Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

     Որոշման նախագծի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 18-ի «Ծերացման հետևանքների հաղթահարման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարությանը և ռազմավարության իրականացման 2017-2021 թվականների միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» N 20 արձանագրային որոշմամբ հաստատված հավելվածի՝ միջոցառումների ծրագրի 3-րդ կետում ամրագրված միջոցառման իրականացման անհրաժեշտությունից: Նախագծի ընդունումը նպատակ ունի բարելավել տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման ծառայությունների որակն ու արդյունավետությունը, լրացնել ու ամբողջացնել խնամքի տրամադրմանն առնչվող իրավական ակտերը, մասնավորապես` կառավարության այն որոշումները, որոնցում նախատեսվում է կատարել փոփոխություններ: Համաձայն  նշված միջոցառումների ծրագրի 3-րդ կետում նշված միջոցառման` նախատեսվում է տարեցներին մա­տուցվող ծառայու­թյուն­ների տեսա­կանին ու որակը բարելավելու նպատակով վերանայել դրանց իրավական կարգավորումները, մասնավորապես՝ լրամշակել խնամքի տրամադրման կարգը, հստակեցնել մատուցվող ծառայությունների տեսակները, դրանց համար դիմելու ընթացակարգերը և ներառել  ծառայությունների այն տեսակները, որոնք գործող այլ իրավական ակտերով լիարժեք սահմանված չեն եղել (մասնավորապես՝ բարեգործական ճաշարաններին առնչվող դրույթները):

     Որոշման ընդունման նպատակն է իրավական կարգավորում տալ, հստակեցնել, կարգավորել  խնամքի տրամադրման հետ կապված բոլոր հարաբերությունները, խնամք ստացող անձանց շրջանակի սահմանումից մինչև նրանց տրամադրվող բոլոր ծառայությունների տրամադրման ընթացակարգի սահմանումը:  Իրավական կարգավորում է ստացել սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնների տարանջատումը՝ ըստ շահառուների շրջանակի, ամրագրվել է  բարեգործական ճաշարանը, որպես սնունդ տրամադրող կազմակերպություն, սահմանվել է սննդի տրամադրման կարգը: Նախագծում ներկայացվել է տարբեր ծառայությունների նկարագրերը և այդ ծառայություններից ստացողների շրջանակը՝ ըստ վերջիններիս գնահատված կարիքները:

    Նախագծով հստակեցվել են խնամքի տրամադրում հայցող անձանց՝ ծառայություններից օգտվելու համար դիմելու կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ծառայությունների տրամադրման, դրանց տրամադրումը մերժելու, դադարեցնելու հիմքերը և այլն:

 

  • Քննարկվել է

    02.11.2018 - 19.11.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9358

Տպել

Առաջարկներ`

Հույսի կամուրջ

06.11.2018

Ընդհանուր մեկնաբանություն: Փոխարենը նվազեցնելու (և վերջնականորեն փակելու) երեխաների համար նախատեսված հաստատությունների թիվը, սույն նախագծով դրանք ավելացվում են և սա կապ չունի հաստատությունում բնակվող երեխաների թվի հետ: «Փոքր տունը» չի կարող համարվել այլընտրանք ընտանեկան խնամքին և այն, միևնույն է հաստատություն է: Այն լիովին հակասում է ՄԱԿ-ի որդեգրած սկզբունքներին և ընդունած փաստատթղթերին: (տես https://tbinternet.ohchr.org/_layouts/treatybodyexternal/Download.aspx?symbolno=CRPD/C/GC/5&Lang=en Committee on the Rights of Persons with Disabilities. General comment No. 5 (2017) on living independently and being included in the community (16 c)): Ի դեպ, կապ չունի փոքր տունը նախատեսված է հաշմանդամություն ունեցող անձանց/երեխաների համար, թե՞ այլ խոցելի խմբերի համար: Ստորև մեջբերվում է հատվածը նշված փաստաթղթից՝ անգլերեն և ռուսերեն լեզուներով: (c) Independent living arrangements. …. Although institutionalized settings can differ in size, name and set-up, there are certain defining elements, such as obligatory sharing of assistants with others and no or limited influence over whom one has to accept assistance from; isolation and segregation from independent life within the community; lack of control over day-to-day decisions; lack of choice over whom to live with; rigidity of routine irrespective of personal will and preferences; identical activities in the same place for a group of persons under a certain authority; a paternalistic approach in service provision; supervision of living arrangements; and usually also a disproportion in the number of persons with disabilities living in the same environment. Institutional settings may offer persons with disabilities a certain degree of choice and control; however, these choices are limited to specific areas of life and do not change the segregating character of institutions. Policies of deinstitutionalization therefore require implementation of structural reforms which go beyond the closure of institutional settings. Large or small group homes are especially dangerous for children, for whom there is no substitute for the need to grow up with a family. “Family-like” institutions are still institutions and are no substitute for care by a family; c) Условия для ведения самостоятельного образа жизни. …Специальные учреждения могут различаться по размерам, названию и созданным в них условиям, однако всем им присуще наличие некоторых общих элементов, таких как обязательное распределение помощников между несколькими лицами и отсутствие какого-либо влияния или наличие лишь ограниченного влияния на назначенного соответствующему лицу помощника; изоляция и сегрегация от лиц, ведущих самостоятельный образ жизни в местном сообществе; отсутствие контроля над решениями в повседневной жизни; невозможность выбора человека для совместного проживания; строго установленный распорядок, не зависящий от личных желаний и предпочтений; проведение одинаковых мероприятий для группы лиц в одном месте и под общим контролем; патерналистский подход к предоставлению услуг; надзор за жилищными условиями; как правило, непропорционально высокое число инвалидов, проживающих в стенах одного учреждения. Учреждения могут предоставлять инвалидам некоторые возможности выбора и контроля, однако выбор этот ограничивается определенными сферами жизни и не меняет сегрегационной природы этих учреждений. Таким образом, политика деинституционализации предполагает проведение структурных реформ, которые не ограничиваются закрытием специальных учреждений. Проживание в интернате как в больших, так и в маленьких группах, особенно опасно для детей, для которых ничто не может заменить жизнь в семье. Даже учреждения семейного типа все же являются учреждениями, которые не могут восполнить уход, который человек получает в семье.

«Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ

04.11.2018

Նախագիծը հակասում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիային և համանուն կոմիտեի ընդհանուր մեկնաբանություն 5-ին (CRPD/C/GC/5), համաձայն որի՝ «Մեծ կամ փոքր խմբային տները վտանգավոր են հատկապես երեխաների համար, որոնց դեպքում ընտանիքում մեծանալու անհրաժեշտությանն այլընտրանք չկա։ «Ընտանիքի նման» հաստատությունները հաստատություններ են և չեն փոխարինում ընտանեկան խնամքին»։

Տեսնել ավելին