Discussed 13.02.2023 - 03.03.2023 ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԹՂԹԵ ԵՎ ՔԻՄԻԱԿԱՆ ԹԵԼՔԵՐԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1546-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի կարգավորման նպատակը՝ ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի № 1015-Ն որոշմամբ հաստատված հավելվածով նախատեսված ՀՀ կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի N 1546-Ն որոշման վերանայումն է՝ վերջինիս համապատասխանեցումը նորմատիվ իրավական ակտերի համար սահմանված պահանջներին, ԵՏՀ խորհրդի 2021 թվականի N 80 որոշմամբ հաստատված նոր ԱՏԳ ԱԱ ծածկագրերին, համապատասխանության գնահատման նոր ընթացակարգերին և պետական վերահսկողության համար օրենսդական հիմքերին։ 1 1 0 2361
Discussed 13.02.2023 - 03.03.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1795-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայումս, թեև ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի № 1015-Ն որոշումն ուժը կորցրել է, քանի որ որոշման նախաբանում որպես դրա ընդունման որպես իրավական հիմք հանդիսացող լիազորող նորմի ժամկետն ավարտվել է 2020թ․-ին, սակայն այդ որոշման հավելվածով նախատեսված վերանայման համար իրավական ակտերի ցանկում ներառված է ՀՀ կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 16-ի N 1795-Ն որոշման վերանայումը ևս և դրա անհրաժեշտությունը արդիական է՝ պայմանավորված ԵԱՏՄ շրջանակներում 2021 թվականի N 80 ԵՏՀ խորհրդի որոշմամբ հաստատված նոր ԱՏԳ ԱԱ ծածկագրերի փոփոխությամբ, համապատասխանության գնահատման ընթացակարգերի և պետական վերահսկողության իրականացման օրենսդրության ճշգրտմամբ։ 1 1 0 2494
Discussed 13.02.2023 - 03.03.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի N 1136-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայումս, թեև ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի № 1015-Ն որոշումն ուժը կորցրել է, քանի որ որոշման նախաբանում որպես դրա ընդունման որպես իրավական հիմք հանդիսացող լիազորող նորմի ժամկետն ավարտվել է 2020թ․-ին, սակայն այդ որոշման հավելվածով նախատեսված վերանայման համար իրավական ակտերի ցանկում ներառված է ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 10-ի N 1136-Ն որոշման վերանայումը ևս և դրա անհրաժեշտությունը արդիական է՝ պայմանավորված ԵԱՏՄ շրջանակներում 2021 թվականի N 80 ԵՏՀ խորհրդի որոշմամբ հաստատված նոր ԱՏԳ ԱԱ ծածկագրերի փոփոխությամբ և համապատասխանության գնահատման ընթացակարգերի ճշգրտմամբ։ 0 2 0 2413
Discussed 02.02.2023 - 17.02.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1477-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ հանրապետությունում կապահովվի կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ կայուն անասնահամաճարակային վիճակի վերահսկումը, անասնաբուժասանիտարական տեսակետից բարձրորակ անասնապահական հումքի և մթերքի արտադրության արտահանման և ներկրման գործընթացի խթանումը, կայուն միջպետական տնտեսական կապերի հաստատումը, ինչպես նաև կամրագրվեն որոշման լիազորող նորմերը։ 2 2 0 3635
Discussed 01.02.2023 - 16.02.2023 ՍԻՆԹԵՏԻԿ ՀԻՄՔՈՎ ԼԱՔԵՐԻ ԵՎ ՆԵՐԿԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 1647-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի կարգավորման նպատակը՝ ՀՀ-ում գործող տեխնիկական կանոնակարգի արդիականացումն է՝ 2004/42 ԵՄ հրահանգի 3-րդ հոդվածի 3 և 4 կետերի դրույթների ներառումը ՀՀ կառավարության 2004 թվականի նոյեմբերի 18-ի N 1647-Ն որոշմամբ հաստատված հավելվածի մեջ, որով կապահովվի ՀՀ և Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) կիրարկման ճանապարհային քարտեզով նախատեսված կետի կատարումը։ 2 1 0 2654
Discussed 31.01.2023 - 15.02.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2228-Ն ԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1282-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 10-րդ բաժնի 53-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթներով սահմանված է պարտավորություն, որի համաձայն Միության տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից անդամ պետությունների տարածքներում արտադրանքին ներկայացվող համապատասխան պարտադիր պահանջները, որոնք սահմանված են անդամ պետությունների օրենսդրությամբ գործում են միայն անցումային դրույթներով սահմանված մասով։ Սա նշանակում է, որ անհրաժեշտ է ուժը կորցրած ճանաչել ազգային նորմատիվ իրավական ակտերով նույնական արտադրանքի համար սահմաված պարտադիր պահանջները։ 2 3 0 2521
Discussed 30.01.2023 - 14.02.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 504-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ կարգելվի E128 սննդային հավելման ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք, սննդամթերքի արտադրության մեջ օգտագործումը և այդ հավելումը պարունակող ապրանքների վաճառքը՝ բացառելով մարդու առողջությանը սպառնացող վտանգը: 7 1 0 3538
Discussed 30.01.2023 - 14.02.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1060-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» նախագծի ընդունմամբ նախատեսվում է վերահսկել վտանգավոր սննդամթերքի շրջանառությունը, միաժամանակ՝ բացառելով վտանգավոր արտադրանքի սպառման կետերում ի հայտ գալու հավանականությունը: 7 1 0 3288
Discussed 25.01.2023 - 09.02.2023 «ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ԴՐԱՆՑ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՏԱՎՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ իրավական դաշտի կատարելագործման և Կառավարության լիազորությունների և պարտականությունների հստակեցում։ 2 2 0 3132