Drafts

In the title
Draft development authority
Type

Under development

Discussed 06.09.2024 - 26.09.2024

ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ և ՄԱՐԿՇԵՅԴԵՐԱԿԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ, ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ, ՉԱՓԱԳՐԱԿԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԱՇԱՐԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԿԱՐԳԸ, ՔՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ, ԽՆԴԻՐՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ, ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ, ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԸ, ՍԱՐՔԱԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ, ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1441-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ     Նախագծով կարգավորվում են գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեության բնագավառներում հայտատու ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման անցկացման հետ կապված հարաբերություններն ու պայմանները, մասնավորապես՝ Նախագծի N 1 հավելվածով սահմանվում են Կադաստրի կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) կողմից որակավորման անցկացման մասին հայտարարությանը ներկայացվող պահանջներն ու դրա հրապարակման կարգը, որակավորման անցկացման նախապատրաստական աշխատանքները, որակավորմանը մասնակցելու համար հայտատուի որակավորման քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման կարգը և ժամկետները, որակավորման քննությունների հարցաշարերի, այդ թվում՝ խնդիրների և առաջադրանքների կազմման կարգը, քննության ժամանակ առաջադրվող հարցերի, խնդիրների և առաջադրանքների քանակը, քննությունների արդյունքների գնահատման կարգը, քննության անցկացման համար նախատեսված ժամանակը, սարքածրագրային միջոցներից օգտվելու կարգը, որակավորման վկայական ստանալու համար անհրաժեշտ միավորների քանակը, ինչպես նաև քննության արդյունքների բողոքարկման կարգը։    Նախագծի N 2 հավելվածով սահմանվում են գեոդեզիական և մարկշեյդերական գործունեության և քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեության որակավորման վկայականների ձևերը։
3 426

Under development

Discussed 06.09.2024 - 26.09.2024

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ    Նախագծով հստակ սահմանվում են որակավորման հանձնաժողովի ստեղծման ընթացակարգը, հանձնաժողովի անդամների քանակը, հանձնաժողովի անդամների թեկնածուներին ներկայացվող պարտադիր պահանջները, այդ թվում՝ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, անդամության հայտի ներկայացման կարգը, ժամկետները և եղանակները։ Բացի այդ, Նախագծով սահմանվում են նաև որակավորման հանձնաժողովի անդամության համար սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանող հայտատուների ընտրության կարգը և պայմանները, որակավորման հանձնաժողովի գործառույթներն ու լիազորությունները, հանձնաժողովի նիստերի անցկացման կարգն ու պայմանները։
0 525

Discussed 05.09.2024 - 20.09.2024

««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», ««Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծեր «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի հավելվածի 15-րդ կետի համաձայն՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակում և իրականացնում է (...) պետություն-մասնավոր գործընկերության զարգացման (...) ոլորտներում Կառավարության քաղաքականությունը: Նույն հավելվածի 17-րդ կետի համաձայն՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը մշակում և իրականացնում է (...) խաղային գործի (...) ոլորտներում Կառավարության քաղաքականությունը: Ներկայումս խաղային ոլորտի կարգավորման ապահովումը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության մշակումը և կատարելագործումը, լիցենզավորման գործընթացի քաղաքականության մշակումը և կատարելագործումը, լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող անձանց լիցենզավորումը, լիցենզիայի պահանջների կատարման մասով վարչարարության իրականացումը, ինչպես նաև օրենսդրական ակտերով սահմանված այլ լիազորություններ իրականացվում են «Խաղային գործունեության կարգավորման մասին», «Վիճակախաղերի մասին», «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքներով լիազոր մարմին հանդիսացող Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից: ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» թիվ 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության հնգամյա ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) 6.2-րդ կետի համաձայն՝ Կառավարությունն արմատապես բարեփոխելու է պետության կողմից հանրությանը մատուցվող ծառայությունների որակը՝ դրանք դարձնելով քաղաքացիակենտրոն և արդիական, առաջադեմ տեխնոլոգիական հիմքով՝ նպատակ ունենալով թեթևացնել պետության հետ հարաբերություններում քաղաքացիների և գործարար հատվածի անհարկի բեռն ու քաշքշուկը: Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով, որ խաղային ոլորտն առավելապես առնչվում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի հավելվածի 15-րդ կետով ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը վերապահված գործունեության հիմնական ոլորտներին, նպատակահարմար է այդ մասով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում որպես քաղաքականություն մշակող մարմին և «Խաղային գործունեության կարգավորման մասին», «Վիճակախաղերի մասին», «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքների իմաստով լիազոր մարմին սահմանել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, իսկ ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը վերապահված գործունեության հիմնական ոլորտներից պետություն-մասնավոր գործընկերության զարգացման ոլորտը տեղափոխել ՀՀ ֆինանսների նախարարություն: Այս կապակցությամբ համապատասխան փոփոխություններ են իրականացվել նաև «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքում:
0 561

Discussed 05.09.2024 - 20.09.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Կոմիտեն նախաձեռնել է հիմնական փոփոխությունների օրենսդրական փաթեթի մշակում՝ ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշման կարգավորումների շրջանակներում: ըստ ռիսկայության աստիճանի և նախատեսվող հատակագծային լուծումների՝ էլեկտրամոբիլիների լիցքավորման վերգետնյա և ստորգետնյա կայանների տեղադրման դասակարգում, ՀՀ պետական և համայնքային բյուջեների միջոցների հաշվին իրականացվող շինարարական ծրագրերի տեխնիկական պայմանների ձեռքբերման համար՝ պետական և համայնքային պատվիրատուներին վերապահվող  պարտադիր պարտավորություններ, Բնակելի նշանակության շենքերում բջջային կապի սարքերի տեղադրման, ինչպես նաև  ազատ հողատարածքներում  բազմակի օգտագործման օրինակելի նախագծերով նախատեսված բջջային կապի դաշտային կայանքների տեղադրման/նորոգման/արդիականացման պարզեցված ընթացակարգ և ըստ ռիսկայնության աստիճանի դասակարգում (միջին և միջինից բարձր):
0 560

Discussed 05.09.2024 - 20.09.2024

ՀՀՇՆ «ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԻՄՆԱՏԱԿԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ Սույն շինարարական նորմերը վերաբերում են բոլոր տիպերի և դասերի հիդրոտեխնիկական կառույցների (այսուհետ՝ ՀՏԿ) (այդ թվում՝ գրավիտացիոն, կամարային և որմնանեցուկային ամբարտակների, դիմհարային պատերի, շլյուզների և այլ կառուցվածքների, ինչպես նաև՝ ՀՏԿ-երի տեղակայման տարածքների բնական շեպերի և արհեստական ​​թեքությունների) հիմնատակերի նախագծմանը համաձայն ՀՀՇՆ 33-01-2022 շիննորմերի, ։ Սույն նորմերը չեն տարածվում ստորգետնյա ՀՏԿ-երի նախագծման վրա։ Սեյսմիկ տարածքներում, նստվածքային, ուռչող և կարստային գրունտների տարածման պայմաններում, ինչպես նաև՝ սողանքավտանգ և սելավավտանգ վայրերում շինարարության համար նախատեսված՝ ամբարտակներ նախագծելիս անհրաժեշտ է հաշվի առնել համապատասխան նորմատիվ փաստաթղթերում նշված պայմաններում կառույցներին ներկայացվող լրացուցիչ պահանջները։ Սույն շինարարական նորմերը հանդիսանում են Հայաստանի Հանրապետությունում գործող նորմատիվ փաստաթղթերի համակարգի բաղկացուցիչ մասը և նախատեսված են պարտադիր կիրառման համար:
0 444

Discussed 05.09.2024 - 20.09.2024

ՀՀՇՆ «ԱՄԲԱՐՏԱԿ ԳՐՈՒՆՏԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻՑ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ Սույն շինարարական նորմերը վերաբերում են նոր կառուցվող և վերակառուցվող` գրունտային նյութերից ամբարտակների նախագծմանը (հողային լիրաթմբային և ողողալցումային, քարահողային և քարալիցքային), որոնք տարատեսակ շինարարական համակարգերի մաս են կազմում (էներգետիկական, հիդրոէներգետիկական, մելիորացման): Սեյսմիկ տարածքներում, նստվածքային, ուռչող գրունտների և կարստային երևույթների տարածման պայմաններում, ինչպես նաև՝ սողանքավտանգ և սելավավտանգ վայրերում շինարարության համար նախատեսված՝ գրունտային նյութերից ամբարտակներ նախագծելիս անհրաժեշտ է հաշվի առնել համապատասխան նորմատիվ փաստաթղթերում նշված պայմաններում կառույցներին ներկայացվող լրացուցիչ պահանջները։ Սույն շինարարական նորմերը հանդիսանում են Հայաստանի Հանրապետությունում գործող նորմատիվ փաստաթղթերի համակարգի բաղկացուցիչ մասը և նախատեսված են պարտադիր կիրառման համար:
0 409

Discussed 05.09.2024 - 21.09.2024

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №516-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ Որոշման նախագծի ընդունման արդյունքում հաշվեկշռման ծառայություն մատուցողի (ՀԾՄ) և երաշխավորված մատակարարի միջև հանձնաժողովի սահմանած ամսական չափաքանակով էլեկտրական էներգիայի առևտուրը կիրականացվի ուղիղ պայմանագրերի շուկայի չկարգավորվող (ՉՈՒՊ) բաղադրիչում՝ ապահովելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի պահանջարկի ամբողջությամբ բավարարում, միաժամանակ պահպանելով «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին առաքման ենթակա հանձնաժողովի կողմից սահմանված  էլեկտրական էներգիայի ամսական չափաքանակները։ Կապահովվի ԷՄՇ մասնակիցների կողմից հաշվեկշռման և հաճախականության կարգավորման նպատակով երկրորդային և երրորդային պահուստի ապահովման ծառայության վճարի վճարման հասցեականություն, ինչը թույլ կտա հզորության վճար չվճարել այն ԷՄՇ մասնակիցներին, որոնք տվյալ ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի սպառման համար անհրաժեշտ պահուստային հզորությունների կարիք չեն ունեցել։ Երաշխավորված մատակարարից գնված էլեկտրական էներգիայի դիմաց երաշխավորված մատակարարին վճարումները ՀԾՄ-ի կողմից կիրականացվեն մինչև յուրաքանչյուր ամսվա 25-ը՝ համապատասխանեցնելով երաշխավորված մատակարարի և ՀԾՄ-ի միջև իրականացվող փոխադարձ վճարումների ժամկետները։ Միաժամանակ, էլեկտրական էներգիայի ճշգրիտ հաշվառում կիրականացվի ենթասպառողի հաշվառման համալիրների պարագայում։
0 494

Discussed 04.09.2024 - 20.09.2024

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2023 թվականի նոյեմբերի 8-ի №379-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ Որոշման նախագծի նպատակը կարգավորվող ընկերությունների ֆինանսատնտեսական ցուցանիշների վերլուծությունների և ուսումնասիրությունների նպատակով առավել ամբողջական և ընդգրկուն  տեղեկատվության հավաքագրումն է, ինչպես նաև տեղեկատվության ներկայացման պահանջների հստակեցումը և տեխնիկատնտեսական ձևերի շարունակական բարելավումը։
0 446