Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԼԻՃՔԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

50%50%

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԼԻՃՔԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․

««Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լիճքի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման (այսուհետ՝ Որոշում) ընդունման իրավասությունը բխում է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետի և 25-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 68-րդ հոդվածի կարգավորումներից: ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք։

«Հանրակրթության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ հանրակրթություն է անձի ուսուցման և դաստիարակության այն գործընթացը, որն իրականացվում է նախադպրոցական, տարրական, հիմնական, միջնակարգ կրթության հիմնական և լրացուցիչ ծրագրերով։

«Հանրակրթության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հանրակրթության բնագավառում պետական քաղաքականության հենքն ազգային դպրոցն է, որի գլխավոր նպատակը համակողմանիորեն զարգացած, հայրենասիրության, պետականության և մարդասիրության ոգով դաստիարակված և մասնագիտական կողմնորոշում ունեցող անձի ձևավորումն է, իսկ նույն հոդվածի 2․1 կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը համընդհանուր ներառական կրթությունը հռչակում է որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավուքի ապահովման երաշխիք։ Ներառական կրթության քաղաքականությունը նպատակաուղղված է յուրաքանչյուր երեխայի կրթության մատչելիության, հավասար մասնակցության հնարավորության և որակի ապահովմանը։

«Հանրակրթության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սովորողների ընդունելությունն ուսումնական հաստատություն իրականացվում է տնօրենի հրամանով` դպրոցահասակ երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի (այսուհետ` ծնող) դիմումի և հաստատության ու ծնողի միջև կնքված պայմանագրի հիման վրա` սույն օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ուսումնական հաստատության առաջին դասարան ընդունվում են այն երեխաները, որոնց վեց տարին լրացել կամ լրանում է տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ։

«Հանրակրթության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ուսումնական խմբերը՝ դասարանները, կազմավորվում են ըստ սովորողների տարիքի և նրանց կողմից ուսումնական ծրագրի յուրացման արդյունքի:

ՀՀ կառավարության 30․08․2018թ․ N 954-Ն որոշմամբ սահմանված՝ Հայաստանի Հանրապետության հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատության դասարանների կազմավորման կարգի 2-րդ կետի համաձայն՝ դասարանը առարկայական միևնույն ծրագիրն ուսումնասիրող սովորողներից կազմված ուսումնական խումբ է, իսկ 13-րդ կետի համաձայն՝ դասարանում սովորողների նվազագույն թիվը սահմանվում է 1 սովորող։

Որոշումն ընդունելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լիճքի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն՝ «Հանրակրթության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով, դիմում չի ներկայացվել 2024 թվականի ուսումնական տարվա սկզբից ի վեր, ինչի արդյունքում դասարան չի կազմավորվել, ինչպես նաև այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լիճք և Տաշտուն բնակավայրերում (ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1247-Ն որոշմամբ «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաշտունի հինմական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպվել է՝ միացվելով «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լիճքի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը) փաստացի բնակվող 0-ից 6 տարեկան երեխա չկա։

Այսինքն՝ «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լիճքի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը 2024 թվականի ուսումնական տարվա սկզբից ի վեր ուսումնական գործունեություն չի իրականացնում՝ աշակերտ(ներ) չլինելու պատճառով։ Նշված հանգամանքներից հետևում է, որ «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լիճքի միջնակարագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարմամբ չի խախտվի որևէ դպրոցահասակ երեխայի՝ ՀՀ Սահմանադրությամբ և ոլորտը կարգավորող օրենդրական նորմերով ամրագրված՝ կրթություն ստանալու իրավունքը։

2․ Առաջարկվող կարգավորման բնույթը․

Լուծարել «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լիճքի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը՝ դադարեցնելով նրա գործունեությունը՝ առանց իրավունքները և պարտականությունները իրավահաջորդության կարգով այլ անձանց փոխանցելու:

3․ Ակնկալվող արդյունքը․

«Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լիճքի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարումը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված կազմակերպության գոյությունը չի ծառայում ոլորտը կարգավորող օրենսդրական նորմերով սահմանված նպատակին։ Անհրաժեշտության պարագայում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաշտուն և Լիճք բնակավայրերի դպրոցահասակ երեխաների կրթության կազմակերպումը կիրականացվի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Վարդանիձորի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում՝ ապահովելով նրանց տեղափոխումը։

4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմի կողմից։

5․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվող փոփոխությունների մասին․

«Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լիճքի միջնակարագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և (կամ) այլ ռազմավարություններ».
Նախագիծը բխում է.

․ «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքով հաստատված հավելվածի «Կրթության ոլորտի մատչելիությունը» բաժնի 7-րդ կետից՝ «Գյուղական բնակավայրերում կարող են գործարկվել նաև ցանցային դպրոցներ, որոնց պարագայում անհրաժեշտ ենթակառուցվածքները տեղակայվելու են իրար մոտ երկու-երեք բնակավայրերում՝ միավորելով որպես մեկ դպրոց՝ ուսուցչական և աշակերտական միասնական համակազմով։ Այս մոտեցումը հնարավոր է դարձնում ուսումնական գործընթացը բոլոր բնակավայրերում դարձնել շարունակական՝ միաժամանակ ընդլայնելով հնարավորությունները դասարանների կազմավորման և որակյալ ուսուցիչների ներգրավման ուղղությամբ։

Այս տրամաբանությամբ պետությունը նախաձեռնել է որակյալ կրթական ծառայությունների հասանելիության ապահովման փորձնական ծրագրի իրականացում Սյունիքի մարզում, որը կարող է մոդելային դառնալ ամբողջ երկրի համար»,

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի նոյեմբերի 4-ի N 1250-Լ՝ «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում կրթական որակյալ ծառայությունների հասանելության ապահովման ծրագիրը հաստատելու մասին» որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին բաժնի 13-րդ կետից՝ «Այս ծրագրով նախատեսվում է նույն մեթոդաբանությամբ Սյունիքի մյուս 7 խոշորացված համայնքների գյուղական բնակավայրերում իրականացնել նշված աշխատանքները՝ հասնելով ամբողջ Սյունիքի մարզում որակյալ կրթական ծառայությունների լիարժեք քարտեզին, ինչը թույլ կտա սկսել նաև դրա իրականացումը»,

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 16-ի N351-Լ որոշման հավելված N1-ում՝ «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրի «Հանրակրթություն» բաժնի Նպատակ 3-ի 3․1 կետի 3․1․1 ենթակետից՝ «Հանրակրթական ուսումնական հաստատությունների նպատակային քարտեզի կազմում՝ ներառյալ հաստատությունների տեղաբաշխումը և շենքային պայմանների գնահատումը` հիմնվելով Կապան խոշորացված համայնքի փորձնական ծրագրի արդյունքների վրա»,

Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության գործունեության ծրագրի «6.7 ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» բաժնի 2-րդ պարբերության՝ «Առկա գույքային միավորները նախատեսվում է օգտագործել Հայաստանի Հանրապետությունում՝ միջազգային արժեշղթաներում ինտեգրվող, ինստիտուցիոնալ գիտելիքներ ձևավորող ներդրումային ծրագրերի իրականացումը խթանելու համար։ Պետական գույքի արդյունավետ կառավարման նպատակով նախատեսվում է իրականացնել հետևյալ քայլերը.» 6-րդ կետից՝ «Օպտիմալացվելու է մասնավորեցման ոչ ենթակա պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կազմը և կառուցվածքը, հստակ սահմանվելու է դրանց քանակն ըստ ճյուղերի, ինչպես նաև ապահովվելու է վնասով, ոչ արդյունավետ և զարգացման հեռանկար չունեցող կազմակերպությունների առանձնացումը և մասնավորեցման ծրագրում ընդգրկումը»:

  • Duration

    26.03.2025 11.04.2025
  • Type

    Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 259

Print

Suggestions

Սվետլանա Պետրոսյան

26.03.2025

ՀՀ հարգելի՛ Կառավարություն, Կոտայքի մարզի Հրազդանի թիվ 11 հիմնական դպրոցում հակառակ պատկերն է. աշակերտները այնքան շատ են, որ դպրոցը եռահերթ է աշխատում, 3_րդ և 4_րդ դասարանցիները դասերը ավարտվում են 17։25։Խնդրում եմ տրամադրել միջոցներ ՝ նոր մասնաշենքի կառուցման համար։

See more

Leave a suggestion

Suggestion 1

Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.