Add to favourites
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
-
4 - Agree
-
31 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Արտակ Պողոսյան 08.03.2025 11:38:46 | Նախարարության ոչ վայել նախագիծ։ Զուրկ է որևէ հիմնավորումից, խաթարված է արդարադատության․ անձի անմեղության կանխավարկածի, հակասում է մարդու իրավունքների պաշտպանության Ժենևյան կոնվենցիային և այլ։ Եվ կարևորը, ոչ թե բխում է ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2021-2026 թվականների ռազմավարությունից, այլ հակասում է։ | ||
2 | «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 11.03.2025 18:01:26 | Կառուցողական առաջարկ Հարգելի ՀՀ արդարադատության նախարարություն/Ministry of Justice of Armenia, առաջարկում ենք կրճատել պետական մարմինները, պետական մարմինների գործառույթները: Որքան քիչ լինեն պետական մարմինները կամ պետական մարմինների գործառույթները, այնքան քիչ վարչական ակտեր կկազմվեն, վարչական ակտերը կնվազեն, որի արդյունքում կնվազեն նաև դրանց բողոքարկման քանակը, ինչը կնպաստի դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանը, էական ազդեցությունն ունենալով նաև արդարադատության արդյունավետության և որակի վրա: | ||
3 | Կանանց իրավունքների տուն 22.03.2025 01:37:15 | «Կանանց իրավունքների տուն» հասարակական կազմակերպության մեկնաբանությունը․ Գործող կարգի համաձայն՝ ներկայումս դատարանների գերծանրաբեռնվածության արդյունքում վարչական գործերով ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը նշանակվում է 1-1.5 տարի հետո: Բացի այդ, չնայած այն հանգամանքին, որ առաջին ատյանում քննությունն իրականացվել է գրավոր ընթացակարգով, այսինքն՝ առանց դատական նիստ հրավիրելու, այնուամենայնիվ, դատական նիստերը վերաքննիչ դատարանում կարող են հրավիրել բանավոր ընթացակարգով՝ նիստ հրավիրելով: «Կանանց իրավունքների տուն» հասարակական կազմակերպությունը մտահոգություն է հայտնում գործերի քննության արդար դատաքննության խախտումներով պայմանավորված գործերի քննության անհիմն հետաձգումների ու ձգձգումների վերաբերյալ: Կազմակերպությունը լուրջ խնդիր է տեսնում քաղաքացիների՝ հատկապես ընտանեկան հիմնախնդիրներով ու մասնավորապես բռնությամբ պայմանավորված դեպքերի քննության անհարկի ձգձգումների վերաբերյալ: Օրինակ երեխաների բնակության վայրի որոշման և այլ գործերով քննությունն անցնում է հնարավոր ողջամտության սահմանները, տվյալ պարագայում խորացնելով երեխա-ծնող փոհարաբերության խզվածքը, բացի այդ, նաև իրադրության փոփոխության արդյունքում կայացված դատական ակտը ժամանակավրեպ է դառնում: Մինչդեռ գրավոր ընթացակարգի անցնելը, հնարավոր կդարձնի գործի քննության ընթացակագն առավել արագացնելու ու հասնելու դատարանների մատչելիության ու արդարադատության իրականացման երաշխավորված իրավունքների իրականացմանը։ «Կանանց իրավունքների տուն» հասարակական կազմակերպությունը էական է համարում հետևյալը. Ներկայումս դատարաններում առկա գործով ներկայացված վճռաբեկ բողոքների 97% վերադարձվում են չհիմնավորված լինելու պատճառաբանությամբ: Այսինքն՝ դատարանների ծանրաբեռնվածությունը, այն է՝ առնվազն 6 (վեց) ամիս քննարկելուց հետո հետ էր վերադարձվում, որի արդյունքում նաև հնարավոր չէր լինում ընկալել, թե ինչ իրավական խնդիր կամ բացթողում է, որ անհնար է դարձնում ներկայացված վճռաբեկ բողոքի քննությունը: Նկատի ունենալով, որ նշված գործերի հետ վերադարձների քանակը ևս շատ է, ուստի տրամաբանորեն նշված որոշման ընդունմանը ներգրավվել բոլոր դատավորներին իրենց կազմով՝ անիմաստ է: Այսպես, նկատի ունենալով, որ վճռաբեկ դատարանում գործի քննությունը կատարվում է կոլեգիալ կազմով, սակայն, նախագահող դատավորն է զեկուցում բողոքի էությունն ու քննության անձը, ուստի էական ենք համարում նշված գործընթացը, այն է՝ ներկայացված վճռաբեկ բողոքը հետ վերադարձնելու որոշումը միանձնյա կայացնելը: Վերը նշվածը հնարավորություն կընձեռի նաև ֆինանսական առումով էականորեն թոթափել պետական բյուջեի ծախսերը: Լրացուցիչ անհրաժեշտ ենք համարում նշել, որ ընտանեկան խնդիրներով ու ընտանեկան բռնությամբ գործերի քննությունները պահանջում են հրատապություն, արագ արձագանքում սեղմ ժամկետներում լուծում, որը հույս ենք հայտնում կապահովվի առաջարկվող փոփոխությամբ: |