Add to favourites

ՀՀԿՀ «ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄՈԴԵԼԱՎՈՐՈՒՄ. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄՈԴԵԼԱՎՈՐՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ

71%29%

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՀԿՀ  «ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄՈԴԵԼԱՎՈՐՈՒՄ. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄՈԴԵԼԱՎՈՐՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ» ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ

 

1. Անհրաժեշտությունը

«ՀՀԿՀ «Շենքերի և շինությունների տեղեկատվական մոդելավորում. Տեղեկատվական մոդելավորման տեխնոլոգիաների կիրառմամբ նախագծերի մշակման կանոններ» կանոնների հավաքածուի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է տեղեկատվական  տեխնոլոգիաների զարգացմամբ և ենթադրում է ընդհանուր շինարարության ոլորտում քաղաքաշինության սուբյեկտների պարտավորությունը՝ ձևավորել, կիրառել և  պահպանել շինարարական օբյեկտների նախագծեր, ինչպես նաև խթանել և հաշվի առնել դրանց կիրառության արդյունավետությունը:

 

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Ներկայումս ՀՀ տարածքում շենքերի և շինությունների տեղեկատվական մոդելավորման BIM (Building Information Modeling) տեխնոլոգիաների կիրառմամբ նախագծերի մշակման կանոնները մշակված չեն: Կանոնակարգման առարկան շինարարական օբյեկտների թվային տեղեկատվական մոդելներն են՝ որպես նախագային փաստաթղթղերի թվային տեղեկատվական մոդելների տեսակ։ Կանոնակարգման համաձայն՝ նախագծի թվային տեղեկատվական մոդելը հասկացվում է որպես նախագծի վերաբերյալ տեխնիկական և տեխնոլոգիական տվյալների, դրանց  փոխկապակցված գործընթացների շարք, որը ներկայացված է թվային օբյեկտ-տարածական ձևով: Տեղեկատվական մոդելի կիրառությունը թույլ կտա.

- ապահովել տվյալների ամբողջականությունը, կիրառաության մատչելիությունն ու հասանելությունը, ճշգրտությունը, շարունակականությունը և հետևողականությունը տեղեկատվական հոսքերում շինարարական նախագծերի պատրաստման և իրականացման համար տեղեկատվական մոդելների օգտագործման սցենարների միջև,

- համակարգային հիմքեր դնել շինարարական ծրագրի մասնակիցների համար մեկ տեղեկատվական հարթակ ստեղծելու միջոցով, բարձրացնելով նրանց տեղեկատվության ստացման արդյունավետությունը (արագությունը) և բարելավելով հաշվետվությունների և կանխատեսումների գնահատումների որակը,

- նվազեցնել շինարարական նախագծերի իրականացման տարբեր տարբերակների և սցենարների մշակման աշխատատարությունը (բարդությունը)՝ տնտեսական արդյունավետության, կազմակերպչական և տեխնոլոգիական հուսալիության տեսանկյունից առավել ռացիոնալը գտնելու համար,

- նպաստել որոշակի կազմակերպչական և տեխնոլոգիական լուծումների վերօգտագործումը, ներառյալ դրանց համեմատական վերլուծության անցկացման հնարավորությունը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ որպես պահանջված առաջնահերթություն, ՀՀ քաղաքաշինության կոմիտեն ՀՀ 2024 թվականների պետական բյուջեների միջոցների հաշվին նախաձեռնել է Կաննոների հավաքածուի  մշակման գործընթացը: 2024 թվականի փետրվարի 23-ին կնքված N ՀՀՔԿ-ԳՀԱՇՁԲ-24/16 պետական գնման պայմանագրի համաձայն՝ <Սեյսմշին> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատվիրվել են Նորմերի մշակման և տեղայնացման աշխատանքները: Աշխատանքների կատարման ժամկետ է սահմանվել 240 օրացուցային օր:

Մշակված փաստաթղթի առաջին և երկրորդ խմբագրությունները սահմանված կարգով ներկայացվել են շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների քննարկմանը, որից հետո այն վերջնամշակվել է և առաջարկվել պետական իրավական փորձաքննության՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջին համապատասխան:

 

2.1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշում՝

Հավելված N 1, «Քաղաքաշինության կոմիտե» բաժին, կետ 5. «Քաղաքաշինության բնագավառի նորմատիվ փաստաթղթերի մշակման, արդիականացման և միջազգային նորմերին ներդաշնակեցման ապահովում՝ ըստ ձևավորվող խնդիրների լուծման առաջնահերթությունների»,

ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «ՀՀ քաղաքաշինության բնագավառի ռազմավարական ծրագիրը և ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 531-Լ որոշում՝

Հավելված N 2, նպատակ 12. «Նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգի արդիականացում»:

Միաժամանակ հարկ է նշել, որ «ՀՀԿՀ «Շենքերի և շինությունների տեղեկատվական մոդելավորում. Տեղեկատվական մոդելավորման տեխնոլոգիաների կիրառմամբ նախագծերի մշակման կանոններ» ՀՀ կանոնների հավաքածուն հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնում:

 

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և <Սեյսմշին> սահմանափակ պատասխանատվությամբ  ընկերության կողմից:

 

4. Ակնկալվող արդյունքը

Արդիական նորմատիվ փաստաթղթի ձեռքբերում, նախագծային և շինարարական օբյեկտների արդյունքային ցուցանիշների համապատասխանեցում միջազգային չափանիշներին:

  • Discussed

    04.02.2025 - 19.02.2025

  • Type

    Order

  • Area

    Urban planning

  • Ministry

    Urban Development Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 745

Print

Suggestions

Դավիթ Սիրունյան

19.02.2025

Հաշվի առնելով Առաջարկ 1-ում արված իմ գրառումը՝ կարծում եմ, որ դեռ այս կանոնների հավաքածուի հաստատման ժամանակը չէ: Այն ինչ ձեռնարկել եք ողջունելի է, բայց խնդրում եմ վերջից կամ մեջտեղից մի սկսեք աշխատանքը: Խորհուրդ կտամ նախապես կազմել շինարարական գործընթացներում այս տեխնոլոգիայի ինտեգրման ճանապարհային քարտեզ: Նման առողջ և իրատեսական քարտեզ ունենալուց հետո նոր կարելի է սկսել ինտեգրման գործընթացները: Այս քարտեզի արդյունքում շինարարական ոլորտի բոլոր մասնակիցներին պարզ կլինի, թե ուր ենք ուզում գնալ և ինչ ժամանակացույցով: Պարզ կլինի նաև թե որքան ժամանակ կա կազմակերպությունների համար իրենց մասով ադապտացվելու այս պահանջներին: Այդ գործընթացի ժամանակ կստեղծվեն նորմատիվ փաստաթղթեր և կհրապարակվեն կառավարության որոշումներ, որոնք և հիմք կհանդիսանան հետագայում նման կանոնների հավաքածուի ձևավորմանը։ Այս գործընթացի ժամանակ նաև խնդրում եմ չմոռանալ, որ ցանկացած մշակում պետք է ունենա իր հիմնավորումը: Ինչու եմ սա նշում, որովհետև այն հարթակում, որտեղ տեղադրված է փաստաթուղթը «Հիմնավորում» բաժինը դատարկ է: Այսինքն տպավորություն է, որ այս փաստաթղթի համար չկա ամփոփ հիմնավորում:

Դավիթ Սիրունյան

19.02.2025

Աղյուսակ 4-ում դուք ունեք հասկացողությունններ «ԱՆ» և «Աշխատանքային փաստաթղթեր», սակայն «Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և շինությունների նախագծային փաստաթղթերի կազմը և բովանդակությունը սահմանող կանոններ»-ում չկա «Աշխատանքային փաստաթղթեր» հասկացողությունը։ Հետևաբար ենթադրում եմ, որ այն վերաբերում է շինարարության փուլին։ Այս ենթադրության վրա հիմնվելով և «Level of Development (LOD) Specification» փաստաթղթի բովանդակությանը ծանոթ լինելով՝ ասեմ, որ LOD 200-ով մոդելը չի կարող համարվել ԱՆ փուլի համար բավարար մանրակրկիտության մակարդակ։ ԱՆ փուլի համար բավարար կարող են համարվել LOD 300 և LOD 350 մանրակրկիտության մակարդակ ունեցող մոդելները, տարբեր նախագծային մասերի համար դարբեր պահանջներով։ ԼՕD 400 կարող է լինել աշխատանքային փաստաթղթերի փուլում։ Ինչ վերաբերում է LOD 500-ին, ապա այս մանրակրկիտությամբ մոդելները նախատեսված են շենքի/շինության շահագործման և սպասարկման փուլում օգտագործելու համար։

Դավիթ Սիրունյան

19.02.2025

9․7 կետում ԳՕՍՏ 21.501-2018 տված ձեր հղումը - դուք գիտեք որ այս ԳՈՍՏ-ը առկա չէ քաղաքաշինության կայքի նորմատիվատեխնիկական փաստաթղթերի ցանկում։ Փոխարենը այստեղ կա հետևյալ փաստաթուղթը «Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և շինությունների նախագծային փաստաթղթերի կազմը և բովանդակությունը սահմանող կանոններ»։ Հայեր, ո՞նց անենք, որ նոր փաստաթուղթ սարքելուց այնպես անենք, որ հղումները փողկապակցած լինեն գոյություն ունեցող փաստաթղթերի հետ։

See more