ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՈՒՆ ՕԴԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՈՒՆ ՕԴԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Հայաստանի հանրապետության կառավարության ՈՐՈՇՄԱՆ նախագծի վերաբերյալ
- Անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետութուն օդային ճանապարհով իրականացվող ուղեվորափոխադրումների զարգացմանն ուղղված աջակցության ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է օդային ճանապարհով ժամանող ուղեորների թվի ավելացման, ինչպես նաև դեպի Հայաստանի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետությունից չվերթերի աշխարհագրության ընդլայնման և մատչելի ավիափոխադրումների ապահովման անհրաժեշտությամբ:
- Ընթացիկ վիճակը և խնդիրները
2019 թվականի դեկտեմբերի 9-ին ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՕ-258-Ն օրենքի ընդունմամբ «Պետական տուրքի մասին» ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 29-րդ հոդվածում կատարվեց լրացում, համաձայն որի օդային տրանսպորտով մեկնող այն ֆիզիկական անձինք, որոնք առևտրային ավիափոխադրումներ իրականացնող ավիաընկերությունների միջոցով մեկնում են առաջին թռիչքի մեկնարկի պահին նախորդող վերջին 12 ամիսներին չսպասարկված IATA կոդով օդանավակայաններ օգտվում են Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 30-րդ կետով սահմանված օդային ուղևորների ելքի համար սահմանված պետական տուրքի վճարումից ազատվելու արտոնությունից։
Օրենքում նշված լրացման արդյունքում միջազգային բյուջետային, ինչպես նաև տեղական (այդ թվում՝ նոր ստեղծված) և միջազգային դասական ավիաընկերություններ սկսեցին մինչ այդ չսպասարկված ուղղություններով չվերթեր իրականացնել Երևանի «Զվարթնոց» օդանավակայան կամ «Զվարթնոց» օդանավակայանից դեպի նոր ուղղություններ։
Արդյունքում, եթե 2019 թվականին ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել էր շուրջ 3,2 մլն ուղևոր, ապա 2022 թվականին ուղևորահոսքը կազմեց շուրջ 3,7 մլն ուղևոր, 2023 և 2024 թվականներին՝ շուրջ 10,76 մլն ուղևոր (5,41 և 5,35 մլն ուղևոր, համապատասխանաբար), արձանագրելով միջին տարեկան շուրջ 11,5% աճ Covid-19-ի համավարակի տարիները՝ 2020-2022 թթ, ներառյալ, և միջին տարեկան շուրջ 28,4% աճ՝ չներառելով 2020-2022 թթ․ ցուցանիշները։
2024 թվականի արդյունքներով արձանագրվեց 1,3%-նոց ուղևորահոսքի ծավալների անկում 2023 թվականի տվյալների հետ համեմատած։
Միաժամանակ, համաձայն ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի հրապարակված տվյալների (https://www.mineconomy.am/page/3255) 2024 թվականին նկատվել է նաև ՀՀ այցելող զբոսաշրջիկների թվաքանակի անկում։ Այսպես, եթե 2023 թվականին ՀՀ այցելել էին 2,31 մլն զբոսաշրջիկ, ապա 2024-ին այդ թիվը կազմել էր 2,2 մլն՝ արձանագրելով շուրջ 5% անկում։ Ընդ որում, զբոսաշրջիկների գերակշիռ մասը մուտք են գործում Հայաստանի Հանրապետություն օդային ճանապարհով․ այսպես, եթե 2023 թվականին զբոսաշրջիկների 62%-ը մուտք են գործել Հայաստանի Հանրապետություն օդային ճանապարհով, ապա 2024 թվականին արձանագրվել է տոկոսային և, հետևաբար, բացարձակ թվի նվազում։
- Կարգավորման նպատակը
Սույն որոշմամբ առաջարկվում է խթանել նոր ուղղություններով ժամանող քաղաքացիների հոսքը Հայաստանի Հանրապետություն, կիրառելով ֆինանսական աջակցության գործիքը այն ավիաընկերությունների համար, որոնք չվերթեր կիրականացնեն մինչ օրս չսպասարկված, նոր ուղղություններից՝ յուրաքանչյուր օդային ուղևորի համար շահառու ավիաընկերություններին տրամադրելով 15 000 և 20 000 դրամ՝ համապատասխանաբար Գյումրու «Շիրակ» և Երևանի «Զվաթնոց» օդանավակայաններ չվերթեր իրականացնելիս։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Ակնկալվում է նոր ուղղություններից ՀՀ միջազգային օդանավակայաններում ուղևորահոսքի ծավալների ավելացում, որը կխթանի զբոսաշրջությունը, կընդլայնի Հայաստանի Հանրապետությունից իրականացվող չվերթերի աշխարհագրությունը, կնպաստի միջազգային ավիաընկերությունների Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում բազավորմանը։
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի տարեկան եկամուտների և ծախսերի փոփոխությունների չի հանգեցնում։
- Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծի ընդունմամբ անհրաժեշտ է 2026-2028 թվականների պետական բյուջեների նախագծում ներառել սույն ծրագրի իրագործման համար համապատասխան միջոցներ։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Որոշման նախագիծը բխում է 2021 թվականի նոյեմբերի 18 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման Հավելված N 1-ով հաստատված միջոցառումների ծրագրի 66․1 և 71․1-րդ կետերով սահմանված միջոցառումների կատարման անհրաժեշտությունից:
-
Duration
02.04.2025 22.04.2025 -
Type
Decision
-
Area
Territorial administration and development
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Views 596
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.