օրենքը հետադարձ ուժ չունի: Ինչպես այժմ, որոշման նախագծի ընդունումից հետո ևս, հաստատապես դիմելու ենք դատական ատյաններին մեր իրավունքների պաշտպանության, վերականգնման համար: Պետությունը պարտավոր է հատկացնել անհատույց սեփականության իրավունքով բնակմակերես կարիքավոր զինթոշակառուներին: | ||
24 | Alex Ghazaryan 14.02.2019 22:51:25 | Erkaragamket carayutyun unecox spanerin hatkacel bnakaran kam ayn dzerq berelu hamapatasxan poxhatucman gumar, qani vor ayd spanern ancel en carayutyan anhatuyc bnakarannerin hatkacman paymanagrerov. Kareli, e inchu voch, porcel naev ajakcel spayin ayl voch te husahatecnel vaxva orva hamar, anardyunq, chgnahatvac anckacrac kyanqi zgacumn srelu poxaren. | ||
25 | Հրայր Սարգսյան 14.02.2019 23:23:09 | Այս նախագիծը դավաճանություն է սեփական ժողովրդի, վաղվա սպաների ու բանակի նկատմամբ, այս նախագծով գործող իշխանության կողմից միտումնավոր բանակի մարտունակությանը թուլացնելու նախանշանների է տանում... «Տա Աստված, որ այդպես չլինի»: |