Հիշել նախագիծը

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», <<Լիցենզավորման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

 ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», <<Լիցենզավորման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», <<Լիցենզավորման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 18-ի N 1060-Ա որոշմամբ հաստատված ծրագրի «Տրանսպորտ, կապ և ՏՀՏ-ի ոլորտ» բաժնի 4-րդ կետի «գ» ենթակետի և ՀՀ կառավարության 1 հունիսի 2018 թվականի N 581–Ա որոշման հավելվածի 6.5-րդ կետի կատարման ապահովմամբ:

  • Կարգավորման ենթակա հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս հանրապետությունում տաքսի ծառայություններ են մատուցում 190 կազմակերպություններ, որոնցից 52-ը 1-4 ավտոմոբիլով և վճարում են լիցենզիայի համար տարեկան 100000 դրամ պետական տուրք, իսկ 138-ը` 5 և ավելի ավտոմոբիլներով, որոնք վճարում են լիցենզիայի համար տարեկան 200000 դրամ պետական տուրք: Այսինքն անհավասար պայմաններ են ստեղծվում տարբեր մեքենաքանակով նույն գործունեությունն իրականացնողների համար լիցենզավորման պետական տուրքի մասով: Բացի այդ կազմակերպությունները վճարում են նաև արտոնագրային վճար յուրաքանչյուր մեքենայի համար, որը էականորեն տարբերվում է ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար տաքսի-ավտոմոբիլով ուղևորափոխադրումների համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերից: Հարկային պարտավորությունների մասով առկա են անհավասար պայմաններ գործունեություն իրականացնողների համար:

Օրենսդրորեն կարգավորված չէ նաև էլեկտրոնային հարթակների միջոցով տաքսի ծառայությունների մատուցման ոլորտը, որը գործող օրենսդրությամբ չի կարգավորվում և ստեղծում է անհավասար մրցակցային պայմաններ ոլորտում գործունեություն իրականացնողների համար, ինչպես նաև նպաստում է ոլորտում անօրինական փոխադրումների կազմակերպմանը:

Բացի այդ մեկ ավտոմոբիլով մարդատար-տաքսի ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց լիցենզիայի պետական տուրքի դրույքաչափերը տարբերվում են կազմակերպությունների համար նոր հարկային օրենսգրքով սահմանված արտոնագրային վճարի չափերից:

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գոյություն չունեն հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված տաքսի ավտոմոբիլներ, ինչը խախտում է նրանց ազատ տեղաշարժման իրավունքը: Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բնագավառում ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման նպատակով անհրաժեշտություն է առաջացել օրենսդրական կարգավորում տալ ընդհանուր օգտագործման տրանսպորտը մատչելի դարձնելու պահանջին:

 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Օրենսդրական փաթեթով նախատեսվում է վերանայել ֆիզիկական անձանց կողմից տաքսի ծառայությունների մատուցման համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերը:

Տաքսամոտորային փոխադրումներում տարբեր մեքենաքանակով նույն գործունեությունն իրականացնողների համար լիցենզավորման պետական տուրքի մասով հավասար պայմաններ ստեղծելու նպատակով առաջարկվում է մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման համար սահմանել տարեկան 10000 դրամ: Բացի այդ առաջարկվում է վերանայել նաև ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների լիցենզիայի պետական տուրքի դրույքաչափերը, դրանք հավասարեցնելով կազմակերպությունների կողմից 1 մեքենայի համար սահմանված արտոնագրային վճարի չափերին:

Ոլորտում գործունեություն իրականացնողների կողմից կուտակվել են լիցենզիայի պետական տուրքի չվճարման մեծաքանակ տուգանքներ, որոնք անընդհատ աճում են լիցենզավորված անձանց կողմից լիցենզիաները չհանձնելու հետևանքով: Անընդհատ աճող տուգանքներից խուսափելու համար, ինչպես նաև հաշվի առնելով ոլորտում գործունեություն իրականացնողների պահանջը տուգանքների համաներման վերաբերյալ առաջարկվում է 2018թ. հունվարի 1-ից դադարեցնել 3 ամսից ավել պետական տուրքը չվճարած անձանց լիցենզիաների գործողությունը:

 Միաժամանակ առաջարկվում է կանոնակարգել էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորների պատվերներ գրանցող և փոխանցող կազմակերպությունների գործունեությունը, որը նույնպես անհավասար պայմաններ է ստեղծում տաքսի ծառայություններ մատուցողների համար, ինչպես նաև դուրս է մնում վերահսկողությունից, քանի որ ցանկացած անձ կարող է միանալ ծրագրին և իրականացնել տաքսամոտորային փոխադրումներ առանց հարկային պարտավորություններ կատարելու և չապահովելով անվտանգության պահանջները: Առաջարկվում է, որ այդ կազմակերպությունները պայմանագրային հարաբերությունների մեջ մտնեն բացառապես լիցենզավորված տաքսի ծառայություն մատուցողների հետ, միաժամանակ վերահսկողություն իրականացնելու նպատակով լիազոր մարմնին տրամադրեն տվյալների բազան:

Հաշմանդամություն ունեցող անձանց 2017-2021թթ. 2.2.1-րդ կետի կատարման, ինչպես նաև hաշմանդամություն ունեցող անձանց տրանսպորտային ծառայություններից օգտվելու հնարավորությունների ընդլայնման նպատակով նախատեսվում է 30 և ավելի տրանսպորտային միջոցներ ունեցող կազմակերպությունների համար սահմանել 1 հատ հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցված մարդատար տաքսի ավտոմեքենաների պարտադիր պահանջը: Հաշվարկը իրականացվել է հաշվի առնելով, որ ներկայումս ոլորտում գործունեություն իրականացնող 22 կազմակերպություններ ունեն 30 և ավելի տրանսպորտային միջոցներ, որը բավարար կլինի հաշմանդամություն ունեցող անձանց տրանսպորտային պահանջարկը բավարարելու համար:

2.Կարգավորման առարկան  

1.Մեկ մարդատար տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրում իրականացնող ֆիզիկական անձանց համար կսահմանվեն պետական տուրքի նույն դրույքաչափերը, որը  սահմանված է կազմակերպությունների համար որպես արտոնագրային վճար:

2.Ուղևորների փոխադրման պատվերներ ձևակերպող ներառյալ էլեկտրոնային հարթակներով և այլ տեխնիկական միջոցներով կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի համար պարտադիր պայման է սահմանվել պատվերները փոխանցել միայն լիցենզավորված տաքսամոտորային փոխադրումներ իրականացնողների հետ և լիազոր մարմնին տրամադրեն տվյալների բազան:

3.Տաքսոմետրին է հավասարեցվում համապատասխան սերտիֆիկացված ծրագրային հավելվածներով ներբեռնված էլեկտրոնային սարքերը:

4.Սահմանվում է դրույթ, որով լիազոր մարմինը 3 ամսից ավելի լիցենզիայի տուրքը չվճարելու դեպքում դադարեցնում է լիցենզիայի գործունեությունը: Մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների իրականացման համար լիցենզիայի պետական տուրքը վերջին վճարումից հետո առնվազն երեք ամիս չվճարելու դեպքում լիցենզիայի դադարեցման դրույթը տարածվում է նաև 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

5.Պարտադիր պայման է սահմանվել, որ 30 և ավելի տրանսպորտային միջոցներ ունեցող կազմակերպությունները ունենան հաշմանդամների համար նախատեսված մեկ հատ տրանսպորտային միջոց:

6.Լիցենզիայի տուրքը կազմակերպությունների համար սահմանվել է տարեկան 10000 դրամ:

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Օրենսդրական փաթեթով կվերացվեն տաքսամոտորային փոխադրումները կանոնակարգող օրենսդրական դաշտի առկա բացերը, հավասար պայմաններ կսահմանվեն տաքսու ծառայություններ մատուցողների համար, կկանոնակարգվի էլեկտրոնային հարթակներով տաքսու ծառայությունների մատուցման գործընթացը, կբարձրանա ոլորտի վերահսկողությունը, անվտանգությունն ու սպասարկման որակը, հաշմանդամություն ունեցող անձանց համար կապահովվի հասարա­կա­կան տրանսպորտից օգտվելու իրավունքը:

 

 

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», <<Լիցենզավորման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

 

 

  1. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը. ՀՀ օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ նախատեսվում է փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի N 1471-Ն մեջ:
  2. Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը. ՀՀ օրենքների նախագծերի գործողությունը միջազգային պայմանագրերին չի հակասում:
  3. Այլ տեղեկություններ. Այլ տեղեկություններ չկան:

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», <<Լիցենզավորման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի նախագծմանը և քննարկմանը հասարակության մասնակցության մասին

 

 

  1. Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը. Օրենքների նախագծերը տեղադրվել են համացանցում՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության  www.mtcit.am կայքում և https://brisk-cms.e-draft.am կայքում:

 

  1. Հասարակության մասնակցությունը նախագծմանը և/կամ քննարկումներին. Նախագծերի մշակման փուլում կազմակերպվել են քննարկումներ հասարակական կազմակերպությունների և տաքսի ծառայությունների ոլորտում գործունեություն իրականացնողների ներկայացուցիչների հետ:

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», <<Լիցենզավորման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին

 

Պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցությունը

Ցուցանիշներ

ընթացիկ (n-րդ) տարի

Հաջորդող 3 տարիները

n +1

n +2

n +3

Ըստ n-րդ տարվա պետական բյուջեի 

Փոխությունը n-րդ տարվա պետական բյուջեի  համեմատ

Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ (n)

Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ (n)

Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ (n)

1

2

3

4

5

6

1.Եկամուտներ

 

 

 

 

 

1.1. պետական բյուջեի եկամուտներ

 

 

 

 

 

1.2. ՏԻՄ եկամուտներ

 

 

 

 

 

2. Ծախսեր

 

 

 

 

 

2.1. պետական բյուջեի ծախսեր

 

 

 

 

 

2.2. ՏԻՄ բյուջեի ծախսեր

 

 

 

 

 

3. Ֆիսկալ ազդեցության գնահատական

 

 

 

 

 

3.1. պետական բյուջե

 

 

 

 

 

3.3. ՏԻՄ բյուջե

 

 

 

 

 

4. Եկամուտների և ծախսերի հաշվարկների մանրամասն ներկայացում (անհրաժեշտության դեպքում կարող է ներկայացվել հավելվածի տեսքով):

Օրենսդրական փաթեթի ընդունման դեպքում նախատեսվում է պետական բյուջեի մուտքերի ավելացում:

4.1. Եկամուտների գնահատում

4.2. Ծախսերի գնահատում

5.  Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

 

 

  • Քննարկվել է

    22.11.2018 - 08.12.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10194

Տպել

Առաջարկներ`

Yervand Manvelyan

05.12.2018

Es nuynpes unem himnakan ashxatanq ev vcharum em harkers. Taxi varum em miayn kiraki orerin. Es dem em ays naxagcin qani vor ayn xtrakan verabermunq e parunakum im u shurjorya grafikov hertapoxov ashxatox varordnerin nuyn druyqov harkelu mej

Ներսեհ Ղարաջյան

04.12.2018

Գաղտնիք չէ; որ օնլայն տաքսի քշողների 80% ից ավելին ունեն իրանց հիմնական գործը; որտեղ իրանք ստանում են իրանց հիմնական եկամուտը ու դրա համար արդեն հարկեր են վճարում ; իսկ տաքսի վարելով հոգում են առօրեա մանր_մունր ծախսերը։ Բայց հաշվի առնելով ; որ նրանք տաքսի են վարում իրենց ազատ ժամանակի կամ հանգստի հաշվին ; չեն կարող այնքան գումար վաստակել որ նման տուրք վճարեն։ Մարդ կա ամսվա մեջ մենակ կիրակի օրերինա տաքսի վարում այսինքն ամսվա մեջ 3_4 օր հիմա ոնց էտ մարդը 9500 դր վճարի։ կարծում եմ ;որ ամսական մինչեւ 100000 դր եկամուտ ստացողները չպետքե հարկվեն; քանի որ այդ գումարի զգալի մասը ծախսվումա մեքենայի վառելիքի եւ ընթացիք վերանորոգման ծախսերի վրա; իսկ մնացածով հազիվ թե կարելիե հոգալ կենցաղաին որոշ ծախսերի մասին։

Davtyan Alisa

02.12.2018

Տարօրինակ է․․․ հայտարարվել էր, որ մասնավոր տաքսու վարորդները չեն հարկվելու, իսկ նախագծում ասվում է, որ "հենց էլ" հարկվելու են ու Երևանի համար գումարը 9500 դրամ է լինելու: Կարծում եմ, որ նախարարության կողմից մշակված այս նախագիծը պետք է համապատասխանեցվի ավելի բարձր մակարդակով արված հայտարարություններին։

Տեսնել ավելին