Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաuտանի Հանրապետության 2014 թվականի մայիսի 19-ի ՀՕ-25-Ն օրենքի (այuուհետ` Oրենք) 18-րդ հոդվածում՝

  • 3-րդ մասում «գրավոր քննության օրը» բառերը փոխարինել «գրավոր և բանավոր քննության օրերը» բառերով.
  • 9-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Հայտատուները հանձնում են գրավոր քննություն, որից դրական գնահատական ստանալուց հետո նաև բանավոր քննություն: Գրավոր կամ բանավոր քննություններից դրական գնահատական ստացած անձինք ընդգրկվում են քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակում՝ որակավորման հանձնաժողովի որոշմամբ:

Գրավոր և բանավոր քննությունների անցկացման կարգը սահմանում է քննչական կոմիտեի նախագահը:».

  • 10-րդ մասում «ուսումնառությունից» բառը փոխարինել «գրավոր քննությունից» բառերով.
  • 11-րդ մասում «Արդարադատության ակադեմիայում ուսումնառությունից ազատված» բառերը փոխարինել «Սույն հոդվածի 10-րդ մասում նշված» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «արդարադատության ակադեմիայում ուսումնառությունից ազատված» բառերը փոխարինել «սույն օրենքի 18-րդ հոդվածի 10-րդ մասում նշված» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածում՝

  • 6-րդ մասից հանել «ավարտելով ուսումնառությունը արդարադատության ակադեմիայում,» բառերը, իսկ «արդարադատության ակադեմիայում ուսումնառությունից» բառերը փոխարինել «գրավոր քննությունից» բառերով.
  • լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-րդ մասով.

«7.1. Որակավորման քննություններից դրական գնահատական ստացած և քննչական կոմիտեի ծառայողների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձինք, ովքեր չունեն առնվազն մեկ տարվա դատախազի, դատավորի, քննիչի, հետաքննության մարմնի պետի կամ աշխատակցի պաշտոնում աշխատանքի ստաժ, ապա քննչական կոմիտեում նշանակվելուց հետո առաջին 6 ամսվա ընթացքում քրեական գործի նախաքննությունը կատարում են քննչական խմբում՝  ներգրավվելով որպես քննչական խմբի քննիչ:»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ա. Սարգսյան

 

2018 թ. _________

 

   Երևան

 

   ՀՕ-  -Ն

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

 «ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

Հոդված 1. «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի մայիսի 2-ի ՀՕ-50-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում՝

  • 1-ին մասի 1-ին կետից հանել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և» և «(այսուհետ՝ քննիչներ),» բառերը.
  • 1-ին մասի 2-րդ կետում «կոմիտեի դեպարտամենտում պետական» բառերը փոխարինել «կոմիտեում քաղաքացիական» բառերով.
  • 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն օրենքով նախատեսված քննիչների, քննչական կոմիտեի դեպարտամենտի քաղաքացիական ծառայողների ուսուցումը Ակադեմիայում իրականացվում է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» և «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին և սույն օրենքին համապատասխան:».

  • 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սույն օրենքով նախատեսված քննիչների, քննչական կոմիտեի դեպարտամենտի քաղաքացիական ծառայողների ուսուցումն Ակադեմիայում ֆինանսավորում են համապատասխանաբար քննչական կոմիտեն և հատուկ քննչական ծառայությունը:»:

 

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերից հանել «քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց,» բառերը, իսկ «կոմիտեի դեպարտամենտի պետական» բառերը փոխարինել «կոմիտեում քաղաքացիական» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետից հանել «քննիչների թեկնածությունների կամ» բառերը:

 

Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածում՝

  • 1-ին մասի 3-րդ կետում «կոմիտեի դեպարտամենտի պետական» բառերը փոխարինել «կոմիտեում քաղաքացիական» բառերով.
  • 1-ին մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
  • 2-րդ մասի «1-ին, 2-րդ և 4-րդ» բառերը փոխարինել «1-ին և 2-րդ» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածում՝

  • 1.-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
  • 2-րդ մասի 4-րդ կետից հանել «քննիչների կամ» և «, քննչական կոմիտեի նախագահին» բառերը:

 

Հոդված 8. Օրենքի 17-րդ հոդվածում՝

  • 2-րդ և 2.1-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.

2) 3-րդ մասից հանել «, իսկ քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասով` քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովը» և «, քննիչների» բառերը.

3) 4-րդ մասից հանել «, քննիչների» բառերը:

 

Հոդված 9. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից հանել «, քննիչների» բառերը:

 

Հոդված 10. Օրենքի 19-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 1-ին կետից հանել «քննիչների և» բառերը.

2) 7.1-րդ և 7.2-րդ մասերում «և 4-րդ կետերով» բառերը փոխարինել «կետով» բառով.

3) 8-րդ մասում «կոմիտեի դեպարտամենտի պետական» բառերը փոխարինել «կոմիտեում քաղաքացիական» բառերով:

 

 

 

Հոդված 11. Օրենքի 20-րդ հոդվածում՝

  • 2-րդ մասում «կոմիտեի դեպարտամենտի պետական» բառերը փոխարինել «կոմիտեում քաղաքացիական» բառերով.
  • 3-րդ մասից հանել «քննիչների,» և «քննչական կոմիտեն,» բառերը.
  • 7-րդ մասից հանել «կոմիտեի դեպարտամենտի պետական» բառերը փոխարինել «կոմիտեում քաղաքացիական» բառերով:

 

Հոդված 12. Օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «քննիչների կամ», «քննիչների թեկնածուների կամ» բառերը:

 

Հոդված 13. Օրենքի 22-րդ հոդվածի 2.1-րդ մասից հանել «Քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման,» բառերը, իսկ «կոմիտեի դեպարտամենտում պետական» բառերը փոխարինել «կոմիտեում քաղաքացիական» բառերով:

 

Հոդված 14. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասից հանել «քննիչների և» բառը:

 

Հոդված 15. Օրենքի 24-րդ հոդվածում՝

1) 1-ին մասից հանել «քննչական կոմիտեի նախագահը և» և «քննչական ծառայության ստորաբաժանումների,» բառերը.

2) 2-րդ և 3-րդ մասերից հանել «, քննչական կոմիտեի նախագահին» բառերը:

 

Հոդված 16. Օրենքի 26-րդ հոդվածում՝

  • 1-րդ և 7.1-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.
  • 3-րդ մասից հանել «, քննիչների»բառերը.
  • 1-րդ և 9.1-րդ մասերում «կոմիտեի դեպարտամենտում պետական» բառերը փոխարինել «կոմիտեում քաղաքացիական» բառերով.
  • 12-րդ մասից հանել «2.1-ին», «և 7.1-ին» բառերը:

 

 Հոդված 17. Օրենքի 27-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասից հանել «քննիչ,» և «, քննչական կոմիտեի նախագահի» բառերը.

2) 4-րդ մասից հանել «, քննիչների» և «, քննիչ» բառերը, իսկ «կոմիտեի դեպարտամենտում պետական» բառերը փոխարինել «կոմիտեում քաղաքացիական» բառերով.

3) 17-րդ մասից հանել «քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց» բառերը, իսկ «կոմիտեի դեպարտամենտում պետական» բառերը փոխարինել «կոմիտեում քաղաքացիական» բառերով:

 

Հոդված 18. Օրենքի 28-րդ հոդվածում՝

1) 1-ին և 2-րդ մասերից հանել «, քննիչների» բառը.

2) 3-րդ մասի «կոմիտեի դեպարտամենտում պետական» բառերը փոխարինել «կոմիտեում քաղաքացիական» բառերով:

 

Հոդված 19. Օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասում «կոմիտեի դեպարտամենտում պետական» բառերը փոխարինել «կոմիտեում քաղաքացիական» բառերով:

 

Հոդված 20. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ա. Սարգսյան

 

2018 թ. _________

 

   Երևան

 

   ՀՕ-  -Ն

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    25.10.2018 - 09.11.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    ՀՀ քննչական կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 11406

Տպել

Առաջարկներ`

Դավիթ Ասատրյան

31.10.2018

Հարկ է ընդգծել,որ նախագիծը զերծ չէ թերություններից:Ստորև ներկայացնեմ դրանցից մի քանիսը. 1/Արդարադատության ակադեմիայում ուսումը ինքնանպատակ ներդրված չի եղել,այն պայմանավորված է եղել հիմնականում նրանով,որ քննիչ դառնալու համար բուհ-երի իրավաբանական ֆակուլտետների կողմից դասավանդվող առարկաները բավարար չեն պատրաստի քննիչ ձևավորելու համար/սրա մասին հպանցիկ անդրադարձ եղավ նաև կառավարության նիստերց մեկի ժամանակ/,օրինակ Ակադեմիայում ուսումնասիրում են եվրոպական կոնվենցիոն իրավունք,իսկ բուհերում այն չի դասավանդվում:Կարելի է փաստել,որ ՄիԵԴ-ից Հայաստանի դեմ կայացված վճիռների մի զգալի հատվածն էլ նախաքննության արդյունքում թույլ տրված սխալների հետևանք է:Ինչևէ Ակադեմիայում ձևավորվել է մի բարի ավանդույթ,որ տեսական գիտելիքները զուգորդվում են գործնականի հետ և փաստորեն ապագա քննիչները փորձաշրջանի ընթացքում ըստ էության կատարում են բազմաթիվ քննչական ու դատավարական գործողություններ և հմտանում իրենց ապագա գործում :Նախագծով առաջարկվող իրավակարգավորմամբ նորավարտ իրավաբանը միանգամից նշանակվում է քննիչ և սկսում գործ քննել,այն դեպքում,երբ երբևէ նման փորձ չի ունեցել:Սա իհարկե մտահոգիչ է: 2/Նախագծով առաջարկվում է նորանշանակ քննիչներին Կոմիտեում պաշտոնի նշանակվելուց հետո առաջին 6 ամսվա ընթացքում քրեական գործի նախաքննությունը կկատարել քննչական խմբում՝ ներգրավվելով որպես քննչական խմբի քննիչ:Ընդհանրապես դատավարությամբ սահմանված կարգով բարդ և մեծածավալ,դժվար բացահայտելի գործերով է կազմվում քննչական խումբ:Արդյոք տրամաբանական է նորաթուխ քննիչին ներգրավել նման աշխատանքին:Չէ որ հենց այդ նորանշանակ քննիչն է պատասխան տալու օրենքի առջև իր թերի կատարած քննչական գործողության համար,այն դեպքում,երբ ինքը համալսարանում սովորելիս երբևէ չի կատարել քննչական կամ դատավարական գործողություններ,այլ միայն տեսական գիտելիքներ ունի դրա մասին:Բացի այդ,հետաքրքիր է արդյոք ՔԿ ստորաբաժանումների մեծ մասում այդքան մեծ թվով քննչական խմբեր են կազմվում,որ 1 հաստիք էլ պահեն այդ խմբերում աշխատելու համար:Այն դեպքում,երբ քննիչների մեծ մասը ուղղակի տիտանական աշխատանք է անում ՝իր վարույթում ունենալով տասնյակ քր.գործեր: 3/Որպես նախագծի հիմնավորում նշվում է ,որ Կոմիտեի քննիչի պաշտոն զբաղեցնելու համար թեկնածուներն անցնում են բարդացված ընթացակարգ քննչական այլ մարմինների (հատուկ քննչական ծառայություն, Ազգային անվտանգության ծառայության և պետական եկամուտների կոմիտեի համապատասխան ստորաբաժանումների) քննիչի պաշտոն զբաղեցնելու համեմատ: Նման տարբերակված մոտեցումը ըստ նախագծի հեղինակների հիմնավորված չէ:Պետք է չհամաձայնել սրա հետ,քանի որ նույն ՀՔԾ կամ ԱԱԾ քննիչները մինչև աշխատանքի նշանակվելը սովորաբար արդեն իսկ ունենում են քննչական աշխատանքի փորձ,որն էլ ձեռք են բերում նույն քննչական կոմիտեում:Այսինքն կոմիտեն ինքն է պատրաստում քննիչներ ՀՔԾ-ի կամ ԱԱԾ-ի համար:Ինչ վերաբերում է ՊԵԿ քննիչներին,ապա նրանց առջև դրված խնդիրներն սկզբունքորեն այլ են հետևաբար համեմատականներ տանելը ևս սխալ կլինի: 4/Որպես նախագծի կողմից ֆինանսական բեռը թեթևացնելու հնարավորությունը ևս վիճահարույց է :Այսպես այդ գումարի առյուծի բաժինը գնում է ուսանողնեիր կրթաթոշակին,այն ուսանողների ովքեր նույն փորձաշրջանի ընթացքում կատարում են քննիչի աշխատանք՝հետևաբար թեթևացնում տվյալ ստորաբաժանման աշխատանքները,այլապես այն ստորաբաժանումը,ուր իրենք անցնում են փորձաշրջան նոր աշխատակցի կարիք կունենա,որին ևս պետք է վճարվի: Սակայն ցավալին նա է,որ նախագծի հեղինակները պետք է գիտակցեն,որ արդարադատության իրականացումը ֆինանսական մեծ ռեսուրսներ է պահանջում և դրա հաշվին խնայողություններ անելը կնշանակի ունենալ վատ արդարադատության համակարգ: 5/Սույն որոշումը մեծապես կախված է նրանից,որ օր օրի Քկ ում աճում է քր գործերի թիվը և քննիչները ուղղակի ֆիզիկապես չեն հասցնում գործ քննել:Սակայն սա նոր խնդիր չէ և լուծումներն էլ առաջարկվել են,օրինակ քննիչի օգնականի հաստիք նախատեսելը, մանր,հեշտ բացահայտելի գործերը հետաքննությամբ ավարտելու օրենսդրական հնարավորության նախատեսումը,էլեկտրոնային նախաքննության ավելի մեծ ու արդյունավետ ծավալներ նախատեսելը և այլն:

Տեսնել ավելին