Paris Hotel Yerevan
02.04.2025
Միանշանակ աջակցում եմ նախագծին։
28 - Agree
3 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՆԿԱՐԱԳՐԵՐԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ԺԱՄԿԵՏԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 946-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Նախագիծը ներկայացվում է ի կատարումն «Զբոսաշրջության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածի 3-րդ մասի։
Նախագծի անհրաժեշտությունն առաջացել է հյուրանոցային ծառայությունների՝ միջազգային չափանիշների համապատասխան որակի ապահովման և որակավորման կարգերին համապատասխան ներկայացման ապահովման անհրաժեշտությունից: Սա հնարավորություն է նաև այն զբոսաշրջիկների համար, ովքեր ավելի բարձրորակ ծառայություններ են նախընտրում Հայաստանում` ստանալու համապատասխան սպասարկումը։ Բարձրակարգ հյուրանոցները նպաստում են նաև միջազգային ու ներքին շուկայում Հայաստանի դրական իմիջի ձևավորմանը: Եթե հյուրանոցներն իրենց տրված կարգին համապատասխան պայմաններ ուենան, ապա ազդեցությունը տուրիստական հոսքերի վրա ակնհայտ կլինի։
2․ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները․
«Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» օրենքի համաձայն մինչ 2024 թվականը հյուրանոցային տնտեսության օբյեկտները կարող էին որակավորվել ՀՀ կառավարության՝ 2004 թվականի հունիսի 10-ի «Հյուրանոցային ծառայություններ մատուցելու կարգն ու պայմանները սահմանելու, հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման կարգերը և որակավորման ընթացակարգը հաստատելու մասին» N 946-Ն որոշման շրջանակում։ Հայաստանում գործող հյուրանոցային տնտեսության օբյեկտներից վերջին մի քանի տարիների ընթացքում ընդամենը 3-ն են որակավորված եղել: Հյուրանոցների զգալի մասն իրենց չափանիշներով չեն բավարարում զբոսաշրջիկների պահանջները և չեն համապատասխանում որակավորման կարգեր ստանալու համար սահմանված նորմերին՝ հատկապես բարձր կարգերի համար։
Մեկ այլ խնդիր է հյուրանոցային տնտեսության օբյեկտների՝ իրենց տեսակին չհամապատասխանող տեսակով ներկայանալու փաստը։ Ի տարբերություն այլ ծառայություն մատուցողների՝ հյուրանոցային ծառայություններ մատուցող օբյեկտների՝ իրենց տեսակին չհամապատասխանող տեսակով ներկայանալը ակնհայտ է, տեսանելի է թե հյուրանոցային տնտեսության օբյեկտի արտաքին ձևավորման մեջ, թե որոնողական համակարգերում, թե վերջիններիս կայքերում։
Զբոսաշրջության ոլորտի ծառայությունների նկարագրի վրա բացասական ազդեցությունն է թողնում նաև հյուրանոցային տնտեսության օբյեկտի՝ որակավորման կարգի նշանի կամ մոլորեցնող նմանությամբ որակավորման կարգի նշանի օգտագործումը, եթե վերջինս չունի որակավորման կարգի նշան։ Հյուրանոցային տնտեսության օբյեկտները որակավորման կարգի վերաբերյալ տեղեկատվությունը օգտագործում են թե իրենց արտաքին ձևավորման մեջ, թե որոնողական համակարգերում և թե իրենց ինտերնետային կայքերում ու սոցիալական ցանցերում։ 2019 թվականին հարցում է անցկացվել զբոսաշրջիկների շրջանում: Տվյալների հավաքագրման հիմնական գործընթացն իրականացվել է 800 զբոսաշրջիկների հարցման, ինչպես նաև «մարդակենտրոն նախագծմամբ» 25 ընդգրկուն հարցումների միջոցով։ Հարցումների արդյունքում պարզ է դարձել, որ հարցվածների մի զգալի հատված (կցվում են հարցման արդյունքները) միջին և միջինից ցածր է գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները։
Վերոգրյալ խնդիրները հաշվի առնելով՝ անհրաժեշտություն է առաջացել ներդնել միջազգային չափանիշներին համապատասխան որակավորման համակարգ։
3․ Առաջարկվող կարգավորման բնույթը և նպատակը․
Սույն նախագծով առաջարկվում է սահմանել հյուրանոցային տնտեսության օբյեկտենրի որակավորման տեխնիկական պահանջները, նկարագրերը, որակավորման ընթացակարգը և չափանիշները, որակավորման վկայականի ձևը և ժամկետը։
4․Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք․
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի կողմից, միջազգային գործընկերների և մասնավոր հատվածը ներկայացնող կազմակերպությունների հետ համագործակցությամբ։
5․ Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքները․
Նախագծի ընդունումը կնպաստի հյուրանոցային ծառայությունների բարձր որակի, միջազգային չափանիշների համապատասխան որակավորման կարգի և տեղեկատվության հասանելիության ապահովմանը և տուրիստական հոսքերի ավելացմանը։
6․Այլ տեղեկություններ․
Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում նախատեսվում են ծախսերի և եկամուտների ավելացումներ:
7․Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․
Նախագծերը բխում են Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050-ի 16-րդ «Ճանաչված, հարգված և հյուրընկալ Հայաստան» մեգանպատակից և «Վերափոխենք հարյուր միլիոնավոր օտարերկրացիների և նրանց առաջնորդների վերաբերմունքը Հայաստանի հանդեպ» «Զանգվածային վերափոխման իմաստը»-ից (հղում՝ https://www.primeminister.am/u_files/file/Haytararutyunner/Armenia2050_7_5.pdf, 28-րդ և 70-րդ էջեր), Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի «2 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» կետի «Արտաքին տնտեսական քաղաքականություն և արտահանման խթանում» բաժնի 1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ պարբերություններից և «2.5 Զբոսաշրջություն» բաժնից (հղում՝ https://www.arlis.am/Annexes/6/2021_N1363hav.pdf, 27-րդ, 28-րդ և 38-39-րդ էջեր) և ՀՀ կառավարության 2021թ. նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելված 1-ի «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 10․2 կետ (հղում՝ https://www.arlis.am/Annexes/6/2021_N1902hav.1.pdf 231-232-րդ էջ)։
Discussed
19.03.2025 - 03.04.2025
Type
Decision
Area
Economy
Ministry
Ministry of Economy
Views 825
Print02.04.2025
Միանշանակ աջակցում եմ նախագծին։
02.04.2025
`