Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 04.09.2024 - 19.09.2024

ՀՀՇՆ «ԱՄԲԱՐՏԱԿ ԲԵՏՈՆԵ ԵՎ ԵՐԿԱԹԲԵՏՈՆԵ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ Սույն շինարարական նորմերը վերաբերում են նոր կառուցվող և վերակառուցվող բետոնե և երկաթբետոնե ամբարտակների նախագծմանը, որոնք մտնում են էներգետիկական, ջրային տրանսպորտի և մելիորացման հիդրոհանգույցների, ջրամատակարարման, ջրամաքրման, ջրերի հոսքի տեղափոխման և հեղեղումների դեմ պայքարի համակարգերի, ինչպես նաև՝ համալիր նշանակության հիդրոհանգույցների կազմի մեջ։
0 364

The project has not been accepted

Discussed 04.09.2024 - 22.09.2024

ՀH ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 808-Ն ԵՎ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 24 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հաշվի առնելով նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական, ինչպես նաև մագիստրոսական ծրագիր իրականացնող կրթական հաստատությունների գործունեությանն առնչվող վերը թվարկված խնդիրները՝ առաջարկվում է՝ մագիստրոսական ծրագիր իրականացնող կրթական հաստատությունների լիցենզավորման համար անհրաժեշտ պրոֆեսորադասախոսական կազմի 50%-ի համար տվյալ ուսումնական հաստատության հիմնական աշխատավայր հանդիսանալու պահանջը վերանայել և նվազեցնել մինչև 30% ինչը համապատասխանում է մասնագիտական կրթության ծրագրում ընդունված չափանիշին․ Օտար լեզուներով ուսուցում կազմակերպող ոչ պետական ուսումնական հաստատությունների համար վերացնել դասախոսների՝ օտար լեզվի իմացության հավաստման և վերապատրաստման պահանջները․ ՀՀ կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 13-ի N 1490-Ն որոշմամբ սահմանված նորմատիվներին համապատասխանելու պահանջը մասամբ վերանայել, սահմանելով, որ մագիստրական ծրագրերի դեպքում մարզադահլիճի, արհեստանոցի, օժանդակ (բակ, մարզահրապարակ, պահեստային մակերես և այլն) տարածքների վերաբերյալ պահանջների, որոնք պահանջվում են միայն այն դեպքերում, երբ դրանց առկայությունը պահանջվում է իրականացվող կրթական ծրագրի չափորոշիչով ․ «Մագիստրոս» որակավորմամբ մասնագետի պատրաստման հիմնական կրթական ծրագրի 2 տարվա խորացված ուսուցման փոխարեն սահմանել 1 տարի։ Ակնկալվում է, որ նախագծի ընդունման արդյունքում մի շարք ոչ ֆորմալ կրթական հաստատություններ կլիցենզավորվեն և կավելացնեն ծավալները՝ պատրաստելով ավելի շատ կադրեր։ Արդյունքում հնարավոր կլինի բավարարել ավելի մեծ թվով տնտեսավարողների պահանջարկը՝ նպաստելով հատկապես բարձր արտադրողական ոլորտների արագ աճին։ Նախագիծը կարող է նպաստել նաև Արցախից բռնի տեղահանված բնակչության վերաորակավորմանը և մրցունակ աշխատանքով ապահովմանը։
0 390

Discussed 04.09.2024 - 20.09.2024

Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հուլիսի 4-ի N 1055-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հուլիսի 4-ի N 1055-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  ՀՀ  կառավարության որոշման նախագիծը մշակվել է՝  հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության  կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի (այսուհետև՝ կարգ) 10-րդ կետի կարգավորումը, համաձայն որի գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացուն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ տարկետում տրվում է համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ժամկետով՝ սակայն ոչ ավելի, քան մինչև քաղաքացու 27 տարին լրանալու օրը:
0 473

Discussed 04.09.2024 - 19.09.2024

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է՝ -   սահմանել, որ հարկ վճարողը (հարկային գործակալը) և դրա պաշտոնատար անձը պարտավոր է համալիր հարկային ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց՝ ստուգման հանձնարարագիրը հարկ վճարողին ծանոթացման օրը ներկայացվող գրավոր պահանջով էլեկտրոնային կրիչով նույն օրը տրամադրել հաշվապահական հաշվառում և (կամ) առևտրային գործունեություն վարելու հնարավորություն ընձեռող համակարգչային ծրագրեր կամ դրանց միջոցով ստեղծված ֆայլի պատճենը (ստուգման հանձնարարագրով ընդգրկվող ժամանակահատվածի մասով), - սահմանել, որ հարկային մարմինը (հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձը) լիազորված է հարկային հսկողության ընթացքում վերցնելու կամ առգրավելու հաշվապահական հաշվառում և (կամ) առևտրային գործունեություն վարելու հնարավորություն ընձեռող համակարգչային ծրագրեր կամ դրանց միջոցով ստեղծված ֆայլի պատճենը, -   աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու խախտումը դրա արձանագրմանը հաջորդող մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում սահմանել տուգանք` 500 հազար դրամի չափով, -   ՀԴՄ-ի ծրագիրն արտաքին (առևտրային) ծրագրերին ինտեգրած լինելու դեպքում այդ ծրագրերի և (կամ) ՀԴՄ-ի ծրագրի միջամտության արդյունքում ՀԴՄ-ի կտրոնում տպագրված տեղեկատվությունից տարբերվող տեղեկատվություն հարկային մարմին ուղարկելու համար տուգանքը սահմանել տվյալ հարկ վճարողի բոլոր ՀԴՄ-ներով նախորդ եռամսյակի ընթացքում արձանագրված շրջանառության 50 տոկոսի գումարի հանրագումարի չափով, բայց ոչ պակաս, քան հինգ միլիոն դրամը:
0 2121

Discussed 04.09.2024 - 19.09.2024

ՊԱՏՇԱՃ ԴԵՂԱԶԳՈՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԴԻՏԱՐԿՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԴԳ համապատասխանության մասնագիտական դիտարկումները և այլ երկրների իրավասու մարմինների կողմից իրականացված հաշվետվությունների ճանաչումը ինչպես ազգային, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության կանոններով գրանցված դեղերի համար կիրականացվեն միասնական կանոններով՝ ապահովելով դեղերի անվտանգության մշտադիտարկման նպատակով իրականացվող գործողությունների հստակությունը և ներդաշնակեցումը տարածաշրջանային կանոնակարգերին:
0 752

Discussed 04.09.2024 - 19.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 168-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Դեղերի կլինիկական փորձարկումների թույլտվության գործընթացները կիրականացվեն Oրենքի դրույթներին  և ԵԱՏՄ կանոններին համապատասխան՝ ապահովելով գործողությունների հստակությունը և փորձարկվողների անվտանգությունը:
0 777

Discussed 04.09.2024 - 19.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի և հետազոտվող դեղագործական արտադրանքի ներմուծման և արտահանման թույլտվությունը կիրականացվի օրենքի դրույթներին համապատասխան` ներառելով դեղագործական նպատակներով կիրառվող դեղանյութերի և դեղաբուսական հումքի բոլոր տեսակների համապարփակ փորձաքննության արդյունքները:
0 760

Discussed 03.09.2024 - 19.09.2024

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՕՂԱԿԱՁԵՎ ԱՅԳՈՒ 4-ՐԴ ՀԱՏՎԱԾԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Երևանի քաղաքապետարանի կողմից մշակվել է նախագիծը և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 14-րդ կետը ներկայացվել է ՀՀ ՏԿԵՆ  նախագիծը  և դրա ընդունման հիմնավորումը՝ սահմանված կարգով շրջանառության մեջ դնելու համար և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելու նպատակով։ ՀՀ կառավարության 2006 թ. սեպտեմբերի 7-ի N 1402-Ն որոշմամբ հաստատված՝ Երևան քաղաքի գլխավոր հատակագծի (2006-2020 թթ.) իրականացման հիմնական միջոցառումների ծրագրի և Երևան քաղաքի ավագանու 2023 թ. դեկտեմբերի 26-ի N 46-Ա որոշմամբ հաստատված` Երևանի զարգացման 2024-2028 թթ. հնգամյա ծրագրի շրջանակներում մայրաքաղաքում նոր այգիների հիմնումը, զբոսայգիների ու հանրային կանաչ տարածքների վերականգնումն ու զարգացումը, բնակիչների համար հարմարավետ կենսամիջավայրի ապահովումը, զբոսաշրջային գրավիչ էկոհամակարգի ձևավորումը, կլիմայական դիմակայունության բարձրացումը և օդի աղտոտվածության մակարդակի կրճատումը սահմանված են որպես առաջնահերթություններ: Այս համատքեստում Օղակաձև այգու տարածքն այն առանձնահատուկ վայրերից է, որտեղ քաղաքային զբոսայգուն հարիր միջավայրի վերականգնումն էապես նպաստելու է բերված առաջնահերթույունների կյանքի կոչմանը: Համաքաղաքային նշանակության այս հանրային կանաչ տարածքում ֆունկցիոնալ գոտիների փոխկապվածության ու ճարտարապետական գրագետ լուծումների ապահովման, տարածքի արդյունավետ և նպատակային օգտագործման, շրջակա միջավայրի և պատմամշակութային  հուշարձանների պահպանության ու դրանց՝ քաղաքային զբոսայգու միջավայրին ներդաշնակեցման նպատակով անհրաժեշտություն է առաջացել նշված տարածքի նկատմամբ ճանաչել հանրային գերակա շահ:
0 505

Discussed 03.09.2024 - 19.09.2024

«ԼԵՌՆԵՑԻՆԵՐԻ ՊԱՐԸ» ՔԱՆԴԱԿԸ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Լեռնեցիների պարը» քանդակը ընդգրկված է ՀՀ կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի N 1616-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, որպես տեղական նշանակության հուշարձան, իսկ հուշարձանի տեղադրման վայր հանդիսանում է Պարոնյան փողոցի հ.40 հասցեի «Դվին» հյուրանոցի առջևի հրապարակը: Քանդակը տվյալ վայրում տեղադրվել է, թերևս հաշվի առնելով 1979-1980-ական թվականներին կառուցված հյուրանոցի տեսքը և անունը, սակայն նշված հյուրանոցը վերակառուցվել է, որը ներկայումս իրենից ներկայացնում է նախկին հյուրանոցային համալիրից տարբերվող, ճարտարապետական նորարարական լուծումներ ունեցող և «Դվին» անվանման հետ չխորհրդանշվող կառույց: Վերակառուցման արդյունքում «Լեռնեցիների պարը» քանդակի տեղակայման վայրը հայտնվել է հյուրանոցի պարսպից ներս ընկած, հանրության տեսադաշտից դուրս գտնվող, քողարկված հատվածում: Այսինքն`ներկայումս քանդակը համահունչ չէ այն պատմական և շրջակա քաղաքաշինական միջավայրին, որտեղ այն տեղադրվել է ի սկզբանե: Ստեղծված իրավիճակում հուշարձանի նյութական պահպանությունը հրամայաբար պահանջում է այն տեղափոխել այլ, հանրության համար առավել տեսանելի, հուշարձանի պահպանության և անխաթարության տեսակյունից առավել բարենպաստ վայր, որը հանդիսանում է Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի հ.2/3 հասցեում, Մերգելյան ինստիտուտի հարակից համայնքային սեփականություն հանդիսացող, բարեկարգման փուլում գտնվող այգու տարածք:   Նախագծով նախատեսվում է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորումներին համապատասխան թույլատրել Երևանի քաղաքապետին տեղափոխել «Լեռնեցիների պարը» քանդակը և  ՀՀ կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի N 1616-Ն որոշման մեջ կատարել հուշարձանի տեղափոխումից բխող անհրաժեշտ լրացում և փոփոխություն:
0 441