Add to favourites

Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծեր

22%78%

Նախագծերի փաթեթը և հիմնավորումը տե՛ս կից նյությում:

  • Duration

    31.03.2025 30.04.2025
  • Type

    Legal code

  • Area

    Justice, Bankruptcy

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1768

Print

Suggestions

Վահրամ Ապրեսյան

16.04.2025

Օրենսգրքի 32 հոդվածի 1 մասի 1 կետով սահմանվում են կառավարչի լիազորությունները մինչև սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահը՝ ա. սնանկության գործով դիմում է դատարան` սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում. բ. Կառավարության որոշմամբ սահմանված՝ միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով տեղեկատվություն ստանալու կարգին համապատասխան տեղեկատվություն է ձեռք բերում այլ մարմիններից և անձանցից. գ. իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված վճիռը օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, ուստի կարգավորումը ենթադրում է կառավարիչ նշանակելուց մինչև վճիռ կայացնելը ընկած ժամանակահատվածը։ Քննվող սնանկության վարույթով կարող է կնքվել հաշտության համաձայնություն, կայացվել մերժման կամ կարճման վճիռ, որի պայմաններում պարտապանի գույքային և այլ իրավունքների մասին տեղեկությունները անտեղի հայտնի են դառնալու տվյալ սնանկության գործով նշանակված կառավարչին, ինչը կարող է մի շարք խնդիրներ առաջացնել թե նրա և թե պարտապանի կամ տեղեկատվությունը տրամադրած սուբյեկտի համար (բանկային գաղտնիք, առևտրային գաղտնիք և այլն)։ Բացի այդ ըստ էության կառավարիչը տվյալ վեճի կողմ չի հանդիսանում, շահագռգռված չէ հարցի դրական կամ բացասական լուծմամը և դժվար է հասկանալ թե ինչ դիմում նա կարող է ներկայացնել դատարան։ Հաշվի առնելով վերոգրյալը առաջարկում եմ մինչև վճռի ուժի մեջ մտնելը լիազորություններ չսահմանել։

Վահրամ Ապրեսյան

16.04.2025

Առաջարկում եմ սույն Օրենսգրքում ներառել նաև Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների, ներդրումային ֆոնդերի և ապահովագրական ընկերությունների սնանկությունը առանձին գլխով, քանի որ 2001թ-ին ընդունված և մինչ օրս էական փոփոխության չենթարկված «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների, ներդրումային ֆոնդերի և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» օրենքը արդիկան չէ և պարունակում է ընդամենը 40 հոդված։ Նույնիսկ նշված գործերի քննությունը դեռ թողնված է ՀՀ Տնտեսկան դատարանին, որը 15 տարուց ավել է գոյություն չունի, իսկ նշված գործերով կառավարիչների առանձին որակավորում նախատեսված չէ։

Վահագն Դավթյան

16.04.2025

Նախագծի 32-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի "իգ" ենթակետի համաձայան կառավարիչը սնանկության վարույթում գումար ստանալու իրավասություն ունեցող՝ բանկային հաշվեհամար չտրամադրած անձանց հասանելիք դրամական միջոցները դեպոնացնում է նոտարի դեպոզիտ հաշվեհամարին: Նոտարի դեպոզիտ հաշվին դեպոնացնելը վճարովի է և չարդարացված ծախս է: Կարելի է դեպոնացնել ցանկացած բանկում ստանալու իրավասություն ունեցող անձի անունով: Բանկերը հնարավոր է նույնիսկ տոկոսագումար տան ստացողին, այլ ոչ թե վարձատրություն ստանան դեպոնացնելու համար:

See more

Leave a suggestion

Suggestion 1

Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.