«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 30-ի թիվ 333-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 30-ի
թիվ 333-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծի վերաբերյալ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). նախագծի նպատակը ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարների՝ մինչև 20 միլիոն դրամի հայտերի հիման վրա ավելացված արժեքի հարկի գումարների՝ միասնական հաշիվ մուտքագրման պարզեցված ընթացակարգի կիրառության շրջանակի ընդլայնումը, ինչպես նաև մինչև 2018 թվականի հունվարի 1-ը գործող հարկային օրենսդրության մասով ՀՀ կառավարության 2017 թվականի մարտի 30-ի թիվ 333-Ն որոշմամբ սահմանված կարգավորումները հանելն է:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. գործող օրենսդրության համաձայն՝ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարները միասնական հաշիվ մուտքագրելու պարզեցված ընթացակարգ կիրառվում է, եթե ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի վերաբերյալ հարկ վճարողի դիմումը հարկային մարմին ստացվելու օրը ներառող հարկային տարվան նախորդող հարկային տարվա ԱԱՀ-ի հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված դիմումում (դիմումներում) նշված՝ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների հանրագումարի առնվազն 95 տոկոսը հիմնավորվել է հարկային մարմնի ուսումնասիրությամբ կամ ստուգմամբ:
Խնդիրը կայանում է նրանում, որ վերոնշյալ չափանիշին չբավարարելու հետևանքով մի շարք հարկ վճարողներ որոնք ըստ էության նույնպես կարող են բնորոշվել, որպես բարեխիղճ հարկ վճարողներ չեն օգտվում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցման պարզեցված ընթացակարգից:
3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. նախագծով առաջարկվում է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարները միասնական հաշիվ մուտքագրելու պարզեցված ընթացակարգ կիրառելու նպատակով սահմանված՝ ստուգմամբ կամ ուսումնասիրությամբ հիմնավորված ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների հանրագումարի հետ կապված չափանիշը առնվազն 95 տոկոսի փոխարեն սահմանել առնվազն 90 տոկոս: Միաժամանակ, առաջարկվում է մինչև 2018 թվականի հունվարի 1-ը գործող հարկային օրենսդրության մասով ՀՀ կառավարության 2017 թվականի մարտի 30-ի N 333-Ն որոշմամբ սահմանված կարգավորումները հանել:
4. Կարգավորման առարկան. նախագծի կարգավորման առարկան ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարները միասնական հաշիվ մուտքագրելու պարզեցված ընթացակարգ կիրառելու նպատակով սահմանված՝ ստուգմամբ կամ ուսումնասիրությամբ հիմնավորված ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների հանրագումարի հետ կապված չափանիշն է:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ընդլայնել ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարների՝ մինչև 20 միլիոն դրամի հայտերի հիման վրա ավելացված արժեքի հարկի գումարների՝ միասնական հաշիվ մուտքագրման պարզեցված ընթացակարգի կիրառության շրջանակը, ինչպես նաև հանել մինչև 2018 թվականի հունվարի 1-ը գործող հարկային օրենսդրության մասով ՀՀ կառավարության 2017 թվականի մարտի 30-ի թիվ 333-Ն որոշմամբ սահմանված կարգավորումները:
-
Քննարկվել է
08.11.2018 - 24.11.2018
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ֆինանսական, Տնտեսական
-
Նախարարություն
Ֆինանսների նախարարություն
Դիտումներ` 8628
Տպել