Discussed 10.11.2022 - 25.11.2022 «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգերը, հարգորոշման և հարգադրոշմման պահանջները սահմանելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 7-ի N 1935-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերի փաթեթ Փաթեթի նպատակն է ապահովել ««Թանկարժեք մետաղների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի հունիսի 15-ի ՀՕ-254-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների՝ ՀՀ վարչապետի N 1148-Ա առ 04․10․2022թ․ որոշման 1-ին և 2-րդ կետերի կատարումը։ 1 1 0 2726
The project has not been accepted Discussed 08.11.2022 - 23.11.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 197-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2022 թ փետրվարի 17-ի թիվ 197 որոշմամբ սահմանված քվոտաների բաշխման ժամկետը լրացել է ս/թ սեպտեմբերի 15-ին, սակայն դեռևս առկա է մնացորդ, ինչպես նաև տվյալ մնացորդի նկատմամբ պահանջարկ, առաջարկվում է որոշման մեջ կատարել փոփոխություն՝ քվոտաների բաշխման ժամկետի երկարաձգման նպատակով։ 2 2 0 2632
Discussed 07.11.2022 - 22.11.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ԽԵՑԳԵՏՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում ներդնել արդյունագործական եղանակով խեցգետինների բուծման և աճեցման տեխնոլոգիան՝ ձևավորելով խեցգետնաբուծական համալիրների ընդարձակ ցանց և վերականգնել խեցգետնի արտահանման գործընթացը։ Ծրագրի իրականացման արդյունքում հանրապետությունում տարեկան կարտադրվի 162 տոննա խեցգետին, կամ տարեկան լրացուցիչ ստանալ 1 մլրդ 620 մլն համախառն արտադրանք։ Ծրագիրը կնպաստի արտադրական ենթակառուցվածքների զարգացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, տնտեսավարողների եկամուտների ավելացմանը։ Այն թույլ կտա լուծել նաև կարևոր բնապահպանական խնդիր՝ պահպանել խեցգետնի բնական պաշարները, ինչը թույլ կտա ժամանակի ընթացքում վերականգնել խեցգետնի երբեմնի հարուստ պոպուլյացիան։ 8 2 5 4426
The project has not been accepted Discussed 03.11.2022 - 18.11.2022 2023 թվականի ընթացքում Սերբիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող սերբիական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա սահմանելու, ներմուծման լիցենզիայի ընթացակարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների միջև՝ մի կողմից, և Սերբիայի Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» 2019 թվականի հոկտեմբերի 25-ի Համաձայնագրի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2022 թվականի օգոստոսի 16-ի N 117 որոշման համապատասխան՝ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև սերբիական ծագման առանձին տեսակի ապրանքների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0406 90 690 0, 0406 90 740 0, 0406 90 860 0, 0406 90 890 0, 0406 90 920 0, 0406 90 930 0, 0406 90 990 1, 0406 90 990 9, 2208 20 290 0, 2208 20 890 0, 2402 20 100 0 և 2402 20 900 0 ) Սերբիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծման քվոտայի ծավալների բաշխման ընթացակարգ 2 0 0 2762
Under development Discussed 03.11.2022 - 24.11.2022 «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, «Առեվտրի եվ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, «Առեվտրի եվ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը 6 6 0 3449
Discussed 01.11.2022 - 16.11.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 671-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ հանրապետությունում կապահովվի կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ կայուն անասնահամաճարակային վիճակի բարելավումն ու վերահսկումը, անասնաբուժասանիտարական տեսակետից բարձրորակ անասնապահական հումքի և մթերքի արտադրության արտահանման և ներկրման գործընթացի խթանումը, կայուն միջպետական տնտեսական կապերի հաստատումը, ինչպես նաև կամրագրվեն որոշման լիազորող նորմերը։ 4 0 0 3037
Under development Discussed 31.10.2022 - 18.11.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետությունը չունի պաշտոնապես ձևակերպված և հռչակված ներդրումային քաղաքականություն, որը պետք է միավորի ՀՀ կառավարության տեսլականը, նպատակները և դրանք իրագործող հստակ ծրագրային գործողությունները: Նախագծի կարգավորման առարկան ՀՀ-ում ներդրումային քաղաքականության իրականացման մեխանիզմներն են: Մասնավորապես, ներդրումային քաղաքականության համակարգի կատարելագործմամբ կիրագործվեն հետևյալ նպատակները` ներդրումային միջավայրի բարելավում, ներդրումային արտոնությունների սահմանում, ինստիտուցիոնալ մակարդակում թափանցիկ, արդյունավետ և գործուն համակարգի ստեղծում, ներդրումների խթանման և դյուրինացման մեխանիզմների ներդրում։ Նախագծի ընդունման արդյունքում իրականացվելու են ներդրումների ներգրավման ոլորտում առանցքային բարեփոխումներ` բարելավելով Հայաստանի ներդրումային քաղաքականությունը: 3 2 1 4788
Discussed 28.10.2022 - 14.11.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում կավելանան գյուղատնտեսական արտադրանքի իրացման փաստաթղթավորման և անկանխիկ վճարումների ծավալները, կբարձրանա ագրոպարենային արտադրության ոլորտների մրցունակության մակարդակը և ներդրումային գրավչությունը, ինչպես նաև բնակչության համար պարենամթերքի տնտեսական մատչելիության մակարդակը, որը կնպաստի արտահանմանը միտված արտադրությունների զարգացմանը, արտահանման և ագրոպարենային արտադրանքների ապրանքաշրջանության ծավալների ավելացմանը, պարենային անվտանգության մակարդակի բարձրացմանը, բարձրորակ և մրցունակ ագրոպարենային ապրանք արտադրողների թվի ավելացմանը, տնտեսական աճի համար նախադրյալների ստեղծմանը։ Նախագծի ընդունման արդյունքում ԱԱՀ–ի 10 տոկոսով հարկման օբյեկտ համարվող գյուղատնտեսական արտադրանքների մասով ակնկալվում է՝ գների իջեցում շուրջ 4–4.5%–ով, արտադրության ծավալների աճ շուրջ 3-3.5%-ով, հարկման բազայի ընդլայնում շուրջ 30%–ով, իրացման գործարքների փաստաթղթավորման և անկանխիկ վճարումների ծավալների աճ, արտադրության և իրացման ծավալների աճով պայմանավորված բյուջետային մուտքերի ավելացում։ 7 1 1 4143
Discussed 27.10.2022 - 12.11.2022 ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ 2022-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ռազմավարության իրականացման արդյունքում ակնկալվում են հետևյալ արդյունքները․ 1. Բնակչության բոլոր խմբերի համար նվազագույն պարենային զամբյուղի հասանելիության ապահովում, 2. Հայաստանի 2020-2050թթ. վերափոխման ռազմավարությամբ Global Food Security Index -ի համար նախանշված մատչելիության, հասանելիության, ինքնաբավության և բնական ռեսուրսների ու դիմակայունության ինդեքսավորված հետևյալ թիրախների ապահովում․ Գյուղատնտեսական ապրանքների մատչելիություն (ըստ Գլոբալ պարենային անվտանգության համաթվի (Global Food Security Index) մատչելիության (Affordability) գնահատականի), 76 համաթվի ապահովում 2030թ., Գյուղատնտեսական ապրանքների հասանելիություն (ըստ Գլոբալ պարենային անվտանգության համաթվի (Global Food Security Index) հասանելիության (Availability) գնահատականի), 80 համաթվի ապահովում 2030թ., Կարևորագույն սննդամթերքների ինքնաբավության մակարդակ (էներգետիկ արժեքով հաշվարկված, %), 70% ինքնաբավություն, Բնական ռեսուրսների և դիմադրողականության ինդեքսավորված գնահատական (ըստ Գլոբալ պարենային անվտանգության համաթվի (Global Food Security Index / Natural Resources and Resilience score - indexed)), 1.4 ցուցիչ 2030թ., 3. Անհրաժեշտ ծավալով պաշարների պահպանման ենթակառուցվածքների ստեղծում, 4. Ինքնաբավության ցածր մակարդակ ունեցող առաջին անհրաժեշտության մի շարք պարենային ապրանքների համար պետական պահուստի ձևավորում, 5.Պարենային անվտանգության համակարգի մոնիթորինգի և գնահատման, կառավարման ու վերահսկողության համակարգի ստեղծում։ 5 2 7 4335