Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը

ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 18-ի N 1060 - Ա որոշմամբ հաստատված կառավարության ծրագրի հիմնական ուղղություններից է տնտեսական աճի ապահովումը՝ գործարարության զարգացման և խրախուսման միջոցով: Նշված ծրագրով նախատեսվում է վեց ամսվա ընթացքում տնտեսական գործունեության ոլորտում նվազ հանրային վտանգավորություն ունեցող իրավախախտումների ապաքրեականացում:

Հայաստանի Հանրապետության վարչապետին կից փոքր և միջին ձեռնարկատիրության խորհրդին ՀՀ վարչապետի կողմից հանձնարարվել է համակարգային ուսումնասիրել տնտեսական հանցագործությունների հնարավորինս ապաքրեա­կա­նացման խնդիրը՝ առաջնորդվելով միջազգային փորձով:

Նշված նախագծերի փաթեթի ներկայացման անհրաժեշտությունը պայմանավորված է գործարարության զարգացման և խրախուսման, ինչպես նաև ՀՀ կառավարության ծրագրով հաստատված ուղղությունների իրագործման անհրաժեշտությամբ:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

ՀՀ քրեական օրենսգրրքում առկա են տնտեսական գործունեության հանցագործություններին վերաբերող 35 հոդված, որոնցից 4-ը՝ 208-211 հոդվածներ, վերաբերում են ակցիզային դրոշմանիշերին և (կամ) դրոշմապիտակներին՝ տարբեր հանցակազմերով: ՀՀ քրեական օրենսգրքի 210-րդ և 211-րդ հոդվածներով նախատեսված հանցակազմը առկա է, երբ դիսպոզիցիայով նախատեսված գործողությունների արդյունքում խախտումը կազմում է նվազագույնը 50 000- 500 000 դրամ, իսկ առավելագույնը 500 000 դրամից ավելի, իսկ պատասխանատվությունը բոլոր դեպքերի համար նախատեսված է տուգանքը: Հետևաբար, օրենսդիրը նշված հանցագործությունների համար սահմանելով քրեական պատասխանատվության ամենամեղմ տեսակը՝ տուգանքը, այդ հանցագործությունները դիտում է որպես նվազ հանրային վտանգավորություն ունեցող:

Ավելին 01.01.2018թ. ուժի մեջ մտնող Հարկային օրենսգրքի 424-րդ հոդվածը նույնպես սահմանում է պատասխանատվություն ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման կանոնները խախտելու համար: Նշված արարքը իր բնույթով հանդիսանում է հարկային պատասխանատվություն ենթադրող արարք, այլ ոչ թե քրեական կամ վարչական, հետևաբեր Հարկային օրենսգրքով նշված արարքի համար պատասխանատվություն սահմանելը առավել արդարացված է:

Նույնը վերաբերվում է Քրեական օրենսգրքի սպառողներին խաբելուն վերաբերող 212-րդ հոդվածի 1-ն մասով սահմանված դիսպոզիցիային, որով նախատեված արարքի համար քրեական հանցավորության զգալի չափ է համարվում և պատասխանատվությունը ծագում է սկսած 500 դրամից մինչև 50 000 դրամը, իսկ խոշոր չափ է համարվում 50 000 դրամ գումարը գերազանցող հանցագործությունը: Նշված արարքի համար քրեական պատասխանատվությունը նույնպես սահմանված է՝ տուգանքը: 

Միաժամանակ ելնելով առողջության պահպանման մարդու սահմանադրական իրավունքից, ոչ իրավաչափ է և չի բխում արարքի և սահմանված պատժի համաչափության սկզբունքից, քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի 4.1.-րդ մասով մարդու առողջությանը ծանր վնաս պատճառելու համար նույնպես քրեական պատասխանատվության ամենամեղմ տեսակը՝ տուգանքը, սահմանելը:

Նախագծերի փաթեթի պատրաստման համար ուսումնասիրված միջազգային փորձի վերաբերյալ վերլուծությունը ներկայացված է Հիմնավորմանը կից տեղեկանքում:

Ինչ վերաբերվում է վաշխառության ապաքրեականացմանը, ապա անհրաժեշտ է նշել, որ ազատ շուկայական հարաբերությունների պայմաններում, արտքով գումար տալու համար քրեական պատասխանատվություն սահմանոր նորմը դիտվում է հնացած: Նշվածը վկայում է նաև միջազգային փորձը՝ ուսումնասիրված 10 երկրներից /Լիտվա, Լատվիա, Էստոնիա, Ղրղզստան, Ղազախստան, Մոլդովա, Ուկրաինա, Բելառուս, Վրաստան/, նշված արարքը քրեականացված է միայն Լատվիայում: Ավելին գործնականում, այն դեպքերում, երբ փոխառուները չեն կարողանում վերադարձնել փոխոռության գումարները՝ սույն հոդվածը փոխատուների նկատմամբ օգտագործում են որպես շահարկման միջոց:

 

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը ուղղված տնտեսական գործունեության ոլորտում նվազ հանրային վտանգավորություն ունեցող իրավախախտումների ապաքրեականացմանը:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխություններն ուղղված են գործարարության զարգացմանը և խրախուսմանը:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

Նախագծերի փաթեթը մշակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և ՎԶԵԲ-ի գործարարության աջակցման գրասենյակի կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում կապահովվի տնտեսական գործունեության ոլորտում տնտեսվարող սուբյեկտների և պետության ֆինանսական իրավաչափ շահերի հավասարակշռված պաշտպանությունը:

  • Քննարկվել է

    14.08.2018 - 30.08.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական, Քրեական օրենսդրություն, Քրեական դատավարություն

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8640

Տպել

Առաջարկներ`

Andranik Daniel

22.08.2018

Տնտեսական հանցագործությունների ապաքրեականացումը դեռևս վաղաժամ է. ամեն դեպքում պետք է ինչ-որ սահմանաչափից հետո պետք է լինի արեական պատասխանատվություն:

Տեսնել ավելին