Under development Discussed 29.12.2020 - 22.01.2021 «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Գնումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում, «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» և «Առևտրի և ծառայությունների մաիսն» օրենքներում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները. Առաջին, էլեկտրոնային հարթակներում՝ համապատասխան տվյալների մուտքագրման, էլեկտրոնային հավելվածների ներբեռնման կամ համանման այլ եղանակներով էլեկտրոնային ձևով պայմանագրերի կնքման իրավական հնարավորության վերաբերյալ կարգավորումներ՝ սահմանելով, որ նշված եղանակների օգտագործման դեպքում պայմանագրի գրավոր ձևը համարվում է պահպանված և կողմերի համար ուղղակիորեն առաջացնում է փոխադարձ իրավունքներ և պարտականություններ։ Ընդ որում, պետք է ապահովվեն պայմանագրի պայմաններին, այդ թվում՝ օրինակելի պայմաններին, նախապես ծանոթանալու և դրանց կապակցությամբ վավեր համաձայնություն տրամադրելու հնարավորությունները, որոնք կարող են փաստարկվել որևէ նյութական կրիչով։ Երկրորդ, նախատեսել օրինակելի պայմանների կիրառելիության արդյունավետությանը միտված պայմաններ, որոնց չպահպանման դեպքում դրանք այդ պայմանների մասով կհամարվեն անվավեր։ Երրորդ, առաջարկվում է սահմանել, որ էլեկտրոնային հարթակներ միայն մուտք գործելու կամ դրանցից օգտվելու հանգամանքները չեն կարող համարվել էլեկտրոնային ձևով կնքվող պայմանագրին համաձայնություն տալ, եթե առկա չէ անձի՝ սահմանված ձևով և կարգով տրված համաձայնությունը։ Չորրորդ, առաջարկվում է սահմանել էլեկտրոնային հարթակ շահագործողների կողմից անձի կողմից տրված համաձայնությունը, կնքված պայմանագիրը, դրա անբաժանելի մաս կազմող օրինակելի պայմանները պահպանելու, արխիվացնելու և ցանկացած ժամանակ անձանց հասանելիությունը ապահովելու պարտավորություններ, որոնք հնարավորություն կտան պայմանագիր կնքած անձին արտատպել ցանկացած տեղեկություն այն ձևով, որը իրագործելի է դարձնում ապագայում դրանց օգտագործումը կամ հղում կատարելը, և որը թույլ է տալիս անփոփոխ կերպով վերարտադրել տեղեկատվությունը։ Այդ իսկ նպատակով առաջարկվում է էլեկտրոնային ձևով պայմանագրեր կնքելիս էլեկտրոնային հարթակ շահագործողների կողմից տեխնիկական և կազմակերպական այնպիսի միջոցների առկայություն, որոնցով հնարավոր կլինի անփոփոխ ձևով արտատպել, վերարտադրել, արտաբեռնել պայմանագրի, օրինակելի պայմանների բովանդակությունը։ Հինգերորդ, առաջարկվում է նախատեսել նաև էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով կամ էլեկտրոնային ձևով պայմանագրեր կնքելիս օֆերտայի և ակցեպտի ուղարկման և ստացման պահերը, որոնց հետ հնարավոր կլինի կապել որոշակի իրավական հետևանքներ: Վեցերորդ, առաջարկվում է նախատեսել անարդար պայմանները սպառողների հետ կնքվող միանալու պայմանագրերում կամ օրինակելի պայմաններում ներառելու անթույլատրելիության վերաբերյալ հստակ կարգավորումներ, որոնց ուժով որոշակի պայմաններ օրենքի ուժով կդիտարկվեն անվավեր կամ առոչինչ։ Յոթերորդ, առաջարկվում է վերացնել Քաղաքացիական օրենսգրքով պետական կարիքների բավարարման համար ապրանքների մատակարարման և կապալային աշխատանքների կատարման պայմանագրերի վերաբերյալ կարգավորումների և «Գնումների մասին» օրենքի հակասությունները՝ Քաղաքացիական օրենսգրքի կարգավորումները համապատասխանեցնելով տարիների շարունակ արդյունավետ գործող պրակտիկային և ուժը կորցրած ճանաչելով փաստացի չկիրառվող իրավակարգավորումները, ինչպես նաև լրացնել «Գնումների մասին» օրենքով «գնում» հասկացությունը: Մասնավորապես, նախագծով նախատեսվում է միայն մեկ պայմանագրի կնքման հնարավորություն, ինչպես որ գործում է պրակտիկայում՝ «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգավորումներին համապատասխան: Միաժամանակ, առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել պետական կարիքների համար ապրանքների մատակարարման պայմանագրի կնքման կարգի վերաբերյալ Քաղաքացիական օրենսգրքով սահմանված և գործնականում չկիրառվող կարգավորումները: Իր հերթին, նախագծով պայմանագրերի կնքման մասով հղում է կատարվում «Գնումների մասին» օրենքին՝ հնարավորություն տալով ճկունություն ապահովել այս հարցում, քանի որ իրավահարաբերությունը կարգավորող հիմնական ակտով՝ «Գնումների մասին» օրենքով գնման ընթացակարգերի փոփոխության դեպքում անհրաժեշտություն չի լինի փոփոխություն կատարել նաև Քաղաքացիական օրենսգրքում: Ութերորդ, միաժամանակ առաջարկվում է լրացումներ կատարել Քաղաքացիական օրենսգրքում՝ նախատեսելով նաև վարձակալության և ծառայություններ մատուցելու պայմանագրերի մասով պետական կարիքների բավարարման համար պայմանագրերի կնքում, քանի որ գործող Քաղաքացիական օրենսգիրքը նման հնարավորություն չի նախատեսում: Այսինքն՝ «Գնումների մասին» օրենքով անցկացվող գնման ընթացակարգերի արդյունքում նշված պայմանագրերը կնքվում են՝ Քաղաքացիական օրենսգրքում չունենալով համապատասխան իրավական հիմքը: 4 0 1 7626
The draft has been accepted Discussed 29.12.2020 - 22.01.2021 «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի և հարակից օրենքների նախագծեր Պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում գործարար միջավայրի բարելավման, կորպորատիվ հարաբերությունների իրավակարգավորումները ժամանակի պահանջներին համահունչ դարձնելու պահանջով` սույն նախագծով առաջարկվում է` 1) հնարավորություն ընձեռել ընկերության ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 95 և ավելի տոկոսին տիրապետող բաժնետիրոջը ձեռք բերել ընկերության մյուս բաժնետերերին պատկանող ձայնի իրավունք տվող մնացած բաժնետոմսերը՝ համապատասխան պահանջի մեջ նշված գնով։ Միաժամանակ, հնարավորություն է տրվում փոքր բաժնետերերին, ովքեր տիրապետում են ընկերության ձայնի իրավունք տվող մինչև 5 տոկոս բաժնետոմսերին, պահանջել խոշոր՝ 95 և ավել տոկոս ձայնի իրավունք տվող բաժնետոմսերիսեփականատիրոջը, գնել իրենց բաժնետոմսերը և դուրս գալ ընկերությունից. 2) կատարել համակարգային փոփոխություններ, որոնք առնչվում են բաժնետոմսերի հասարակ (սովորական) և արտոնյալ տեսակների դասեր նախատեսելու հնարավորությանը և դրանից բխող իրավունքներին։Մասնավորապես, առաջարկվող փոփոխություններն միտված են ընկերություններին ու դրանց բաժնետերերին հնարավորություն ընձեռել ցանկության դեպքում իրենց կանոնադրությամբ սահմանել նաև հասարակ բաժնետոմսերի դասեր՝ համապատասխան տարբերակված իրավունքներով`ներառյալ այդպիսի բաժնետոմսերը տիրապետողներին մեկից ավելի ձայն տրամադրելու իրավունքը. 3) խոշոր գործարք կնքելու մասին որոշման կայացման իրավազորությունը (ընկերության ակտիվների հաշվեկշռային արժեքի 50 և ավելի տոկոսը կազմողգույքիձեռքբերումկամօտարում)վերապահել միայն ժողովին, իսկ ընկերության գույքի ձեռքբերման կամ օտարման հետ կապված այլ գործարքների վերաբերյալ (ընկերության ակտիվների հաշվեկշռային արժեքի մինչև 50 տոկոսը կազմողգույքիձեռքբերումկամօտարում) նախատեսել առանձին գլուխ, որով այդպիսի գործարքներ կնքելու իրավասությունը բացի ընկերության տնօրենների խորհրդիցհնարավոր կլինի պատվիրակել նաև ընկերության գործադիր մարմնին` կանոնադրությամբ սահմանված դեպքերում։ Արդյունքում, այն ընկերությունները, որոնք ցանկանում են առավել լայն լիազորություններ պատվիրակել իրենց գործադիր մարմնին, կունենան այդպիսի հնարավորություն` ընկերության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում. 4) որոշակի լիազորությունների և որոշումների կայացման իրավունքի պատվիրակման հնարավորություն ինչպես խորհրդին, այնպես էլգործադիր մարմնին` այդպիսով նախատեսելով իրավասությունների պատվիրակման լիբերալ և ճկուն հմակարգ։ Առաջարկվում է մասամբ հրաժարվել «բացառիկ իրավասության» գաղափարից` հնարավորություն տալով ընկերություններին իրենցկանոնադրություններով նախատեսված դեպքերում և չափով` հաշվի առնելով նաև սահմանվող բացառությունները, տարբեր լիազորություններ պատվիրակել ժողովից խորհրդին, իսկ խորհրդից՝ գործադիր մարմնին։ Ընդ որում` բաժնետերերի իրավունքներին ու շահերին առնչվող որոշումների կայացումը, ինչպես նաև այնպիսի հարցերի լուծումը, որոնք ստեղծում են նոր պարտավորություններ բաժնետերերի համար կամ սահմանափակում են նրանց հնարավորությունները միևնույն է մնում են միայն ժողովի ենթակայության հարցեր` այդպիսով պաշտպանելով բաժնետերերի իրավունքները. օրինակ` կանոնադրական կապիտալի նվազեցումը կամ ավելացումը, կանոնադրության այնպիսի փոփոխությունները, որոնք վերաբերում են բաժնետերերի իրավունքներին և պարտականություններին, բաժնետոմսերի համախմբումը, ընկերության վերակազմակերպումը կամ լուծարումը։ Միաժամանակ, մնացած բոլոր այն իրավասությունները, որոնք ուղղակիորեն չեն ազդում բաժնետերերի իրավունքների և շահերի վրա առաջարկվում է կանոնադրությամբ նախատեսված դեպքերում պատվիրակել խորհրդին կամ գործադիր մարմնին. 5) ներդնել աշխատողների բաժնետիրացման առավել ճկուն մեխանիզմներ՝ որոշումների կայացման հիմնական իրավասությունը վերապահելով կանոնադրությանը կամ ժողովին. 6) վերանայել Օրենքը` սահմանելով կանոնադրական կապիտալի համալրման ժամկետ` միաժամանակ նախատեսելով սահմանված ժամկետում կանոնադրական կապիտալը չվճարելու դեպքում վրա հասնող հետևանքները։. 7) հաշվի առնելով պարտատոմսերից բացի նաև պարտքային այլ գործիքներիփոխարկումը ընկերության բաժնետոմսերի` նախատեսել ընկերության հանդեպ պահանջը բաժնետոմսի դիմաց վճարման ենթակա գումարովհաշվանցելու հնարավորությունը. 8) բացասական կապիտալի առկայության դեպքում անհապաղ հրավիրել արտահերթ ընդհանուր ժողով, հասկանալ դրա պատճառները, և դրանից հետո միայն կայացնել որոշում՝ կանոնադրական կապիտալը նվազեցնելու, լուծարվելու կամ գործունեությունը շարունակելու վերաբերյալ։ Միաժամանակ, բարեխիղճ պարտատերերի շահերը ապահովելու համար առաջարկվում է սահմանել ընկերության պարտավորությունը՝ իր պարտատերերին հրապարակային ծանուցել բացասական կապիտալով գործունեությունը շարունակելու մասին ժողովի կայացրած որոշման մասին. 9) վերացնել առանց ապահովման պարտատոմսերի թողարկման եռամյա ժամկետի պայմանը 10) կորպորատիվ հարաբերությունների ժամանակակից կարգավորմանն ուղղված այլ լուծումներ։ 5 3 0 8443
Discussed 25.12.2020 - 11.01.2021 «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԵՎ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1500-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունումը հնարավորություն կստեղծի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի համար արդյունավետ կերպով իրականացնելու օրենքով ստանձնած պարտավորությունները՝ հաշվի առնելով այն, որ Հանձնաժողովի կողմից իրականացվող աշխատանքների ծավալն էականորեն ավելանում է։ 1 0 0 6688
Discussed 25.12.2020 - 11.01.2021 «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ նախագծով հնարավորություն է տրվում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ինքնուրույն կազմակերպել աշխատակազմի ձևավորման գործընթացները՝ սահմանելով մրցութային կարգ՝ հաշվի առնելով քաղաքացիական ծառայության առանձնահատկությունները և պահպանելով գործընթացի նկատմամբ օրինականության, թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքները։ 0 0 0 5994
Discussed 25.12.2020 - 11.01.2021 «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով պետական հայեցողական պաշտոնների ցանկը լրացվում է քննչական մարմինների ղեկավարների մամուլի քարտուղարի պաշտոնով: 0 0 0 4968
The draft has been accepted Discussed 23.12.2020 - 08.01.2021 «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և հարակից օրենքի նախագծեր «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և հարակից օրենքի նախագծերով նախատեսվում է՝ մինչդատական քրեական վարույթի գործերի և կոռուպցիոն հանցագործությունների քննությունը քրեական մասնագիտացման առանձին դատավորների կողմից. դատավորների թվակազմի ավելացում ինչպես առաջին ատյանի ընդհանուր իրավասության, այնպես էլ Վերաքննիչ քրեական դատարանում. մինչդատական քրեական վարույթի գործերի և կոռուպցիոն հանցագործությունների քննության իրականացումը վերապահել ինչպես գործող դատավորների, այնպես էլ նոր համալրված կադրերին, ընդ որում, առանձնահատկություններ սահմանելով Երևան քաղաքի (առանձին դատավորներ քննելու են միայն այդ գործերը) և մարզերի դատարանների (առանձին դատավորներ քննելու են այդ գործերը և ի լրումն դրանց` նաև այլ քրեական գործեր) համար` հաշվի առնելով վերջիններիս ծանրաբեռնվածության և մարզերում դատավորների թվաքանակի հարաբերակցությունը. դատավորների թափուր հաստիքների առաջին համալրման առանձնահատուկ ընթացակարգ, մասնավորապես՝ թափուր հաստիքների համալրում նոր կադրերով և գործող դատավորներով, որոնց համար սահմանվել է հոգեբանական թեստավորման ու հարցազրույցի փուլն անցնելու և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին բարեվարքության հարցաթերթիկ ներկայացնելու իմպերատիվ պահանջ. գործող դատավորների վարույթում քննվող քրեական այլ գործերի բաշխման կանոնները մինչդատական քրեական վարույթի գործեր և կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված գործեր քննող դատավոր նշանակվելու դեպքերում: 28 5 2 11891
Discussed 21.12.2020 - 05.01.2021 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ Նախագծի ընդունմամբ կհստակեցվի ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ մասի դիսպոզիցիան՝ այդպիսով ապահովելով իրավական որոշակիությունը, պատասխանատվության ու պատժի անխուսափելիության սկզբունքի պատշաճ իրացումը, լրագրողի կողմից տեղեկություններ հավաքելու և տարածելու իրավունքի ապահովմանն ուղղված հասարակական հարաբերությունների արդյունավետ պաշտպանությունը: 2 0 0 5442
Discussed 11.12.2020 - 26.12.2020 Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 2-ի թիվ 193 որոշման մեջ լրացում կատարելու մասին Կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման նպատակն է կանխել համավարակի տարածումը, արտակարգ դրության պայմաններում նվազեցնել բնակչության կյանքին և առողջությանը սպառնացող վտանգները, կորոնավիրուսային հիվանդացության դեպքերը: Բացի այդ, Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի ռազմական և արտակարգ դրության պայմաններում նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչին որակավորման վկայական տալու և ստուգման անցկացման հետ կապված խնդիրները: 2 0 0 6706
Under development Discussed 04.12.2020 - 19.12.2020 «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերով. կատարողական թերթի ինստիտուտը փոխարինվել է համարժեք և առավել խնայողական միջոցով՝ հարկադիր կատարման դիմումով։ Ընդ որում, եթե եզրափակիչ դատական ակտի հարկադիր կատարման համար անհրաժեշտ է միայն օրենքի պահանջներին համապատասխան դիմումի ներկայացում, ապա դատարանի կողմից նման դիմումի ներկայացում է դիտարկվում էլեկտրոնային եղանակով դատական ակտը Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ուղարկելը. դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու առումով վիճելի իրավիճակները բացառելու համար սահմանվել է դրա ենթադրաբար օրինական ուժի մեջ մտնելու օրվանից երկշաբաթյա նվազագույն ժամկետ, որից հետո հնարավոր կլինի ներկայացնել եզրափակիչ դատական ակտի հարկադիր կատարման դիմումը. հարկադիր կատարման դիմումի ներկայացման իրավունքի չափաշահումը բացառելու համար նախատեսվել է կատարողական ծախսերը պահանջատիրոջ վրա դնելու պահանջ, եթե պարզվի, որ հարկադիր կատարման դիմումը ներկայացնելու պահին հարկադիր կատարման ենթակա ակտը կատարված է եղել․ սահմանվել են կատարողական վարույթի մասնակիցների կողմից հարկադիր կատարման դիմումը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու վերաբերյալ իրավակարգավորումներ. նախատեսվել է կատարողական վարույթ հարուցելու համար անհրաժեշտ տեղեկությունները հարկադիր կատարողի կողմից էլեկտրոնային եղանակով դատարանների ստանալու հնարավորությունը. սահմանվել են կատարողական թերթի բացառման ուղղված այլ կարգավորումներ։ 5 2 0 10639