Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Օտարման ենթակա պետական գույքն առանց գնային առաջարկի վաճառքը կազմակերպելու մասին

 

 

ՆԱԽԱԳԻԾ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

«......» «........................» 2019 թվականի N ...... Ն

 

ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ԱՌԱՆՑ ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԻ ՎԱՃԱՌՔԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

  1. Հաստատել

1) օտարման ենթակա պետական գույքն առանց գնային առաջարկի վաճառքի կազմակերպման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի,

2) օտարման ենթակա պետական գույքն առանց գնային առաջարկի վաճառքի մասնակցության հայտի և գրանցամատյանի վարման ձևերը՝ համաձայն N 2 հավելվածի:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2019 թվականի

..................... – ի N ..... - Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ԱՌԱՆՑ ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

  1. Սույն կարգով կանոնակարգվում են օտարման ենթակա պետական սեփականություն հանդիսացող գույքն առանց գնային առաջարկի վաճառքի կազմակերպման հետ կապված հարաբերությունները:
  2. Սույն կարգով վաճառվում է օտարման ենթակա պետական սեփականություն համարվող անշարժ և շարժական գույքը (այսուհետ՝ գույք):
  3. Սույն կարգի 2-րդ կետում նշված գույքի առանց գնային առաջարկի վաճառքը կազմակերպվում է երկու փուլով.

1) առաջին փուլը որակավորման փուլն է, որի ընթացքում հանրային իրազեկման ճանապարհով, օտարման ենթակա յուրաքանչյուր գույքի վերաբերյալ գնային առաջարկների ստացման և քննարկման ճանապարհով սահմանվում է օտարման ենթակա գույքի  վաճառքի մեկնարկային գինը, հաշվի առնելով սույն կարգի 5-րդ կետի պահանջը,

2) երկրորդ փուլը՝ սահմանված մեկնարկային գնով դասական աճուրդի միջոցով գույքի վաճառքի կազմակերպումն է:

  1. Սույն կարգի 2-րդ կետում նշված գույքն առանց գնային առաջարկի վաճառքի մասին որոշումը ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) ներկայացմամբ:
  2. 5. Սույն կարգի 4-րդ կետում նշված որոշումը պետք է ներառի տեղեկություններ`

1) առանց գնային առաջարկի օտարման ենթակա գույքի,

2) վաճառքի կազմակերպման պայմանների և ժամկետի,

3) վաճառքը կազմակերպող պետական կառավարչական մարմնի,

4) վճարման ժամկետների ու պայմանների,

5) գաղտնի կետով օտարման ենթակա գույքի վաճառքի նվազագույն գնի, որը սահմանվում է ելնելով գույքի գնահատված լիկվիդային արժեքից,

6) այլ տվյալների մասին:

  1. Սույն կարգի 4-րդ կետում նշված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը ընդունվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում Կոմիտեի նախագահի հրամանով ստեղծվում է վաճառքի ենթակա գույքի մեկնարկային գնի որոշման հանձնաժողով, որը սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված՝ կազմակերպում է վաճառքի ենթակա գույքի մասին տեղեկատվության հրապարակումը, որակավորման փուլում քննարկում է ներկայացված գնային առաջարկները և որոշում ընդունում օտարման ենթակա պետական գույքի վաճառքի մեկնարկային գնի վերաբերյալ:
  2. Սույն կարգի 6-րդ կետում նշված հանձնաժողովը պետք է կազմված լինի առնվազն 5 անդամից, որի կազմում ընդգրկվում են Կոմիտեի (հանձնաժողովի նախագահ, քարտուղար, անդամ) ներկայացուցիչներ: Հանձնաժողովի նիստը իրավազոր է, եթե նիստին ներկա է հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ը:
  3. Հանձնաժողովն որոշումները ընդունում է ձայների պարզ մեծամասնությամբ:
  4. Հանձնաժողովը նախապատրաստում է առանց գնային առաջարկի օտարման ենթակա գույքի հանրային իրազեկման համար հրապարակայինծանուցումը և հրապարակում է Կոմիտեի պաշտոնական ու www.azdarar.am կայքերում: Ծանուցումը պետք է պարունակի աճուրդի մասին հետևյալ տեղեկությունները.

1) հայտերի քննարկման տարին, ամիսը, ամսաթիվը և ժամը,

2) աճուրդի կազմակերպման կարգը և պայմանները,

3) աճուրդի կազմակերպմանը  մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.

4) աճուրդի կազմակերպման վայրը (հասցեն),

5) աճուրդի կայացման տարին, ամիսը, օրը և ժամը,

6) աճուրդի կազմակերպչի  անվանումը,

7) աճուրդի ձևը և անցկացման կարգը,

8) աճուրդում հաղթողին որոշելու կարգը,

9) աճուրդի կանոնակարգին ծանոթանալու վայրը և կանոնակարգի պատճենը տրամադրելու կարգը,

10) կանխավճարի և մասնակցության վճարի  չափը:

  1. Հայտերի քննարկումը և աճուրդի կազմակերպումը տեղի է ունենում հայտարարությունը հրապարակելուց հետո առնվազն 15 աշխատանքային օր հետո:
  2. Սույն կարգի 2-րդ կետում նշված առանց գնային առաջարկի գույքի վաճառքին կարող են մասնակցել  ֆիզիկական և իրավաբանական անձինք (այսուհետ՝ հայտատու), որոնք  Կոմիտե են ներկայացնում հայտ, որը պետք է ներառի՝

1) գնային առաջարկը փակ ծրարով,

2) իրավաբանական անձանց համար՝ պետական գրանցման վկայականի պատճեն,

3) քաղաքացիների համար՝ նույնականացման քարտի պատճենը կամ անձնագրի պատճեն` հաշվառման էջով,

4) կանխավճարի անդորրագրի պատճեն,

5) մասնակցության վճարի անդորրագիրը:

  1. Հայտերը գրանցվում են հատուկ գրանցամատյանում, որը վարում է հանձնաժողովը:
  2. Կանխավճարի չափը սահմանելիս հաշվի չի առնվում օտարման ենթակա գույքի մեկնարկային գինը: Կանխավճարի մեծությունն անշարժ գույքի համար սահմանվում է միանվագ 100 հազ. դրամ, իսկ շարժական գույքի համար 10 հազ. դրամ:
  3. Հանձնաժողովը սահմանված ժամկետում քննարկում է հայտատուների կողմից ներկայացված առաջարկները և որոշում է կայացնում մեկնարկային գնի վերաբերյալ: Ընդ որում, մեկնարկային գինը որոշվում է ելնելով գույքի ձեռք բերման նպատակով առաջարկվող գներից առավելագույնը: Եթե բոլոր հայտերում ներկայացված գնային առաջարկները ցածր են տվյալ գույքի համար նախօրոք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված նվազագույն գնից, ապա հանձնաժողովը գույքի աճուրդի մեկնարկային գին է սահմանում նախօրոք սահմանված նվազագույն գինը:
  4. Հայտերի քննարկմանը և ծրարների բացմանը կարող են մասնակցել բոլոր հայտատուները:
  5. Աճուրդի մասնակցի կարգավիճակ են ձեռք բերում բոլոր հայտատուները:
  6. Հանձնաժողովը սույն կարգի 6-րդ կետով նախատեսված գույքի մեկնարկային գինը որոշելուց հետո մեկ ժամվա ընթացքում առաջարկում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ աճուրդի միջոցով գույքի վաճառքը կազմակերպելու վերաբերյալ:
  7. Կանխավճարը հաղթող մասնակցի համար համարվում է գույքի վաճառքի գնի մաս: Եթե հաղթող մասնակիցը հրաժարվում է հետագա վճարումները կատարելուց, ապա կանխավճարը հետ չի վերադարձվում, իսկ չհաղթող մասնակցին կանխավճարը վերադարձվում է վերջինիս դիմելուց հետո եռօրյա ժամկետում:
  8. Մասնակցության վճարը, որը չի ներառվում գույքի գնի մեջ և անկախ աճուրդի արդյունքներից հետ չի վերադարձվում ու օգտագործվում է աճուրդի կազմակերպման նպատակով:
  9. Աճուրդներն անց են կացվում դասական (գնի ավելացման) եղանակով:
  10. Աճուրդների իրականացման նպատակով Կոմիտեի «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպիչ) տնօրենի հրամանով ստեղծվում է աճուրդային հանձնաժողով, որի կազմը պետք է բաղկացած լինի առնվազն 3 անձից: Հանձնաժողովի նիստը իրավազոր է, եթե նիստին ներկա է հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ը:
  11. Աճուրդն վարում է աճուրդավարը, որը հայտարարում է աճուրդի ձևը, գնային հայտեր ներկայացնելու կարգը, գույքի անվանումը, բնութագրող ցուցանիշները, մեկնարկային գինը, աճուրդային քայլի նվազագույն չափը, որը սահմանվում է գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով:
  12. Դասական աճուրդի դեպքում յուրաքանչյուր մասնակից կարող է առանձին գույքի գինն ավելացնել մեկ կամ մեկից ավելի քայլերով կամ քայլի չափից ոչ պակաս գումարով, բարձրացնելով մասնակցի վկայականի համարին համապատասխանող համարը (քարտը):
  13. Աճուրդավարը շարունակում է աճուրդն այնքան ժամանակ, քանի դեռ չի մնացել առավելագույն գին առաջարկած մեկ մասնակից, որը համարվում է աճուրդում հաղթած մասնակից՝ աճուրդավարի կողմից առաջարկված գինն երրորդ անգամ հայտարարելու և մուրճիկի երրորդ հարվածից հետո:
  14. Աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը և Կազմակերպիչը ստորագրում են աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը: Հաղթողի կողմից բոլոր վճարումները կատարելու դեպքում, Կազմակերպիչը երեք օրվա ընթացքում տրամադրում է հաղթողին արձանագրության մեկ օրինակը:
  15. Աճուրդը համարվում է չկայացած հայտ չներկայացնելու, հայտատուները չներկայանալու, ինչպես նաև հաղթող մասնակիցը հրաժարվում է հետագա վճարումները կատարելուց կամ սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելուց:
  16. Աճուրդը չկայացած համարվելու դեպքում հաջորդ աճուրդների պայմանները, այդ թվում՝ մեկնարկային գինը, կարող է փոփոխվել:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2019 թվականի

..................... – ի N ..... - Ն որոշման

 

Ձև N 1

Հ Ա Յ Տ

ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ԱՌԱՆՑ ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ

__________________________________________________________________________

(հայտը ներկայացնող անձի անվանումը, անունը, ազգանունը, գտնվելու (բնակության) վայրը)

 

  1. Ծանոթանալով «____»___________ 20___թ. կայանալիք առանց գնային առաջարկի գույքի վաճառքի մասին հրապարակված տեղեկություններին` ցանկանում ենք (եմ) մասնակցել ___________________________________________________վաճառքին:

                                      (գույքի (տարածքի)  գտնվելու վայրը)

                                                                                                                                                                                                                                                      

  1. Մեր (իմ) ռեկվիզիտներն են՝__________________________________________­___________________________________________________________________________________

(իրավաբանական անձի գտնվելու վայրը, հաշվի համարը, ֆիզիկական անձի բնակության վայրը, hեռախոսահամարը)

  1. Կից ներկայացնում եմ.

1) հիմնադիր փաստաթղթերի և պետական գրանցման համարը (իրավաբանական անձանց համար), իսկ քաղաքացիների համար՝ նույնականացման քարտի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ անձնագրի և սոցիալական քարտի պատճենները,

2) գնային առաջարկը փակ ծրարով,

3) մուծված կանխավճարի անդորրագիրը ___________բանկի ___________________ հաշվի համարով),

4) հայտատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագիրը (եթե աճուրդին ներկայանում է լիազորված անձը):

Հայտատու (լիազոր ներկայացուցիչ)__________________  _______________________

                                                                                 (ստորագրություն)               (անուն, ազգանուն)  

 

«____» _______________ 20___թ.

 

Ձև N 2

 

ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ԱՌԱՆՑ ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԻ ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ

 

NN
ը/կ

Հայտի

ստացման

օրը,

ամիսը,

տարեթիվը,

ժամը

Հայտի

մուտքա-

գըրման

համարը

Առանց գնային առաջարկի օտարվող գույքի անվանումը, գտնվելու վայրը

Հայտատուի

անունը,

ազգանունը

(անվանումը)

Հայտատուի

ստորա-

գրությունը

Հայտը ստացողի ստորագրությունը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    29.01.2019 - 20.02.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի կառավարում

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7564

Տպել