Add to favourites

Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծեր

23%77%

Սնանկության օրենսդրության բարեփոխման հայեցակարգի հիման վրա վեր հանված կարիքների և ուրվագծված խնդիրների համատեքստում մշակվել է սնանկության մասին օրենսդրության մեկ միասնական իրավական ակտի՝ Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգրքի նախագիծը: 

Սնանկության նոր օրենսգրքով անդրադարձ է կատարվել ոլորտի մի շարք առանցքային հարցերի, ինչպես օրինակ.

1) լուծարման և առողջացման գործընթացների հարաբերակցությունը ու բովանդակությունը.

2) պարտապանին սնանկ ճանաչելու հատկանիշները, հիմքերը, չափանիշները ու պայմանները.

3) սնանկությունը կանխարգելող ընթացակարգերը.

4) սնանկության կառավարիչների կարգավիճակը, դերն ու լիազորությունների ծավալը.

5) պարտապանի գույքը, գույքագրման, գնահատման, իրացման և գույքի նվազեցումը բացառող կառուցակարգերը.

6) դատավարական ընթացակարգերն ու դատարանի դերը.

7) սնանկության հատուկ ընթացակարգերը և օտարերկրյա տարրի մասնակցությամբ վարույթը:

  • Duration

    31.03.2025 30.04.2025
  • Type

    Legal code

  • Area

    Justice, Bankruptcy

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1524

Print

Suggestions

Տիգրան Ստեփանյան

06.04.2025

Տարիներ շարունակ խոսվում է ֆինանսական կազմակերպությունների կողմից ներկայացվող հարկադիր սնանկության դիմումներով կառավարիչների թեկնածություն առաջարկելու կառուցակարգը վիճակահանությամբ փոխարինելու անհրաժեշտության մասին, սակայն այդ հարցին նախագծով անդրադարձ չի կատարվել։ Առաջարկում եմ ավելացնել նման կարգավորում։

Տիգրան Ստեփանյան

06.04.2025

Նախագծային օրենսգրքի 256-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում << ստացված ոչ ուշ, քան ֆիզիկական անձ պարտապանին սնանկ ճանաչելու դիմումն ուղարկելուց տասը օր առաջ >> բառակապակցությունը փոխարինել << ստացված ոչ ուշ, քան ֆիզիկական անձ պարտապանին սնանկ ճանաչելու դիմումն ուղարկելուց մեկ ամիս առաջ >> բառակապակցությամբ։ Կամավոր սնանկության դիմումները հաճախ վերադարձվում են, իսկ դատարանների մատնանշած թերությունների վերացման և դիմումի կրկին ներկայացման համար, որպես կանոն, պահանջվում է բավականին երկար ժամանակ։ Մինչդեռ մեկ տասնյակից ավելի բանկերից տեղեկանքներ վերցնելը ժամանակատար է և ծախսատար /բանկերը նման քաղվածքների տրամադրման համար գանձում են 3․000-5․000 ՀՀ դրամ։ Այսինքն՝ սնանկության եզրին կանգնած անձը դիմումի վերադարձման դեպքում, բացի վերադարձման մասին որոշմամբ սահմանված թերությունները վերացնելուց, պետք է նաև կրկին շուրջ 18 բանկ այցելի և շուրջ 70․000 ՀՀ դրամ լրացուցիչ ծախս կատարի տեղեկանքները թարմացնելու համար։ Եթե նման կարգավորում սահմանելու նպատակը կամավոր սնանկության դիմումների քանակը կրճատելն է, ապա ավելի արդար և տրամաբանական կլինի կետանցված պարտավորության շեմն ավելացնելը, այլ ոչ արհեստական խոչընդոտներ սահմանելը։

Տիգրան Ստեփանյան

06.04.2025

Նախագծային օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-ին մասի 9-րդ կետն առաջարկվում է կամ հստակեցնել /կոնկրետ մատնանշել, թե ինչ տեղեկությունների մասին է խոսքը/, կամ բացառել։

See more

Leave a suggestion

Suggestion 1

Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.