Add to favourites
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի և «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծեր
-
8 - Agree
-
3 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Իրավաբանների հայկական ասոցիացիա 13.04.2018 18:27:57 | Առաջարկում ենք «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Պաշտպանը մարդու իրավունքների և ազատությունների վերաբերյալ հարցերով իրավասու է օժանդակ դիրքորոշում (amicus curiae) ներկայացնել Առաջին ատյանի, Վերաքննիչ, Վճռաբեկ և Սահմանադրական դատարաններ՝ այդ դատարանների հարցման հիման վրա։»։ Նշված առաջարկության ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ Նախագծով առաջարկվող տարբերակված մոտեցումն օբյեկտիվ հիմք չունի։ Պրակտիկայում դասական իրավունքի հարցերն առաջանում են ոչ միայն Վճռաբեկ և Սահմանադրական դատարաններում, այլ նաև Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարաններում։ Մասնավորապես, մասնագիտական հատուկ կարծիք ստանալու հնարավորությունն անկախության երաշխիքներով օժտված մարմնից էականորեն կարող է բարձրացնել այդ առումով դատարանների կողմից կատարվող աշխատանքի արդյունավետությունը։ Վերջինս պայմանավորված է այն հանգամանքով, որ գործերի գերակշիռ մասն իրենց լուծումն են ստանում Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարաններում, որտեղ հենց անմիջականորեն քննարկվում են մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված հարցեր։ Ուստի, ՄԻՊ–ի օժանդակ դիրքորոշումն այդ առումով կարող է նպաստել իրավունքի զարգացմանը, պրակտիկայի ուժով հաղթահարվող խնդիրների որակյալ հանգուցալուծմանը։ Բացի այդ, ՄԻՊ–ի օժանդակ դիրքորոշումը կարող է օգտագործվել Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների կողմից այն դեպքերում, երբ կոնկրետ գործի շրջանակներում առաջանում է կիրառման ենթակա դրույթի սահմանադրականության հիմնավոր կասկած։ Այդ պարագայում ՄԻՊ–ի դիրքորոշումն իրավունքի դոկտրինալ աղբյուրների հետ համակցության մեջ կարող է էական նշանակություն ունենալ այդ դատարանների կողմից մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների իրացումը վտանգող դրույթների սահմանադրականության հարցով ՀՀ սահմանադրական դատարան դիմելու հարցը որոշելիս։ Ավելին, միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ իրավական համակարգերի գերակշիռ մասում ընդունելի մոտեցում է, որ մարդու իրավունքների պաշտպանն օժանդակ դիրքորոշում ներկայացնի ոչ միայն Վճռաբեկ դատարանի կամ Սահմանադրական դատարանի հարցումների հիման վրա, այլ նաև ընդհանուր իրավասության առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների հարցումների հիման վրա։ Մասնավորապես, դեռևս 19-րդ դարից սկսած Ամերիկայի Միացյալ Նահանգներում իրավական համակարգի բաղկացուցիչ մասն է կազմում «դատարանի ընկեր» ինստիտուտը։ Ինչպես գիտենք, ԱՄՆ-ի դատական համակարգը բաղկացած է 2 մակարդակից՝ դաշնային և նահանգային: Երկու մակարդակներում էլ դատարանները վճիռներ ընդունելիս լայնորեն օգտվում են «դատարանի բարեկամներ»-ի ծառայություններից՝ և առաջին ատյանում, և՝ վերաքննիչ (տես http://www.rbs2.com/amicus.htm): Վիճակագրության համաձայն՝ Նահանգային դատարանները, գործերի մոտ 82 տոկոսը քննելիս, հաշվի են առել «դատարանի բարեկամներ»-ի կողմից մատնանշված փաստարկները: Իսրայելում և գերագույն դատարանը, և մնացած դատական ատյանները 1996 թվականից սկսած իրենց գործունեությունն իրականացնելիս ակտիվորեն օգտվում են «դատարանի բարեկամների» աջակցությունից (տես https://www.yalelawjournal.org/pdf/1158_hvj33ruz.pdf)։ Լեհաստանի Գերագույն դատարանը, 1997 թվականից սկսած, թույլատրում է «դատարանների բարեկամներին» օժանդակություն ցուցաբերել դատարանին: Ներկայումս Լեհաստանի գրեթե բոլոր դատարանները օգտագործում են այս դոկտրինը: Մեծ Բրիտանիայում գրեթե բոլոր դատարաններին սեփական նախաձեռնությամբ «դատարանի բարեկամներ» նշանակելու լիազորություն է վերապահված, որպեսզի վերջիններս օրենսդրական դրույթների կիրառելիության վերաբերյալ ուսումնասիրություններ կատարեն: Կանադայում բարձրագույն դատարանները և շրջանային դատարանները ևս «դատարանի բարեկամ» նշանակելու հնարավորություն ունեն: Էկվադորում և’ բարձրագույն դատական ատյանները, և’ առաջին ատյանի դատարաններն իրավասություն ունեն դիմել «դատարանի բարեկամին» դատական գործընթացներում նրա օգնությունը ստանալու համար: Դեռևս 1993 թվականի դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից ընդունված 48/134 բանաձևում նշված է, որ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ազգային ինստիտուտները պարտավոր են իրենց նախաձեռնությամբ կամ համապատասխան պատկան մարմինների խնդրանքով մարդու իրավունքների պաշտպանություն իրականացնելու վերաբերյալ առաջարկություններ կամ նախագծեր ներկայացնել: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ որևէ տարբերակում դրված չէ միայն բարձրագույն դատական ատյաններին օժանդակ դիրքորոշման տրամադրման վերաբերյալ։ Հարկ ենք համարում նաև ընդգծել, որ «դատարանների բարեկամների» կարգավիճակը շատ քիչ դեպքերում է կարգավորվում մարդու իրավունքների ազգային ինստիտուտների վերաբերյալ օրենսդրությամբ: Արտասահմանյան երկրներում նմանատիպ հարաբերությունները կարգավորվում են համապատասխան դատական օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով: | Չի ընդունվել: | Կառավարության 2018 թվականի ապրիլի 5-ի նիստում հավանության արժանացած «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծի նշված դրույթը նախատեսված չէ, ուստի ներկայացված առաջարկությունն արդիական չէ: |
2 | Իրավաբանների հայկական ասոցիացիա 13.04.2018 18:27:57 | Առաջարկում ենք փոփոխություններ կատարել դատավարական համապատասխան նորմերում, «Հասարակական կազմակերպությունների մասին» և «Հիմնադրամների» մասին ՀՀ օրենքներում, հնարավորություն ընձեռել դատարաններին համագործակցել «դատարանի բարեկամ»-ների հետ՝ սահմանելով, որ որպես «դատարանի բարեկամ» կարող են հանդես գալ մի շարք սուբյեկտներ, այդ թվում՝ մասնագիտացված հասարակական կազմակերպությունները։ «Դատարանի ընկեր» ինստիտուտի զարգացումը դատական պրակտիկայում հետևյալ նպատակներն է հետապնդում. 1. Դատարանին, հանրության համար մեծ կարևորություն ներկայացնող, վիճահարույց կամ հասարակության բարոյական արժեքներին վերաբերվող գործեր քննելիս, օգնել առավել ժողովրդավար և հանրության համար ընդունելի վճիռ կայացնել: 2. Դատական գործընթացներում ապահովել հասարակության հնարավորինս լայն շրջանակների ներգրավվածություն։ 3. Ապահովել դատարանների ավելի բարձր մակարդակի իրավական կրթություն։ Այդ իսկ պատճառով, առավել քան արդարացված է մասնագիտացված հասարակական կազմակերպությունների ներգրավումը և նրանց ներուժի օգտագործումը դատական պրոցեսներին՝ որպես «դատարանի ընկեր»։ Բացի այդ, միջազգային փորձի վերլուծությունը ցույց է տալիս, որ որպես «դատարանի բարեկամ» դիտարկում են և պետական կառույցներին (այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավասու պետական մարմիններին), և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին: Հարկ է նշել, որ բազմաթիվ տարածաշրջանային դատարաններ, որոնք բավականին մեծ ծավալով օգտվում են «դատարանի բարեկամների» աջակցությունից, օրինակ՝ Մարդու իրավունքների ինտեր-ամերիկյան դատարան, Մարդու իրավունքների եվրոպական դատարան, Եվրոպական միության Արդարադատության դատարան, որպես «դատարանի բարեկամ» են դիտում մի շարք սուբյեկտների։ Մասնավորապես, Մարդու իրավունքների ինտեր-ամերիկյան դատարանը ներմուծել է դատարանի բարեկամների՝ մասնավորապես մասնագիտացված հասարակական կազմակերպությունների կողմից դատարանին օգնություն տրամադրելու հայեցակարգը, որն ակտիվորեն կիրառում է իր ստեղծման առաջին իսկ տարիներից։ Այսպես, դատարանի կանոնակարգի 34(1) հոդվածի համաձայն՝ դատարանն իրավասություն ունի համագործակցել ցանկացած կազմակերպության կամ մասնավոր անձի հետ, ում պնդումերը կաջակցեն դատարանին գործի վերաբերյալ օբեկտիվ քննություն իրականացնել: Պետք է նշել, որ Մարդու իրավունքների ինտեր-ամերիկյան դատարանը, նույնիսկ խորհրդակցական կարծիք տրամադրելիս, դիմում է «դատարանի բարեկամի» օգնությանը: Վիճակագրության համաձայն՝ մինչ այժմ, շուրջ 113 օժանդակ դիրքորոշումներ են օգտագործվել դատարանների կողմից, որոնց 58 տոկոսի հեղինակները հանդիսանում են մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մասնագիտացված հասարակական կազմակերպությունները: Ինչպես ցույց է տալիս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկան, որպես «դատարանի բարեկամ» հասարակական կազմակերպությունների մասնակցությունը դատական գործընթացներին դարձել է հաճախ հանդիպող երևույթ․ միջազգային կառույցներ՝ Amnesty International (see, among many others, Saadic. Italy , NA. c. United Kingdom , and Mamatkulov and Askarov v. Turkey Turkey ), Human Rights Watch (the same cases Saadi and NA, as well as FH c. Sweden , n o 32621/06, § 64, 20 January 2009), Մարդու իրավունքների միջազգային Հելսինկյան ֆեդերացիա (Shamayev and Others v. Georgia and Russia , n o 36378/02, § 271, ECHR 2005-III, and Mouradova c. Azerbaijan , n o 22684/05, §§ 73-74, April 2 2009), Լրագրողներ առանց սահմանների (Gongadze v. Ukraine , n o 34056/02, ECHR 2005-XI, and Melnichenko c. Ukraine , n o 17707/02, § 11, ECHR 2004-X), ազգային կառույցներ՝ «Խոշտանգման զոհերի խնամքով զբաղվող բժշկական հիմնադրամ» (NA նախադեպային վճիռ), «Ժուռնալիստների կենտրոն» (Մանոլեի գործ): Հիշատակման է արժանի նաև ՄԻԵԴ-ի Lautsi v. Italy գործը (2011 մարտի 18), որը վերաբերվում էր դասարանում սրբապատկերների օգտագործմանը, և այդ գործով 10 երկրներ, Եվրոպական Պառլամենտի 33 անդամներ և մի շարք hասարակական կազմակերպություններ օժանդակ դիրքորոշումներ էին ներկայացրել դատարան: ՄԻԵԴ-ի Մեծ Պալատը, 1994 թվականից մինչ օրս, արձակել է 386 վճիռներ, որոնցից 133-ում դատարանը օգտվել է «դատարանների բարեկամների» կողմից ներկայացված օժանդակ դիրքորոշումներից, որոնցում 68 տոկոս մասնակցություն են կազմում մասնագիտացված հասարակական կազմակերպությունները։ Հարկ է նշել, որ հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված օժանդակ դիրքորոշումները, որպես կանոն, գրեթե միշտ ընդունվել են։ Միջազգային քրեական դատարանն, իր գործունեությունն իրականացնելիս, նույնպես համագործակցություն է իրականացնում «դատարանի ընկերների» հետ: Մասնավորապես, Հռոմում հաստատված կանոնադրության 103-րդ կանոնի համաձայն՝ դատավարության ցանկացած փուլում գործի պատշաճ քննություն իրականացնելու համար դատարանի Պալատը կարող է անհրաժեշտություն համարել հրավիրել որևէ պետության, կազմակերպության կամ անձի գրավոր կամ բանավոր ձևով դատական գործընթացներին մասնակից դառնալու և որոշակի օգնություն տրամադրելու համար: Հիշատակման է արժանի այն հանգամանքը, որ դատարանի ընկերների կիրառելիությունը բավականին մեծ տարածում է ստացել Եվրոպական միության Արդարադատության դատարանի կողմից: Քանի որ Եվրոպական միության իրավունքը բավականին բարդ համակարգ է իրենից ներկայացնում, դատարանը ԵՄ իրավունքի կիրառելիության վեճերի ժամանակ լայնորեն օգտվում է «դատարանի ընկերներ»-ի օժանդակությունից, որը, բնականաբար, ներառում է սուբյեկտների լայն շրջանակ։ Այժմ ուսումնասիրենք նշյալ կարգավորումներն՝ ըստ երկրների։ Այսպես, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որպես «դատարանի բարեկամ», կարող են հանդես գալ շահույթ չհետապնդող կազմակերպությունները, բաժնետիրական ընկերությունները, կառավարության ներկայացուցիչները (այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող), կամ քաղաքացիները, որոնք ունեն նույնական փաստական հանգամանքներով առկա մեկ ուրիշ դատական գործ: Կալիֆոռնիայի Վճռաբեկ դատարանը շեշտում է այն հանգամանքը, որ «դատարանի բարեկամները» շատ մեծ դեր են խաղում նահանգի իրավական համակարգը զարգացնելու գործընթացում և հարստացնում են դատական որոշումներ ընդունելու գործընթացը: 2004 թվականից սկսած Պերուի Սահմանադրական դատարանը հնարավորություն ընձեռեց մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող պետական մարմիններին և հասարակական կազմակերպություններին հանդես գալ որպես «դատարանի բարեկամներ»։ Էկվադորում որպես «դատարանի ընկեր» կարող են հանդիսանալ նաև պետական և հասարակական կազմակերպությունները։ Եվրոպայի խորհրդի անդամ հանդիսացող երկրների մեծամասնության օրենսդրությունը հասարակական կազմակերպություններին հնարավորություն է ընձեռում, հանդես գալ որպես «դատարանի բարեկամ» և անմիջական մասնակցություն ունենալ դատական գործընթացներում: | Չի ընդունվել: | Դուրս է նախագծի կարգավորման առարկայից: |
3 | Իրավաբանների հայկական ասոցիացիա 13.04.2018 18:27:57 | Վերոնշյալ փոփոխությունների կատարման համատեքստում անհրաժեշտ է սահմանել օժանդակ դիրքորոշման • ներկայացման հիմքերը, այն է՝ չափորոշիչներ, թե ով կարող է հանդես գալ որպես «դատարանի ընկեր» և որ դեպքերում կարող է ներկայացնել օժանդակ դիրքորոշում, • թույլատրելիության հիմքերը, • ներկայացման ընթացակարգը, • մերժման հիմքերը։ Ինչ վերաբերվում է «դատարանի ընկերոջը» ներկայացվող չափորոշիչներին, հարկ նկատել, որ արտասահմանյան երկրների պրակտիկայում լայնորեն տարածված է զտման մեխանիզմների կիրառելիությունը «դատարանի բարեկամների» հետ համագործակցության ժամանակ: Զտող մեխանիզմներ կիրառելիս՝ դատարանը օգտվում է այն բարեկամների աջակցությունից, որոնց գործունեությունը օգտակար կլինի դատարանի համար: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համար պահանջ է հանդիսանում, որպեսզի «դատարանին գործընկերները», օժանդակ դիրքորոշում ներկայացնելիս, հաշվի առնեն արդարադատության պատշաճ կատարման անհրաժեշտությունը: https://academic.oup.com/ejil/issue/26/4: Յուգոսլավիայում ad hoc հիմքերով ստեղծված Միջազգային քրեական դատարանը պահանջում էր, որպեսզի դատարանի բարեկամները բացահայտեն իրենց առնչությունները տվյալ գործի հետ: Ինչ վերաբերվում է օժանդակ դիրքորոշմանը ներկայացվող չափորոշիչներին, հարկ է նշել, որ Մարդու իրավունքների ինտեր-ամերիկյան դատարանը իր կանոնակարգում օժանդակ դիրքորոշումների վերաբերյալ հետևյալ չափորոշիչներ է սահմանել․ 1. Դրանք չպետք է վերաբերվեն դատարանում քննվող վեճի առարկային, 2. Դրանք պետք է վերաբերվեն վեճի առարկան կարգավորող իրավունքին, 3. Դրանք անհրաժեշտ է դատարանին ներկայացվեն նախքան դատարանի խորհրդատվական սենյակ հեռանալը, 4. Վճռի համապատասխանությունը ստուգելիս օժանդակ դիրքորոշումների ներկայացումը թույլատրվում է, 5. Օժանդակ դիրքորոշումներն իրենց մեջ պետք է ամփոփեն հասարակության պատկերացումները տվյալ հարցի վերաբերյալ: Հարկ է նշել, որ միջազգային փորձի վերլուծությունը ցույց է տալիս, որ օժանդակ դիրքորոշումների ներկայացման ոլորտների հարցի վերաբերյալ առկա չէ մեկ միասնական պրակտիկա, սակայն առավել տարածված է այն դիրքորոշումը, որ սահմանափակումներ չեն նախատեսվում։ Մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական դատարան «դատարանի ընկերների» կողմից ներկայացվող օժանդակ դիրքորոշումները վերաբերելի են Մարդու իրավունքներ եվրոպական կոնվենցիայի գրեթե բոլոր հոդվածներին: Պետք է փաստել նաև, որ մի շարք հոդվածներ, որոնք վերաբերվում են մարդու արժանապատվությունը նվաստացնող՝ անմարդկային և ստորացուցիչ վերաբերմունքին, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությանը, մտքի, կրոնի, դավանանքի ազատ արտահայտմանը և խտրականության արգելքին առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում մասնագիտացված հասարակական կազմակերպությունների համար: Ամերիկայի Միացյալ Նահանգներում դատական վեճի առարկան էական նշանակություն չունի օժանդակ դիրքորոշումներ ներկայացնելու գործընթացում: Մեծ Բրիտանիայում «դատարանի բարեկամները» մեծամասամբ քաղաքացիական գործերով են նշանակվում: Կանադայում միայն քրեական գործերով են ներկայացվում օժանդակ դիրքորոշումներ։ Ինչ վերաբերվում է օժանդակ դիրքորոշումների ներկայացման թույլատրելիությանը դատարանում, հարկ է նկատել, որ առկա չէ միասնական դիրքորոշում այս հարցի վերաբերյալ։ Օրինակ, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որպեսզի «դատարանի բարեկամների» կողմից առաջարկվող փաստարկները քննվեն դատարանում, դատավարության երկու կողմերը պետք է տան իրենց համաձայնությունը: Եթե կողմերից որևէ մեկը չի տալիս իր համաձայնությունը, դատարանի բարեկամը կարող է բողոքարկել այս որոշումը: Մեծ Բրիտանիայի դատարանը որդեգրել է հակառակ մոտեցում, որի համաձայն՝ այն կարող է դատարանի բարեկամների նշանակումներ կատարել՝ անկախ գործին մասնակցող կողմերի ցանկությունից: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշում է, որ դատարանը պարտավոր է գնահատել «դատարանի բարեկամ» հանդես եկող կազմակերպության կողմից տրամադրված օժանդակ դիրքորոշմամբ ներկայացված տեղեկատվության հավաստիությունը, դրա ձեռք բերման նպատակով իրականացված հետաքննության լրջությունը, համապատասխանությունը և վերաբերելիությունը տվյալ գործի փաստերին (see Saadi v. Italy , cited above, § 143): Ինչ վերաբերվում է օժանդակ դիրքորոշումների ներկայացման ընթացակարգին, այս կապակցությամբ կարելի է որդեգրել Մարդու իրավունքների ինտեր-ամերիկյան դատարանների փորձը՝ ըստ այդմ, դատարանի բարեկամներին, հնարավորություն ընձեռել դատարաններին օժանդակ դիրքորոշումներ ներկայացնել իրենց նախաձեռնությամբ։ Տվյալ պարագայում, դատարանը սեփական նախաձեռնությամբ կարող է որոշել քննարկման առարկա դարձնել դատարանի բարեկամների կողմից ներկայացվող շարադրանքները, թե՝ ոչ: «Դատարանի բարեկամները» իրենց աջակցությունը կարող են ներկայացնել դատարանին ինչպես գրավոր եղանակով, այնպես էլ՝ բանավոր, ինչպես՝ դատաքննության փուլում, այնպես էլ՝ վճռի կատարման և ծախսերի փոխհատուցման փուլերում: «Դատարանի ընկերն» իրավունք ունի դատական նիստերի հանրային լսումներից հետո 15 օրվա ընթացքում ներկայացնել իր օժանդակ ներկայացումը: Եթե տվյալ գործի համար դատարանի կանոնները չեն նախատեսում հանրային լսումներ, ապա օժանդակ ներկայացումները դատարանին պետք է ներկայացվեն ապացույցների ընդունման ժամկետից հետո 15 օրվա ընթացքում: Դատարանի կողմից հաստատված օժանդակ դիրքորոշումները պետք է տրամադրվեն կողմերին, որպեսզի նրանք ծանոթանան դրանց բովանդակությանը: Առկա է նաև մեկ այլ տարբերակ, երբ իրավական բարդ խնդրի բախվելիս՝ դատարանը կարող է «դատարանին բարեկամների» աջակցությանը դիմել ի պաշտոնե (ex officio): Ինչ վերաբերվում է օժանդակ դիրքորոշման մերժման հիմքերին, հարկ է նշել, որ Մարդու իրավունքների ինտեր-ամերիկյան դատարանը իր կանոնակարգում օժանդակ դիրքորոշումների մերժելու հետևյալ հիմքերն է սահմանել․ 1. Դրանք ներկայացնող կողմը հետաքրքրություն կամ ինչ-որ կապ ունի վեճի առարկայի հետ, 2. Դրանք դատարանին են ներկայացվել ժամանակագրական խախտումներով կամ այնպիսի լեզվով են շարադրվել, որը դատարանի համար չի հանդիսանում աշխատանքային, 3. Դրանք վեճը լուծելիս կիրառելի չեն կամ դրանց բովանդակությունը չի համապատասխանում գործի փաստական հանգամանքներին, 4. Այն ներկայացնող անձը չի բացահայտում իր անունը, ազգանունը կամ այլ կենսական նշանակություն ունեցող տվյալներ: | Չի ընդունվել: | Դուրս է նախագծի կարգավորման առարկայից: |