Discussed 20.07.2020 - 07.08.2020 «Գույք նվիրաբերելու, գույք ամրացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 20-ի № 1193-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Երևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող` Աբովյան պուրակին հարակից տարածքում (Աբովյան փողոց 51/1) 360.0 քառ. մետր մակերեսով և 14040000.0 դրամ արժեք ունեցող հողամասը (այսուհետ՝ Գույք) նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը՝ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն կառուցելու նպատակով 2 0 0 6558
Discussed 20.07.2020 - 04.08.2020 «ՎԵՐԵԼԱԿԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Բազմաբնակարան շենքերի բնակիչներից վերելակները որպես գույքի նոր տեսակի պահպանման, օգտագործման և ծառայության ժամկետը սպառվելու դեպքում նոր վերելակով փոխարինման համար գանձվող պարտադիր վճարման ենթակա գումարները «Կուտակային վերելակային ավանդ»-ի ներդրման պայմաններում, դրանց կառավարման շնորհիվ ստացված եկամուտների հետ միասին այլևս ծառայելու են իրենց հիմնական նպատակին և միաժամանակ համալրելու են պետական բյուջեն, չեն ենթարկվելու կոռուպցիոն ռիսկերի, չեն փոշիանալու և երաշխավորված հետ են վերադարձվելու բնակիչներին արդեն գույքի վերածված նոր վերելակների տեսքով:Ազգաբնակչությունն իր միջոցների հաշվին ապահովում է ինքնաֆինանսավորվող, ինքնածախսածածկվող և ինքնավերարտադրվող կայացած վերելակային տնտեսություն, որի արդյունքում Երևանի քաղաքապետարանը և տեղական ինքնակառավարման մարմինները պետական բյուջեից,կամ իրենց բյուջեից տարեկան հսկայական ծավալների հասնող լրացուցիչ ֆինանսական ծախսեր չեն կատարի վերելակների պահպանման համար և տնտեսված ֆինանսական միջոցները պետության կողմից կուղղվեն տնտեսության այլ ոլորտների զարգացմանն ու կարիքները հոգալու: Վերելակների անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության պահանջները ներդաշնակեցնել Եվրոպական միության (ԵՄ), Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) անդամ պետությունների , այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ)՝ միջազգային և միջպետական նորմերին ու չափանիշներին: Վերելակների շահագործման հետ կապված տեխնածին վթարների, դժբախտ դեպքերի և պատահարների նվազեցում, կանխարգելում և բացառում: 1 19 10 10804
The project has not been accepted Discussed 18.07.2020 - 02.08.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի N 1354-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի N 1354-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի N 1354-ն որոշման 4-րդ հավելվածով հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը տրամադրվող տեղեկատվության (մաքսային մարմնի մասով)» ցանկի 4-րդ կետով տրամադրվող տեղեկատվության՝ ՀՀ մաքսային օրենսդրության փոփոխության հետևանքով բազաների անհամադրելիությամբ և ՀՀ ՖՆ-ում գործող ՀՀ մաքսային վիճակագրական տվյալների մշակման և վերլուծության համակարգչային ծրագրում տեղեկատվության` նոր ձևաչափով ստացվող տվյալների ներառման անհրաժեշտությամբ: 0 5899
Discussed 17.07.2020 - 01.08.2020 ՀԱՆՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է հստակեցնել«Հանրագրերի մասին» ՀՀ օրենքում առկա կարգավորումները և պարզեցնել էլեկտրնային եղանակով ներկայացվող հանրագրերի ընթացակարգը: 1 0 1 7965
Discussed 17.07.2020 - 02.08.2020 «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Մինչև 2014 թվականը ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման գործընթացը լիցենզավորման ենթակա գործունեություն էր, որի համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 15.4.1-րդ ենթակետով նախատեսված էր գործունեության կազմակերպման լիցենզիայի տրամադրման պետական տուրք տարեկան 100000 դրամ: 2014 թվականի նոյեմբերի 14-ին ընդունված ՀՕ-165-Ն օրենքով փոփոխություն կատարվեց «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում՝ համաձայն որի կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպումը այլևս լիցենզավորման ենթակա գործունեություն չէր: Այսինքն առկա է օրենսդրական հակասություն, քանի որ հանվել է կանոնավոր ուղևորափոխադրումների լիցենզավորման պահանջը, սակայն դրա համար նախատեսված պետական տուրքը չի հանվել, ինչը իրավական կարգավորման կարիք ունի: 2 1 0 6230
Located in RA Government Discussed 16.07.2020 - 31.07.2020 «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրով սովորող (կամ դիմորդ հանդիսացող) քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու վերաբերյալ: 11 11220
The draft has been accepted Discussed 16.07.2020 - 31.07.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ««ՀՀՇՆ 31-03- ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ ՀՀՇՆ 31-03- «Հասարակական շենքեր և շինություններ» շինարարական նորմերի նախագծում սահմանված պահանջները նպատակաուղղված են տարբեր գործառական նշանակության հասարակական շենքերի ու շինությունների ծավալահատակագծային լուծումներին, դրանց հիմնական սենքերի կազմին, հարկայնությանը, սանիտարական պայմաններին, հակահրդեհային միջոցառումներին, տարհանման ուղիներին, բնական և արհեստական լուսավորությանը, էներգախնայողության միջոցառումներին, ինժեներական համակարգերին ու սարքավորումներին, բնակչության սակավաշարժուն խմբերի ազատ տեղաշարժի ապահովմանը, ինչպես նաև պարտադիր կիրառման ենթակա այլ պահանջների, ներառյալ անվտանգության ապահովմանն առնչվող խնդիրների կարգավորմանը՝ հաշվի առնելով հանրապետության բնակլիմայական պայմաններն ու քաղաքաշինական միջավայրի ձևավորման առանձնահատկությունները: 7 0 0 7410
Under development Discussed 14.07.2020 - 29.07.2020 «Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր Նախագծերի ընդունումը նախևառաջ պայմանավորված է օրենքով ՀՀ քաղաքացիների ՀՀ մուտքի և ելքի հետ կապված հարաբերությունները կանոնակարգելու անհրաժեշտությամբ: Օրիագծի հետ փաթեթով ներկայացված մյուս նախագծերի մշակումը իր հերթին պայմանավորված է ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 1141-Ն որոշման 4-րդ հավելվածով հաստատված Ոստիկանության կողմից քաղաքացիներին ծառայությունների մատուցման ոլորտում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի և դրանց չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումների ծրագրի 20-րդ կետից, որի համաձայն հստակ օրենսդրական կարգավորումներ պետք է նախատեսվեն նաև հետախուզվող պարտապանների ՀՀ-ից ելքի սահմանափակման համար: 1 3 0 7185
Discussed 14.07.2020 - 29.07.2020 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի N 848-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծով առաջարկվում է Որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություններ և լրացում, համաձայն որի նախատեսվում է՝ - Որոշման նախաբանը և դրույթները համապատասխանեցնել ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված իրավակարգավորումներին, - աղետից տուժած երկրում փրկարարական աշխատանքներում Հայաստանի Հանրապետության փրկարար ուժերի ներգրավման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս փրկարարական աշխատանքներում Հայաստանի Հանրապետության փրկարար ուժերի ներգրավման որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության վարչապետը, - Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս փրկարարական աշխատանքների կատարման համար արագ արձագանքում իրականացնելու նպատակով, որպես օպերատիվ ռեզերվ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը կարող է ունենալ ՀՀ պետական բյուջեից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացվող միջոցների հաշվին արտարժույթային քարտային հաշվի չափաքանակ (բանկային վճարային քարտով), ինչպես նաև արտարժույթի օպերատիվ ռեզերվը ձևավորել արտարժութային քարտային հաշվի ձևով, և ռեզերվից վճարումներ կատարել միայն բանկային վճարային քարտով, - Որոշման մեջ կատարել նաև մի շարք տեխնիկական բնույթի փոփոխություններ: 1 1 0 9386