«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ
06.03.2025
Առաջարկում ենք նախագծում խուսափել «տառապում եմ», «չեմ տառապում» գնահատողական ձևակերպումներից՝ փոխարենն օգտագործելով «ունեմ», «չունեմ» բառերը։
Under development
9 - Agree
4 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1554-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՆԱԽԱԳԻԾ)
ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ (այսուհետ՝ 1902-Լ որոշում) հաստատված N 1 հավելվածով նախատեսված է «Պետական հատվածում ոչ ֆինանսական շահադրդման համակարգի լավարկում» միջոցառումը, որի ակնկալվող արդյունքներից է հանրային ծառայության համակարգում անձնակազմի հավաքագրման և համալրման ընթացակարգերի բարելավումը։ Ելնելով 1902-Լ որոշմամբ նախատեսված միջոցառման ապահովման անհրաժեշտությունից՝ 2024 թվականի դեկտեմբերի 4-ին ընդունվել և դեկտեմբերի 23-ին ուժի մեջ է մտել «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-475-Ն oրենքը (այսուհետ՝ Օրենք)։ Օրենքի 3-րդ հոդվածի համաձայն «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածը, որը վերաբերվում է քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին, շարադրվել է նոր խմբագրությամբ։ Համապատասխան հոդվածի փոփոխությամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել վերանայելու նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 1554-Ն որոշումը։
Նախագծում շեշտը դրվել է նաև ընթացակարգերի հնարավորինս ինքնաշխատ ապահովման և մարդկային գործոնի դերի նվազեցման վրա։
Նախագծի նպատակն է բարելավել հանրային ծառայության համակարգում անձնակազմի հավաքագրման և համալրման ընթացակարգերը, ներդնել մեխանիզմներ քաղաքացիական ծառայողների՝ արժանիքների վրա հիմնված առաջխաղացման և հորիզոնական շարժունությունը խթանելու համար, հստակեցնել ժամկետները, հանել կամ վերաձևակերպել այն իրավակարգավորումները, որոնք օրենսդրական կարգավորումների պայմաններում պրակտիկայում կիրառելի չեն կամ խնդրահարույց են։
Նախագծով ներկայացված փոփոխությունը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածով նախատեսված «Պետական հատվածում ոչ ֆինանսական շահադրդման համակարգի լավարկում» միջոցառման ակնկալվող արդյունքից՝ հանրային ծառայության համակարգում անձնակազմի հավաքագրման և համալրման ընթացակարգերի բարելավման պահանջից, ինչպես նաև ՀՀ կառավարության 2022 թվականի մայիսի 13-ի «Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը, 2023-2025 թվականների ճանապարհային քարտեզը և արդյունքային շրջանակը հաստատելու մասին» N 1691-Լ որոշմամբ հաստատված N 2 հավելվածով նախատեսված «Հանրային ծառայության մրցունակության բարձրացում» ռազմավարական նպատակի «Պետական հատվածում ոչ ֆինանսական շահադրդման համակարգի լավարկում» 4․2 ենթակետով սահմանված միջոցառման բովանդակությունից։
Discussed
21.02.2025 - 08.03.2025
Type
Decision
Area
Civil service
Ministry
Civil Service Office of the Office of the Prime Minister
Views 659
Print06.03.2025
Առաջարկում ենք նախագծում խուսափել «տառապում եմ», «չեմ տառապում» գնահատողական ձևակերպումներից՝ փոխարենն օգտագործելով «ունեմ», «չունեմ» բառերը։
06.03.2025
Առաջարկում ենք խուսափել հավելվածի «Մրցույթի թեստավորման փուլը» բաժնի 7-րդ կետի կարգավորումից, որով նախատեսվում է մարդկային օգնության կարիքի դեպքում թեստավորումն անցկացնել առանձին սենյակում։ Առանձնացված սենյակի հնարավորությունը կարող է դիտվել խելամիտ հարմարեցման հայեցակարգի շրջանակներում, սակայն դրանք պետք է լինեն անձի պահանջով, ոչ թե պայմանավորված լինեն մարդկային օգնություն ստանալու հանգամանքով։ Բարձրաձայն ասելու և մյուս մասնակիցներին չխանգարելու խնդիրը լուծելու համար կարող են օգտագործվել տեխնոլոգիական տարբեր լուծումներ, օրինակ՝ անհատական ձայնային սարքերը (երկկողմ հաղորդակցությամբ), էկրանի հեռակառավարման ծրագրերը (օր.՝ teamviewer) և այլն։
06.03.2025
Առաջարկում ենք «Մրցույթի թեստավորման փուլը» բաժնում ամրագրել խելամիտ հարմարեցումների ապահովման վերաբերյալ դրույթ՝ հետևյալ բովանդակությամբ. «Մրցույթի մասնակցող հաշմանդամություն ունեցող անձանց, իրենց դիմումի համաձայն և ինտերակտիվ երկխոսության արդյունքում, կարող են տրամադրվել խելամիտ հարմարեցումներ, ներառյալ էկրանը ընթերցող ծրագրերը, տևողության երկարաձգումը, աջակցող տեխնոլոգիաների օգտագործումը և այլն»։