Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի մայիսի 3-ի N 388-Ն հրամանում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ

50%50%

ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թվականի մայիսի 3-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման և ուսումնական տարվա ընթացքում բացակայած սովորողի՝ հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 22-ի N 391-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 388-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծով՝ (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է Հրամանով հաստատված կարգում (այսուհետ՝ Կարգ) կատարել ուսումնական գործընթացի ժամկետների փոփոխություններ։

  • Duration

    31.03.2025 15.04.2025
  • Type

    Order Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 651

Print

Suggestions

Հովհաննես Ստեփանյան

06.04.2025

1) 31-րդ կետում՝ ա․ առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ․ «Վերաքննություններին չմասնակցելու կամ որևէ առարկայի ավարտական քննություններից 1-7 միավոր (գնահատման 20 միավորային սանդղակից) ստացած լինելու դեպքում սովորողը ստանում է հիմնական կրթության վկայական և փոխադրվում է հաջորդ դասարան՝ տվյալ առարկայից կիսամյակային և տարեկան գնահատականների հիման վրա։» Կարծում եմ վերաքննություններին սովորողի չմասնակցելը հակասում է «Կրթության մասին » ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասին՝ «Կրթական ծրագրի մակարդակների և որակավորման աստիճանների ավարտին և պետական ամփոփիչ ստուգման դրական արդյունքի հիման վրա համապատասխան ուսումնական հաստատությունը անձին շնորհում է տվյալ աստիճանը կամ որակավորումը հավաստող փաստաթուղթ՝ ատեստատ, վկայական, դիպլոմ և դրանց ներդիր» ,ինչպես նաև՝ «Հանրակրթության մասին » ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասին՝ «Տարրական, հիմնական և միջնակարգ հանրակրթական ծրագրերի ավարտին իրականացվում է հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին սովորողների համապատասխանության ստուգում` պետական ամփոփիչ ատեստավորում» :

Նաիրա Խաչատրյան

05.04.2025

Հաշվի առնելով այն,որ ըստ նոր ՀՊՉ -ի չկա այլևս անբավարար գնահատական առաջարկում եմ ընդհանրապես աշակերտը ստանա ավարտական վկայական ըստ քննության ստացած միավորի և չմնա վերաքննության։

Ռուզաննա Նալբանդյան

04.04.2025

1․Նախագծով, փաստորեն, հնարավորություն է տրվում սովորողներին անկախ քննություններին մասնակցելուց, ստանալ ավարտական փաստաթուղթ; 2․Վերաքննությունների ժամկետ սահմանելիս անհրաժեշտ է հաշվի առնել ուսուցիչների ամենամյա արձակուրդում գտնվելու հանգամանքը։

See more

Leave a suggestion

Suggestion 1

Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.